Լրահոս
2023-04-28
-
ԱրցախՄեր բոլոր դաշտերն իրենց նշանառության տակ են, հաճախ են կրակում բնակիչների վրա․ Նախիջևանիկի համայնքապետ․ News.amԱսկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի դաշտավայրում ադրբեջանցիների կողմից թիրախավորված բնակիչը չի տուժել։ Տրակտորը, որով բնակիչը դեպքի պահին կատարում էր գյուղատնտեսական աշխատանքները, նույնպես չի վնասվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նախիջևանիկի համայնքապետ Սևակ Պետրոսյանը։Ավելին19:3528.04.23 -
ՔաղաքականԱրցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը հրատապ անհրաժեշտություն է․ Թագուհի Թովմասյանը՝ ԲրյուսելումԲրյուսել կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակազմով հանդիպեցի Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգայի և նրա աշխատակազմի հետ, տեղեկացրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։Ավելին19:3028.04.23 -
ԱշխարհՍպիտակ տունը մեկնաբանել է Բայդենի նոր ծածկաթուղթըՀարցերին նախպատրաստվելը, որոնք կարող են տրվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ասուլիսներին, միանգամայն նորմալ է։ Լրագրողները նախապես ընտրված են, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը։ «Լրիվ նորմալ է, որ նախագահը տեղեկացված է լրագրողների ու թեմաների մասին»,- ճեպազրույցում ասել է Ժան Պիերը։ Նա հայտարարել է, որ Սպիտակ տունը նախապես կոնկրետ հարցեր չի ունեցել, և մամուլի ծառայության աշխատանքն է լրագրողական հետաքրքրությունը գեներացնել և կանխատեսել, թե ինչ հարցերով կարող են դիմել նախագահին։ Նրանց, ում խոսքը տրվել է, մամուլի ծառայությունը նախապես ընտրել է՝ հաշվի առնելով մի քանի գործոններ, այդ թվում՝ ովքեր երկար ժամանակ հնարավորություն չեն ունեցել դիմելու Բայդենին։ Los Angeles Times-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Սպիտակ տան մամուլի ծառայությանը չի փոխանցել Բայդենի ճեպազրույցի համար նախատեսված հարցը, որի համառոտագրությունը լրագրողները նկատել են պետության ղեկավարի ծածկաթղթի վրա։Ավելին19:1528.04.23 -
ՔաղաքականՀայտնի է քաղաքացու օրվա միջոցառումների ժամանակացույցը. Հովհաննես ԽուդոյանՏոնական օրը մեկնարկում է Երևանյան մարաթոնով, որը կսկսվի ժամն 8։00–ին Պարոնյան փողոցից: Մարաթոնի մասնակիցներին կարմիրբերետավորները կլարեն մինչև Էրեբունի ոստիկանության բաժին:Ավելին19:0028.04.23 -
ԱրցախՄեր շահերն առաջին հերթին մենք պետք է պաշտպանենք․ Ռուբեն Վարդանյանը միացել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրինՄիանում եմ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին, որով միջազգային հանրությանը պահանջ է ներկայացվում թույլ չտալ Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականության իրականացումը և ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարումը, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։Ավելին18:4528.04.23 -
ՀայաստանՀայլուր 18։30 Լաչինի միջանցքում անցակետ դնելուց հետո Ադրբեջանը հեռացրել է «էկոակտիվիստներին»Հայլուր 18։30 Լաչինի միջանցքում անցակետ դնելուց հետո Ադրբեջանը հեռացրել է «էկոակտիվիստներին»Ավելին18:3028.04.23 -
ՔաղաքականՀայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հանդիպումը ԵրևանումԱպրիլի 28-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ:Ավելին18:1528.04.23 -
Իրավական«TikTok»-ի հետ համագործակցությունը կնպաստի հանցագործությունների կանխարգելմանը․ ՔԿՀՀ քննչական կոմիտեն և «TikTok» ընկերությունը համագործակցության շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:Ավելին18:1028.04.23 -
ՍպորտԱմուր կանգնած եմ այն հողին, որտեղ ծնվել, մեծացել և ուժ եմ ստացել ձեր սիրո ու մեծահոգության շնորհիվ. Սիմոն ՄարտիրոսյանՕլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երախտագիտության խոսքով դիմել է հայ ազգին: «Երախտագիտությունս ձեզ՝ իմ սիրելի ժողովուրդ։ Ես միշտ զգացել ու գնահատել եմ ձեր սերն ու աջակցությունը։ Հարազատներս, բարեկամներս, իմ փոքրիկ, բայց միևնույն ժամանակ հզոր ազգ, շնորհակալ եմ ձեր սիրո և անկեղծության համար։ Ես ամուր կանգնած եմ այն հողին, որտեղ ծնվել, մեծացել և ուժ եմ ստացել ձեր սիրո ու մեծահոգության շնորհիվ։ Շնորհակալ եմ իմ ճակատագրից և հպարտ ձեզանո’վ, իմ հա’յ ազգ, ի’մ ժողովուրդ։ Հարգանքներս բոլորին: Եվ կրկին ու կրկին ուժեղ եմ ձեզանով և կփորձեմ ամուր կանգնած մնալ այն հողի վրա, որտեղ ապրել ու ստեղծագործել են մեր մեծերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է Մարտիրոսյանը:Ավելին18:0028.04.23 -
Բայդենն անսպասելիորեն հայտնվել է The Late Late Show-ի վերջին դրվագում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նկարահանվել է ամերիկյան ամենահայտնի երեկոյան թոք շոուներից մեկի՝ The Late Late Show-ի վերջին դրվագում: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ նախագահը չի գնացել հաղորդավար Ջեյմս Քորդենի տաղավարը, փոխարենը նկարահանող խումբն է գնացել Սպիտակ տուն: Իր խոսքում նախագահը շնորհակալություն է հայտնել 44-ամյա Քորդենին այն ամբողջ ուրախության համար, որ նա պարգևել է ամերիկյան ընտանիքներին: Նա նաև շնորհավորել է Քորդենին ութ տարում 1200 թողարկում նկարահանելու կապակցությամբ: Ընդորում, Բայդենի հայտնվելը վերջին թողարկման մեջ անակնկալ է եղել Քորդենի համար, ինչը երևում է նրա դեմքի արտահայտությունից, երբ ԱՄՆ նախագահը տեսաուղերձով դիմում է նրան: «Մենք քեզ կկարոտենք, ընկեր։ Չեմ համբերում տեսնելու, թե ինչ ես անելու հետո», - եզրափակել է Բայդենը: Բացի այդ, ահողրդման ժամանակ ցուցադրվել է նախորդ տարի Սպիտակ տանը The Late Late Show-ի նկարահանումներից կադրեր: Հիշեցնենք, որ Քորդենը հայտնել էր The Late Late Show-ից հեռանալու մասին:Ավելին17:4528.04.23 -
ԱրցախԱդրբեջանցի կեղծ բնապահպանները հայտարարել են Լաչինի միջանցքում իրենց ակցիան դադարեցնելու մասինԱդրբեջանցի կեղծ բնապահպանները, որոնք դեկտեմբերի 12-ից փակել էին Լաչինի միջանցքը, ապրիլի 28-ին, ժամը 18։00-ից կդադարեցնեն իրենց ակցիան, որը սկսել էին բնապահպանական կեղծ պատրվակներով՝ արգելափակելով ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով:Ավելին17:3028.04.23 -
ԱրցախԱդրբեջանցիներն Արցախում կրակել են խաղաղ բնակչի ուղղությամբԱպրիլի 28-ին ժամը 12:15-ին, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում Նախիջևանիկի համայնքի ղեկավար Սևակ Պետրոսյանից հաղորդում է ստացվել, որ նշված գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են քաղաքացու ուղղությամբ, տեղեկացնում է Արցախի ՆԳ նախարարությունը։Ավելին17:2528.04.23 -
ԱրցախԱրցախի ԱԳ նախարարը բրազիլացի լրագրողներին ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակըԱրցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Բրազիլիայի առաջատար լրատվամիջոցների մի խումբ լրագրողների։Ավելին17:1528.04.23 -
ՍպորտՄարմնամարզության ընտրանու 4 ներկայացուցիչ աշխարհի գավաթի եզրափակիչում էՀայաստանի մարմնամարզության հավաքականի 4 ներկայացուցիչներ դուրս են եկել աշխարհի գավաթի խաղարկության առանձին գործիքների եզրափակիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի առանձին գործիքներից օղակների եզրափակիչ են դուրս եկել Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, նժույգ-թափերի եզրափակիչում են նաև Հարություն Մերդինյանը և Գագիկ Խաչիկյանը: Եզրափակիչները կկայանան ապրիլի 30-ին:Ավելին17:0028.04.23 -
Արտաքին քաղաքականությունԼաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը հակասում է զինադադարի համաձայնությանը․ Կատրին ԿոլոնաԼաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինադադարի համաձայնությանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում այս մասին ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան։Ավելին16:4528.04.23 -
ԱշխարհԹաիլանդում հղի կնոջը կասկածում են 13 անձի սպանության համարԹաիլանդի ոստիկանության հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը 36-ամյա հղի կնոջը կասկածում է ցիանիդով միտումնավոր մահացու թունավորումներ կատարելու մեջ, հայտնում է Bangkok Post-ը։ Հրատարակության տվյալներով՝ Սարարատ Ռանգսիվուտհաֆոնը երեքշաբթի օրը ձերբակալվել է Բանգկոկի հյուսիսային ծայրամասում՝ իր 32-ամյա ընկերոջը ցիանիդով սպանելու կասկածանքով։ Սիրիֆոն Խանվոնգը հանկարծամահ էր եղել մի քանի օր առաջ՝ Ռատչաբուրի նահանգում կասկածյալի հետ բուդդայական արարողությանը մասնակցելուց անմիջապես հետո: Ոստիկանությանը հաղորդում են տվել տղամարդու մայրը և ավագ քույրը։ Նրանք կասկածել են, որ մահը կարող է անբնական լինել։ Բացի այդ, բոլոր թանկարժեք իրերը, այդ թվում՝ գումարն ու զարդերը, որոնք մահացածը ունեցել է իր հետ, անհետացել են։ Խանվոնգի դիահերձումը ցույց է տվել, որ նրա մարմնում առկա են ցիանիդային աղերի հետքեր։ Մահացածի հարազատների հայտարարության մեջ ասվում էր, որ կասկածյալը վերջերս ընկերացել է Խանվոնգի հետ, սակայն արագ դարձել է նրա ամենամոտ ընկերը, գրում է թերթը ոստիկանությանը հղումով։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ 2020 թվականից մինչև 2023 թվականի սկիզբը հանկարծամահ է եղել ևս 11 մարդ, որոնց հետ կասկածյալը որոշ ժամանակ մտերիմ է եղել։ Եթե այս տեղեկությունը հաստատվի, Ռանգսիվուտհաֆոնին մեղադրանք կառաջադրվի 13 սպանության համար, նշում է թերթը։Ավելին16:3028.04.23 -
ՄիջազգայինՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թալիբներին կոչ է արել դադարացնել կանանց նկատմամբ խտրականությունըՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունված բանաձևով «Թալիբան» իսլամական արմատական շարժմանը կոչ է արել դադարեցնել կանանց նկատմամբ թշնամական քաղաքականությունը։ Բանաձևի նախագիծը, որն ապրիլի 27-ի երեկոյան ներկայացվել է Ճապոնիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից, պաշտպանել են համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի անդամ բոլոր 15 երկրները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: Փաստաթղթում ընդգծվում է, որ թալիբները պետք է անհապաղ հրաժարվեն կանանց հիմնարար իրավունքների սահմանափակումից և ապահովեն Աֆղանստանի կանանց ու աղջիկների «անսահմանափակ, իրավահավասար, ողջամիտ և անվտանգ մասնակցությունը երկրի կյանքին»։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նաև դատապարտել է Աֆղանստանի ղեկավարների որոշումը երկրի կանանց ՄԱԿ-ի հետ համագործակցությունն արգելելու վերաբերյալ: Չնայած այն հանգամանքին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը կրում է իրավաբանորեն պարտադրող բնույթ, փորձագետները չեն ակնկալում, թե թալիբները կփոխեն իրենց քաղաքականությունը։ Ապրիլի սկզբին համաշխարհային կազմակերպությունը հաղորդել էր, որ Աֆղանստանում կառավարող թալիբների որոշմամբ երկրի կանայք այլևս իրավունք չունեն աշխատելու ՄԱԿ-ում։ Ոչ կառավարական կազմակերպություններում կանանց աշխատանքի արգելքը գործում է դեկտեմբերից։ Բացառություն է արվել միայն առողջապահության, կրթության և սննդի ոլորտներում։ Այս արգելքները սուր բացասական արձագանքներ են առաջացրել համաշխարհային հանրության շրջանում։ 2021 թ. օգոստոսին իշխանության վերադառնալուց և Աֆղանստանից օտարերկրյա զորքերի քաոսային դուրսբերումից հետո թալիբները խստորեն սահմանափակել են մարդու իրավունքները: Աֆղանստանի կանանց կրթություն ստանալու, աշխատելու և նույնիսկ հասարակական վայրեր այցելելու կամ բուժվելու հնարավորությունները խիստ սահմանափակված են:Ավելին16:1528.04.23 -
ՏնտեսականՎերացվել է հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Աղվան Եղոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արարատի մարզ, գ. Նոր-Խարբերդ)։ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:Ավելին16:0028.04.23 -
ՀասարակականՏեղ գյուղում 37-ամյա վարորդը ավտոկռունկով բախվել է իրեն պատկանող «07»-ին. կան վիրավորներԱյսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 37-ամյա Ալեքս Ա․-ն իր վարած «ՄԱԶ-ԿՍ» մակնիշի ավտոկռունկով Տեղ գյուղի Արցախյան խճուղի 20 հասցեի դիմաց բախվել է ճանապարհի աջ հատվածում կայանված և իրեն պատկանող VAZ 2107 մակնիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել Սյունիքի մարզի բնակիչներ 58-ամյա Նիկոլայ Բ․-ին պատկանող «ԳԱԶ-ՍԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենային, ապա բախվել վերջինիս պատկանող «Տ-150» մակնիշի տրակտորին ու կողաշրջվել։ Նիկոլայ Բ․-ն, «ԳԱԶ-ՍԱԶ»-ի վրա վերանորոգման աշխատանքներ կատարող՝ Սյունիքի մարզի բնակիչներ 32-ամյա Արտակ Հ․-ն և 39-ամյա Գևորգ Ղ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։Ավելին15:4528.04.23 -
ԱռողջապահականԿարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից ևս 13 բուժառու տեղափոխվել է ՀայաստանԱրցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 13 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 10 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ «Արևիկ» բուժմիավորումում 3 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։ Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 378 հիվանդ։Ավելին15:3028.04.23