Լրահոս

2023-05-14
  • Տարածաշրջան
    Քվեաթերթիկների 73,39%-ի հաշվարկի արդյունքներով Էրդողանն ունի 51․14% ձայն
    Թուրքիայում ընթանում է երկրի 13-րդ նախագահի և 28-րդ գումարման խորհրդարանի ընտրությունների քվեների հաշվման գործընթացը։ Պետական TRT-ի փոխանցմամբ՝ բացվել է քվեատուփերի 73,39%-ը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ընդհանուր ընտրողների թիվը 60.774.565 է։ Այս պահին հաշվվել է 38.106.368 քվե։ Վավեր քվեաթերթիկների թիվը 37․449.150 է։ Մասնակցության տոկոսը՝ 88.47։ Բացված քվեատուփերի արդյունքներով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ունի 51,14% ձայն, Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 43.05%, Սինան Օղանը՝ 5.31%։
    23:15
    14.05.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում
    Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի բանակցության առանցքում եղել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը,-եռակողմ հանդիպումից հետո հայտնել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։ «Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ցանկություն են հայտնել կարգավորել իրավիճակը տարածաշրջանում։ Քննարկել ենք նաև երկու երկրների միջև սահմանազատման հարցը», - նշել է Միշելը։ Նրա խոսքով՝ ԵՄ հիմնական նպատակը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելն է։ «Մենք պատրաստ ենք բրյուսելյան ձևաչափով հանդիպումներ կազմակերպել այնքան, որքան պետք է»,- ասել է Միշելը: Նրա հավաստմամբ՝ սահմաններին առնչվող հարցերում առաջընթաց կա: Միշելը նաև նշել է, որ Փաշինյանն ու Ալիևը պարտավորվել են հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմա Աթայի հռչակագրի համաձայն:
    23:00
    14.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մոտակա շաբաթներին ևս մի քանի կալանավորվածներ ազատ կարձակվեն. Շառլ Միշել
    Եվրոպական Խորհրդի նախագահ Շարլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ ելույթում հայտարարել է, որ «ձեռք է բերվել ըմբռնում, որ մոտակա շաբաթներին ևս մի քանի կալանավորվածներ ազատ կարձակվեն»։ «Ես նաև ընդգծել եմ փոխըմբռնման պահպանման անհրաժեշտությունը այն հարցի շուրջ, որ զինվորները, որ պարզապես մոլորվել ու անցել են մյուս կողմը, նախկինի պես ազատ կարձակվեն արագացված ընթացակարգով։ Մենք քննարկել ենք նաև անհետ կորած անձանց ճակատագրի պարզման և ականազերծման աշխատանքների ակտիվացման կարևորությունը», հայտարարել է նա։
    22:45
    14.05.23
    Ավելին
  • Հասարակական
    Նետ ու աղեղով ռոբոտ և կաթիլային ոռոգման համակարգ. հայ պատանի ինժեներների գլուխգործոցները
    Պատերազմող երկրում 10-11 տարեկան երեխաներն էլ են պատրաստ մանկական խաղերը մի կողմն դնել ու մտածել այն մասին, թե ինչպես կարելի է ամրացնել բանակը: Մեր փոքրիկների ռոբոտաշինական նոու-հաուն ուսումնասիրել է Էդգար Ղուշչյանը:
    22:40
    14.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախն Ադրբեջանի դիմաց ամբողջությամբ միայնակ է. Տիգրան Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինքնորոշման ճանապարհով գնալու որոշումն ու ծանրությունը 3 տասնամյակ առաջ ստանձնել է Արցախը ու շարժվել առաջ: Այս տարիների ընթացքում` մինչև 2018 թ.-ը, հայաստանյան իշխանությունները գործընթացին սատարելու և Արցախի անվտանգության երաշխավորը լինելու գործառույթ են ստանձնել: Եթե սրանց իշխանությունը հրաժարվում է իր առաքելությունից և հանձնողի, դավաճանի պիտակ վաստակում, դա դեռ չի նշանակում, որ Արցախը ուր ուզեն կհրեն: Արցախցիների պայքարի հիմքում միջազգային սկզբունքներն ու ինքնորոշման գործընթացի մեկնարկին խորհրդային միության օրենսդրությունն էր, իսկ այդ ճանապարհի ընտրության և շարժման արմատներում արցախցիներն էին: Իհարկե, առանց Հայաստանի սատարման չափազանց ծանր է լինելու, բայց կրկնում եմ` Հայաստանը չէր նախաձեռնել ինքնորոշման գործընթացը և ըստ այդմ` չի կարող դադարեցնել այն, այլ բան է, որ ՀՀ իշխանությունը իր հերթին աջակցում է ադրբեջանական երազանքի իրականացմանը: Արցախը նույնիսկ ծանր բլոկադայի պայմաններում վերահաստատել է իր նպատակը` շարժվել ինքնորոշման իրավունքի ճանապարհով և որևէ պայմաններում չհայտնվել Ադրբեջանի կազմում: Խնդիրն այն է, որ այս դաժան ճանապարհին Արցախն Ադրբեջանի դիմաց ամբողջությամբ միայնակ է»։
    22:20
    14.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Քվեաթերթիկների 63%-ը մշակելուց հետո, Ռեջեփ Էրդողանը դեռ առաջատարն է
    Թուրքիայի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 63%-ը մշակելուց հետո, Ռեջեփ Էրդողանը դեռ առաջատարն է. Ռեջեփ Էրդողան 51,4% Քեմալ Քալիչդարոգուն — 42,7%
    22:04
    14.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Քվեաթերթիկների 56.2%-ը մշակելուց հետո, Ռեջեփ Էրդողանը դեռ առաջատարն է
    Թուրքիայի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 56.2%-ը մշակելուց հետո, Ռեջեփ Էրդողանը դեռ առաջատարն է. Ռեջեփ Էրդողան 51.8% Քեմալ Քալիչդարոգուն — 42.3%
    21:48
    14.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ՌԴ վարչապետի տեղակալը երկօրյա այցով կմեկնի Իրան
    Ռուսաստանի վարչապետի տեղակալ Ալեքսանդր Նովակը՝ բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ, երեքշաբթի մտադիր է երկօրյա այցով ժամանել Իրան, տեղեկացնում է Mehr-ը։ Նովակի այցը Իրան տեղի կունենա մայիսի 16-17-ը։ Ակնկալվում է, որ նա հանդիպումներ կունենա իրանական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ներառյալ՝ Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջիին, Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Մոհբերին և ԻրանիԿենտրոնական բանկի կառավարիչ Մոհամադ Ռեզա Ֆարզինին։ Նովակը կայցելի նաև նավթի գազի, նավթավերամշակման և նավթաքիմիայի 27-րդ իրանական միջազգային ցուցահանդեսը և Թեհրանի 34-րդ գրքի միջազգային տոնավաճառը։
    21:40
    14.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ըստ Էրդողանի՝ ընտրություններն անցել են «ժողովրդավարությանը վայել»
    Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թվիթերում գրել է, որ դրանք կայացել են, «ինչպես վայել է ժողովրդավարությանը»։
    21:30
    14.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    ՀՀ ԶՈՒ-ն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել. ՀՀ ՊՆ
    Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 14-ին՝ ժամը 20:30-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ականանետից կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
    21:20
    14.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Գորայք գյուղում ձյուն է տեղում, Գորիսի տարածաշրջանում մառախուղ է
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Գորայք գյուղում տեղում է ձյուն: Գորիսի տարածաշրջանում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    21:15
    14.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Փաշինյանն ու Ալիևի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսին
    Հուլիսին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հաջորդ հանդիպումը, ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
    21:05
    14.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ստեփանակերտում տեղի է ունեցել ձյուդոյի հանրապետական առաջնություն
    Ստեփանակերտում տեղի է ունեցել ձյուդոյի հանրապետական առաջնություն
    21:00
    14.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Կողմերը կունենան առաջխաղացում. Շառլ Միշել
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են բոլոր կարևոր խնդիրները։ Կողմերը ունենան առաջխաղացում։ Այս մասին հանդիպումից հետո ասուլիսին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ «Մեր հաջորդ քայլը լինելու է սահմանների դելիմիտացիան, որ սահմանված է 1991թ–ի Ալմա Աթայի հռչակագիրով»։
    20:50
    14.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի ԿԸՀ-ն սկսել է քվեաթերթիկների հաշվարկը (հաշվարկվել է քվեաթերթիկների 20,3% - ը
    Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացել է քվեատուփերը և սկսել քվեաթերթիկների հաշվարկը (հաշվվել է 9,34 քվեաթերթիկ) Ռեջեփ Էրդողան-59,25% Քեմալ Քըլըչդարօղլու-34,99% Սինան Օհան-5,14%
    20:16
    14.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
    Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել 4,2 մագնիտուդով: Տեղեկությունը հայտնում է CNN Turk-ը։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
    20:05
    14.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի ԿԸՀ-ն սկսել է քվեաթերթիկների հաշվարկը (հաշվվել է 9,34 քվեաթերթիկ)
    Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացել է քվեատուփերը և սկսել քվեաթերթիկների հաշվարկը (հաշվվել է 9,34 քվեաթերթիկ) Ռեջեփ Էրդողան-59,25% Քեմալ Քըլըչդարօղլու-34,99% Սինան Օհան-5,14%
    19:48
    14.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում անցկացված ընտրությունների նախնական արդյունքների առաջին նկարը
    Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքների առաջին նկարը: Էրդողան-69,6% Քըլըչդարօղլու — 25,62% Օհան-4% Ինջե — 0,78%
    19:36
    14.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բրյուսելում ավարտվեց Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը
    Բրյուսելում ավարտվեց Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը Բրյուսելում ավարտվել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի մոտ չորս ժամ տևած հանդիպումը։ Հայաստանի կառավարությունից հայտնել են, որ այն մեկնարկել էր 15։00-ին։ Հանդիպումից մանրամասներ հայտնի չեն, հաղորդագրություն ավելի ուշ կլինի։
    19:30
    14.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    86 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ֆերան Օլիվեյան
    86 տարեկան հասակում կյանքից հեռացել է իսպանական «Բարսելոնա» ակումբի նախկին պաշտպան Ֆերան Օլիվեյան։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
    19:20
    14.05.23
    Ավելին