Լրահոս
2023-05-09
-
ՏարածաշրջանՉավուշօղլուն պնդում է, որ ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկում էր իր S-400-ներն ուղարկել ՈւկրաինաԱՄՆ-ն Թուրքիային առաջարկել է իր S-400 զենիթահրթիռային համակարգերն ուղարկել Ուկրաինա, բայց պաշտոնական Անկարան հրաժարվել է: Ինչպես հաղորդում է Ermenihaber.am-ը, այս մասին Habertürk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:H «S-400-ի վերաբերյալ մի քանի առաջարկ է եղել ԱՄՆ-ից։ Մեզ ասացին՝ մեզ վերահսկողություն տրամադրեք։ Սա մի առաջարկ է, որն վերաբերում է մեր անկախությանը։ Այդ դեպքում որտե՞ղ է մեր անկախությունը»: Նա նաև անդրադարձել է F-35 գերժամանակակից կործանիչների ծրագրին, որից Վաշինգտոնը դուրս է թողել Անկարային Ռուսաստանից S-400-ները գնելու պատճառով: Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան այժմ պահանջում է ԱՄՆ-ից, որպեսզի վերադարձվի այն գումարը, որ Անկարան վճարել է այդ կործանիչների ծրագրին մասնակցելու համար: Հիշեցնենք, որ 2019թ., երբ Թուրքիան Ռուսաստանից գնել էր S-400-ները, ԱՄՆ-ն որոշեց դուրս թողնել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից և մինչ օրս չի տրամադրել գնված շուրջ 100 կործանիչները: Փոխհատուցում ստանալու ակնկալիքով Անկարան դիմել էր Վաշինգտոնին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համարԱվելին11:0009.05.23 -
ՏարածաշրջանՈւղիղ I Ռազմական տեխնիկան՝ Հաղթանակի օրվա շքերթին միանալուց առաջՈւղիղ I Ռազմական տեխնիկան՝ Հաղթանակի օրվա շքերթին միանալուց առաջԱվելին10:4509.05.23 -
ՔաղաքականՄայիսի 9-ը դիմավորում ենք դառնացած ու տագնապներով. Նիկոլ ՓաշինյանՊատերազմում տարած հաղթանակով քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ամենամեծ չարիքներից մեկին՝ ֆաշիզմին: Այդ գործում անգնահատելի է հայ ժողովրդի դերը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչներ Խորհրդային բանակի, դաշնակցային բանակների կազմում, պարտիզանական և դիմադրության ընդհատակյա գործունեության մեջ զգալի ներդրում ունեցան մարդկությունը ֆաշիզմից փրկելու գործում:Ավելին10:3009.05.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում 13 մարդ է կալանավորվել Ստամբուլի քաղաքապետի դեմ ագրեսիայի պատճառովԹուրքիայի իշխանությունները ձերբակալել են 13 մարդու, որոնք առնչություն են ունեցել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ իրականացրած ագրեսիվ գործողությունների հետ, որոնք տեղի են ունեցել Էրզրումում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին մայիսի 8-ին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։ «Միջադեպի փաստը հետաքննվում է: Որոշում է կայացվել կալանավորել անձանց, որոնք կատարվածի մեջ մեղավոր են համարվում: 13 անձ այս պահին կալանքի տակ է։ Թե՛ գլխավոր դատախազությունը, թե՛ տեղական արդարադատության մարմինները հետաքննում են գործը»,-նախարարի խոսքերը մեջբերել է TRT հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 7-ին Էրզրում քաղաքում։ Իմամօղլուն ելույթ է ունեցել հասարակության առաջ, երբ մի քանի հոգի սկսել են քարեր նետել տրիբունայի և ավտոբուսի վրա: Քաղաքապետի խոսքով՝ վիրավորվել է 10-15 մարդ: Այդ գործողությունների հետևանքով նա ընդամենը 15 րոպե է ելույթ ունեցել, ինչից հետո ավտոբուսով հեռացել է:Ավելին10:1509.05.23 -
ԱրցախԼիակատար շրջափակման մեջ Արցախում «կրակում է» պատմությունը. «Զորաց ակումբի» նախաձեռնությունըՍտեփանակերտում առաջին անգամ տեղի է ունեցել Արցախի պատմության օլիմպիադա: Նախաձեռնությունը «Զորաց ակումբ» կազմակերպությանն է, որի պատվերով գրվել է նաև «Արցախի պատմություն» գիրքը:Ավելին10:0009.05.23 -
ԱրցախՃանապարհը մեկն է. Արցախը եղել է, կա ու պետք է լինի հայկական. Արայիկ ՀարությունյանԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 31-րդ տարեդարձի առթիվ:Ավելին09:4709.05.23 -
ՍպորտԲռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանն ԱԱ-ի երկրորդ մենամարտում հաղթեց թուրք մարզիկինՀայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակը տոնեց աշխարհի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 86 կգ քաշային կարգում Հայաստանից Ռաֆայել Հովհաննիսյանը երկրորդ մենամարտում ուժերը չափեց թուրք Հական Կոկի հետ: Հովհաննիսյանը հաղթանակի հասավ ժամանակից շուտ` երկրորդ ռաունդում: Ավելի վաղ Հայաստանի հավաքականից իրենց մեկնարկային մենամարտերում հաղթել էին Ռաֆայել Հովհաննիսյանը, Գուրգեն Մադոյանը, Նարեկ Մանասյանը և Հովհաննես Բաչկովը: Պայքարից դուրս էին մնացել Արթուր Բազեյանը, Դավիթ Չալոյանը, Համբարձում Հակոբյանը, Բարեղամ Հարությունյանը, Ռուդոլֆ Գարբոյանը, Ռուսլան Ասլիկյանը և Արթուր Ղազարյանը:Ավելին09:4509.05.23 -
ՏարածաշրջանԹուրքիան բռնակալության ստվերում գնում է ընտրության. Washington PostՀամաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում են հայտնվել մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք համապետական ընտրությունների վերաբերյալ կատարված վերլուծությունները, որտեղ քննադատվում է Էրդողանի իշխանությունը։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ «Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին պատկանող ամերիկյան առաջատար թերթերից մեկը ՝ «Washington Post»-ը, հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, որ Թուրքիայում ընտրությունների վրա մեծանում է «դեսպոտիզմի ստվերը»։ Խմբագրականում նշվում է, որ մայիսի 14-ի ժողովրդավարական ընտրությունները քննություն կլինեն այն բանի, թե արդյո՞ք Էրդողանն ունի կարողություն ազատվելու իր միանձնյա կառավարման լծից։ Հոդվածում նաև նշվում է, որ Էրդողանի «զուսպ առաջնորդի» կերպարը, որը նա կերտել էր, երբ առաջին անգամ եկավ իշխանության, մեծ մասամբ անհետացել է։ Թուրքիայի ընտրությունները կարևոր են ԱՄՆ-ի և Եվրոպայի համար և կասկածներ կան, որ Թուրքիան դեպի Ռուսաստան ապրանքների առաքման գործում կարևոր դեր է խաղում՝ խախտելով Արևմուտքի սահմանած պատժամիջոցները։ Թերթը նշում է, որ Էրդողանն իր աշխարհաքաղաքական դիրքերը ուժեղացնելու համար երկակի խաղ է խաղում՝ ֆինանսական աջակցություն ստանալով Ռուսաստանի, Չինաստանի և Սաուդյան Արաբիայի նման ավտորիտար երկրներից։ Մյուս կողմից էլ Էրդողանի՝ Թուրքիային հասցրած վնասն այն է, որ նա պահպանել է իր իշխանությունը՝ հրահրելով հակամարտություններ, ճնշելով հասարակության ակտիվ հատվածին, բանտարկելով այլախոհներին և լրագրողներին։ «Պետական հաստատությունները խոնարհվեցին նրա բռնակալության առջև և դրա ամենավառ օրինակը Կենտրոնական բանկն է»։ Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին՝ շեշտվելով, որ այն շատ մեծ վնաս է հասցրել Էրդողանի իմիջին։ Մասնավորապես երկրաշարժի ժամանակ շինարարական չափանիշներին չհամապատասխանող շենքերի փլուզումը բազմաթիվ մարդկանց կողմից ընկալվեց որպես կոռուպցիայի և վատ կառավարման ցուցիչ և ասոցացվում Էրդողանի վատ կառավարման հետ։ Ընդդիմության թեկանածու Քեմալ Քըլըչդարօղլուի տան խոհանոցում նկարահանված տեսանյութերը հակադրվում են Էրդողանի 1000 սենյականոց պալատին։ Իսկ վերջում հիշեցում է արվում, որ Քըլըչդաչօղլուն խոստացել է միավորել Թուրքիան, նախագահել ընդամենը մեկ շրջանով և «կապանքներից ազատել» Կենտրոնական բանկը, դատարաններն ու դիվանագիտությունը։Ավելին09:3009.05.23 -
ՔաղաքականՀաղթանակի և խաղաղության տոնը փառաբանելը հեգնանք է թվում, այս պայմաններում փառաբանել պետք է միայն պայքարը. Սերժ ՍարգսյանՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Ուղերձում ասվում է. «Երբ ազատագրական պայքարում հայոց բանակի երբեմնի փառավոր հաղթանակները դավադրորեն մսխված են, բանակը՝ անարգված, իսկ խաղաղությունը՝ թշնամու դիպուկահարների նշանառության տակ առնված, Հաղթանակի և խաղաղության տոնը փառաբանելն այլևս հեգնանք է թվում, հեգնանք՝ սեփական ժողովրդի և պետության հանդեպ:Ավելին09:2009.05.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՇուշիի ազատագրմամբ խորհրդանշված արցախյան պատերազմի հաղթանակը դարձավ հայկական երկու պետությունների կայացման անկյունաքարն ու շաղախը։ Եվ հենց Շուշիի հանձնումից ու այն «դժգույն ու դժբախտ» հռչակումից հետո սկսվեց հայկական պետականությունների գահավիժման վերջին՝ ամենաողբերգական փուլը:Ավելին09:1009.05.23 -
ԻրավականԱյնթապում 16-ամյա թոռը փորձել է թմրանյութ փոխանցել 64-ամյա պապիին, բայց չի հասցրել, բռնվել ենՄասիսի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Այնթապ գյուղի բնակիչ, 64-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ: Տվյալն իրացնելիս մայիսի 5-ի երեկոյան ստացվեց նոր տեղեկություն, որ թմրանյութ կա նաև նրա 16-ամյա թոռան մոտ: Թոռը հայտնաբերվեց Այնթապ գյուղի նոր գերեզմանատան մոտ: Նրա պայուսակում կար մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ, որը պետք է հասցներ պապին: Գերեզմանատան մոտակայքում հայտնաբերվեց նաև պապը: Նա ձերբակալվեց, տեղափոխվեց ոստիկանության Մասիսի բաժին և խոստովանեց, որ թոռան մոտ հայտնաբերված մարիխուանան իրենն է, ինքն է խնդրել փաթեթը փոխանցել իրեն: Ըստ նրա` թմրամիջոցի հումք կանեփն էլ քաղել էր վայրաճ թփերից` իր օգտագործման համար: Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվածԱվելին00:0009.05.23
2023-05-08
-
ՏարածաշրջանԿամիկաձեներով զանգվածային հարձակում՝ Կիևի վրա.«աշխարհի ցանկացած կետում ռուսներին սպանելու» սպառնալիքՈչ թե մայիսի 9-ին, այլ 8-ին է Ուկրաինան նշելու Հաղթանակի օրը: Իսկ վաղը Ուկրաինայում նշելու են Եվրոպայի օրը: Այդպես է որոշել Զելենսկին, որի համար Մոսկվայի կողմից որակվել է որպես «21-րդ դարի Հուդա»: Զախարովան է քննադատել Զելենսկիին: Ռուս-ուկրաինական հակամարտությունը, կարծես, նոր թափ է հավաքում: Կրեմլի վրա ԱԹՍ-ների հարձակումից 4 օր հետո ռուսական բանակը մոտ 40 Կամիկաձե դրոն է ուղարկել Կիևի վրա:Ավելին23:4508.05.23 -
Հասարակական«Վաղը թող հայրենիքը փրկվի, այսօր ես չլինեմ». զոհերի ծնողները նոր պայքար են սկսում՝ «Որդիների կանչով»Զոհված զինծառայողների հարազատները քաղաքացիական պայքար են սկսում՝ հանուն իշխանափոխության, ու կոչ անում քաղաքական ուժերին միանալ իրենց: Նրանք այսօր հայտարարել են, որ բաց են հանդիպումների և քննարկումների համար:Ավելին23:3708.05.23 -
ԻրավականԽաչատուրովի գործի քննությունը դատարանը որոշել է դռնփակ անցկացնելՀակակոռուպցիոն դատարանը մերժել է գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին առնչվող գործը դռնբաց անցկացնելու՝ փաստաբանի միջնորդությունը: Փակ դռների հետևում է անցնելու 14 տարի առաջ փողերի լվացմանը վերաբերող դեպքի քննությունը, Խաչատուրովի դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել, առերեսում տեղի չի ունեցել: Նրա նկատմամբ հետապնդումը անձնական է, վստահ են փաստաբանները:Ավելին23:3008.05.23 -
Արցախ«Մեկ անգամ ու մինչև վերջ». Արցախը հայկական պահելու վճռական հանրահավաք կլինի Ստեփանակերտում«Մեկ անգամ ու մինչև վերջ». Արցախը հայկական մնալու վճռականությամբ մեծ հանրահավաքի է պատրաստվում Ստեփանակերտը: Վաղը՝ մայիսի 9-ին, արցախցիներին Վերածննդի հրապարակ է հրավիրում «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» շարժումը:Ավելին23:1508.05.23 -
ՔաղաքականԱդրբեջանն իրավունք չունի անկլավներ պահանջելու. 1975-ի սև և կարմիր գծերըՆիկոլ Փաշինյանը մտադիր է 1975 թվականի քարտեզով գծել հայ-ադրբեջանական սահմանը, որի միակ առավելությունը, ըստ քարտեզագետի, այն է, որ Հայաստանը դրանով 29 հազար քառակուսի կիլոմետր է: Բայց այս պահին արդեն, Ռուբեն Գալչյանի խոսքով, Ադրբեջանը օկուպացրել է մեր երկրի տարածքի 215 քառակուսի կիլոմետրը: Ու դրանք այն տարածքները չեն, որոնք Բաքուն համարում է ադրբեջանական անկլավ ու պահանջում Հայաստանից վերադարձնել: Փորձագետը պնդում է, որ իրավազուրկ է Բաքվի պահանջը, ինչից պետք է օգտվեն Հայաստանի կողմից բանակցողները:Ավելին23:0008.05.23 -
ՏարածաշրջանԻնքնագլուխ Էրդողանը հունից հանում է Արևմուտքին. Թուրքիան՝ փոփոխությունների շեմի՞նԹուրքիայում եկող կիրակի համապետական ընտրություններ են: Էրդողանը և նրա հիմնական մրցակից Քըլըչդարօղլուն վերջին ուժերն են լարում՝ աշխարհին ցույց տալու, որ վայելում են քաղաքացիների համակրանքը: Թուրքիայի նախագահը երեկ 2 միլիոնանոց հանրահավաք է արել Ստամբուլում: Այդուհանդերձ, Արևմուտքի սրտի թեկնածուն նրա քաղաքական ախոյանն է, ինչը երևում է արևմտյան մամուլի հակաէրդողանական դիրքավորումից:Ավելին22:4508.05.23 -
Հասարակական«Տղուս գլուխը ջարդեց՝ սուտ մատնությունից ա խոսում». ՔՊ-ականի քմծիծաղն ու փոխգնդապետը՝ կոմայի մեջ4 տարի առաջ իր տան բակում դաժանաբար ծեծի ենթարկված ու մոտ 4 տարի կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը վատացել է: Նրան «Զինվորի տնից» տեղափոխել են Մուրացանի զինվորական հոսպիտալ: Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը, «Հայլուրի» թղթակցին ասել է՝ տղան պարբերաբար բարձր ջերմում է, կտրուկ ընկնում է արյան զարկերակային ճնշումը: Մխիթարյանը շարունակում է պնդել, որ իր որդուն ծեծելու համար մեղավոր է նաև ՔՊ-ական Տրդատ Սարգսյանը, որը անցած շաբաթ Ազգային ժողովում գլխավոր դատախազին է հիշեցրել աղմկոտ քրեական գործը:Ավելին22:4008.05.23 -
ՔաղաքականՇուշին ու Հադրութը վերադարձնելու հարցերը «էն կողմ» են հրում երկրապահները՝ ԵռաբլուրումԱրցախի պետականությունը չվտանգելու Փաշինյանի խոստումից 5 տարի անց ունենք Ադրբեջանի կողմից օկուպացրած Շուշի, Հադրութ, որոնց վերադարձը քաղաքական հարց է համարում Երկրապահների ջոկատի հրամանատար, ՔՊ-կան Սասուն Միքայելյանը: Այսօր Եռաբլուր են գնացել երկրապահ կամավորականները, ծաղիկներ դրել Վազգեն Սարգսյանի շիրիմին:Ավելին22:3008.05.23 -
Արտաքին քաղաքականությունՊետություն կունենա՞նք. որոշվում է Վաշինգտոնում, Մոսկվայում, ԲրյուսելումՀայաստանը խաղաղության պայմանագիր ստորագրման վայրի փնտրտուքի մեջ է: Միրզոյան-Բայրամով 4 օր տևած վաշինգտոնյան բանակցությունից հետո Նիկոլ Փաշինյանն այսօր գնացել է Մոսկվա: Բայց այս շաբաթ դա հավանաբար Փաշինյանի միակ արտասահմանյան այցը չի լինելու: Financial Times-ը Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման մասին է գրում: Հանդիպման նախապատրաստական աշխատանքներին ծանոթ դիվանագետներն են Financial Times-ին հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերսկսում են խաղաղ բանակցությունները Բրյուսելում:Ավելին22:1508.05.23