Լրահոս

2023-04-28
  • Img default alt hy
    Իրավական
    Մեկ օրում ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման 22 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 27-28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որոնցից 2-ը` նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման` 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության և անձնական ունեցվածքի գողության` 6-ական, ֆիզիկական ներգործության`4, ընտանեկան բռնության՝ 3, հոգեկան ներգործության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության ու սառը զենք կրելու` 2-ական, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, համակարգչային հափշտակության, դրամանենգության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    15:15
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135-րդ կմ-ում գտնվող Դեվդորակի թունելի նորոգման պատճառով ապրիլի 29-ին ժամը 00։00-ից մինչև 06։00-ն ավտոճանապարհը փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ավտոճանապարհի փակ լինելու ընթացքում վարորդներին կառաջարկվի այլընտրանքային ճանապարհ։
    15:00
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանները հայտնաբերել են 70-ամյա կնոջ հեռախոսը գողացած երիտասարդին
    Էջմիածնի Անդրանիկի թաղամասի բնակիչ, 70-ամյա մի կին ապրիլի 11-ի ցերեկը Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ անհայտ մեկը թակել է տան դուռը, ջուր խնդրել և այդ ընթացքում մտել տուն ու գողացել բջջային հեռախոսը: Վաղարշապատի քրեական հետախույզները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք արդյունք են տելն ապրիլի 25-ին: Այդ ընթացքում հաջողվել է ձեռք բերել հիմնավոր ապացույցներ, որ խաբեությամբ տուն մտել և հեռախոսը գողացել էր էջմիածինցի 30-ամյա մի երիտասարդ: «Նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին, որտեղ էլ բացատրական աշխատանքից հետո խոստովանել, որ գողությունը կատարել է ինքը: Նաև հայտնել է, որ հեռախոսը վաճառել է Էջմիածնի վաճառակետերից մեկում: Հետագա միջոցառումների շնորհիվ գնորդը հեռախոսը ներկայացրել է Վաղարշապատի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:45
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    28-ամյա երիտասարդը սեռական բռնության է ենթարկել 55-ամյա կնոջը, նրանից հափշտակել զարդեր՝ ասելով, որ ադրբեջանցի է
    Այսօր՝ ապրիլի 28-ին, քստմնելի դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանի) և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վահան Ազատյանի գլխավորությամբ, օպերատիվ հետախուզական միջոցառումների ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում բացահայտել են հանցագործությունը և հայտնաբերել Մեծն Նժդեհի ասած՝ հայի տականքին, գրում է shamshyan-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ժամը 06։15-ի սահմաններում, Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 55-ամյա կինը ահազանգել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ իրեն անհայտ անձը գաղտնի մտել է իր տուն իր հետ հայերեն խոսելով ասել, որ ինքը թուրք է։ Նշված հասցե են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Ա․ Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Ս․ Բադիրյանը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վ․ Ազատյանը։ Արդեն տեղում տանտիրուհին ոստիկաններին հայտնել է, որ ժամը 04։00-ի սահմաններում անծանոթ տղամարդը մտել է իր տուն, իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ, ապա ձեռքերով հարվածել իր մարմնի տարբեր մասերին և իրենից գողացել 1-ական ոսկյա և արծաթյա մատանի, 1 զույգ ոսկյա ականջօղ, ապա հայերեն ասել, որ ինքը հայ չէ, ադրբեջանցի է և որ կատարվածի մասին պետք է լռի ու աղմուկ չբարձրացնի, ապա դիմել է փախուստի։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության և նույն վարչության Նոյեմբերյանի քննչական վարչության խումբը՝ վարչության պետի, քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Ոստիկանության Տավուշի մարզային վարչության փորձաքրեագետները։ Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում քննչական խումբը՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ճիշտ ու գրագետ աշխատանքի արդյունքում, տաք հետքերով՝ նշված հանցագործություն կատարելու կասկածանքով հայտնաբերել ու ոստիկանության Նոյեմբերյանի բաժին են տեղափոխել Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Արտյոմ Ղ․-ին։ Վերջինս փաստերի ճնշման տակ ոչ միայն խոստովանել է իր կողմից կատարված քստմնելի արարքը, այլև նրա մոտ հայտնաբերվել են տուժողից գողացված զարդերը։ Արտյոմ Ղ․-ն ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին։
    14:37
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Առաջիկայում Ադրբեջանի հետ սպասվում են բանակցություններ. ԱԽ քարտուղար
    Խաղաղության պայմանագրի առաջարկների վերաբերյալ առաջիկայում սպասվում են բանակցություններ: Այս մասին Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ քննարկումներն ընթանում են: Արձագանքելով Ադրբեջանի հայտարարություններին, թեՀայաստանը 40 օրից ավելի է, ինչ չի փոխանցել առաջարկները, Գրիգորյանը հակադարձեց՝ Ադրբեջանը ևս ուշացրել է, երբ Հայաստանն իր օրինակներն է փոխանցել և դա նորմալ է: «Կարծում եմ, որ Ադրբեջանը միջազգային հանրության ուշադրությունը կարևոր այլ հարցերից շեղելու քաղաքականություն է վարում»,- ասել է Գրիգորյանը։
    14:30
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ալյասկայում բախվել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի 2 ուղղաթիռներ, կան զոհեր
    ԱՄՆ-ի Ալյասկայի նահանգում երկու ամերիկյան ռազմական ուղղաթիռ է կործանվել: Դեպքի հետևանքով երեք զինվոր է զոհվել, մեկը՝ վիրավորվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Երկու AH-64 Apache ուղղաթիռները վարժական թռիչքից վերադառնալիս Հիլի բնակավայրի շրջանում բախվել են իրար: Յուրաքանչյուր ուղղաթիռում եղել է երկու մարդ: Ըստ բանակի հայտարարության՝ զինվորներից երկուսը զոհվել են տեղում, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին: Չորրորդ զինվորը հիվանդանոցում բուժում է ստանում: Ուղղաթիռները տեղակայված են եղել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Ֆորթ Ուեյնրայթ բազայում։ Կատարվում է հետաքննություն դեպքի հանգամանքները պարզելու համար։ Associated Press-ը հիշեցնում է, որ սա այս տարի Ալյասկայում ռազմական ուղղաթիռների մասնակցությամբ երկրորդ վթարն է: Փետրվարին երկու զինվոր վիրավորվել էր, երբ Apache ուղղաթիռը վերելքից հետո շրջվել էր:
    14:15
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կանխվել է նվագարկիչի միջից հայտնաբերված զգալի քանակությամբ կասկածելի զանգվածների փոխանցման փորձը «Նուբարաշեն» ՔԿՀ
    Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով հիմնարկում նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 26-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալ Դ. Փ.-ի անվամբ որպես հանձնուք բերված նվագարկիչը:
    14:00
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ԻՀՊԿ-ի և ԱԴԾ-ի դեմ
    ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցների ցանկում ներառել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական կազմակերպությունը և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ): Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գերատեսչության տարածած հաղորդագրությունը: Պատժամիջոցները սահմանվել են «արտերկրում ԱՄՆ-ի քաղաքացիների անօրինական կալանավորմանը մասնակցելու համար»: Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են ԻՀՊԿ-ի հետախուզական կազմակերպության հրամանատար Մոհամմադ Քազեմին, ԻՀՊԿ-ի հետախուզական կազմակերպության հակահետախուզության պաշտոնյա Ռուհոլլա Բազղանդին, նույն կազմակերպության ղեկավարի տեղակալներ Մոհամադ Մեհդի Սայարին և Մոհամմադ Հասան Մոհաղեղին: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նշում է, որ պատժամիջոցները սահմանվել են պետքարտուղարության որոշմամբ։
    13:45
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանի բնակչության թիվն աճել է 1,3 տոկոսով
    2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչությունը կազմել է 3 մլն 736 հազար 400 մարդ, ինչը 1,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, aliq․ ge-ի հաղորդմամբ՝ նշված է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տարածած հաշվետվության մեջ: Հաշվետվության համաձայն, 2022 թվականին գրանցվել են բնական բացասական աճ (-6 799) և դրական միգրացիոն մնացորդ (54 հազար 509)։ Geostat-ի փոխանցմամբ՝ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչության 60,4 տոկոսն ապրում է քաղաքային բնակավայրերում։ Բացի այդ, Թբիլիսիի բնակչությունը կազմում է ընդհանուր բնակչության գրեթե մեկ երրորդը։ «2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ 0-14 տարեկան բնակչության տեսակարար կշիռն ամբողջ բնակչության հաշվով կազմում է 20,7 տոկոս, աշխատունակ տարիքի (15-64 տարիքային խումբ) բնակչության տեսակարար կշիռը կազմում է 63,8 տոկոս, իսկ 65 և բարձր տարիքի բնակչության տեսակարար կշիռը՝ 15,6 տոկոս։ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ տղամարդկանց թիվը կազմել է 1 մլն 793 հազար 800, իսկ կանանցը՝ 1 մլն 942 հազար 500, ինչը նշանակում է, որ Վրաստանի բնակչության 48 տոկոսը տղամարդիկ են, իսկ 52 տոկոսը՝ կանայք։ Սեռերի հարաբերակցությունը 92 է, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 92 տղամարդ։ Նշենք, որ մինչև 35 տարեկան տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին, իսկ 35 տարեկանից հետո հակառակ պատկերն է նկատվում, ինչը պայմանավորված է տղամարդկանց համեմատ կանանց կյանքի տևողությամբ»,- նշված է Geostat-ի հաշվետվության մեջ։ Ըստ նույն տվյալների՝ 2021 թվականի համեմատ, 2022 թվականին կյանքի տևողությունն աճել է 2,3 միավորով և կազմել 73,7 տարի, այդ թվում՝ տղամարդկանց դեպքում՝ 69,4, կանանց դեպքում՝ 78,1 տարի։ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչության միջին տարիքը 38-ն է։
    13:30
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դադարեցվել է Կենտրոնի որոշ հասցեների գազամատակարարումը
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պահարանային գազի կարգավորիչ կետի (ՊԳԿԿ) խափանման պատճառով ապրիլի 28-ին ժամը 10։00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տ.Մեծ պողոտայի թիվ 36, 36բ, 36գ, 36դ, 36ե, Նար-Դոս փողոցի թիվ 4 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
    13:15
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վերցրել էր վարորդի հեռախոսը, նաև չվճարելով ուղեվարձը՝ հեռացել էր
    Ապրիլի 27-ին, ժամը 19.45-ին, տաքսի ծառայության մի վարորդ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում խարդախության վերաբերյալ հաղորդում էր տվել: Ըստ հաղորդման` նախորդ օրը, ցերեկվա ժամը չորսին, տաքսիստը Վանաձորից Երևան է տեղափոխել Գուրգեն ներկայացած մի անձի, որը մայրաքաղաքի Ազատության պողոտայում, զանգելու պատրվակով, վարորդից վերցրել է բջջային հեռախոսը, իջել մեքենայից և հեռացել անհայտ ուղղությամբ` խաբեությամբ տիրանալով հեռախոսին և չվճարելով 19 հազար դրամ ուղեվարձը: Հանցագործությունը հնարավորինս արագ բացահայտելու համար Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ, նաև համագործակցեցին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի գործընկերների հետ, և հաղորդում ստանալուց մոտ մեկ ժամ անց «Հաղթանակ» զբոսայգում ձերբակալվեց և Քանաքեռ-Զեյթունի բաժին տեղափոխվեց Երևանի Մոլդովական փողոցի բնակիչ, 31-ամյա մի երիտասարդ: Նա խոստովանեց արարքը և, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվեց քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
    13:00
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԳՇ պետի թույլտվությամբ, լուսանկարվում, տեսանկարվում էր առաջնագիծը. Տիգրան Աբրահամյան
    «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյն էջում գրել է. «ԱԽ քարտուղարի, ԳՇ պետի ուղեկցությամբ ֆրանսիական պատվիրակությունը Ջերմուկում էր: ԳՇ պետը մանրամասն ներկայացնում էր թշնամու առաջխաղացման ճակատը, խորությունը, մխրճման հատվածները, տարածքային կորուստները, ցույց տալիս, թե որտեղ են եղել մինչև 2022-ի սեպտեմբերյան հարձակումը, ապա հետո որտեղ են դիրքավորվել: Լուսաբանվող այդ այցի ժամանակ, ըստ էության, ԳՇ պետի թույլտվությամբ, լուսանկարվում, տեսանկարվում էր առաջնագիծը, տեսանելի էր ոչ միայն ադրբեջանական դիրքերը, այլ նաև մեր բնագծերի թիկունքային հատվածը: Նպատակս պնդելը չէ, թե դրանով անվտանգության կանոններ են խախտվել, այլ այն, որ եթե այդպիսի կադրեր իր այցի շրջանակներում հրապարակեր իշխանության սիմպատիային չարժանացած որևէ քաղաքացի` ընդդիմադիր գործիչ, ԶԼՄ ներկայացուցիչ կամ պարզապես տարածքի բնակիչ, ապա իշխանությունը նախ նրան 5-րդ շարասյուն կորակեր, ապա մեր երկրի վերջին 5 տարվա բոլոր ողբերգությունների պատասխանատու կհռչակեր, դեռ չեմ խոսում իրավապահներին իջեցվող քաղաքական հանձնարարությունների մասին»:
    12:45
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ աշխատակազմը 10 միլիոն 752 հազար դրամի կոնյակ է գնել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմը 10 մլն 752 հազար դրամի կոնյակ է գնել։ Գնումը կատարվել է մեկ անձից գնման ընթացակարգով՝ «Վինո վինո» ՍՊԸ-ից։ Ընդհանուր գնվել է 480 շիշ կոնյակ, որից 160 հատը՝ «Ախթամար», 1 միավորի գինը՝ 14 հազար 160 դրամ, «Հայաստան»՝ 60 շիշ, միավորի գինը՝ 18 հազար 960 դրամ, «Վասպուրական»՝ 60 շիշ, միավորի գինը՝ 25 հազար 279 դրամ, «Նաիրի»՝ 50 շիշ, միավորի գինը՝ 39 հազար 440 դրամ, «Երեւան»՝ 60 շիշ, միավորի գինը՝ 21 հազար 439 դրամ, «Էյփրիքոթ»՝ 70 շիշ, միավորի գինը՝ 8 հազար 200 դրամ, եւ «Արարատ Շառլ Ազնավուր 25»՝ 20 շիշ, միավորի գինը՝ 100 հազար դրամ։ ԱԺ-ն նշված կոնյակների գնումը կատարել է ապրիլի 14-ին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
    12:30
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պահանջվում է բժշկից բռնագանձել 4 անշարժ գույք Երևան քաղաքում, 8 շարժական գույք և 386 մլն դրամ գումար
    Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում ապրիլի 17-ին ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ քաղաքացի, ակնաբույժ Ա.Ս.-ից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել. 4 անշարժ գույք՝ Երևան քաղաքում, 8 շարժական գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 606 մլն 102 հազար 500 դրամ, 9 մլն 912 հազար 752 դրամ գումար՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ, 386 մլն 919 հազար 865 դրամի չափով գումար, որը 1996-2022 թվականների ընթացքում չի հիմնավորվել անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
    12:15
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախը երբե՛ք չի եղել և չի՛ լինելու Ադրբեջանի կազմում. ՀՅԴ
    Արցախը երբե՛ք չի եղել և չի՛ լինելու Ադրբեջանի կազմում։ Հայաստանի Հանրապետությունն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական ցանկացած անցակետի տեղակայումը միանշանակ անընդունելի է։ Ասված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարության մեջ․ «2022 թվականի դեկտեմբերի 12-ից Շուշիի մատույցներում Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի շրջափակումը, դեպի Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների արգելափակումը, արցախահայության նկատմամբ անցնող ամիսների ահաբեկչական բնույթի գործողություններն այդպես էլ համարժեք հակազդեցության չարժանացան ՀՀ իշխանության և միջազգային դերակատար ուժերի կողմից։ Այժմ էլ Ադրբեջանը դիմել է նոր սանձարձակության՝ սահմանային հսկիչ անցակետ տեղադրելով Կոռնիձորի կամրջի հատվածում։ Ակնհայտ է, որ Բերձորի միջանցքում ադրբեջանական կողմի սադրիչ և սանձարձակ քայլերն ու գործողությունները նպատակաուղղված են Արցախի հայաթափման ցեղասպան քաղաքականության իրականացմանը։ Ադրբեջանը շարունակաբար նորանոր պահանջներ է ներկայացնում և սպառնալիքներ հնչեցնում Հայաստանի և Արցախի հասցեին՝ այդ ամենը զուգորդելով ուժի կիրառման սպառնալիքների հետ։ Ի տես այս իրողության` Հայաստանի օրվա իշխանությունները շարունակում են վտանգավոր հայտարարություններով, խաղաղասիրական կեղծ թեզերով և հանցավոր անգործությամբ, փաստացի ու այլևս բացահայտ կերպով հրաժարվել Արցախի և արցախահայության անվտանգության, իրավունքների և շահերի երաշխավորի սահմանադրական պարտավորություններից։ Ավելին՝ Հայաստանի օրվա իշխանությունների ապազգային քաղաքականությունը ոչ միայն Արցախի և Հայաստանի անվտանգային հարցերում է կործանարար։ «Նոր դիտանկյունից» փորձ է արվում վերարժևորել, իսկ իրականում արժեզրկել ազգային-գաղափարական, ռազմավարական հիմնասյուները։ Շարունակաբար և հետևողականորեն թիրախավորվում են Հայ Առաքելական Եկեղեցին, հայոց ազգային, մշակութային արժեքներն ու պատմությունը, բացահայտ կերպով ոտնահարվում են հայության անժամանցելի իրավունքները, սերունդների պայքարն ու դրա արդյունքները։ Դրա վառ ապացույցն է ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ՀՀ վարչապետի ելույթը «պատմության ընկալման դիտանկյունը, սոցիալ-հոգեբանական ընկալումը» փոխելու անհրաժեշտության ու իբր «հայրենասիրության մեր սեփական, […] մեր պետական մոդելի ստեղծման» առաջադրանքի մասին, իսկ իրականում՝ «Հայոց Ցեղասպանության» միջազգային եզրույթից փաստացի հրաժարումը։ Այս ճամարտակությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ թուրքական տեսակետների սպասարկում և Թուրքիայի նախապայմանների բավարարում, այսպես կորչված «առանց նախապայմանների» «լիարժեք կարգավորմանն ուղղված» բանակցությունների գործընթացում։ Սեփական նախընտրական ծրագիրն ուրացած, բայցև ժողովրդի մեկ հատվածին այդ ծրագրով մոլորեցնելու ճամփով իշխանությունը պահպանող քաղաքական ուժին ո՛չ ոք իրավունք չի տվել ապազգայնացնելու և ինքնիշխանությունից զրկելու մեր պետությունը։ Հայաստանի Հանրապետությունն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական ցանկացած անցակետի տեղակայումը միանշանակ անընդունելի է, հակասում է միջազգային իրավունքին և որևէ պարագայում այդպիսի հարցը չի կարող քննարկման առարկա դառնալ։ Արցախը երբե՛ք չի եղել և չի՛ լինելու Ադրբեջանի կազմում։ Հ.Յ.Դաշնակցությունն իր բոլոր հնարավորություններով և հնարավոր բոլոր հարթակներում հետամուտ է միջազգային հանրության և պատկան կառույցների հասցեական գնահատականի ու համարժեք արձագանքի ապահովմանը, ինչպեսև հայտարարություններից անդին գործուն քայլերի իրականացմանը։ Մեր աչքի առջև է մեզ համար նախապատրաստված աղետն ու արհավիրքը։ Ազգային ինքնապահպանման բնազդը մեզ մղում է դեպի ըմբոստացում։ Դիմադրությունն այլընտրանք չունի։ Յուրաքանչյուր հայի պարտականությունն է նպաստել մեր փառապանծ բանակի հզորացմանը։ Վերջին տարիներին Հ.Յ.Դաշնակցությունը բազմաթիվ անգամներ միասնականության ու համախմբման կոչ է արել, որը, ցավոք, հաճախ մնացել է անարձագանք։ Եվս մեկ անգամ հայոց ազգային ուժերին կոչ ենք անում մի կողմ թողնել տարակարծությունները և հայրենիքի օրհասական այս պահին միավորվել՝ ներքին ու արտաքին վտանգին դիմակայելու, պետության ինքնիշխանությունը պահպանելու և հզոր Հայաստան կերտելու համար»։
    12:00
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ՝ Գյումրիում․ դեպքի վայրում հայտնաբերվել է 15 պարկուճ
    Այսօր՝ ապրիլի 28-ին, կրակոցներ են հնչել Շիրակի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում, դեպի Բուլվարային թաղամաս տանող ճանապարհին, Մենդելեևի 1 հասցեում կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, Ոստիկանության Մուշի բաժնի պետ Արթուր Հակոբյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։ Տեղում նույն վաշտի պարեկներ Ռաֆայել Պողոսյան ու Լևոն Ոսկանյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի օպերատիվ քննչական խմբերն աշխատեն։ Նշված վայրում ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված մոտ 15 պարկուճներ, տաղավարի երկաթյա և ապակյա հատվածների վրա կրակոցի հետքեր։ Տեղում աշխատում են նաև Ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մուշի քննչական բաժնի խումբը՝ վաչության պետի, Մուշի բաժնի պետի և հակտապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք կրակոցի հետքերով տուժած քաղաքացիներ կան, թե ոչ, և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, դեպքի հանգամանքները, կատարողի կամ կատարողների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    11:45
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հրադադարի ռեժիմի խախտման նպատակը միշտ լարված իրավիճակ պահելն է․ ԳՇ պետ
    Իրավիճակը սահմանին հարաբերական կայուն է։ Այս մասին Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ «Բայց հակառակորդի կողմից Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ, ընդ որում՝ հրադադարի ռեժիմի խախտման նպատակը միշտ լարված իրավիճակ պահելն է, բայց մեր կողմից իրավիճակը գտնվում է հսկողության տակ»,- նշեց նա։ ԳՇ պետը ԵՄ դիտորդական առաքելության հետ աշխատանքը բարձր է գնահատում։ «Բոլոր խնդիրները լուծվում են պատշաճ մակարդակով, առաջին հերթին՝ մենք ստանձնում ենք նրանց ռազմական անվտանգության ապահովումը ինչպես տեղում աշխատելու, այնպես էլ՝ երթևեկության ժամանակ։ Համագործակցությունը գնահատում եմ բարձր», - ընդգծեց ԳՇ պետը։ Նրա խոսքով՝ առաքելությունը կատարում է իր առջև դրած խնդիրը։
    11:30
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Գետում ավտոմեքենայի մեջ երեք դի է հայտնաբերվել
    Ալթայի երկրամասի Կորբոլիխա գետում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է երեք մարդու դի։ Քննչական կոմիտեն նախաքննություն է սկսել, լրագրողներին հայտնեցին Քննչական կոմիտեի մարզային վարչությունից։ «Զմեյնոգորսկի շրջանի Կորբոլիխա գետում հայտնաբերվել է ավտոմեքենա, որի ներսում եղել են երեք մարդու դիեր՝ առանց բռնի մահվան արտաքին նշանների», – հայտնել են վարչությունից։ Քննիչներն իրականացրել են դեպքի վայրի զննություն, կազմակերպել նախաքննական ստուգում, որի ընթացքը վերահսկվում է Զմեյնոգորսկի միջշրջանային դատախազության կողմից։ Հետաքննության նախնական տվյալներով՝ մարդիկ, ում մարմինները հայտնաբերվել են ավտոմեքենայում, հանգստանում էին բնության գրկում։ Ինչ-որ պահի որոշել են անցնել գետը, բայց այն խորն է եղել, մեքենան խորտակվել է։
    11:15
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նժդեհի փողոցում բախվել են «Suzuki», «Chevrolet» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ
    Ապրիլի 28-ին, ժամը 08:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում բախվել են «Suzuki» (վարորդ՝ Գ. Գ.), «Kia Sorento» (վարորդ՝ Հ. Ս.), «Chevrolet» (վարորդ՝ Ն. Գ.) և «Mazda» (վարորդ՝ Ա. Գ.) մակնիշների ավտոմեքենաները․ «Suzuki» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք։ Փրկարարները հոսանքազրկել են «Suzuki» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները, փակել «Suzuki» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Մ. Ս.-ին (ծնված 2006 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ Հ․ Ս.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ Մ․ Ս.-ն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
    11:00
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի Իզմիրում էլիտար բնակելի համալիրում խոշոր հրդեհ է բռնկվել
    Թուրքիայի Իզմիր քաղաքի էլիտար բնակելի համալիրում անհայտ պատճառով խոշոր հրդեհ է բռնկվել, բնակիչները տարհանվել են, հայտնել են նահանգի նահանգապետի գրասենյակից։ Ուրբաթ գիշեր հրդեհը պատել է արեւմտյան Իզմիրի Ենիկալե շրջանում գտնվող տունը։ Առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան Twitter-ում հայտնել է, որ հրդեհի հետևանքով տուժել է յոթ մարդ, որոնցից վեցը ածխաթթու գազ են շնչել։ Իզմիրի նահանգապետ Սելիմ Կոշգերը հեռուստաալիքին ասել է, որ զոհեր չկան, սակայն տան մի մուտքն ամբողջությամբ այրվել է։ Մարման աշխատանքներին մասնակցել է անտառային պահակախմբի 25 մարտական ​​հաշվարկ, Անկարայից ու Այդինից ուղղաթիռներ։ Հրդեհի պատճառը դեռ պարզված չէ։ Իզմիրի քաղաքապետ Թունչ Սոյերը հայտնել է, որ հրդեհը հիմնականում մարվել է, սակայն շենքի փայտե երեսպատումը դժվարացրել է մարումը:
    10:45
    28.04.23
    Ավելին