Լրահոս

2023-04-28
  • Img default alt hy
    Հասարակական
    Թալանել են Երևանի Քննչական վարչության նախկին պետի մեքենան
    Ապրիլի 13-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը ժամը 20:20-ի սահմաններում Երևանի բնակիչ Մհեր Վարդանյանը նկատել է, որ Երվանդ Քոչար փողոցում գործող «SAS» սուպերմարկետի մոտ կայանված, իրեն պատկանող Porsche մակնիշի ավտոմեքենայի դուռը բացել են և այնտեղից կատարել գողություն: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։
    23:40
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիևը մտածում է Արցախի թեման արդեն «փակ է», պետք է անցել Սյունիքին. Տաթևիկ Հայրապետյան
    ««Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները այսօր ծածանվում են Արարատ լեռան, Մռավի լեռների, Զանգեզուրի լեռների և Շուշիի վրա»,-նման հայտարարություն է արել Բաքվի բռնապետ Ալիևը այսօր թուրք մարզիկների հետ հանդիպման ժամանակ, որոնք մասնակցել են Հայաստանում կայացած Եվրոպայի առաջնությանը:
    23:35
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կոլումբիայում տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է 184 ուղևոր տեղափոխող օդանավի շարժիչը բռնկվում երկնքում (տեսանյութ)
    Կոլումբիայում տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է ուղևորատար օդանավի շարժիչը բռնկվում երկնքում: Արտակարգ պատահարից հետո օդաչուն ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան և չնախատեսված վայրէջք կատարել:
    23:30
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը ոգեկոչվել է Սփյուռքի տարբեր գաղթօջախներում
    Ինչպես նախորդ տասնամյակների ընթացքում, այնպես էլ այս տարի՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչվել է Սփյուռքի տարբեր գաղթօջախներում։ Ստորեւ ներկայացված է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների կողմից կազմակերպված ոգեկոչման հիմնական ձեռնարկները։
    23:27
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Երեք ադրբեջանցի է պայթել
    Լեռնային Ղարաբաղի Թարթառում հակատանկային ականի պայթյունից երեք ադրբեջանցի է մահացել, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ականազերծման գործակալության մամուլի ծառայությանը։
    23:20
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք Երևանում գործող ռեստորանում. ժամանել են հրշեջներ
    Այսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 48/2 հասցեում գտնվող «Չոբանի» ռեստորանում ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
    23:15
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կարևոր է երաշխավորել մարդակենտրոն հասարակության ամրապնդումը Հայաստանում․ ՀՀ ՄԻՊ
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի Խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի մեկնարկային միջոցառմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից։
    23:00
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    36 ժամ ջուր չի լինի Երևանի 5 վարչական շրջաններում ու Կոտայքի մարզում
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    22:45
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հետախուզվում էր վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով
    Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզներն ու վետերանները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 27-ին Սեբաստիայի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 39-ամյա Գոռ Մ.-ին, որը ապրիլի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Վստահված գույքը հափշտակելը) մեղադրանքով:
    22:30
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    BBC-ի տնօրենների խորհրդի նախագահը հրաժարական է տվել Բորիս Ջոնսոնի հետ կապված սկանդալի պատճառով
    Բրիտանական BBC հեռարձակման կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Ռիչարդ Շարփը հրաժարական է տվել: Այս քայլի պատճառ է դարձել հետաքննությունը, որը պարզել է, որ նրա նշանակման գործում մասնակցություն է ունեցել Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը, որին վարկ տրամադրելու գործում Շարփը միջնորդ է հանդիսացել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին: Ռիչարդ Շարփը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ զեկույցում պարզվել է, որ իր նշանակման ժամանակ նա չի հայտնել հնարավոր շահերի բախում պարունակող տեղեկություններ: Ըստ BBC-ի՝ նախ Շարփը Բորիս Ջոնսոնին հայտնել է, որ ցանկանում է դիմել BBC-ում այդ բարձր պաշտոնի համար՝ մինչև դիմում ներկայացնելը: Եվ երկրորդ, 2020 թ.-ի վերջում Շարփը հանդիպում է կազմակերպել նախարարների կաբինետի քարտուղար Սայմոն Քեյսի և Բորիս Ջոնսոնի հեռավոր ազգական Սեմ Բլայթի միջև, որն առաջարկել էր ֆինանսական աջակցություն տրամադրել այդ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ջոնսոնին: Ըստ զեկույցի՝ Ռիչարդ Շարփը չի ընդունում առաջին եզրակացությունը, սակայն ընդունում է երկրորդը, որի համար ներողություն է խնդրել: Ավելի վաղ Sunday Times-ը հաղորդել էր, որ Շարփը, որին 2020 թ.-ին տվյալ պաշտոնի համար երաշխավորել է Ջոնսոնը, մինչ այդ օգնել է նախկին վարչապետին ստանալ 800 հազար ֆունտ ստեռլինգի չափով վարկ: Հրաժարականի մասին իր հայտարարությունում Շարփը գրել է, որ չի ցանկանում լինել ուշադրությունը շեղող գործոն՝ հավելելով, որ իր համար մեծ պատիվ էր BBC-ի նախագահի պաշտոնում աշխատելը: Նա այդ պաշտոնում կմնա մինչև հունիս, երբ կնշանակվի տնօրենների խորհրդի նոր նախագահ:
    22:15
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գյումրիում հնչած կրակոցների դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ պարզելու Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում գործող խանութ-սրահի մոտ հնարավոր կրակոցների արձակման հանգամանքները:
    22:00
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ն ու «KamAZ»-ը. կա տուժած
    Ապրիլի 28-ին, ժամը 16:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 138/2 հասցեի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» և «KamAZ» մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած։
    21:45
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռաիսին հայտարարել է, որ Իրանի նավթի արդյունահանման կարողությունները շարունակում են աճել
    Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ նոր նավթարդյունաբերության նախագծերի բացմամբ երկրում նավթի օրական արդյունահանմանը ավելացել է 45 հազար բարել նավթ:
    21:30
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վլադիմիր Պուտինին արգելվել է մուտք գործել Մոլդովա
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին արգելված է մուտք գործել Մոլդովա: Նման հայտարարություն է արել Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը Մոլդովայի հեռուստատեսությանը տված հարցազրույցում: «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից:
    21:15
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Կովկասում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա հակասությունների պատճառով. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
    ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ  Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա հակասությունների պատճառով:
    21:08
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ողբերգական վթար՝ Ադրբեջանում. մահացել է երեխա, կա ևս երկու վիրավոր
    Ադրբեջանում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ, վթարը տեղի է ունեցել Բաքու-Ղազախ ճանապարհի հատվածում՝ Հաջիգաբուլ քաղաքի տարածքում։ Nissan մակնիշի ավտոմեքենան (99 NR 642), որը վարել է Բաքվի բնակիչ, 1980 թվականին ծնված Մամեդլի Հալիմա Ռաֆիզ Գիզին, կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել։ Վթարի հետեւանքով անչափահասը տեղում մահացել է, ևս երկու քաղաքացի հողպիտալավցել է: Գործը նախաքննության փուլում է։
    21:00
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի հենացատկի վարժության եզրափակիչում է
    լիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը գավաթի խաղարկության հենացատկի վարժության եզրափակիչում է:
    20:57
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սուդանում հակամարտող կողմերը միմյանց մեղադրել են թուրքական ինքնաթիռի գնդակոծման համար
    Թուրքական ինքնաթիռը, որը Սուդան է ժամանել օտարերկրյա քաղաքացիների տարհանման նպատակով, այսօր գնդակոծության է ենթարկվել: Հակամարտող կողմերը՝ Սուդանի բանակը և «Արագ արձագանքման ուժերը» (հատուկ ջոկատներ), մեղադրել են միմյանց: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից: Հաղորդվում է, որ Al-Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ թուրքական ինքնաթիռը գնդակոծման է ենթարկվել Խարթումից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող Վադի Սեյդնա ռազմակայանի օդանավակայանում վայրէջք կատարելիս։ Ըստ հեռուստաալիքի՝ գնդակոծման հետևանքով տուժել է ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը։ Սուդանի բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ թուրքական ինքնաթիռը գնդակոծվել է «Արագ արձագանքման ուժերի» կողմից: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հաստատել է Սուդանում հանրապետության զինված ուժերի ինքնաթիռի գնդակոծման փաստը։ Ինչպես ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ «Տարհանման համար Սուդան ուղարկված մեր C-130 ինքնաթիռի վրա կրակ է բացվել թեթև հրազենով: Ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել: Զինծառայողների շրջանում վիրավորներ չկան», - ասված է հայտարարության մեջ: Գերատեսչությունը նշում է, որ ինքնաթիռն ուղևորվել է Վադի Սեյդնա ռազմակայանի օդանավակայան։ Այժմ կատարվում է օդանավի զննում՝ վնասվածքները հայտնաբերելու նպատակով: Իր հերթին Սուդանի «Արագ արձագանքման ուժերի» ներկայացուցիչը հերքել է թուրքական ինքնաթիռի գնդակոծման հետ կապված մեղադրանքները և միջադեպի պատասխանատվությունը դրել է Սուդանի զինված ուժերի վրա:
    20:45
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է. ՄԻՊ
    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին օրերին ստացվել են իրավապահ մարմինների կողմից անձանց նկատմամբ առերևույթ բռնության գործադրման դեպքերի վերաբերյալ բողոքներ և ահազանգեր: Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել են բողոքի քննարկման ընթացակարգեր:
    20:42
    28.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանի «Օղակաձև» զբոսայգում վիճաբանությունը վերածվել է դանակահարության. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է Երևանի 45-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
    20:37
    28.04.23
    Ավելին