Լրահոս
2023-05-08
-
ՔաղաքականՍերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնումՀարգանքի տուրք՝ Հայրենիքի ազատության և անկախության համար նահատակված հերոսների հիշատակին Այսօր՝ ագրեսոր թշնամու դեմ Արցախյան ազատամարտում հերոսաբար պայքարած և ազգային բանակի միջուկը դարձած Երկրապահի, ինչպես նաև 1992 թվականին Շուշիի ազատագրման ու Ստեփանակերտի պաշարման ավարտի օրը, Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում` Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին: Հավերժ փա´ռք Հայրենիքի նվիրյալ նահատակներին, Երախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին:Ավելին13:2208.05.23 -
ՍպորտՀայաստանի ֆուտզալի ընտրանու դարպասապահը իր ակումբի կազմում դարձել է ՉԼ հաղթողՀայաստանի Ֆուտզալի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Եզրափակչում Լուանի ակումբը՝ «Պալմա Ֆուտզալը», մրցում էր Լիսաբոնի «Սպորտինգ»-ի հետ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով: Հետխաղյա 6-մետրանոց հարվածաշարում իսպանական ակումբը հաղթել է 5:3 հաշվով՝ շնորհիվ հենց Լուանի կողմից հետ մղված հարվածի:Ավելին13:1508.05.23 -
ԻրավականՍևան քաղաքի 50-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել մորը սպանելու համարՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Սևան քաղաքի 85-ամյա բնակչուհու սպանության մի շարք հանգամանքներ: Վերջինիս որդին ձերբակալվել է: 2023թ. մայիսի 6-ին՝ ժամը 20:55-ին, «Սևան» ԲԿ է զանգահարել Սևան քաղաքի վերոնշյալ բնակչուհու որդին և հայտնել, որ մայրը իրենց տանը հանկարծամահ է եղել: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննության ժամանակ դիակի վրա՝ մասնավորապես դեմքի ու պարանոցի շրջանում, հայտնաբերվել են կապտուկներ և արյունազեղումներ, վնասվածքներ են հայտնաբերվել նաև դիակի վերին և ստորին վերջույթների վրա: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 50-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել մորը և ձեռքերով պարանոցը սեղմելու եղանակով խեղդամահ արել վերջինիս: 50-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Տուժողի որդին հարցաքննվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 50-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է, և վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է:Ավելին13:1508.05.23 -
ԱրցախԱսկերանի շրջանի Շոշ համայնքի տարածքում չպայթած զինամթերք է հայտնաբերվելՄայիսի 8-ին ժամը 09:55-ին, ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում Շոշ համայնքի բնակչից հաղորդում է ստացվել, որ համայնքի տարածքում գտնվող անասնագոմի տարածքից հայտնաբերվել է հրթիռակասետային ռումբ: Չպայթած զինամթերքը վնասազերծելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻ պետական ծառայության սակրավորները: Տեղում հետախուզական աշխատանքներ իրականացնելու ընթացքում, սակրավորները հայտնաբերել են ևս մեկ միավոր հրթիռակասետային ռումբ: Զինամթերքը Շոշի տարածքում հայտնվել է 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում` ադրբեջանական զինուժի կողմից գյուղի հրթիռակոծության ժամանակ։ «Քիչ հետո զինամթերքը կպայթեցնեն։ Պայթյունի ձայն լսելու դեպքում` խնդրում ենք խուճապի չմատնվել»,-նշված է Արցախի ԱԻՊԾ հաղորդագրության մեջ։Ավելին13:0008.05.23 -
Իրավական373 դեպք, որից 113-ը՝ արտակարգ. փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՄայիսի 1-ից 7-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 373 դեպք, որից 113-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 44, փլուզման, դժբախտ պատահարի՝ 2-ական, պայթյունի, քարաթափման, ուժեղ կարկուտի, պայթուցիկ սարքերի տեղադրման, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 6, զինամթերքի հայտնաբերման՝ 5, օձի նկատման՝ 17, թունավորման՝ 7, ինքնասպանության փորձի՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 44, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 152, կեղծ ահազանգի՝ 3, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 14, հրդեհի կեղծ կանչի՝ 26 և 43 այլ դեպքեր: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 21 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 29 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 25 տրանսպորտային միջոց: Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 94, զոհվել՝ 3 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 6 մարդ: Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:Ավելին12:4508.05.23 -
ՀասարակականՍասունցի Դավթի հրապարակի մոտակայքում ավտոմեքենա է այրվելՄայիսի 8-ին, ժամը 10։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի հրապարակի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։52-ին, մարվել՝ 11։08-ին։ Մասամբ այրվել է «Volkswagen Juke» մանկիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։Ավելին12:3008.05.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 Ալիևին հանդիպելու համար Մոսկվայով Բրյուսել կգնա ՓաշինյանըԱվելին12:3008.05.23 -
ԱրցախԱդրբեջանը մեկուսացնում է Արցախն արտաքին աշխարհից և ստեղծում հումանիտար ճգնաժամ. «Թաթոյան» հիմնադրամԻրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի և Ցեղասպանության կանխարգելման Լեմկին ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ, Լեմկին ինստիտուտը հատուկ փաստահավաք այց է իրականացրել Հայաստանի Սյունիքի մարզ։ Այցի նպատակն էր տեղում գնահատել իրավիճակը, այն է՝ Ադրբեջանի կողմից Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին կապող կյանքի ճանապարհի շրջափակումը։ Խումբը դիտարկել է վերջերս տեղադրված ադրբեջանական անցակետը։ Այցը ապացուցեց, որ այս անցակետը միջոց է, որով Ադրբեջանը մեկուսացնում է Արցախն արտաքին աշխարհից և Արցախում ստեղծում հումանիտար ճգնաժամ։ Այցի արդյունքներով կներկայացվի մանրամասն զելույց:Ավելին12:1508.05.23 -
ԱրցախՕձը հայտնվել է Ասկերան քաղաքի Մյասնիկյան փողոցի բնակելի տներից մեկում2023 թվականի մայիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1855 զանգ: Կանչերից 11-ը տեխնածին, 28-ը՝ կենցաղային բնույթի են: Շաբաթվա ընթացքում արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը կատարել են փակված 7 դռան և 6 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 2 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն: Օձի հայտնաբերման վերաբերյալ 1 կանչ է գրանցվել: Սողունը հայտնվել է Ասկերան քաղաքի Մյասնիկյան փողոցի բնակելի տներից մեկում: Փրկարարները հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք։ Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք: Հրդեհի բոլոր դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ քաղաքում: Հրշեջներն իրականացրել են հրդեհաշիջման և համապատասխան կանխարգելիչ գործողություններ: Մեկ շաբաթվա ընթացքում սակրավորները կատարել են 4 ելք: Հետախուզական աշխատանքների արդյունքում հանրապետության տարածքից հայտնաբերվել է շուրջ 169 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք: Սակրավորները արձագանքում են քաղաքացիների կողմից հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի մասով բոլոր ահազանգերին, անհրաժեշտության դեպքում տեղում իրականացնում պայթեցման աշխատանքներ, որի մասին Sms հաղորդագրությամբ իրազեկվում է քաղաքացիներին։ Կյանքի համար վտանգ հանդիսացող զինամթերքի հայտնաբերման մասով մեկ կանչ է գրանցվել մայիսի 6-ին: Շոշ համայնքի բնակիչը, գյուղի դպրոցի մոտ գտնվող իրեն պատկանող հողատարածքում հայտնաբերել է հրթիռակասետային և մեկ գնդիկաբեկորային ռումբ: Նույն օրը ռազմամթերքը տեղում վնասազերծվել է: Շուրջօրյա ծառայության ընթացքում փրկարարներն օգնություն են ցուցաբերում բնակչությանը, արձագանքում քաղաքացիների բոլոր ահազանգերին: Դրան զուգահեռ, պարբերաբար անց են կացվում մասնագիտական և ֆիզիկական պատրաստության դասընթացներ` փրկարար ծառայողների մասնագիտական ունակությունների բարձրացման նպատակով։Ավելին12:0008.05.23 -
ԱշխարհՀնդկաստանում զբոսաշրջային նավի շրջվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 21- իԿերալայի նահանգի Թանուր քաղաքում զբոսաշրջային նավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: «Այս պահի դրությամբ գտել ենք 21 մարմին: Մենք չգիտենք նավում (գտնված) մարդկանց ստույգ թիվը, այնպես որ շարունակում ենք որոնումները, որպեսզի հասկանանք՝ արդյոք կան այլ զոհեր», - մեջբերել է ANI գործակալությունը Շիջուի տարածաշրջանային հրշեջ ծառայության աշխատակից Քեյ Քեյի խոսքը: Միջադեպի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների մի քանի բրիգադներ, փրկարարական գործողությունը շարունակվում է։ Թանուրում զբոսաշրջային նավը շրջվել էր մայիսի 7-ին: Տեղական իշխանությունների նախնական տվյալներով՝ երկտախտակամած նավում կարող էր լինել 35-ից մինչև 40 ուղևոր, այդ թվում՝ երեխաներ։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Twitter-ի իր էջում ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:Ավելին11:4508.05.23 -
ՄիջազգայինԱՄՆ-ն կարող է սահմանադրական ճգնաժամի առաջ կանգնել. ԱՄՆ ֆինանսների նախարարԱՄՆ ֆինանսների նախարար Ջենեթ Յելենը նախազգուշացրել է, որ եթե Կոնգրեսը միջոցներ չձեռնարկի պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու ուղղությամբ, ապա երկիրը կարող է սահմանադրական ճգնաժամի առաջ կանգնել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ին: Ըստ պաշտոնյայի՝ պարտքի վերին շեմը պետք է բարձրացնել մինչև հունիսի սկիզբը, այլապես այդ ժամանակ դաշնային կառավարությունը կարող է այլևս գումար չունենալ իր հաշիվները վճարելու համար: «Դա Կոնգրեսի աշխատանքն է: Եթե նրանք ձախողեն դա, ապա մենք կունենանք տնտեսական և ֆինանսական աղետ, որը ստեղծել ենք մեր իսկ ձեռքերով: Եվ մենք չպետք է հասնենք այն կետին, երբ ստիպված լինենք մտածել՝ արդյոք նախագահը կարող է շարունակել պարտքի թողարկումը: Դա սահմանադրական ճգնաժամ կլիներ», - ասել է Յելենը՝ նկատի ունենալով գործադիր և օրենսդիր իշխանությունների լիազորությունների սահմանազատումն ԱՄՆ սահմանադրությամբ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել է բարձրացնել պետական պարտքի վերին շեմն՝ առանց նախապայմանների: Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատն անցյալ ամիս համաձայնել է պետական պարտքի 31.4 տրիլիոն դոլարի շեմը բարձրացնել 1.5 տրիլիոն դոլարով: Միևնույն ժամանակ Հանրապետականները պահանջում են առաջիկա տասնամյակի ընթացքում կրճատել պետական ծախսերը: Բայդենը և դեմոկրատները դեմ են այս պահանջին: Այս հարցը քննարկելու համար մայիսի 9-ին ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը նախատեսում է հանդիպել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիի, Սենատում հանրապետականների ղեկավար Միչ Մաքքոնելի և Կոնգրեսի բարձրաստիճան դեմոկրատների հետ: Վաշինգտոնը պարբերաբար սահմանում է դաշնային փոխառությունների սահմանափակում: Ներկայում փոխառությունների վերին շեմը հավասար է երկրի տարեկան տնտեսական արդյունքի մոտավորապես 120%-ին։ Պարտքը հասել է այդ սահմանագծին հունվարին:Ավելին11:3008.05.23 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:Ավելին11:1508.05.23 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները` մայիսի 8-ինՄայիսի 8-ին տարադրամի շուկայի փոխարժեքներն ըստ rate.am-ի՝ հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքը 385 դրամ է, վաճառքի նվազագույնը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքը 422 դրամ է, վաճառքի նվազագույնը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքը 4.98 դրամ է, վաճառքի նվազագույնը՝ 5.07 դրամ:Ավելին11:0008.05.23 -
Քաղաքական2018-ի «հեղափոխությունը» 88-ի հեղափոխության դեմ էր․ Անդրանիկ ԹևանյանԱնդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Վերջին 35 տարում Հայաստանում միայն մեկ հեղափոխական շարժում է եղել։ 88–ի Ղարաբաղյան շարժումը։ Այդ շարժման արդյունքում ստացանք՝ 1. Անկախ Հայաստան, 2. Ազատագրված Արցախ՝ պետականության դե ֆակտո ատրիբուտներով։ Այս երկու հիմնարար ձեռքբերումները պահելու և զարգացնելու համար անհրաժեշտ էր ժամանակակից, արդար և բարեկեցիկ պետություն կառուցել։ Այս հարցում տանուլ տվեցինք։ Այդ պարտության հետևանքով առաջացան նիկոլները։ 2018–ի «հեղափոխությունը» 88–ի հեղափոխության դեմ էր։ Փողոց դուրս եկած մարդիկ հույս ունեին, որ արդար երկիր կկառուցեն։ Նրանց ձգտումները ճիշտ էին, բայց սխալվեցին առաջնորդների ընտրության հարցում։ 2018–ին տեղի ունեցածի արդյունքում մսխվել ու մսխվում են 88–ի շարժման ձեռքբերումները։ Հիմա կանգնած ենք Հայաստանի լինել–չլինելու հարցի առաջ։ Մեր միակ փրկությունը միասնական ուժերով 88–ի ձեռքբերումներին տեր կանգնելն ու ժամանակակից երկիր կառուցելն է։ Սրան են ուղղված լինելու մեր բոլոր ջանքերը։ Հ․Գ․։ Շաբաթ օրը որպես խոսնակ մասնակցում էի «Երիտասարդի ձայնի» կազմակերպած ֆորումին։ Թեման «Հայաստանը՝ ջրբաժանի առաջ»։Ավելին10:4508.05.23 -
ՀասարակականՍայաթ-Նովա փողոցում երկու կին պոկել են Արցախի դրոշը. ՏԵՍԱՆՅՈՒԹՀամացանցում շրջանառվում է տեսանյութ, որտեղ երևում է, որ Երևանի Սայաթ-Նովա փողոցում գտնվող ցուցատախտակից երկու կին պոկում են Արցախի դրոշը: Տարածված տեսանյութը համացանցի օգտատերերի զայրույթն է առաջացրել։Ավելին10:3008.05.23 -
ՔաղաքականՀՀ իշխանությունների պատրաստակամությունը` միակողմանի զիջելու մնում է օդում կախված. Տիգրան ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ բանակցությունները շարունaկում են անպտուղ մնալ: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունը զիջումների առումով վաղուց է կարմիր գծերն անցել և թվում է, թե Ադրբեջանը պետք է որ համաձայն լիներ համաձայնագիր ստորագրելու, սակայն Ադրբեջանում այս իշխանության առկայությունը որպես բարենպաստ ժամանակ է դիտարկում Արցախին ու Հայաստանին ամբողջությամբ ծնկի բերելու և հայկական հարցն առհասարակ օրակարգից դուրս բերելու համար: Եթե Ադրբեջանը չի համաձայնվում բանակցությունների այսօրվա պայմաններին, որոնք ենթադրում են Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում, ՀՀ մի շարք տարածքների անցում Ադրբեջանին, նշանակում է, որ Ադրբեջանը անգամներով ավելիին է ձգտում և այդ նպատակին հասնելու համար պատրաստ է նոր ագրեսիայի: ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը` միակողմանի զիջելու և ըստ էության, նոր կապիտուլացիա ստորագրելու վերաբերյալ, մնում է օդում կախված, իսկ Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել նոր ուրվագծվող ագրեսիան»։Ավելին10:1508.05.23 -
Արտաքին քաղաքականությունԲրյուսելում կհանդիպեն Փաշինյանն ու ԱլիևըՀայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը բանակցություններ կանցկացնեն մայիսի 14-ին Բրյուսելում։ Այս մասին գրում է Financial Times-ը։ «Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները Բրյուսելում այս շաբաթա վերջին կվերսկսեն խաղաղության բանակցությունները, ըստ պաշտոնյաների, քանի որ արևմտյան դաշնակիցները ակտիվացնում են միջնորդական ջանքերը։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի օրը կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Փետրվարին Մյունխենում կայացած բանակցություններից ի վեր, սա կլինի առաջին անգամը, երբ երկու առաջնորդներն անձամբ կհանդիպեն։ Սրան նախորդել են երկու երկրների արտաքին գործերի նախարարների լայնածավալ քննարկումները Վաշինգտոնում: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ այդ բանակցությունները «շոշափելի առաջընթաց են գրանցել երկարատև խաղաղության համաձայնագրի շուրջ», և որ ինքը կարծում է, որ «համաձայնությունը տեսանելի է, հասանելի»,-գրում է աղբյուրը։Ավելին10:0708.05.23 -
ՀասարակականՀրազդան-Չարենցավան ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը․ տուժածներից մեկն արգելափակված էՄայիսի 8-ին, ժամը 06։13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ, որոնցից մեկն արգելափակված է: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Ավելին10:0008.05.23 -
ՀասարակականԵրևանում և մարզերում հոսանքազրկումներ կլինենՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:4508.05.23 -
ԱշխարհՉարլզ III-ի թագադրման ժամանակ տարօրինակ դեկոր են նկատելTwitter-ի օգտատերերը Չարլզ III-ի թագադրման ժամանակ ծաղրել են Ուկրաինայի դրոշի գույներով գորգը։ Հանդիսավոր միջոցառման ժամանակ շատերն ուշադրություն են հրավիրել Վեսթմինսթերյան աբբայության գորգի վրա, որը հիշեցնում է Ուկրաինայի դրոշը։ Այսպիսով, Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպան Մելինդա Սիմոնսն իր միկրոբլոգում գրել է.Ավելին09:3008.05.23