Լրահոս

2023-05-08
  • Img default alt hy
    Իրավական
    ՄԻՊ-ը դիրքորոշում է հայտնել անհետ կորած զինծառայողների ծնողներին քրեական վարույթի շրջանակում տուժող ճանաչելու հարցի վերաբերյալ
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի իրավական դիրքորոշում է հայտնել գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ծնողներին քրեական վարույթի շրջանակում տուժող ճանաչելու հարցի վերաբերյալ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել է ՄԻՊ-ի աշխատակազմը։
    20:45
    08.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆոն դեր Լայենը մայիսի 9-ին կայցելի Կիև
    Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը մայիսի 9-ին կուղևորվի Կիև՝ աջակցություն հայտնելու Ուկրաինային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Le Monde պարբերականը՝ վկայակոչելով ԵՀ մամուլի ծառայության ղեկավար Էրիկ Մամերին։ «Այցը կկենտրոնանա Ուկրաինայի հետ մեր հարաբերությունների բոլոր կողմերի վրա: Անշուշտ, նկատել եք, որ այս այցը տեղի կունենա Եվրոպայի օրը», - ասել է Մամերը՝ նկատի ունենալով համաեվրոպական ամենամյա տոնը: Սա Ուրսուլա ֆոն դեր Լայենի հինգերորդ այցն է Կիև անցյալ տարվա փետրվարի 24-ին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր:
    20:30
    08.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ազատամուտում կատարված գողությունը բացահայտվել է
    Ազատամուտում կատարված գողությունը բացահայտվել է
    20:15
    08.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապարանի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը
    Մայիսի 2-ի ցերեկը 1-02 ծառայություն էր զանգել Ապարան քաղաքի մի բնակչուհի հայտնել, որ իրենց տան կախովի փականը բանալիով բացել և գողացել են համակարգիչ ու պլանշետ: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Ապարանի բաժին: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը, ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ապարանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել է հավաստի տեղեկություն, որ գողությունը կատարել է Ապարան քաղաքի 42-ամյա մի բնակիչ: Պարզվել է նաև, որ նա տաքսի ծառայություն մատուցող մեկ այլ տղամարդու հետ մեկնել է Երևան` գողոնն իրացնելու: Մայրաքաղաքում շարունակված օպերատիվ-հետախուզական միջոցառումները իրավապահներին հասցրել են Բագրատունյաց փողոց, որտեղ էլ էլեկտատեխնիկայի մանրածախ առևտրի կետում հայտնաբերվել և առգրավվել են գողացված համակարգիչն ու պլանշետը: Նախ հայտնաբերվել է Սարալանջ գյուղի բնակիչ տաքսիստը: Հետագա միջոցառումներին աջակցել են նաև Արագածոտնի մարզային վարության քրական հետախույզները, և մայիսի 4-ին, ժամը 23.20-ին, բնակարանային գողության մեջ կասկածվող 42-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Ապարանի բաժին: Նախաքննական մարմին ներկայացվելուց հետո նա տվել է խոստովանական ցուցմունք: Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    20:00
    08.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անվճար սնունդ չեն տվել, վաճառել են. «FLYONE ARMENIA»-ի ինքնաթիռը փոխել է անունն ու չվերթի համարը. «Hetq.am»
    Hetq.am-ը գրում է. «Կարեն Գասպարյանը երեկ՝ մայիսի 7-ին, ժամը 10:21-ի «FLYONE ARMENIA» ավիաընկերության Երևան-Դուբայ չվերթով Դուբայ է մեկնել։ Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր 13:10-ին, բայց Դուբայ հասել է երեկոյան ժամը 19:46-ին: Կարենի կինը՝ Շուշաննա Սայադյանը, մինչ երեկո չի կարողացել խոսել ամուսնու հետ։ Կեսօրին՝ 14:30-ին, ամուսնու հեռախոսահամարից մի քանի զանգ է ստացել, բայց խոսել չի հաջողվել, կինն ավելի է անհանգստացել, այդ ընթացքում զուգահեռաբար փորձել է կապ հաստատել նաև ավիաընկերության հետ, բայց՝ անօգուտ։ Երեկոյան ժամը 20։00-ից հետո, երբ Կարեն Գասպարյանը հասել է հյուրանոց, պատմել է կնոջը, որ դեռ չհասած Դուբայի օդային սահման՝ ինքնաթիռը հետադարձ է արել ու վայրէջք կատարել Իրանում՝ «Շիրազ» օդանավակայանում։ «Իրենք 6 ժամ սպասել են ինքնաթիռում, քանի որ չեն թողել Դուբայ մտնել, հետո ես մտա օնլայն նայեցի ու տեսա, որ այն ինքնաթիռը, որը մեկնել է «FLYONE ARMENIA» ավիաընկերության անունից, նույն ինքնաթիռը փոխել է անունն ու չվերթի համարը և թռել արդեն որպես «Mongolian airways», այդպես նրանց մուտքը Դուբայ չի արգելվել»,- պատմում է Շուշաննան։ Կարենը կնոջն ասել է, որ ինքնաթիռում նրանց անվճար սնունդ չեն տվել, վաճառել են ինքնաթիռում եղած սնունդը՝ չնայած որ ավիաընկերության պատճառով է եղել չնախատեսված վայրէջքը Իրանում, իսկ ուղևորներին ինքնաթիռից դուրս գալ չեն թույլատրել, Կարենն էլ կնոջ հետ խոսել չի կարողացել, մինչդեռ ավիաընկերության հրապարակման մեջ նշվում է, որ կանգառի ժամանակ «FLYONE ARMENIA» ընկերության օդանավի անձնակազմը ուղևորներին ապահովել է սննդով և արել հնարավորը՝ ապահովելու ուղևորների կապը հարազատների հետ։ Ըստ Կարենի՝ նրանք 3 ժամ սպասել են, մինչև Հայաստանից գումար փոխանցեն, որ ինքնաթիռը կարողանան լիցքավորել։ Թռիչքից առաջ ավիաընկերությունը (այս դեպքում` «FLYONE ARMENIA»-ն) դրա թույլտվության համար դիմում է իր երկրի ավիացիոն իշխանություններին, իսկ դրանից հետո նաև այն երկրներին, որոնց երկինք մտնելու է օդանավը թռիչքի ընթացքում։ Այսինքն, կարգի համաձայն, թռիչքից առաջ ավիաընկերությունը նախապես պետք է ունենա այն երկրների համաձայնությունը, որոնց օդային տարածք մտնելու է։ «Հետքը» դիմել է «FLYONE ARMENIA» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանին, վերջինս պատասխանել է գրավոր, ապա գրավոր նամակը ստանալուց հետո, նույն պատասխանը՝ որպես ավիաընկերության կողմից կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն, տարածվել է մամուլում։ Ավիաընկերության մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորև։ Սոցիալական ցանցում որոշակի արձագանք է ստացել ս․թ․ մայիսի 7-ին FLYONE ARMENIA ընկերության Երևան-Դուբայ-Երևան չվերթի՝ Շիրազում վայրէջք կատարելու վերաբերյալ տեղեկությունը։ FLYONE ARMENIA ընկերության ինքնաթիռը ս․թ․ մայիսի 7-ին իրականացրել է Երևան-Դուբայ-Երևան չվերթը։ Դեռևս լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հիմնավորմամբ՝ Դուբայի օդային երթևեկության կարգավարները թույլ չեն տվել ավիաընկերության օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։ Օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վայրէջք կատարել Շիրազի օդանավակայանում, մինչև խնդրի պարզաբանումը։ Կանգառի ժամանակ FLYONE ARMENIA ընկերության օդանավի անձնակազմը ուղևորներին ապահովել է սննդով և արել հնարավորը՝ ապահովելու ուղևորների կապը հարազատների հետ։ Մենք շնորհակալ ենք մեր ուղևորներին համբերատարության ու օդանավի անձնակազմի հետ դրական համագործակցության համար։ Քանի որ FLYONE ARMENIA ավիաընկերությունը դեռևս չի իրականացնում չվերթեր դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, և պայմանավորված ոչ աշխատանքային օրով, չվերթի շարունակության փաստաթղթային աշխատանքները պահանջել են փոքր-ինչ երկար ժամանակ։ Բոլոր թույլտվությունները թարմացնելուց ու ստանալուց հետո օդանավը շարունակել է թռիչքը և վայրէջք է կատարել Դուբայի օդանավակայանում»։
    19:45
    08.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը դուրս եկավ ԱԱ-ի քառորդ եզրափակիչ
    Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 92 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը երկրորդ մենամարտն անցկացրեց: Հայ բռնցքամարտիկն ուժերը չափեց Իրանի ներկայացուցիչ Պուրիա Ամիրիի հետ: Նա հաղթեց 5:0 հաշվով: Մանասյանը դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ: Այսօր իր մեկնարկային մենամարտում Ռուսլան Ասլիկյանը մրցել էր Վենեսուելան ներկայացնող Սեգունդո Ռիվասի հետ: Հայ բռնցքամարտիկը զիջել էր 0:5 հաշվով:
    19:30
    08.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արմավիրի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը
    Արմավիրի ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը: Մանրամասները՝ տեսանյութում:
    19:15
    08.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Վիլնյուսը ծովահեններից փրկագնով ազատել է երկու լիտվացի նավաստիների
    Լիտվան ծովահեններից փրկագնով ազատել է Աֆրիկայի ափերի մոտ առևանգված երկու լիտվացի նավաստիների: Նման տեղեկություն է հաղորդել է բալթյան հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: «Պատանդներին ազատելու գործողությունը տևել է վեց շաբաթ: Նավաստիները տուն գալու ճանապարհին են», - ասվում է երկրի նախարարների կաբինետին առընթեր Ճգնաժամային արձագանքման ազգային կենտրոնի հաղորդագրության մեջ: Կենտրոնի ղեկավար Վիլմանտաս Վիտկաուսկասը խոստովանել է, որ ծովահենները փրկագին են ստացել նավաստիների համար։ «Փրկագին է վճարվել: Ավելի մանրամասն տեղեկատվություն մենք չենք տրամադրում», - ասել է նա։ Լիբերիայի դրոշի ներքո նավարկող Monjasa Reformer լցանավը, որը պատկանում է դանիական ընկերությանը, ծովահենների կողմից առևանգվել էր մարտի վերջին՝ Կոնգոյի ափերից 140 ծովային մղոն հեռավորության վրա: Նշվում է, որ պատանդ են վերցվել անձնակազմի 16 անդամները։
    19:00
    08.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բռնցքամարտիկ Ռուսլան Ասլիկյանը պարտվեց աշխարհի առաջնությունում իր մեկնարկային մենամարտում
    Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Ռուսլան Ասլիկյանը պարտվեց աշխարհի առաջնությունում իր մեկնարկային մենամարտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 54 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում Ռուսլան Ասլիկյանը մրցեց Վենեսուելան ներկայացնող Սեգունդո Ռիվասի հետ: Հայ բռնցքամարտիկը զիջեց 0:5 հաշվով: Ավելի վաղ Հայաստանի հավաքականից իրենց մեկնարկային մենամարտերում հաղթել էին Ռաֆայել Հովհաննիսյանը, Գուրգեն Մադոյանը, Նարեկ Մանասյանը և Հովհաննես Բաչկովը: Պայքարից դուրս էին մնացել Արթուր Բազեյանը, Դավիթ Չալոյանը, Համբարձում Հակոբյանը, Բարեղամ Հարությունյանը, Ռուդոլֆ Գարբոյանը և Արթուր Ղազարյանը: Բռնցքամարտի 2023 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվում է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում: Աշխարհի առաջնությունը կեզրափակվի մայիսի 14-ին: Առաջնության մրցանակային ֆոնդը պատմական է: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկը կստանա 200.000, երկրորդ տեղը` 100.000, երրորդ մրցանակակիրները` 50.000 ԱՄՆ դոլար: Մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմում է 5,2 միլիոն ԱՄՆ դոլար: Աշխարհի առաջնությունն Օլիմպիական խաղերի համար վարկանիշային չէ:
    18:45
    08.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Սևանա լճի մակարդակը մայիսի 1-7-ը բարձրացել է 2սմ-ով
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 1-7-ը. «Սևանա լճի մակարդակը մայիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.41մ (07.05.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 13սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով մայիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 5.809մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից մայիսի 7-ը ներառյալ՝ 36.293մլն. մ³»:
    18:30
    08.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ճամբարակ համայնքի ղեկավարի, վարորդի և համայնքի բնակչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ճամբարակ քաղաքում խուլիգանության և պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ: Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից, 2023 թվականի մայիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ծառայություն իրականացնող պարեկները Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի 21 փողոցում նկատել են, որ «Տոյոտա Ռավ-4» մակնիշի ավտոմեքենան կանգնել է հետիոտնային անցման վրա, որը զգուշացումից հետո տեղափոխվել է: Պարեկները, օրենքով սահմանված կարգով նշված ավտոմեքենան ստուգելու նպատակով, կանգնեցրել են այն, վարորդից պահանջել ներկայացնել փաստաթղթերը և պարզել, որ վերջինս մեքենան վարում է առանց վարորդական իրավունքի վկայականի: Խոսակցությանը միջամտել է ավտոմեքենայում գտնվող ուղևորը, ով, ինչպես պարզվել է, հանդիսանում է Ճամբարակ համայնքի ղեկավարը, իսկ վարորդը՝ Ճամբարակի համայնքապետարանի վարորդը: Խոսակցությունը վերաճել է վիճաբանության, որի ընթացքում 20-25 անձինք մոտեցել են, միջամտել վիճաբանությանը: Հավաքվածներն սկսել են քաշքշել պարեկային ծառայողներին, հայհոյել, իսկ նրանցից մեկը բռունցքով հարվածել է պարեկներից մեկի դեմքի շրջանին և դիմել փախուստի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նաև պարեկի դեմքին հարվածած անձի ինքնությունը, ով նույն համայնքի բնակիչ է՝ ծնված 1994թ.: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքների հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքից ժամեր անց միջադեպի մասնակից նշված անձինք, պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին: Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերի հիման վրա որոշում է կայացվել՝ համայնքի ղեկավարի և վարորդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, իսկ որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել է չբացակայելու արգելքը: Ճամբարակի՝ 29-ամյա բնակչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը՝ բռնության գործադրմամբ): Վերջինիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակից անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ: Ծանուցում.հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    18:15
    08.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    50-ամյա տղամարդը սպանել էր 86-ամյա մորը. ոստիկանության տեսանյութը
    Մայիսի 6-ին, երեկոյան ժամը 9-ին մոտ, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սևան» բժշկական կենտրոնից. հիվանդանոց էր զանգել Լճաշեն գյուղի 50-ամյա մի բնակիչ և հայտնել, թե 86-ամյա մայրը տանը հանկարծամահ է եղել: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է նշված տուն: Իրավապահները, սակայն, դիակի դեմքին և պարանոցին հայտնաբերել են բռնության հետքեր: Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մայիսի 6-ին մոր և որդու միջև ծագած հերթական կենցաղային վեճի ընթացքում հենց ահազանգող 50-ամյա տղամարդն էր ծեծել ու խեղդամահ արել մորը: Տղամարդը ձերբակալվել ու կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Սևանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    18:00
    08.05.23
    Ավելին
  • Արցախ
    Վճռորոշ հանրահավաք է լինելու Արցախում
    Մայիսի 9-ին՝ եռատոնի օրը, Արցախում համահայկական հանրահավաք է լինելու: «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժումը կոչ է անում արցախցիներին Վերածննդի հրապարակ գնալ ու պահանջել Ադրբեջանից կատարել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, իրականություն դարձնել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի ու Եվրոպական դատարանի որոշումները:
    17:52
    08.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ը կնվազի՝ 2-3 աստիճանով
    Մայիսի 8-ի ցերեկը, 9-ին, 13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մայիսի 10-ին, 11-12-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ի ցերեկը կնվազի՝ 2-3 աստիճանով, 10-11-ը կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում Մայիսի 8-ի կեսօրից հետո, 9-ին, 13-ին սպասվում է, 10-12-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
    17:45
    08.05.23
    Ավելին
  • Քաղաքական
    Սադրանք է անվանում ՔՊ-ականը Շուշիի ու Հադրութի մասին հարցը
    Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, նկատի ունի նաև Շուշին ու Հադրու՞թը: Լրագրողների հարցը ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը սադրանք է համարել և ասել, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
    17:37
    08.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արազ Օզբիլիսը նշել է ՌՊԼ-ի պատմության լավագույն հային
    Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, որը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև ռուսական «Կուբան» և «Սպարտակ» ակումբներում, նշել է իր վարկածով Ռուսաստանի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն հայ ֆուտբոլիստին։ «Սպերցյանին կարելի՞ է համարել ՌՊԼ-ի պատմության լավագույն հայերից մեկը: Չեմ սիրում մի ֆուտբոլիստին մյուսի հետ համեմատել, բայց երբ Յուրա Մովսիսյանը խաղում էր, Ռուսաստանի առաջնության մակարդակը բոլորովին այլ էր։ Նա հարձակվող էր, բոլորովին այլ որակի խաղացող։ Ինձ համար դժվար է նրանց համեմատել, բայց Սպերցյանը դեռ պետք է ցույց տա իր կարգը»,- ասել է Օզբիլիսը Sport24-ի թղթակցի հետ զրույցում: Յուրա Մովսիսյանը 2011-ից 2016 թվականներին հանդես է եկել «Կրասնոդարում» և «Սպարտակում»: Նա Ռուսաստանում անցկացրել է 117 հանդիպում, դարձել 50 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։
    17:30
    08.05.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանն «ավելի շատ ջանքեր» է ակնկալում Հայաստանից. Բայրամովը՝ վաշինգտոնյան քառօրյայի մասին
    Ադրբեջանը ակնկալում է, որ Հայաստանն ավելի շատ ջանք կդնի հարաբերությունները կարգավորելու համար: Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով քառօրյա բանակցություններից Ադրբեջանի արտգործնախարարը մանրամասներ է պատմել լիտվացի գործընկերոջը, նշել, որ դա բանակցությունների վերջին փուլն էր: Ջեյհուն Բայրամովը կրկնել է Բաքվի դիրքորոշումը՝ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման լավագույն միջոց համարելով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը:
    17:22
    08.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողներից մեկը դատապարտվել է 11 տարի 6 ամիս ազատազրկման
    Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցի զինծառայողներից մեկին՝ Ագշին Բաբիրովին դատապարտել է 11 տարի 6 ամիս ազատազրկման։ Այս մասին «Արմենպրես»-ի հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ « Դատարանի մայիսի 4-ի 2023 թվականի դատավճռով՝ Բաբիրովի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 11 տարի 6 ամիս 15 օր ժամկետով»,- հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։ Երկրորդ զինծառայողի՝ Հուսեյն Ախունդովի քրեական քննությունը շարունակվում է։ Նա մեղադրվում է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահակին սպանելու համար։
    17:15
    08.05.23
    Ավելին