Լրահոս

2023-05-15
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Քըլըչդարօղլուն իր կողմնակիցներին կոչ էր արել գիշերը չքնել
    Հորինվածքը, որ սկսվել էր 60 տոկոսով, այժմ իջել է 50-ից ցածր։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Թուրքիայի ընդդիմության կողմից նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ մեկնաբանելով ընտրության արդյունքները։ «Քվեարկության դիտորդները և ընտրահանձնաժողովների աշխատակիցները երբեք չպետք է լքեն իրենց տեղերը։ Մենք այս գիշեր չենք քնելու, իմ ժողովուրդ։ Ես ուզում եմ, որ, գրողը տանի, դուք ապահովեք տվյալների գրանցումը մարզերում»,- նշել է նա։
    12:30
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե որևէ մեկը հավատում է, որ ճանաչումից հետո սկսվելու է «պայծառ ապագան», ապա նա առնվազն մանկամիտ է. Վարդան Ոսկանյան
    Եթե որևէ մեկը հավատում է, թե Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն, իբր, ճանաչում է կամ ճանաչելու է ինչ-որ 29 800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի Հանրապետություն և դրանից հետո սկսվելու է «պայծառ ապագան», ապա նա առնվազն մանկամիտ է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա նաեւ նշել է. «Չի կարող լինել այնպես, որ, պատկերավոր ասած, բերանի մի անկյունով հայտարարես, թե ճանաչում ես դա (իմիջիայլոց, Բաքվի բռնապետը դա էլ չի արել), իսկ մյուսով՝ բարբաջես, որ, դիցուք, Երևանի Կոնդ պատմական թաղը, որտեղ, ի դեպ, կառավարական առանձնատներն են, իբրև թե, ինչ-որ բարբարոսսկան «Թափաբաշի» է, ուր պետք է վերադառնան ինչ-որ անհայտ ադրբեջանցիներ։ Դա նույնն է, եթե ինչ-որ մեկը հավատա, թե ես, իբր, համոզված եմ, որ արհեստածին Ադրբեջանն ունի պատմական լեգիտիմ իրավունք տեղաբնիկ ժողովուրդներից որևէ մեկի տարածքի կամ մշակույթի նկատմամբ»։
    12:15
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Տալբուխինի փ. 3 շենք, Ադոնցի փ. 3 շենք, Ազատության պող. 25 շենք, Մամիկոնյանց փ. 2-26Ա շենքեր, Շիրվանզադեի փ. 15/32-33/19 շենքեր, Այգեձորի 1-ին փակ․ 22-22/10 շենքեր և 1-64 առանձնատներ, Կատովսկու, Օդեսայի, Մուսայելյան, Դոդոխյան, Հրազդանի, Կաշեգործների փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շահումյան 2, 3, 4, 5, 6 փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից բաժանորդներ, Հալաբյան փ. 3, 5, 9, 19, 23, 25 շենքերի բնակիչ-բաժանորդներ, 11:00-14:00 Նորք Մարաշ՝ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ, Նորք 13փ. 99-155; 15փ. 1-49; 17փ. 50-105 առանձնատներ, Նորք 5, 7, 9, 11, 13 փողոցների առանձնատներ, Նորք 17 փողոց 2-րդ նրբ. 2-22ա առանձնատներ, Գ․ Հովսեփյան և Դավիթ Բեկի փողոցներին հարակից տարածքների առանձնատներ, թիվ 57 և 61 դպրոցներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Նոր Արեշ 25փ. 1-25, 10-31; 27փ. 1-35; 28փ. 18-45; 29փ. 1-25 առանձնատներ, 11:00-17:00 Թումանյան փ. 15 շենք, Նալբանդյան փ. 17, 19, 21 շենքերի բնակիչ- բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզ՝ 11։00-17։00 Սարդարապատ գյուղ, Արագածոտնի մարզ՝ 11։00-13։00 Արտաշավան, Սաղմոսավան գյուղեր, Ուշի և Օհանավան գյուղեր մասնակ, Արարատի մարզ՝ 10:00–11:00 Վեդի քաղաք՝ Կասյան, Շիրազի, Ա. Խաչատրյան, Պուշկինի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոյակերտ գյուղ, Եղեգնավան գյուղ մասնակի, 10:00–13:00 Եղեգնավան գյուղ մասնակի, 10:00–16:00 Մասիս քաղաք՝ Նոր, 2-րդ թաղամասեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Նիզամի, Դարակերտ, Արգավանդ, Ազատաշեն, Արբաթ, Գեղանիստ, Գետափնյա, Հայանիստ, Նորաբաց, Սայաթ-Նովա, Հովտաշատ, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր, 12:00–14:00 Ազատավան գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզ՝ 10:00–14:00 Վայք քաղաք՝ Երկրաբաների, Շահումյան, Մայիսյան, Իսրայել Օրու, Շինարարների, Ազատության փողոցներ, Ջերմուկի խճուղի և Մոզ թաղամաս մասնակի, Արին գյուղ մասնակի, 11:00–12:00 Եղեգնաձոր քաղաք՝ Ավագյան, Խանջյան, Բաղրամյան փողոցներ մասնակի, Կոտայքի մարզ՝ 11:00-15:00 Քանաքեռավան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Վեոլիա ջուր» ՓԲԸ, «Նորմա կաթ» ՍՊԸ, «Ն․Ն Միաձույլ» ՍՊԸ, «ՌԷԴ գրուպ» ՍՊԸ, «Կվադրա քոնսթրաքշն» ՍՊԸ, սեփակաանտեր «Ա․ Մանուկյան» և սեփականատեր «Հ․ Շահինյան», Գինու գործարան, «Զովունի» այգեգործական ըկերություն, Զովունի գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, սեփականատեր «Գ․ Հայրապետյան», սեփականատեր «Մանուկ Ոսկանյան», սեփականատեր «Վ․ Պետրոսյան», սեփականատեր «Դ․ Մարտիրոսյան», «ԼՍԱԳ», «Զովունի», «Լիվա Դեկոլ», «Թամար և Անի», «Տրանս Գազ», «Քարե Դար», «Ունիվերսալ», «Արկոլադ» ՍՊԸ-ներ, Կոոպ «Լիլիթ», Կոոպ «Վիկտորիա», Դպրոցի թաղամաս, Եզդիների թաղամաս, Ակումբ թաղամաս, Գրասենյակ թաղամաս, Սառնարան թաղամաս, Դատավորի թաղամաս, Նոր թաղամաս, Միջակ թաղամաս, Հ-1 թաղամաս, «Քարե Հանք» ՍՊԸ, «Արագիլ» այգեգործական ընկերություն, «Մագնոլիա կոմֆորտ» ՍՊԸ, սեփականատեր «Ա․ Միրզոյան» և «Պրոբետոն» ՍՊԸ, 14:00-16:30 Ծաղկաձոր քաղաք՝ Մայիսյան, Փահլավունյանց, Մհեր Մկրտչյան, Սարալանջի, Չարենցի փողոցներ, Անտառային փ. 10 շենք, Ոստիկանություն, Դպրոց, Մանկապարտեզ, «Ոսկու աշխարհ» հյուրանոց, «Սոֆիա Առաքելյան» ՍՊԸ, «Միքայել Վարդանյան» ՍՊԸ, Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի հանգստան տուն, «Ադոմաս» և «Կուսաստան-Հայաստան» պանսիոնատներ, «Տաշիր» հյուրանոց, «Տաշիր» արևակայան, Սպորտային համալիր մասնակի, «Սիլենիում սթար» ՍՊԸ, Հացատուն, «Սուսանբար», «Գրանդ քենդի», «Զվարթնոց» , «Ալվինա» հանգստան տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզ՝ 11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Քեթի գյուղի «Կանաչ կիրճ» հանգստյան գոտին, Սյունիքի մարզ՝ 11:00-15:30 Անգեղակոթ գյուղ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    12:00
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բարսելոնան դարձավ Իսպանիայի չեմպիոն
    Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվեց «Էսպանյոլի» հետ։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը հաղթեց 4:2 հաշվով եւ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ Դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ Գոլ խփեցին նաեւ իսպանացի պաշտպան Ալեքս Բալդեն եւ ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն։
    11:45
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ Ախուրյան գյուղում. տան բնակիչները տարհանվել են
    Մայիսի 15-ին, ժամը 04:20-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ախուրյան գյուղի 12-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան առաջին հարկի սենյակներից մեկում: Փրկարարները տան 2-րդ հարկից տարհանել են Պ. Բ.-ին (ծնված 1984 թ.), Ա. Կ.-ին (ծնված 1981 թ.), Կ. Չ.-ին (ծնված 2001 թ.) և Ս. Գ.-ին (ծնված 1985 թ.): Պ. Բ.-ն հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:55-ին, մարվել՝ 05:54-ին: Այրվել է սենյակը՝ մոտ 35 քմ:
    11:30
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում ծառ է ընկել. ավտոճանապարհը երկկողմանի փակվել է
    Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից Մայիսի 15-ին, ժամը 02։30-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի կենտրոնական հատվածում ծառ է ընկել, ինչի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ծառը (մոտ 15 մ) հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
    11:15
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Գորիս-Տաթև և Գորիս-Նորավան ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Գորիսի տարածաշրջանում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    11:00
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Քվեաթերթիկների 99,9%-ի հաշվարկով՝ Էրդողանը ստացել է 50%-ից պակաս քվե
    Թուրքիայի նախագահական ընտրություններում Քեմալ Քըլըչդարօղլուի ձայների թիվը հասել է 45 տոկոսի, մշակվել է քվեաթերթիկների 99,9 տոկոսը, հաղորդում է TRT Haber պետական ​​հեռուստաալիքը։ Նրա մրցակիցը՝ երկրի գործող ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ստացել է ձայների 49,34 տոկոսը։ Եթե ​​ոչ մի թեկնածու չհավաքի ձայների 50 տոկոսը, ապա քվեարկության երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին։
    10:45
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի՞նչ է քննարկել անհայրենիքը 4 ժամ շարունակ. Զաքարյան
    ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Ի՞նչ է քննարկել անհայրենիքը 4 ժամ շարունակ` դիմացը ոչինչ չստանալով: Մի հուսադրող թեզ անգամ եթե լիներ, կառավարության տարածած տեքստում ու նիկոլապատկան կայքերում հիմա թմբկահարելիս կլինեին: Պատահական չէր նաև ԱԽՔ-ի հարցազրույցի այսօրվա լայն շրջանառումն, ըստ որի` նորից արձանագրում են, ոչ մի միջազգային երաշխիք Հայաստանն այսօր չունի: Ճիշտ են նկատել ժամանակին, որ սրա վզից թոկը գցած տանում են այս ու այն կողմ, իսկ արդյունքում, ամեն անգամ Արցախից ու Հայաստանից պակասում է մի նոր շանս ու հեռանկարի հույս»։ Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Բրյուսելում կայացել է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
    10:30
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անձրև, թաց ձյուն, ամպրոպ և կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազի
    Հայաստանում մայիսի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 15-ի, 18-19-ի ցերեկը՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ մայիսի 14-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 14-15-ին՝ նաև մառախուղ։ Մայիսի 16-17-ին և 18-19-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ «Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ին ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5, 15-16-ի գիշերը՝ 2-4 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Երևանում մայիսի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 15-ի, 18-19-ի, երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վրկ արագությամբ։ Մայիսի 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
    10:15
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար «Փեթակ» առևտրի կենտրոնի մոտակայքում
    ՃՏՊ Երևանի Քրիստափորի փողոցում։ Հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ Մայիսի 14-ին, ժամը 20:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քրիստափորի փողոցում՝ «Փեթակ» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
    10:00
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը չի սահմանափակվելու միայն Արցախով և չունի խաղաղության որևէ մտադրություն. Արման Թաթոյան
    Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է. «Ադրբեջանը չի սահմանափակվելու միայն Արցախով և չունի խաղաղության որևէ մտադրություն` անկախ Արցախի հարցից: Ադրբեջանական իշխանության նպատակը մեր զգոնությունը թմրեցնելն է և կեղծ խաղաղության շղարշով ագրեսիան առաջ տանելը, հայկական ինքնության ոչնչացումը: Հիմա նրանց պետական քաղաքականության հիմնարար նպատակներից են մեր հասարակության պառակտումն ու լարվածությունը խորացնելը, Հայկական սփյուռքի հետ բոլորիս թշնամացնելը: Այս ամենն ապացույցներով վեր է հանված` բոլոր անհրաժեշտ հիմնավորումներով»։
    00:05
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Էրդողանն ունի 49,99 տոկոս ձայն. նոր թարմացումներ
    Թուրքիայում ընթանում է երկրի 13-րդ նախագահի և 28-րդ գումարման խորհրդարանի ընտրությունների քվեների հաշվման գործընթացը։ Բացված քվեատուփերի արդյունքներով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ունի 49,99 տոկոս ձայն, հայտնում է Անադոլու պետական գործակալությունը:
    00:03
    15.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսպիսով, դավաճան-բռնապետիկը Բրյուսելում ևս մեկ անգամ ուրացավ Արցախ-հայրենիքը. Իշխանյան
    Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է. «ՈՏՔԻ Այսպիսով, դավաճան-բռնապետիկը Բրյուսելում ևս մեկ անգամ ուրացավ Արցախ-հայրենիքը։ Արդեն միացված է վայրկյանացույցը։ Այնպես որ, այլևս ժամանակ չկա։ Նորից ու նորից եմ կրկնում, եթե արագորեն ողջ ընդդիմադիր ուժերը չմիավորվեն և չապստամբեն, հետագայում , այո՛ հավասարապես պատասխանատու կլինենք բոլորս՝ հայրենիքի վերջնական կորստի համար»։
    00:00
    15.05.23
    Ավելին
2023-05-14
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանին են տալիս Արցախն ամբողջությամբ, Տավուշի մարզից զգալի հատված, դեպի Վրաստան ճանապարհների մի քանի հատվածներ. Ալվինա Աղաբաբյան
    Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի՞նչ է նշանակում 29800 քառ կմ-անոց ՀՀ և 86600 քառ կմ-անոց Ադրբեջան։ Դա նշանակում է. Ադրբեջանին են տալիս Արցախն ամբողջությամբ՝ 120000 հայերին կանգնեցնելով հայրենազրկման ու ցեղասպանության առաջ, Ադրբեջանին են տալիս Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղն իր հարակից տարածքներով և ռազմավարական նշանակություն ունեցող Թեժքար լեռը, որից թշնամին ուղիղ նշանառության տակ է առնելու ողջ Արարատյան դաշտավայրն իր գյուղերով, ուղիղ հարվածի տակ են դնում Երասխը, որի ռազմակալումն Ադրբեջանի կողմից ընդամենը ժամանակի հարց կդառնա, և թշնամու համար ուղիղ ճանապարհ կբացվի դեպի Արարատյան դաշտ ու Երևան, Ադրբեջանին են տալիս Տավուշի մարզից զգալի հատված և Բերդի տարածաշրջան տանող միակ նորմալ երթևեկելի ճանապարհը, Ադրբեջանին են տալիս Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհների մի քանի հատվածներ, որը ունենալու է բոլոր այն հետևանքները, ինչ ունեցանք Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները թշնամուն հանձնելուց հետո, հերթական տարածքների և բարձունքների հանձնումով խաթարում են մեր առաջնագիծը, ինչը բերելու է հսկայական անվտանգային խնդիրներ ու սպառնալիքներ, ճիշտ այնպես, ինչպես եղավ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում, տասնյակ գյուղեր Արարատի և Տավուշի մարզերում դնելու են թշնամու ուղիղ նշանառության տակ, ինչն իր հերթին կբերի այդ գյուղերի աստիճանական և ամբողջական հայաթափմանն ու կորստին, Հայաստանը կանգնեցնելու են անհաղթահարելի սոցիալ-տնտեսական և հումանիտար աղետի առաջ։ Եվ այս ամենը թշնամու «խելոք մնալու» դատարկ խոսքի դիմաց։ Միայն բացարձակ անուղեղը կամ թշնամուն ծախվածը կարող է պնդել, որ այսքանը ստանալուց հետո Ադրբեջանը կհրաժարվի իր նպատակներից՝ ամբողջությամբ բռնազավթելու և հայաթափելու Արցախի դեռևս հայապատկան հատվածն ու Հայաստանի Հանրապետությունը, որն ինքը «Արևմտյան Ադրբեջան» է անվանում, Հայաստանի ու Ադրբեջանի միջև կհաստատվի հարատև խաղաղություն։ Չկա նման բան։ Եթե կործանման տանող էս ուղին չկասեցվեց, մի պայծառ օր Հանարպետության հրապարակում կիսալուսնոտ դրոշներ են բարձրացվելու, հրապարակի մեջտեղում էլ՝ ցեղասպան թուրքերի արձանները՝ սուլթան Համիդից մինչև Իլհամ Ալիև։ Կարծում եք՝ հնարավոր չէ՞։ Իզուր․․․ Էնպես որ, խնդիրն էլ է Երևանում, լուծումն էլ»։
    23:55
    14.05.23
    Ավելին
  • Հասարակական
    Վթար` Երևանի Քրիստափորի փողոցում
    Մայիսի 14-ին, ժամը 20:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քրիստափորի փողոցում՝ «Փեթակ» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
    23:45
    14.05.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Հաղթում է և՛ Էրդողանը, և՛ Քըլըչդարօղլուն. տեքստը՝ նկարագրության բաժնում
    Թուրքիայի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ նախագահական ընտություններում հաղթում է գործող նախագահ Էրդողանը: Միևնույն ժամանակ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն վստահեցնում է, որ ինքն է առաջատարը: Ձայների հաշվարկը դեռ չավարտված՝ թվերի կռիվ էին տալիս նախագահի աթոռի հիմնական հավակնորդները: Քվեաթերթիկների 40 %-ի հաշվարկից հետո «Անադոլու» պետական լրատվական գորմակալությունը հայտնեց, որ քվեների ավելի քան 50%-ը Էրդողանի օգտին է: Քվեարկության այսպիսի արդյուքը անմիջապես վիճարկեց Քըլըչդարօղլուն՝ Թվիթերում գրելով՝ «Մենք առաջատար ենք»: Վերջին տվյալով՝ քվեաթերթիիկների մոտ 70%-ի մշակման արդյունքում Էրդողանը հավաքել է ձայների 51,14%-ը. Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է 43,05% ձայն:
    23:35
    14.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բրյուսելում ամրապնդվել են Հայաստանի վերացման հիմքերը․ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեցին
    Շարլ Միշելը ներկայացրեց Բրյուսելում Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ բանակցությունների արդյունքները։ Ըստ այդմ՝ 1․ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս՝ հղում անելով 1991թ․ ընդունված Ալմաթիի հռչակագրին՝ առանց հայկական կողմի վերապահումների։ Փաշինյանի համաձայնությունը հակապետական է, հակասահմանադրական ու ոչ լեգիտիմ։ 2. Միշելը հայտարարեց, որ կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Նա խոսում էր ՀՀ 29.800–ի մասին, որի մի հատվածը (շուրջ 150 քառակուսի կիլոմետրը օկուպացված է Ադրբեջանի կողմից) և Ադրբեջանի 86․600–ի մասին, որի մեջ ներառվում է նաև «նախկին ԼՂԻՄ–ը»։ Այսինքն՝ Պրահայում 2022–ի հոկտեմբերի 6–ին ձեռքբերված համաձայնությունը բառի բուն ու փոխաբերական իմաստով միս ու արյուն է ստացել Բրյուսելում։ 3․ Բրյուսելում 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը փաստացի չեղարկվել է, ինչը նշանակում է, որ փակվում է Բերձորի (Լաչինի) միջանցքի, ռուս խաղաղապահների ու ընդհանրապես ամբողջ Արցախի թեման։ Նիկոլը հանձնել է Արցախը՝ ակնկալելով 29.800, որի ոչ մի երաշխիք չի տրվում։ 4․ Կողմերը ղարաբաղցիներին թողնում են Բաքվի ողորմածությանը, այսինքն՝ դատապարտում են էթնիկ զտման կամ ցեղասպանության։ Ալիևն ու Փաշինյանը Արցախը որակում են որպես «Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզ», իսկ ղարաբաղցիներին՝ «տեղի բնակչություն», որը պետք է Բաքվի տակ լեզու գտնի։ Նիկոլը այս ամենը կփորձի վաճառել Հայաստանում՝ «Զատո ՀՀ 29.800–ն եմ փրկել» բլեֆով, բայց Բրյուսելում իրականում դրվել են նաև Հայաստանի ոչնչացման հիմքերը։ ․ ․ ․ Եվ այսպես, Բրյուսելում ընդունվել է հակահայկական, հակաիրանական ու հակառուսական պլան։ Նիկոլը դրան ասել է «այո»։ Հիմա հերթը հայ ժողովրդինն է։ Այլևս ֆռռացնելու տեղ չի մնացել։ Չի մնացել նաև «կրուտիտի» տեղ։ Բոլորիս համար եկել է ճշմարտության պահը։ Ղարաբաղցիները վաղվանից պետք է բռնեն իրենց իշխանությունների ու բոլոր քաղաքական ուժերի բկից՝ հրապարակային հստակ դիրքորոշում (հատկապես Արայիկ Հարությունյանից) և քայլեր պահանջելով Նիկոլի քաղաքականության վերաբերյալ։ Նույնը Հայաստանում պետք է լինի, բայց մի տարբերությամբ՝ Նիկոլից պետք չի դիրքորոշում ու քայլեր պահանջել, իր մասով ամեն ինչ պարզ է։
    23:34
    14.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով Էրդողանը դեռ առաջատարն է
    Թուրքիայում ընթանում է երկրի 13-րդ նախագահի և 28-րդ գումարման խորհրդարանի ընտրությունների քվեների հաշվման գործընթացը։ Բացվել է քվեատուփերի 80,48%-ը։ Բացված քվեատուփերի արդյունքներով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ունի 50,43% ձայն, Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 43,77%:
    23:22
    14.05.23
    Ավելին