Լրահոս

2023-04-28
  • Img default alt hy
    Մի շարք հասցեներում՝ մի քանի ժամով կլինեն գազանջատումներ
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «էլ. ցանց», «Նալբանդյան 2», «Համալիր» տարածքների, Արծվաքար թաղամասի, Նորատուս բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 3 քոթեջային թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
    10:00
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Հանրապետության տարածքում` Ապրիլի 27-28-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-30-ը, մայիսի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ին կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում` Ապրիլի 27-28-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-30-ը, մայիսի 1-2-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
    09:45
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սրբազան հողի նույնիսկ մի մասնիկի զիջումը թշնամուն անդամահատում է Հայաստանի պատմական հիշողությունը. Ոսկանյան
    Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Լուսանկարում Հայաստանի Քուռակախաղաց լեռն է, որը Սյունյաց մեր երևելի պատմիչ Ստեփաննոս Օրբելյանը բնորոշում է «բարձր դիտավոր սար»: Լուսանկարն արված է Վայոց ձորի Խաչիկ գյուղի մոտակայքից, նշանավոր Քարկոփի վանքի տարածքից անցյալ տարի։ Բարբարոսներն այս լեռնագագաթի անունն ուղղակի թարգմանել և արտաբերում էին Ղուլանօյնախ (ղուլան «քուռակ», օյնախ «շարժուն, խաղացող»)՝ նախկինում հաջողելով լայն տարածում տալ դրան Հայաստանի Վայոց ձորի էթնիկական գաղութացմանը զուգահեռ։ Եթե չլիներ Սյունյաց աշխարհի մեր հռչակավոր պատմագիրը, մենք չէին իմանա լեռան հինավուրց հայկական անվանումը, իսկ եթե չլիներ Հայաստանը, այն, միևնույն է, պաշտոնապես կկոչվեր բարբարոսական տարբերակով։ Ուստի հայկական սրբազան հողի նույնիսկ մի մասնիկի զիջումը թշնամուն փաստացիորեն անդամահատում է Հայաստանի ոչ միայն քաղաքական և աշխարհագրական մարմինը, այլ նաև մեր հինավուրց մշակույթն ու պատմական հիշողությունը։
    09:30
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    «Ժողովուրդ» Արցախում, անվտանգային խնդիրներին զուգահեռ, ներքաղաքական կյանքը եւս լարված է: Այս օրերին այնտեղ ձեւավորվել է երեք ճակատ՝ Արայիկ Հարությունյան-Սամվել Բաբայան-Ռուբեն Վարդանյան: «Հրապարակ» Սոթքի հանքը փակվելու է: «Հրապարակ» Սամվել Բաբայանի պլանները ձախողվում են. նա հասկացել է, որ Արցախում չունի բավարար աջակցություն: «Հրապարակ» ԱԺ աշխատակազմը 10 մլն 752 հազար դրամի կոնյակ է գնել: «Ժողովուրդ» Վաղը Քաղաքացու օրն է. անկացվող միջոցառումներին կմասնակցի նաև Փաշինյանը: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ:
    09:20
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սրճարաններ են ապամոնտաժվել
    Քաղաքային իշխանությունը շարունակում է Երևանի կենտրոնն ազատել հողազավթված տարածքներից: Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և Կենտրոն վարչական շրջանի ուժերով այս անգամ ապամոնտաժվել են «Ջոսե գարդեն» և նախկին «Հին Հռոմ» սրճարանները։
    00:00
    28.04.23
    Ավելին
2023-04-27
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքջյանին
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանին:
    23:45
    27.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Պելեի անունն ընդգրկվել է պորտուգալերենի բրազիլական բառարանում
    Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի անունը հայտնվել է պորտուգալական բառարանում՝ որպես «լավագույն» բառի հոմանիշ։
    23:30
    27.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վերջին շրջանում հանրության բևեռացումը հասել է ծայրահեղ մակարդակի․ ՀՀ ՄԻՊ
    Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել հանրային միջավայրում առկա անհանդուրժողականության մթնոլորտի վերաբերյալ․ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ վերջին շրջանում տարատեսակ հիմքերով հանրության բևեռացումը հասել է ծայրահեղ մակարդակի, ինչի արդյունքում հանրային միջավայրում լայն տարածում են ստացել անհանդուրժողականությունը, ատելության խոսքը, վիրավորանքը, բռնությունը, վերջինիս քարոզն ու կոչերը։ Հանդուրժողականությունն անկյունաքարային նշանակություն ունի ժողովրդավար, բռնությունից և խտրականությունից զերծ հասարակություն կառուցելու հարցում։ Մինչդեռ հանրային բևեռացումը խաթարում է իրավական և ժողովրդավարական պետության հիմքում ընկած արժեքները: Ցանկացած հարցի վերաբերյալ հանրային ազատ բանավեճը ժողովրդավարական հասարակության կարևոր ձեռքբերումներից է: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր քննարկում պետք է ընթանա կարծիքի արտահայտման ազատության իրավունքի թույլատրելի շրջանակներում, այլոց իրավունքների և ազատությունների հարգման ու համերաշխության մթնոլորտում: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ատելության խոսքի, բռնության կոչերի, վիրավորանքի, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ում կողմից է այն տարածվում կամ ում է հասցեագրված, անընդունելի է, լուրջ վտանգ է ներկայացնում մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի տեսանկյունից, ուստի պետք է բացառվի հանրային խոսքից ու հանրային հարաբերությունների տիրույթից։ Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունն է հետևել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը։ Պաշտպանի մանդատն ուղղակիորեն չի առնչվում պետական իշխանության մարմինների, պաշտոնատար անձանց միջև փոխհարաբերությունների կանոնակարգմանը, եթե խնդիրը չի հանգում կոնկրետ անհատական իրավունքի պաշտպանության անհրաժեշտությանը: Միևնույն ժամանակ, պաշտոնատար անձանց հրապարակային խոսքը, նրանց փոխհարաբերություններն ու այդ առումով առկա խնդիրները էական ազդեցություն են ունենում նաև մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր համակարգի վրա: Այս տեսանկյունից հատկապես կարևոր է խորհրդարանում հնչող խոսքի և վարքագծի իրավաչափությունը՝ որպես հանրության լայն շերտերի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումների գլխավոր հարթակ։ Ուստի կարևոր է, որ պետական մարմինների, պաշտոնատար անձանց միջև փոխհարաբերությունները, քաղաքական և այլ հանրային գործունեության համար ընտրվող մեթոդաբանությունը համապատասխանեն իրավաչափության վերը նշված չափանիշներին: Ցանկացած քաղաքական բանավեճ կամ քննարկում պետք է ընթանա համերաշխության ու հարգանքի մթնոլորտում՝ բացառելով ոչ իրավաչափ խոսքը, այդ թվում՝ վիրավորանքը, արժանապատվության նվաստացումը, ատելության խոսքն ու բռնության քարոզը: Հանրային պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր անձ և հանրային ծառայող ուղղակի պարտականություն ունի պահպանելու վարքագծի կանոնները,իր խոսքով ու վարքագծով բացառելու և մեղմելու հանրային բևեռացումը, բռնությունը, ատելության խոսքը, ոչ իրավաչափ երևույթների, այդ թվում՝ բռնության ուղղակի կամ անուղղակի արդարացումը կամ խրախուսումը: Ավելին, կարևոր է, որպեսզի պաշտոնյաներն իրենց հանրային հարթակն օգտագործեն խոսքի և վարքագծի ոչ իրավաչափ դրսևորումներին, այդ թվում՝ հասարակության տարբեր խմբերին թիրախավորող արտահայտություններին ու ապատեղեկատվությանը հակազդելու նպատակով։ Մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ձևավորելու տեսանկյունից առանցքային է, որպեսզի այդ հանգամանքը նկատի ունենան նաև հանրային ճանաչում ունեցող այլ անձինք, հասարակական ու քաղաքական գործիչները: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ մեր հասարակությունում առկա քաղաքական և հանրային բանավեճի մշակույթն ունի վերափոխման անհրաժեշտություն, ինչն առաջնահերթ խնդիր է հանրային հանդուրժողականության, համերաշխության և իրավունքի գերակայության երաշխավորման ճանապարհին»,-նշված է հաղորդագրության մեջ:
    23:15
    27.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրանն Օմանի ծոցում նավթատար տանկեր է կալանել
    Իրանի ռազմածովային ուժերն ապրիլի 27-ին Օմանի ծոցում կալանել են նավթատար տանկեր, որը նավարկել է Մարշալյան կղզիների դրոշի ներքո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Տասս»-ին, այս մասին հայտնում է IRNA-ն: Ասվում է, որ Պարսից ծոցում իրանական նավին Մարշալյան կղզիների դրոշով նավ է բախվել, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել, իրանական նավի անձնակազմի մի քանի անդամներ վիրավորվել են: Նավթատար տանկերը կալանվել է Օմանի ծոցում:
    23:00
    27.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել
    Թուրքիայում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Նշվում է, որ տորերկրյա ցնցումները գրանցվել են Սիվաս նահանգում: Երկրաշարժի օջախը 7 կմ խորության վրա է եղել։
    22:45
    27.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ապրիլի 26-ին Երևանում ծնվել է 43 երեխա
    Ապրիլի 26-ին Երևան քաղաքում ծնվել է 43 երեխա։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
    22:30
    27.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Փյունիկ»-ն առավելության հասավ «Արարատ-Արմենիա»-ի նկատմամբ
    Հայաստանի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրը եզրափակվեց «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» խաղով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում առաջինը հանդիպման հաշիվը բացեցին «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստները: Առաջին կեսի վերջնամասում`41-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ Արթուր Սերոբյանը: «Փյունիկ»-ին հաջողվեց բեկել հանդիպման ընթացքը երկրորդ կեսում` 61-րդ րոպեին Լուկա Յուրիչիչը հավասարեցրեց խաղի հաշիվը: Արտակ Դաշյանը 73-րդ րոպեին խփեց «Փյունիկ»-ի հերթական գնդակը: Խաղի ավելացված րոպեներին «Փյունիկ»-ը խփեց ևս երկու գնդակ: Գոլերի հեղինակ դարձավ Յուրիչիչը, ով ձևակերպեց հեթ-տրիկ: «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա»` 4:1: Այս տուրի շրջանակներում «Նոա»-ն հաղթել էր «Լեռնային Արցախ»-ին (2:0), ԲԿՄԱ-ն` «Վան»-ին (5:1), «Ալաշկերտ»-ը` «Արարատ»-ին (4:2), «Ուրարտու»-ն` «Շիրակ»-ին (3:1): 29-րդ տուրից հետո Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ «Ուրարտու»-ն, որն ունի 67 միավոր: 64 միավորով երկրորդ հորիզոնական բարձրացավ «Փյունիկ»-ը, իսկ եռյակը 63 միավորով եզրափակում է «Արարատ-Արմենիա»-ն է:
    22:15
    27.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Շվեյցարիայի դեսպանի հետ
    ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանն ու Արթուր Խաչատրյանն ապրիլի 27-ին հանդիպել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ «Սեյրան Օհանյանն անդրադարձել է Հայաստանի անվտանգային խնդիրներին, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը: Նա կարեւորել է եվրոպական երկրների արդարացի, թիրախային աջակցությունը մեր պետության եւ Արցախի նկատմամբ: «Ադրբեջանի հռետորաբանությունը եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սադրանքները չեն խոսում հայ ժողովրդի հետ այդ երկրի հայտարարած խաղաղ համակեցությամբ ապրելու մասին»,-ասել է խմբակցության ղեկավարը եւ հավելել, որ այսօր էլ Ադրբեջանը շարունակում է սադրանքներն ու ճնշումները եւ սեղմում Արցախի շուրջ օղակը: Նշվել է, որ արցախահայությունը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու հարցում ընդդիմադիր խորհրդարանականները կարեւորել են միջազգային գործընկերների դերակատարությունը: Խոսելով արցախահայերի անվտանգային խնդիրների մասին` Սեյրան Օհանյանը նշել է, որ անվտանգության երաշխիք կարող է լինել բացառապես կարգավիճակի խնդրի լուծումը` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Շեշտվել է նաեւ ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման հարցում միջազգային գործընկերների աջակցության անհրաժեշտությունը: Սեյրան Օհանյանն ընդգծել է ՌԴ խաղաղապահների եւ Արցախի պաշտպանության բանակի համագործակցության զարգացման կարեւորությունը: Խմբակցության ղեկավարը կարեւորել է նաեւ հայ-շվեյցարական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, համագործակցությունը միջազգային հարթակներում: Լուկաս Ռոզենկրանցը նշել է, որ երկու երկրների հարաբերություններում խորհրդարանական կապերի ընդլայնումը, նաեւ ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպումները էական նշանակություն ունեն: Նմանօրինակ հանդիպումները հնարավորություն են ընձեռում տեղեկանալու ներքաղաքական եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ այլընտրանքային տեսակետների: Աղվան Վարդանյանը եւ Արթուր Խաչատրյանը ներկայացրել են մեր երկրի ներքաղաքական խնդիրների վերաբերյալ իրենց տեսակետը»,- ասված է հաղորդագրության մեջ:
    22:00
    27.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    62-ամյա կինը հետախուզվում էր ծեծի մեղադրանքով
    Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
    21:45
    27.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երիտասարդը թակել էր 70-ամյա կնոջ դուռը, ջուր խնդրել և այդ ընթացքում հեռախոս գողացել
    Ապրիլի 11-ի ցերեկը ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել Էջմիածնի Անդրանիկի թաղամասի բնակիչ, 70-ամյա մի կին: Նա հայտնել էր, որ անհայտ մեկը թակել է տան դուռը, ջուր խնդրել և այդ ընթացքում մտել տուն ու գողացել բջջային հեռախոսը: Ոստիկանությունից հայտնում են, որ իրականացվեցին անհրաժեշտ գործողություններ, իսկ Վաղարշապատի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք արդյունք տվին ապրիլի 25-ին: Այդ ընթացքում հաջողվեց ձեռք բերել հիմնավոր ապացույցներ, որ խաբեությամբ տուն մտել և հեռախոսը գողացել էր էջմիածինցի 30-ամյա մի երիտասարդ:Նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին, որտեղ էլ բացատրական աշխատանքից հետո խոստովանել, որ գողությունը կատարել է ինքը: Նաև հայտնել է, որ հեռախոսը վաճառել է Էջմիածնի վաճառակետերից մեկում: Հետագա միջոցառումների շնորհիվ գնորդը հեռախոսը ներկայացրել է Վաղարշապատի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
    21:30
    27.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիեռա Լեոնեի նախագահին Անկախության օրվա կապակցությամբ
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիեռա Լեոնեի Հանրապետության նախագահ Ջուլիուս Մաադա Բիոյին Սիեռա Լեոնեի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
    21:15
    27.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի Սահմանադրության նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է
    Ապրիլի 27-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի հերթական նիստի շրջանակներում ընդունվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը։ Այս մասին հայտնել է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։
    21:00
    27.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Այս տարվա առաջին եռամսյակում կապիտալ ծախսերը թերակատարվել են 70 %-ով. «Լույս» հիմնադրամ
    «2023թ. սկսվել է բարձր տնտեսական աճերով՝ հիմնականում պայմանավորված բազայի էֆեկտի ազդեցությամբ: Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ-ի) դինամիկան 2023թ. ընթացքում զգալիորեն կապված կլինի նախորդ տարիների զարգացումների հետ՝ նախորդ տարվա աճի դանդաղման ամիսներին, ընթացիկ տարում գրանցելով աճի արագացում և ընդհակառակը (այս երևույթը կոչվում է բազայի էֆեկտ): Սա նշանակում է, որ տարվա հաջորդ ամիսներին հնարավոր է նկատվի տնտեսական աճի տեմպի դանդաղում, ինչի արդյունքում տարեկան տնտեսական աճը կարող է ցածր լինել սպասվածից:
    20:45
    27.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանս-հայկական խորհրդի նախագահ Դանիել Քյուրքչյանին
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանս-հայկական խորհրդի նախագահ Դանիել Քյուրքչյանին և «Գրանթ Թորոնթոն Հայաստան» ընկերության տարածաշրջանային տնօրեն Գուրգեն Հակոբյանին:
    20:30
    27.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԲՀԿ-ն չունի որոշում որևէ թեկնածուի աջակցելու, առավել ևս իշխանության թեկնածուին. Տոնոյան
    «Ի պատասխան մամուլում այսօր հրապարակված «Ծառուկյանի ռեսուրսն Ավինյանի համար է աշխատելու» «Էքսկլյուզիվ» վերլուծության` նախ պետք է արձանագրեմ, որ հոդվածում ներկայացված դիտարկումներն այնքան խառն էին ու հարուստ ենթատեքստերով, որ արձագանքելու նպատակահարմարությունը հարցականի տակ էր, բայց քանի որ լրատվամիջոցներին հետաքրքրում է սույն հրապարակման վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշումը, ապա տեղեկացնեմ.
    20:15
    27.04.23
    Ավելին