Լրահոս
Տարածաշրջան
22:15
21.04.23
164

Զենք, փող ու ՆԱՏՕ-ի դուռը բացելու խոստում. Ուկրաինայի հարցը քննարկում են Գերմանիայում

Ռուս-ուկրաինական պատերազմի մասին Պենտագոնից տեղեկությունների արտահոսքից հետո Արմուտքի պաշտոնյաները հավաքվել են Մյունխենում՝ հասկանալու, թե ինչքան զենք է պետք Ուկրաինային՝ Ռուսաստանին հաղթելու համար: 

Պենտագոնի թղթերի գաղտնազերծումից հետո Կիևը որոշել էր Միացյալ Նահանգներին այլևս տեղեկություններ չտալ ռազմական գործողությունների ընթացքի մասին, ինչից հետո գաղտնի, չհայտարարված այցով Ուկրաինա մեկնած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Դաշինքի դռները բաց են Ուկրաինայի առաջ: