Լրահոս

2023-05-08
  • Աշխարհ
    Կրակել է առևտրի կենտրոնի վրա, 9 մարդ սպանվել է. հրաձգություն՝ ԱՄՆ Տեխաս նահանգում
    Ինը մարդ է զոհվել Տեխաս նահանգի Դալաս քաղաքում հրաձգության հետևանքով, յոթ մարդ վիրավորվել է: Նրանցից երեքի վիճակը ծանր է: Տեղական լրատվամիջոցներին ականատեսները պատմել են, որ կրակողը քայլել է մայթով և ատրճանակից կրակել առևտրի կենտրոնի վրա:
    17:07
    08.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 142-ի
    Այսօրվա դրությամբ` Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 142-ի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ 142-ից հոսպիտալացված է 7-ը, 75-ը` դուրս է գրվել: Հոսպիտալացված հիվանդների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության: Վարակվածներից 100-ը երեխաներ են, 42-ը` մեծահասակ:
    17:00
    08.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծառն ընկել է Երևան-Մեղրի ճանապարհի երթևեկելի հատված
    Մայիսի 8-ին, ժամը 13։04-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արենի-Չիվա հատվածում ծառի բունն այրվել է ինչի հետևանքով ծառը ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:22-ին, մարվել՝ 13:34-ին: Այրվել է ծառի բունը։ Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից. ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:
    16:45
    08.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Հայտնի են 2023 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը
    ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2023 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Ըստ այդմ՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2023 թվականի հունիսի 5-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ, Երևանի թիվ 198 ավագ դպրոցում: Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2023 թվականի 2-րդ քննաշրջանի ընթացքում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն» առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատի­կա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար), «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Հայոց պատմություն», «Գրականություն», «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները՝ բանավոր: Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբա­նու­թյուն», «Աշխարհա­գրություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Ռուսաց լեզու», «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատի­կա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաները՝ բանավոր: «Ֆիզկուլտուրա» առարկայից կանցկացվի ստուգարք (նորմատիվների հանձնում): Գրավոր քննական թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը` յուրաքանչյուր առարկայից առնվազն 4 թեստ՝ գնահատման 20 բալային համակարգով: Բանավոր քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից՝ գնահատման 10 բալային համակարգով: Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկաները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահատականները վերածելով 10 բալային համակարգի: Բանավոր քննությունները գնահատվում են 10 բալային համակարգով և համարվում են տարեկան գնահատականներ: Գնահատականները գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է համաձայն հետևյալ սանդղակի՝ 20 միավոր – 10 18-19 միավոր – 9 16-17 միավոր – 8 14-15 միավոր – 7 12-13 միավոր – 6 10-11 միավոր – 5 8-9 միավոր – 4 Դրսեկության ձևով (էքստեռն) քննությունները կանցկացվեն՝ համաձայն սահմանված ժամանակացույցի: Դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կազմակերպելու և անցկացնելու գործընթացը համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
    16:30
    08.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեքենայում՝ զենքեր, իսկ վարորդի մոտ փամփուշտներ են հայտնաբերվել
    ՆԳՆ ոստիկանության ՔՈԳ վարչության, Կենտրոնական բաժնի և ՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով մայիսի 6-ի ժամը 02.25-ին Չարենցի փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 28-ամյա և 37-ամյա երկու երիտասարդի՝ «Հունդաի» մակնիշի մեքենայով հանդերձ: Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են կարճեցված փողով երկու հրազեն և «Վինչեստր» տեսակի հրացան, իսկ 37-ամյա վարդենիսցի վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի 4 փամփուշտ: Նա ձերբակալման ժամանակ փորձել է փախչել, սակայն ընկել է, գլուխը խփել մայթեզրին և ստացել վնասվածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։
    16:15
    08.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մահացած հայտնաբերված օլիմպիական չեմպիոնուհին երեխայի էր սպասում. ԶԼՄ-ներ
    Մահացած է հայտնաբերվել աթլետիկայի օլիմպիական չեմպիոնուհի ամերիկացի Թորի Բոուին, ով երեխայիէր սպասում, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Daily Mail-ը։
    16:00
    08.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանը սպառնացել է, որ իր դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կունենան հետևանքներ
    Եվրամիությունը կխախտի Եվրոպայի և Չինաստանի վստահությունն ու համագործակցությունը, եթե պատժամիջոցներ սահմանի չինական ընկերությունների նկատմամբ՝ իբր Ռուսաստանին օգնելու համար: Այսօր կայացած ճեպազրույցում նման հայտարարություն է արել Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից: Ավելի վաղ Financial Times թերթը հաղորդել էր, որ Եվրամիությունն առաջին անգամ պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել չինական ընկերությունների դեմ, որոնք, իբր, աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում։ Ըստ թերթի տրամադրության տակ հայտնված ԵՄ-ի պատժամիջոցների նոր փաթեթի նախագծի՝ պատժամիջոցներ կարող են սահմանվել չինական այն յոթ ընկերությունների դեմ, որոնք մեղադրվում են Ռուսաստանի Դաշնություն սարքավորումներ մատակարարելու մեջ։ Դրանցից, մասնավորապես, նշվում են 3HC Semiconductors-ը, King-Pai Technology-ն, ինչպես նաև հոնկոնգյան Sinno Electronics-ը, Sigma Technology-ն։ «Եթե տվյալ հաղորդագրությունները համապատասխանում են իրականությանը, ապա եվրոպական կողմը կարող է լրջորեն խախտել վստահությունն ու համագործակցությունը Չինաստանի հետ, սրել պառակտումն ու առճակատումն աշխարհում», - ասել է դիվանագետը։ Վենբինն ընդգծել է, որ Չինաստանը եվրոպական կողմին հորդորում է «չգնալ սխալ ճանապարհով, հակառակ դեպքում Չինաստանն անպայման կպաշտպանի իր օրինական իրավունքներն ու շահերը»։
    15:45
    08.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կուրգանի մարզում հրդեհների զոհերի թիվը հասել է 6-ի, հայտարարվել է բնակչության տարհանում
    Ռուսաստանի Կուրգանի մարզում լայնածավալ հրդեհների զոհերի թիվը հասել է 6-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ТАСС-ին հայտնել են առողջապահական մարմիններից։ «Մինչ այս պահը տարածաշրջանում բռնկված հրդեհների հետևանքով զոհվել է վեց մարդ, ևս 14-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, հիմնականում՝ այրվածքներ: Տուժածները հոսպիտալացվել են բուժհաստատություններում», - ասել է գործակալության զրուցակիցը։ Մայիսի 7-ին Կուրգանի մարզի մի շարք բնակավայրերում բռնկվել են լայնածավալ բնական հրդեհներ, իսկ տարածաշրջանում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։ Հայտարարվել է Ռեդկինո, Պլոսկայա, Սլադկո Կարասինսկոյե, Կոդսկոյե գյուղերի, ինչպես նաև Կուրգանի արվարձաններում գտնվող Տոպոլյա միկրոշրջանի և Ուվալ ու Սմոլինո ավանների բնակիչների տարհանում։ Ինչպես ТАСС-ին հայտնել են արտակարգ ծառայություններում, մարզի բնակավայրերում հրդեհները ոչնչացրել են 42 տուն։ Մարումը բարդանում է վայրկյանում մինչև 20 մետր սաստիկ պոռթկումներով քամու և անոմալ շոգ եղանակի պատճառով։ Ավելի վաղ հաղորդվել էր 3 զոհի և 6 վիրավորի մասին: Հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով («Անփութություն»):
    15:30
    08.05.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Թուրքիայում քարեր են նետել ընդդիմադիրների ուղղությամբ. Էրդողանի հուժկու հանրահավաքը
    Կիրակի նախընտրական մեծ հանրահավաքներ են արել Թուրքիայի նախագահական ընտրությունների թեկնածուները: Ստամբուլում Էրդողանը մոտ 2 միլիոն մարդ է հավաքել իր ցույցի, ընտրողների հետ խոսել իր ղեկավարման տարիների սոցիալական հաջողությունների մասին: Էրզրումում պատահարներով է անցել ընդդիմության նախընտրական հանրահավաքը: Էրդողանի մրցակից Քըլչըդարօղլուի թիմակից Իմամօղլուի կազմակերպած հավաքի ժամանակ ընդդիմության աջակիցների ուղղությամբ անհայտ անձինք քարեր են նետել: 9 մարդ հոսպիտալացվել է:
    15:22
    08.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կոնգոյում ջրհեղեղը գրեթե 400 մարդու կյանք է խլել
    Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 394 մարդ է զոհվել: Նման թվեր է ներկայացրել է երկրի արևելքում առավել շատ տուժած Կալեհե շրջանի վարչակազմի աշխատակից Թոմաս Բաքենգան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: Անցած շաբաթվա վերջին հորդառատ անձրևների պատճառով Հարավային Կիվու նահանգում գետերը դուրս են եկել ափերից և ողողել հարյուրավոր տներ: Մայիսի 8-ին երկրում մեկօրյա սուգ է հայտարարվել զոհերի հիշատակին։ Հարավային Կիվու նահանգում, ինչպես նաև հարևան Ռուանդայում և Ուգանդայում մարդկային զոհերի հանգեցնող ջրհեղեղները հազվադեպ չեն: Ռուանդայում վերջին ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 127 մարդ: Անձրևների սեզոնները, որոնք տարածաշրջանում լինում են տարին երկու անգամ, սովորաբար ուղեկցվում են ջրհեղեղներով։
    15:15
    08.05.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Զապորոժիեի ատոմակայանի մոտակա բնակավայրերից մարդկանց տարհանում են
    Ռուսաստանը տարհանում է Զապորոժիեի ատոմակայանի մոտակա բնակավայրերի բնակիչներին։ Այս մասին գրել է BBC-ն։ Դաշնությունը մարդկանց կոչ է արել լքել Զապորոժիեի շրջանի 18 բնակավայր, այդ թվում՝ Էներգոդարը՝ Կիևի կողմից ակնկալվող հարձակումից առաջ: Ըստ ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսիի՝ բնակիչների տարհանումը վկայում է՝ ատոմակայանի շուրջ ռուսական և ուկրաինական ուժերի միջև ծանր մարտերի հավանականությունը մեծ է:
    15:07
    08.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սաուդյան Արաբիայի թագաժառանգն Էր Ռիադում բանակցություններ է վարել Ջեյք Սալիվանի հետ
    Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը բանակցություններ է վարել ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ջեյք Սալիվանի հետ, որը մայիսի 7-ին այցելել է Էր Ռիադ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: Ինչպես մայիսի 8-ին հաղորդել է Սաուդյան Արաբիայի մամուլի գործակալությունը, թագաժառանգը և Սպիտակ տան ներկայացուցիչը «քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունները և դրանց ամրապնդման միջոցները»: Կողմերը նաև քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի որոշ առանցքային հարցեր։ Բացի Սալիվանից, թագաժառանգի հետ հանդիպմանը ներկա են եղել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպան Մայքլ Ռաթնին, Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի հարցերով համակարգող Բրեթ Մաքգերքը և Պետքարտուղարության էներգետիկ անվտանգության հարցերով ավագ խորհրդական Ամոս Հոխշտայնը։ Axios հարթակը, հղում անելով աղբյուրների, հայտնել է, որ Էր Ռիադում Սալիվանը մտադիր է Հնդկաստանի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտոնակիցների հետ քննարկել համատեղ խոշոր ենթակառուցվածքային նախագիծը, որն այդ երկրները կկապի երկաթուղային և ծովային ուղիների ցանցով: Ինչպես նշում է պարբերականը, դա Սպիտակ տան մերձավորարևելյան առանցքային նախաձեռնություններից մեկն է։ Համատեղ ծրագրերն ի հայտ են եկել I2U2 խմբի շրջանակներում, որի մեջ են մտնում Իսրայելը, Հնդկաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և ԱՄՆ-ն: Bloomberg գործակալությունը մայիսի 4-ին հայտնել էր, որ Սալիվանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտադիր են առանձին այցեր կատարել Սաուդյան Արաբիա։ Գործակալության տվյալներով՝ Բլինքենի այցը Սաուդյան Արաբիա նախատեսվում է հունիսին։ Գործակալության աղբյուրները պնդում են, որ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցերի հիմնական թեմաները կլինեն մատակարարման շղթաները, տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը և նավթի արդյունահանումը:
    15:00
    08.05.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ռուսաստանի ՊՆ-ն խոստացել է զենք մատակարարել Բախմուտում կռվող «Վագներին»
    «Վագների» ղեկավարի սկանդալային հայտարարություններից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խոստացել է նրանց մատակարարել այնքան զենք և զինամթերք, որքան անհրաժեշտ է Բախմուտի համար կռիվը շարունակելու համար: Այս մասին «Վագներ»-ի ղեկավար Պրիգոժինն է հայտնել: Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նամակով դիմել է Պուտինին, որ Բախմուտում ռուսական «Վագների» դիրքերը հանձնեն չեչենական «Ախմատ» գումարտակին:
    14:52
    08.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 813 խախտում
    Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մայիսի 1-ից 8-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 813 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 8 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 8 վարորդ։ 7 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 26-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։
    14:45
    08.05.23
    Ավելին
  • Տեղ գյուղում դրական տեղաշարժ չկա. Սյունիքի նախկին մարզպետը հերքում է ԱԱԾ պնդումները
    Տեղ գյուղում դրական տեղաշարժ չի արձանագրվել ադրբեջանցիների առաջ գալուց հետո: Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը այսօր Եռաբլուրում, ըստ էության, հերքել է ԱԱԾ-ի և Նիկոլ Փաշինյանի պնդումները: Պողոսյանը վստահ է, որ բանակը կատարել է իր խնդիրը ու կտրել թշնամու ճանապարհը, հակառակ դեպքում, ադրբեջանական զինուժը կարող է ավեի առաջ գալ:
    14:37
    08.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    14:30
    08.05.23
    Ավելին
  • Քաղաքական
    Երկրապահների հրամանատարը Շուշիի ու Հադրութի մասին հարցերը համարում է քաղաքական
    Շուշին, Հադրութը վերադարձնելու մասին հարցերը քաղաքական է համարում ՔՊ-ական, «Երկրապահ» կամավորական ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Երկրապահի օրը Եռաբլուրում Վազգեն Սարգսյանի շիրիմին ծաղիկներ դնելու գնացած Միքայելյանը իր հետևից քայլողներին հրահանգել է՝ լրագրողներին «էն կողմ տանել»:
    14:27
    08.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Անկարան Երևանից պահանջել է քանդել «Նեմեսիսի» հուշահամալիրը
    Անկարան Երևանից պահանջել է քանդել «Նեմեսիսի» հուշահամալիրը: «Թուրքիան նախազգուշացրել է Երևանին և լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե հուշարձանը չապամոնտաժվի»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։ Նրա խոսքով՝ Անկարան քայլեր է ձեռնարկել, որպեսզի իր ներդրումն ունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, սակայն Երևանը ցույց է տվել, որ «անկեղծ չէ»:
    14:22
    08.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թմրամիջոցի հայտնաբերման` 28, անձնական ունեցվածքի գողության 23 դեպք է հայտնաբերվել
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 5-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 142 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 28, անձնական ունեցվածքի գողության` 23, մարմնական վնասվածք պատճառելու՝ 18, խարդախության՝ 14, ֆիզիկական ներգործության՝ 11, հոգեկան ներգործության և զենք-զինամթերքի առգրավման՝ 5-ական, խուլիգանության՝ 4, բնակարանային գողության և թմրանյութի իրացման՝ 3-ական, կողոպուտի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու ու թմրամիջոցի մաքսանենգության՝ 2-ական, սպանության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, շորթման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթղթի կեղծիքի, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու, սակարկություններ անցկացնելիս հրապարակային չարաշահումների, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ընտանեկան բռնության, բնական գազի, նավթի, ջրի խողովակաշարերին կամ էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ապօրինի միացում կատարելու կամ դրանց չափման համար նախատեսված սարքերի ցուցմունքներն ապօրինի փոխելու կամ դրանց բնականոն աշխատանքը խաթարելու, փաստաթղթի կեղծիքի և անօրինական միգրացիայի կազմակերպման, պետական սահմանն ապօրինի հատելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու և իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության կամ դրանք իրացնելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և խուլիգանության 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար. 57 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    14:15
    08.05.23
    Ավելին