Լրահոս
2023-04-27
-
ՄշակույթԳյումրիում կանցկացվի HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնըՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ Գյումրիում 5-րդ անգամ կանցկացվի HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը։Ավելին20:0027.04.23 -
ՄիջազգայինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հունիսին կժամանի Լիտվա՝ Բունդեսվերի բրիգադի վարժանքներին հետևելուՀյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսին կայցելի Լիտվա, որտեղ կհետևի Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) բրիգադի զորավարժություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ստոլտենբերգը հայտնել է լիտվացի լրագրողների հետ առցանց ձևաչափով անցկացված մամուլի ասուլիսում։Ավելին19:4527.04.23 -
Քաղաքական«Հեղափոխությունը» ցույց տվեց, որ մեզ հետ կարող են վարվել այնպես, ինչպես ցանկանան․ Ստեփան ԴանիելյանԱյն ժողովուրդներն, որոնց մշակույթում նման ժանրերը կայացած են, նրանց քաղաքականությունն ավելի արդյունավետ է, նաև պաշտպանված են արտաքին ինտրիգներից, ավելին, իրենք են մյուսների համար ինտրիգներ հյուսում:Ավելին19:3027.04.23 -
ՔաղաքականՍերժ Սարգսյանը ցավակցական հեռագիրը՝ Վարդգես Նաջարյանի մահվան կապակցությամբՍերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ամերիկահայ անվանի բժիշկ-բարերար Վարդգես Նաջարյանի մահվան կապակցությամբ: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նաջարյանների ընտանիքին՝ ամերիկահայ անվանի բժիշկ-բարերար Վարդգես Նաջարյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասված է. «Խոր ցավով տեղեկացա ամերիկահայ անվանի բժիշկ-բարերար Վարդգես Նաջարյանի մահվան մասին: Վարդգես Նաջարյանը մեր ազգային այն գործիչներից էր, որը դեռևս խորհրդային տարիներից սկսած՝ իր ընտանիքի անդամների հետ միասին նշանակալի ավանդ է ունեցել Հայրենիքի զորացման գործում: Բազմաթիվ են Նաջարյանների ընտանիքի բարերարությամբ Հայաստանում և Արցախում իրականացված ծրագրերը. մեր ժողովրդի համար ամենադժվարին պահերին՝ 1988թ. ավերիչ երկրաշարժից մինչև Արցախյան ազատամարտի տարիները, վտանգելով իրենց կյանքը, նրանք աշխատում էին խրամատներում և վրաններում՝ փրկելով հարյուրավոր զինվորների կյանքեր, մշտապես Հայրենիքին զորավիգ լինելու, Հայաստանին ու Արցախին իրենց մասնագիտական գիտելիքներով և կարողություններով, մեծաթիվ նվիրատվություններով աջակցելու նպատակադրմամբ: Անմնացորդ նվիրում և անսահման հոգատարություն ուներ Վարդգես Նաջարյանը հայկական բանակի հանդեպ: Նա վստահ էր՝ բանակի զորությունը առողջ, ամուր զինվորներն են, որոնց մասին պետք է հոգ տանել, ստեղծել նաև բուժօգնության առաջնակարգ պայմաններ: Եվ այս համոզմունքով էր նա ապրում ու գործում: Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում անգնահատելի վաստակ ունեցող Վարդգես Նաջարյանի կորստյան ցավը, համոզված եմ, Հայաստանում, Արցախում և Սփյուռքում կիսում են բոլորը: Ըստ արժանվույն գնահատելով մեծ հայորդու և նրա ազնվազարմ տիկնոջ՝ Մերի Նաջարյանի հայրենանվեր գործունեությունը՝ տարիներ առաջ ՀՀ նախագահի հրամանագրով Նաջարյան ամուսինները պարգևատրել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով: Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Վարդգես Նաջարյանի ընտանիքիին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին: Աստված թող լուսավորի Վարդգես Նաջարյանի ազնիվ հոգին և սփոփանք ու մխիթարություն պարգևի նրա կորուստը սգացողներին: Վարգես Նաջարյանի՝ ազգային մեծ բարերարի և առաքինի, աշխատասեր, իմաստուն ու համեստ մարդու հիշատակը մշտապես վառ կմնա սերունդների հիշողության մեջ։ Հանգչի՛ր խաղաղությամբ»:Ավելին19:2627.04.23 -
ՀասարակականՈղբերգական ելքով վթար է տեղի ունեցել Իջևան-Նոյեմբերյան ճանապարհինԱպրիլի 27-ին, ժամը 16:58-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Ավելին19:1527.04.23 -
ԻրավականԴատավորի մասին ֆեյսբուքյան գրառման համար Գագիկ Համբարյանին մեղադրանք է ներկայացվել, վարույթի նյութերը պատրաստվում են ուղարկել դատարան«ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գ.Հ.-ի կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:Ավելին19:0027.04.23 -
ՀասարակականՔեզ չենք մոռանա, հերո՛ս․ Քառօրյա պատերազմի ժամանակ զոհված Քյարամ Սլոյանի ծննդյան օրն էՀասարակական-քաղաքական գործիչ Արման Աբովյանը ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրվա կապակցությամբ գրել է․Ավելին18:5527.04.23 -
ՄիջազգայինԽերսոնում դիպուկահարի կրակոցից ուկրաինացի լրագրողը մահացել է, իտալացի լրագրողը՝ վիրավորվելՈւկրաինացի լրագրող Բոգդան Բիտիկը, որն իտալական La Repubblica թերթի թղթակցին օգնում էր լուսաբանել Ուկրաինայի պատերազմը, մահացել է Խերսոնում։ Նա սպանվել է դիպուկահարի կրակոցից Խերսոնի մատույցներում, իսկ իտալացի լրագրող Կորադո Զունինոն վիրավորվել է ուսի շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:Ավելին18:4527.04.23 -
ՔաղաքականԲեռնատարների վարորդները, ֆերմերները ահազանգում ենԲեռնատարների վարորդները, ֆերմերները ահազանգում են, որ օրերով չեն կարողանում գյուղմթերքն արտահանել Ռուսաստանի Դաշնություն, ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։Ավելին18:3027.04.23 -
ԻրավականՄեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 56 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 26-27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։Ավելին18:1527.04.23 -
ՔաղաքականԱպրիլյան պատերազմը ցույց տվեց Ադրբեջանի ձեռքի տակ եղած անօդաչու ավիացիայի անէֆեկտիվությունը․ Արտակ Զաքարյան«Սոցցանցում կան «կերպարներ» որոնք պարզվում է ամեն ինչի մասնագետ են ու այնպիսի առոգանությամբ են կառուցում իրենց «քննադատությունը», որ սկսում ես մտածել դրանց ադեկվատության մասին: Ցավալի է, որ այդ մարդիկ, հրապարակային խոսք ասելուց առաջ իրենց նեղություն չեն տալիս թեմային խորքային տեղեկանալ: Հատկապես, որ այն վերաբերում է երկրի անվտանգությանն ու պաշտպանական քաղաքականությանը:Ավելին18:0027.04.23 -
ԱրցախԱրցախում վաճառված կարտոֆիլի սերմացուից գնորդները թունավորվել էին. քրգործ է հարուցվելՄարտակերտ քաղաքի բնակիչ Ա. Մ.-ն 2023 թվականի մարտի 22-ին իրացնելու նպատակով Ս. Ա.-ից ձեռք է բերել վերջինիս կողմից նույն օրը ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից փոխառությամբ ստացված, պահեստային պայմաններում երկար պահպանելու նպատակով քիմիական նյութերով հատուկ մշակման ենթարկված, մարդու օրգանիզմ ներթափանցման դեպքում կյանքի և առողջության համար վտանգավորություն ունեցող, սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող՝ 4000 կգ կարտոֆիլի սերմացու, որից 451 կիլոգրամը իրեն պատկանող առևտրի սրահում վաճառել է քաղաքացիներին:Ավելին17:5027.04.23 -
ԻրավականՄեքենայի սրահում առանց թույլտվության գազային ատրճանակ կարՈստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները ապրիլի 26-ին իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, Էջմիածին-Մարգարա ճանապարհից բաժին են տեղափոխել 26 և 35 տարեկան երկու երիտասարդների՝ 26 տարեկանի վարած «Մերսեդեսով» հանդերձ:Ավելին17:4527.04.23 -
ԻրավականԱրարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու փորձ կատարելու գործն ուղարկվել է դատարանԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու փորձ կատարած և Կառավարության շենքի գույքը վնասած Ա.Բ.-ի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան՝ հայտնում են դատախազությունից:Ավելին17:3027.04.23 -
ՏարածաշրջանԵրկրաշարժ՝ Իրանի հարավումԱյսօր 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավում: Այս մասին հայտնել է Եվրոպայի Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։Ավելին17:2727.04.23 -
ՏնտեսականՀնարավոր է՝ մոտակա ժամանակներում Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ լինի. պատգամավորՀեղուկ գազի միջինացված արժեքը վերջին շրջանում 110-120 դրամ էր, իսկ այժմ բարձրացել է՝ հասնելով 180-200 դրամի, ֆեյսբուքի իր էջում հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։Ավելին17:1527.04.23 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանը մերժել է Լաչինի ճանապարհի զուգահեռ վերահսկողության առաջարկը. ԲայրամովՀայաստանը մերժել է Լաչինի ճանապարհի զուգահեռ վերահսկողության առաջարկը: Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ մամուլի ասուլիսում:Ավելին17:0627.04.23 -
ԻրավականՓաշինյանի հասցեին սպառնալիքներ հնչեցրած պատմության ուսուցիչը արդարացվել է«Վերաքննիչ դատարանը՝ (դատական կազմը՝ դատավորներ Մ.Արղամանյան, Գ.Հովհաննիսյան և Ռ.Պապոյան) քիչ առաջ բավարարեց «Պատմության ուսուցչի գործով» մեր վերաքննիչ բողոքը, բեկանեց առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը և կայացրեց արդարացման դատավճիռ։ Դատավոր Արղամանյանը ներկայացրել է չհամընկնող հատուկ կարծիք։Ավելին17:0327.04.23 -
ՀասարակականԿԳՄՍ նախարարությունը սպորտային հանրության ուշադրությունը հրավիրում է Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապօրինի արգելափակելու վրաՀայաստանի Հանրապետության Կրթութան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքվում ապրիլի 28-30-ը կայանալիք «Ֆորմուլա 1» Գրան պրի եվրոպական մրցաշարի կազմակերպիչ կառույցին և միջազգային սպորտային հանրությանը կոչ է անում բողոքի ձայն բարձրացնել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ։Ավելին17:0027.04.23 -
ԱրցախԱրցախի նախագահը հանդիպել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարինԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 27-ին ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ- գնդապետ Ալեքսանդր Լենցովին:Ավելին16:5227.04.23