Լրահոս
2023-05-14
-
ՍպորտԱմերիկահայ Սամուել Սևյանը հաղթեց Երևանում կայացած շախմատի մրցաշարումՀայաստանի շախմատի ակադեմիայի ակումբն առաջին անգամ անցկացրել է կայծակնային շախմատի մրցաշար: Ինչպես տեղեկացնում է ակադեմիայի մամուլի ծառայությունը, մրցաշարին մասնակցել են 12 գրոսմայստեր, 5 միջազգային վարպետ, 2 կանանց միջազգային վարպետ, ինչպես նաև շախմատիստներ ԱՄՆ-ից, Ուզբեկստանից, Ռուսաստանից և Իրանից: Մրցաշարի հաղթող է դարձել ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը: Մրցանակային 2-3-րդ տեղերը զբաղեցրել են մեր շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը: Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի է ճանաչվել Մարիամ Մկրտչյանը:Ավելին19:0514.05.23 -
Փլուզում՝ Հաղպատի վանական համալիրի տարածքումՄայիսի 14-ին, ժամը 12։30-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակը մասամբ փլուզվել է, քարերը տեղի ուժերով հեռացվել են ճանապարհից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ մասամբ փլուզվել է պարսպի աշտարակներից մեկի (20 քմ)՝ մոտ 12 քմ հատվածը. առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ. տուժածներ չկան: Փրկարարները սահմանազատել են տարածքը։Ավելին18:5014.05.23 -
ԱշխարհՀրաձգություն՝ ԱՄՆ Արիզոնա նահանգում. տուժել է 7 մարդԱՄՆ-ի Արիզոնա նահանգում հրաձգություն է տեղի ունեցել։ Յոթ մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Ավելին18:3514.05.23 -
ՀասարակականԽոշոր հրդեհ Արմավիրի մարզում․ Toyota Camry-ում ընթացքում հրդեհ է բռնկվել․ կան վիրավորներԽոշոր հրդեհ Արմավիրի մարզում․ Toyota Camry-ում ընթացքում հրդեհ է բռնկվել․ կան վիրավորներ․ ավտոմեքենան վերածվել մոխրակույտի․ ժամանել է Արմավիրի մարզի ոստիկանապետը: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։ Այսօր՝ մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Ակնալիճ գյուղի վարչական տարածքում հրդեհ է բռնկվել Toyota Camry մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, քաղաքացիների օգնությամբ՝ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանն ու Ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Սամվել Խմելյանը։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները։ Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայում հրդեհը բռնկվել է ընթացքի ժամանակ։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ու վիրավորների ինքնությունը և ավտոմեքենայի համարանիշը։ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնել է, որ մայիսի 14-ին, ժամը 15:38-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Ակնալիճ գյուղի գերեզմանատան մոտակայքում, այրվում է ավտոմեքենա է․ կա տուժած։ «Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:55, մարվել՝ 16։03-ին»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին18:2014.05.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում բախումներ են տեղի ունեցել ընդդիմության և իշխանության աջակիցների միջևԹուրքիայում մայիսի 14-ին՝ ժամը 08։00-ին, մեկնարկել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները։ Սոցցանցերում արդեն տեղ են գտել մի շարք տեսանյութեր, որտեղ երևում է թե ինչպես են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու քեմալական, գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ և «Ազգ» դաշինքի նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի կողմնակիցները վեճի բռնվում, որից հետո էլ սկսվում է ծեծկռտուք։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել, օրինակ, Ստամբուլ քաղաքի Բահչելիեվլեր շրջանի ընտրատեղամասերից մեկում։ Haber Global-ի փոխանցմամբ՝ փայտերով և քարերով կռիվ է տեղի ունեցել Շանլըուրֆայում տարբեր թեկնածուների քվեարկած երկու աշիրեթների միջև։Ավելին18:0514.05.23 -
Շոու բիզնեսՋեյ Լոյին և Բեն Աֆլեքին տեսանկարել են մեքենայում լարված զրույցի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹDaily Mail պարբերականը հրապարակել է տեսանյութ, որում երևում է դերասան Բեն Աֆլեքի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսի միջև լարված զրույցը մեքենայում: Պարբերականը նկատում է, որ վերջին շրջանում լուրեր են շրջանառվում այն մասին, որ զույգի հարաբերություններում ճգնաժամ է: Տարածված տեսանյութերից մեկում երևում է՝ ինչպես է Աֆլեքը կնոջ՝ մեքենա նստելուց հետո բարկացած շխկացնում դուռը նրա հետևից: Ստորև հրապարակված տեսանյութն արվել է Բևեռլի Հիլզում՝ եվրոպացի զբոսաշրջիկի կողմից:Ավելին17:5014.05.23 -
ՏարածաշրջանԹուրքիայի ընտրատեղամասերում երեք մարդ է մահացելԹուրքիայի ընտրատեղամասերում երեք մարդ է մահացել՝ սրտի կանգի պատճառով։ Այս մասին մայիսի 14-ին հայտնել է TRT Haber հեռուստաալիքը։ Թուրքիայի Ռիզե նահանգի ընտրական հանձնաժողովի աշխատակիցը սրտի կաթված է ստացել։ «Շերեֆ Քուրթը, ով ընտրատեղամասի աշխատակից է, սրտի կաթված է ստացել։ Դեպքի վայր ժամանած բժշկական խմբերը ցուցաբերել են առաջին օգնություն, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան չի հաջողվել փրկել»,- ասվում է հաղորդագրությունում։ Տրապիզոնի Դերեջիկ թաղամասում 75-ամյա Այսել Ուլուսը մտնելով քվեախցիկ՝ կորցրել գիտակցությունը։ Մահն արձանագրվել է սրտի կաթվածի հետևանքով։ Երրորդ դեպքը տեղի է ունեցել Տրապիզոնի մոտ գտնվող Գիրեսուն նահանգում։ Այնտեղ 85-ամյա ընտրողը քվեատուփի մոտ ուշագնաց է եղել։ Չնայած բժիշկների օգնությանը, նրա կյանքը չեն կարողացել փրկել ։Ավելին17:3514.05.23 -
ՀասարակականՏիեզերական գեղեցկություն․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակելՏիեզերական գեղեցկություն․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։Ավելին17:2014.05.23 -
ԱռողջապահականԲժիշկը խորհուրդներ է տվել, թե ինչպես ազատվել դեմքի այտուցիցԻնչու կարող է առավոտյան այտուցներ առաջանալ դեմքի վրա և ինչպես վարվել դրանց հետ, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում բացատրել է գաստրոէնտերոլոգ, սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Իրինա Բերեժնայան։ Առավոտյան այտուցների պատճառ կարող են լինել տարբեր հիվանդություններ, այն չի կարելի անտեսեl, նշել է բժիշկը։ Եթե այս ախտանիշը պարբերաբար ի հայտ է գալիս, պետք է դիմել բժշկ, զգուշացրել է նա: Եթե ժամանակ առ ժամանակ այտուցներ են առաջանում, ապա առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել սննդակարգին, խորհուրդ է տվել Բերեժնայան։ «Օրինակ՝ մարդը մի դույլ ծովատառեխ է կերել և ընդհանրապես հեղուկ չի խմել, հաջորդ օրը, իհարկե, կունենա այտուց, այդ թվում՝ դեմքի վրա, արյան բարձր ճնշում, բայց օրգանիզմը բավականին արագ կդիմանա դրան։ Կծու, ճարպային կամ ալկոհոլային խմիչքների չափից ավելի օգտագործումը կարող է նաև այտուցի հանգեցնել»,- ասել է նա։ Բժիշկը նշել է միջոցներ, որոնք օգնում են ազատվել սննդակարգի սխալներից առաջացած այտուցներից։ «Մաքուր ջրի մեծ ծավալն՝ առանց հավելումների, ոչ թե թեյը կոմպոտով կամ սուրճով, այլ պարզապես մաքուր ոչ գազավորված ջուրը, ինչպես նաև ֆիզիկական ակտիվությունը օրգանիզմից կհեռացնի ավելորդ աղն ու ալկոհոլը, օրինակ՝ խնջույքից հետո։ Ֆիզիկական ակտիվությունը պետք է. բավական է զբոսնել այգում կամ լողալ լողավազանում»,- ասել է Բերեժնայան։ Բացի դրանից, այտուցը թեթևացնելու համար կարելի է կոմպրեսներ անել՝ փոխելով տաք և սառը սրբիչները, խորհուրդ է տվել նա։Ավելին17:0514.05.23 -
ՔաղաքականԿոնկրետ դնում են Սահմանադրությունը համալիր փոխելու խնդիր՝ երազելով հանել բոլոր համազգային արժեքները․ ԴանիելյանՍահմանադրական իրավունքի մասնագետ Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Թուրքերը ավելի ուշադիր են կարդացել մեր Սահմանադրությունը և ոչ միայն։ Նրանք, առիթը պատեհ գնահատելով, կոնկրետ դնում են Սահմանադրությունը համալիր փոխելու խնդիր, առաջին հերթին՝ երազելով հանել բոլոր համազգային արժեքները՝ Նախաբանում ամրագրված Հայոց ցեղասպանության ճանաչումը, Արցախի անկախությունը և այլն։ «Եվ այլն»֊ի մեջ են ներառված նաև պետության խորհրդանիշերը, հատկապես՝ զինանշանը, որի նկարագիրը, այդ թվում՝ «ԱՐԱՐԱՏ ԼԵՌԸ» ամրագրված է հենց Սահմանադրությամբ։ Իհարկե, կարելի է Արարատ լեռան հարցը քննարկել այնպիսի խոսույթով, որ հնարավոր չլինի աղերսներ արձանագրել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածով ամրագրված՝ պետական խորհրդանիշերն անարգելու հանցակազմի հետ, բայց ընդհանրապես հարիր չէ այդպիսի հարցերը դարձնել հրապարակախոսական բանավեճի նյութ, դրանք կարող են վերանայվել բացառապես հանրաքվեի միջոցով, եթե իհարկե, երբևէ փորձ արվի այդպիսի հարց դնել հանրաքվեի։ Իսկ թուրքերը վաղ, թե ուշ լրջորեն պետք է մտածեն հենց իրենց սահմանադրությունը վերանայելու ուղղությամբ։ Այդ երկրի սահմանադրության 66-րդ հոդվածում ուղղակի սահմանված է. «Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացի՝ թուրք է», և սա այն պետության սահմանադրությունն է, որի իշխանությունը պարբերաբար խոսում է ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ ազգությամբ հայերի իրավունքների իբր օրինակելի պաշտպանության մասին...»։Ավելին16:5014.05.23 -
Իրավական36-ամյա երիտասարդը փող էր գողացել 74-ամյա տղամարդու գրպանիցՄայիսի 12-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 74-ամյա տղամարդը հայտնել էր, որ Վարդաշենի 9-րդ փողոցում անհայտ անձը իր գրպանից բացահայտ փող է հափշտակել: Հայտնումեն ոստիկանությունից: Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են կողոպուտը կատարողի ինքնությունը: 36-ամյա երիտասարդը ձերբակալվել և տարվել է Էրեբունու բաժին: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին16:3214.05.23 -
ՍպորտՇիրակին կրկին միտումնավոր զրկեցին տիտղոսից․ ակումբի հայտարարությունըՀայաստանի գավաթի եզրափակիչում «Ուրարտուին» 1-2 հաշվով պարտվելուց հետո «Շիրակը» չմասնակցեց պարգևատրման արարողությանը: Նախքան դա՝ խաղի 72-րդ րոպեին, մրցավարը երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացրել էր գյումրեցիների գոլի հեղինակ Մուսա Բակայոկոյին։ Ինչպես գրում է armsport.am-ը, խաղի վերաբերյալ «Շիրակը» հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի ֆուտբոլասերներ, ֆուտբոլային հանրություն, Վերադառնալով Առաջին խմբից՝ «Շիրակը» դուրս եկավ գավաթի խաղարկության եզրափակիչ ու կրկին պայքարում էր տիտղոսի համար: Նման կարևորության խաղում տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար: Հավասար ընթացող մրցավեճում՝ խաղի ամենավճռորոշ պահին, ՀՖՖ-ի հետ ջերմ հարաբերություններ ունեցող լատվիացի պատուհասը հորինեց կարմիր քարտ, ինչն իր ազդեցությունը թողեց խաղի հետագա ելքի վրա: Արդյունքում «Շիրակին» կրկին միտումնավոր զրկեցին տիտղոսից, ինչպես միշտ եվրագավաթի ուղեգիր շնորհեցին «Ալաշկերտին», գավաթն էլ նվիրեցին «Ուրարտուին»: Մինչ այդ անհիմն կերպով ՀՖՖ-ն մերժել էր «Շիրակ» ակումբի դիմումը ու անօրինական կերպով չգրանցեց Դիմիտրիյե Պոբուլիչի տրանսֆերը: Այս մասով բողոքարկել ենք ՖԻՖԱ, սակայն ինչպես հասկանում եք պատասխանը նման դեպքերում ժամանակ է պահանջում: Կարճ ասած՝ ամեն ինչ արվեց մեզ հերթական տիտղոսից կրկին զրկելու համար ու սա տեղի է ունենում որերորդ անգամ անընդմեջ: Թե ովքեր են սպասարկելու խաղը ՀՖՖ-ն «Շիրակից» գաղտնի էր պահում մինչև խաղի նախօրեն ու դա այն դեպքում, երբ «Ուրարտուին» դա քաջ հայտնի է եղել խաղից շատ առաջ: Խոսքը այն մրցավարի մասին է, որի անունը ամենավերջին բառերով լայն քննարկվեց ռումինական մամուլում Հայաստան-Ռումինիա (3:2) խաղից հետո (պատճառը` լատվիացու կայացրած որոշումներն էին՝ խաղից դուրս վիճակից գոլ, կարմիր քարտ): Ի դեպ, դրա «պատասխանը» ՀՖՖ-ի չինովնիկները ստացան պատասխան խաղում` ծեծի ենթարկվելով Բուխարեստում ռումինացիների կողմից, որի համար նույնիսկ բողոք չներկայացրեցին: Խաղի տեսուչն էր տխրահռչակ Սլավա Ղազարյանը, իսկ VAR-մրցավարներն էին տխրահռչակ Զավեն Հովհաննիսյանն ու Սլավայի որդին՝ Մեսրոպը: Վերջիններս մշտապես հայտնվում են այն ժամանակ, երբ պետք է «Շիրակին» զրկել տիտղոսից: Սիրելի շիրակցիներ, «Շիրակ» ակումբի ողջ անձնակազմն ամեն ինչ արել էր ֆուտբոլի դաշտում արդար պայքար մղելու համար: Տղաներն իրենց առավելագույնը տվեցին դաշտում: Շնորհակալ ենք մեր կողքին լինելու համար: Մենք մեզ զգում էինք ինչպես տանը: «Հանրապետականը» հիշեցրեց Գյումրու Քաղաքային ստադիոնը ու թերևս սրանով ամեն ինչ ասված է: Եվս մեկ անգամ շնորհակալ ենք: Շարունակելի…»։Ավելին16:2014.05.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում կրկին արգելափակվել է ազատ խոսքի արտահայտման հարթակներից մեկըԹուրիայում գործող Ekşi Sözlük առցանց բառարանը, որը յուրահատուկ հարթակ է ազատ մտքեր արտահայտելու համար, մայիսի 14-ի Թուրքիայի համապետական ընտրություններից 1 օր առաջ կրկին արգելափակվել է։ Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի Խոսքի ազատության ասոցացիան (İfade Özgürlüğü Derneği-İIFÖD), որը հետևում է Թուրքիայում արգելափակված կայքերին, նորություններին և սոցիալական մեդիայի բովանդակությանը։ Խոսքի ազատության ասոցացիայի հրապարակման մեջ մասնավորապես նշվել է, որ Ekşi Sözlük-ի նոր դոմենը` eksisozluk2023.com, Անկարայի 6-րդ քրեական դատարանի որոշմամբ կրկին արգելափակվել է։ Հիշեցնենք, որ ավելի քան 400 հազար բաժանորդ ունեցող Ekşi Sözlük անունով հայտնի առցանց հարթակի հիմնական դոմենը փակվել էր Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի օրերին՝ փետրվարի 21-ին՝ «ազգային անվտանգության և հասարակական կարգի պաշտպանության» հիմնավորմամբ։ Բառարանի արգելափակումը քննադատել էին գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Ք․Քըլըչդարօղլուն, Ստամբուլի քաղաքապետ Է․ Իմամօղլուն և այլ ընդդիմադիր գործիչներ։ «Ամենակրիտիկական ժամերին փակեցին Twitter-ը, չկարողացա լսել օգնության կոչերը։ Հիմա էլ կտրեցին բառարանի ձայնը»,-գրել էր Քըլըչդարօղլուն՝ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությանը հորդորելով ձեռքերը հեռու տանել Ekşi Sözlük-ից։Ավելին16:0514.05.23 -
Արտաքին քաղաքականությունՀայ-ռուսական հարաբերությունները փայլուն ապագա ունեն. ՊեսկովՀայ-ռուսական հարաբերությունները փայլուն ապագա ունեն. ՊեսկովԱվելին15:5214.05.23 -
Արտաքին քաղաքականությունԲրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումըԲրյուսելում մեկնարկԲրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի,Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելիեռակողմ հանդիպումը։ ել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի,Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելիեռակողմ հանդիպումը։Ավելին15:2414.05.23 -
ԻրավականԾեծի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Դալարիկ գյուղումՈստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 12-ին, ժամը 00.05-ին, Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում հայտնաբերվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 26-ամյա Նարեկ Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 118-րդ (Ծեծը) հոդվածների մեղադրանքով: Հայտնում են ոստիկանությունից: Խափանման միջոցը՝ ստորագրություն:Ավելին15:1514.05.23 -
ՍպորտՆախատեսվում է դադարեցնել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանին տրամադրված տարկետումըՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍ) հանրային քննարկման է ներկայացրել սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվական դեկտեմբերի 29-ի № 2062-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է դադարեցնել բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանին տրամադրված տարկետումը, որը չեղարկվում է «ՀՀ բռնցքամարտի հավաքական թիմի կազմում այդ քաղաքացու ընդգրկված չլինելու հիմքով»: Հիշեցնենք՝ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանը դժգոհել էր իր նվաճումների դիմաց ԿԳՄՍ-ի եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի վերաբերմունքից, ՖԲ իր էջում գրառում էր կատարել, որ հրաժարվում է Հայաստանի քաղաքացիությունից։ Իսկ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում էր ներկայացրել, որ Էրիկ Իսրայելյանը ստացել է սպորտային արդյունքների համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր պարգևատրումները, ամենամսյա թոշակն ու նպաստը:Ավելին15:0014.05.23 -
Հասարակական«Շեվրոլե» մակնիշի մեքենայի վարորդը Ոսկետափ գյուղում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկաՄայիսի 12-ին, ժ.16.15-ի սահմաններում «Շեվրոլե» մակնիշի մեքենայի վարորդը Ոսկետափ գյուղում վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հայտնում են ոստիկանությունից: Կատարվում է քննություն:Ավելին14:4514.05.23 -
Արտաքին քաղաքականությունՀայտնի է՝ ինչ են քննարկել Միշելն ու Ալիևը ԲրյուսելումԵվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում հանդիպման ընթացքում գոհունակություն են հայտնել բրյուսելյան ձևաչափի վերականգնման կապակցությամբ, որը ծառայում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ինչպես գրում է ԱՊԱ գործակալությունը, Ալիևը բարձր է գնահատել Միշելի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ։Ավելին14:3014.05.23 -
ՏարածաշրջանԷրդողանը հայտարարել է, որ ընտրություններն անցնում են առանց միջադեպերիԹուրքիայի նախագահի և խորհրդարանի ընտրությունների գործընթացը կիրակի օրը տեղի է ունենում առանց որևէ խնդրի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Ես առավոտից հետևում եմ գործընթացին, ներքին գործերի նախարարն ինձ տեղեկացրել է, որ այս պահին քվեարկությունն ընթանում է առանց որևէ խնդրի և միջադեպի»,- Ստամբուլի Ուսքյուդար շրջանի ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողներին ասել Է Էրդողանը: Էրդողանը Ստամբուլի ասիական հատվածում գտնվող ընտրատեղամաս է ժամանել ժամը մոտ 11։40-ին (Երևանի ժամանակով 12։40-ին)՝ կնոջ ուղեկցությամբ։ «Ստամբուլում»,- պատասխանել է Թուրքիայի նախագահը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե որտեղ է պատրաստվում հետևել ընտրություններին: Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են անցկացվում մայիսի 14-ին: «Հանրապետական դաշինք»-ի միասնական թեկնածու Էրդողանի հիմնական ընդդիմախոսը ընդդիմադիր «Ժողովրդական դաշինք»-ի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է: Ընտրություններին մասնակցում է նաև Ata դաշինքի թեկնածու Սինան Օղանը։ Չորրորդ թեկնածուն՝ Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ընտրություններից երեք օր առաջ հայտարարել է իր թեկնածությունը հանելու մասին: Եթե նախահգահի ոչ մի թեկնածու չհավաքի ձայների 50%-ը, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին:Ավելին14:1514.05.23