Լրահոս
2023-05-29
-
ԻրավականՀարևանների վեճն ավարտվել էր դանակահարությամբՄայիսի 27-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի թափանցող վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա տղամարդ: Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 22.00-ի սահմաններում Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին մարմնական վնասվածքը պատճառել էր նույն շենքի 24-ամյա բնակիչը: Բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 28-ին, ժամը 02.15-ին, նա ներկայացել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին15:4529.05.23 -
ԻրավականՀամագյուղացու տան բակից գողացել էր նրա «ՎԱԶ-2107»-ըՄայիսի 28-ին, ժամը 07.25-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի մի բնակիչ և հայտնել էր, որ գողացել են իր «ՎԱԶ-2107»-ը: Նշված հասցե ոստիկանության Արմավիրի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ մայիսի 27-ի ժամը 22.00-ից մայիսի 28-ի ժամը 06.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով մեքենայի դռները բաց լինելու հանգամանքից, տան բակից գողացել են: Բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մեքենան գողացել է նույն գյուղի 71-ամյա բնակիչը: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշված մեքենան 71-ամյա տղամարդու ավտոտնակում հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ մեքենան գողացողը ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն և տվել խոստովանական ցուցմունք: Քրեական վարույթը շարունակվում է:Ավելին15:3029.05.23 -
ՀայաստանՀայլուր 15։30 Ալիևը, փաստորեն, ընդունում է մեր լեգիտիմությունը. սպառնալիքներին պատասխանել է ԱրցախըՀայլուր 15։30 Ալիևը, փաստորեն, ընդունում է մեր լեգիտիմությունը. սպառնալիքներին պատասխանել է ԱրցախըԱվելին15:3029.05.23 -
ՍպորտՄարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը 4 մեդալ են նվաճել World Challenge Cup-ումՀայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել World Challenge Cup-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բուլղարական Վառնա քաղաքում կայացած World Challenge Cup-ում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկի վարժությունում և բրոնզե մեդալներ` նժույգ-թափերում ու օղակների վարժությունում: Արթուր Ավետիսյանն էլ ոսկի է նվաճել օղակների վարժությունում:Ավելին15:1529.05.23 -
ՔաղաքականԻրանից հետո Ռուսաստանն է ուզում հյուպատոսություն բացել ՍյունիքումՍյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու առաջարկին Հայաստանը դրական է արձագանքել դեռ ապրիլին, հայտնել է մեր արտգործնախարարությունը՝ արձագանքելով Մոսկվայից անցած շաբաթ հնչած հայտարարությանը, որ Դաշնությունը պատրաստվում է Կապանում հյուպատոսությանը բացմանը: Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչն ասել է, որ Դաշնությունն այդ քայլով իր ներդրումն է ունենալու ոչ միայն հայ-ռուսական բարեկամության պահպանման, այլև Հայաստանի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս տարածաշրջանի անվտանգության գործում։Ավելին15:0729.05.23 -
ԱշխարհՉինական առաջին խոշոր ուղևորատար ինքնաթիռն իր անդրանիկ թռիչքն է կատարելՉինաստանի առաջին խոշոր ուղևորատար ինքնաթիռը՝ C919-ը, մայիսի 28-ին իր անդրանիկ կոմերցիոն թռիչքն է կատարել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Xinhua գործակալությունից, C919-ը հաջողությամբ Շանհայից մեկնել է Պեկին՝ նշանավորելով իր պաշտոնական մուտքը քաղաքացիական ավիացիայի շուկա: Տարիների հետազոտություններից և մշակումներից հետո C919-ի գործարկումը համարվում է առանցքային պահ Պեկինի «Պատրաստված է Չինաստանում 2025» ռազմավարության մեջ, որի նպատակն է խթանել տեղական արտադրությունը, այդ թվում՝ նվազեցնելով ավիացիոն հատվածի կախվածությունը օտարերկրյա ինքնաթիռներից: CNN-ը նշում է, որ մինչև 5555 կմ թռչելու կարողություն ունեցող C919-ը կմրցակցի աշխարհի երկու խոշոր ինքնաթիռ արտադրող ընկերությունների՝ Airbus-ի և Boeing-ի հետ, որոնք առավել հաճախ օգտագործվում են ներքին և միջազգային թռիչքների համար: Չինաստանի կոմերցիոն ինքնաթիռների կորպորացիայի (COMAC) կողմից կառուցված առաջին C919-ը China Eastern Airlines ավիաընկերությանն էր մատակարարվել 2022 թ.-ի դեկտեմբերին: Դրան հաջորդող ամիսներին ինքնաթիռը մի շարք փորձնական թռիչքներ էր իրականացրել: Երկշարժիչանի օդանավն ունի 164 նստատեղ՝ բիզնես և էկոնոմ կարգերում: Ինչպես նշում է CNN-ը, ինքնաթիռի հիմնական բաղադրամասերի մեծ մասը նախագծվել է COMAC-ի կողմից, սակայն որոշ բաղադրիչների, օրինակ՝ շարժիչի համար COMAC-ը դիմել է արևմտյան ընկերությունների:Ավելին15:0029.05.23 -
ՔաղաքականԴանակը հասել է ոսկորին. Սաղաթելյանը վստահ է՝ «նոր Սարդարապատ լինելու է»«Նոր Սարդարապատ լինելու է, և այդ Սարդարապատում մենք հաղթելու ենք»,- Հայաստանի առաջին հանրապետության 105-ամյակին նվիրված՝ «Տեր ենք մեր հայրենիքին» խորագրով միջոցառմանը՝ հայտարարել է Իշխան Սաղաթելյանը: Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ հրավիրված հավաքին նա վստահեցրել է՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը նորից ժողովրդին ոտքի է հանելու և առաջնորդելու է ներքին ու արտաքին թշնամուն երկրից դուրս վռնդելու պայքարը:Ավելին14:5729.05.23 -
ՔաղաքականՈստիկաններ ու շներ են հերթապահել Սարդարապատի ճանապարհին՝ Փաշինյանի այցից առաջ«Ավելի քան 540 տարվա ընդմիջումից հետո հայ ժողովուրդը պետություն ունեցավ և այդ Հանրապետության դասերն այսօր ահա մեր սեղանին են»,- Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը Սարդարապատի հուշահամալիրում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նրան Սարդարապատ են ուղեկցել նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահը, պաշտպանության նախարարը, դեսպաններ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Տոնական միջոցառմանը չեն մասնակցել շարքային քաղաքացիները: Նրանց մուտքը հուշահամալիր կրկին արգելվել է:Ավելին14:5229.05.23 -
ՀասարակականՀՀ ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիվ 6 մասնաշենքում գործարկվելու է շչակՄայիսի 30-ին՝ ժամը 12։30-ից 13։30-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիվ 6 մասնաշենքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։Ավելին14:4529.05.23 -
ՔաղաքականԱրամ Առաջինը «քաղաքական հերետիկոսություն» է անվանում ՀՀ իշխանության հայտարարությունըՀայաստանի կրավորական կեցվածքը վտանգում է Արցախի գոյությունը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինն է ահազանգի կոչնակ հնչեցրել Մայիս 28-յան ուղերձում: Նրա խոսքով՝ քաղաքական հերետիկոսություն է Հայաստանի իշխանության այն հայտարարությունը, թե պետք է տարանջատել ազգային ու պետական շահերը:Ավելին14:3729.05.23 -
ՔաղաքականՆախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով. Լուսինե ԱվանեսյանԸնդամենը օրեր առաջ, Արցախի Հանրապետության նախագահը Ադրբեջանի ժողովրդին ու իշխանություններին կոչ էր արել վերջ տալ Արցախի ժողովրդի հանդեպ ատելության ու ցեղասպանական քաղաքականությանը, իրապես ընդունել միջազգային իրավունքով ամրագրված ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը և Արցախի հանդեպ բնիկ հայ ժողովրդի տիտղոսն ու իրավունքները: «Արցախպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ ի պատասխան Արցախում պետական ատրիբուտները՝ լուծարելու վերաբերյալ նախօրեին Ալիևի արած հայտարարության: «Միաժամանակ նախագահ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել սկսելու միջազգային ձևաչափով երկխոսություն՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, հատկապես՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, վեճերի խաղաղ կարգավորման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Ադրբեջանը հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո առաջին անգամ չէ Արցախի ժողովրդի հետ սպառնալիքի լեզվով խոսում, մենք տեսել ենք և տեսնում ենք ագրեսիվության դրսևորումներ՝ տեղական մարտական գործողությունների, շրջափակման, էներգետիկ և այլ ճնշումների ձևով: Դրանց այս անգամ Ադրբեջանի նախագահը ավելացրել է Արցախի ժողովրդի ընտրված իշխանությունների վերաբերյալ ապօրինի պահանջները: Նախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով և Արցախի Հանրապետության Սահմանադրության հիման վրա: Իսկ Ադրբեջանի նախագահը քաջ գիտակցում է, որ Արցախի սուբյեկտայնության գլխավոր աղբյուրը հենց այդ պետական ինստիտուտներն են, և, փաստորեն, այդպիսի պահանջներով նա ճանաչում է այդ ինստիտուտների լեգիտիմությունն ու կարևորությունը: Հարավային Կովկասում տևական խաղաղություն ապահովելուն միտված միջազգային ակտիվ ջանքերին զուգահեռ՝ Արցախի ժողովրդին ու պետականությանն ուղղված Ադրբեջանի նախագահի հերթական սպառնալիքները նպատակ ունեն հարվածի տակ դնելու այդ ջանքերի արդյունավետության հեռանկարը: Եվս մեկ անգամ ընդգծելով, որ Ադրբեջանը չի հարգում միջազգային որևէ սկզբունք և պարտավորություն՝ նախագահ Հարությունյանը վերահաստատում է մայիսի 23-ի իր ուղերձի դրույթները՝ ուղղված եռակողմ հայտարարության կողմերին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,-ասել է Լուսինե Ավանեսյանը: Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Ալիևը բռնթազավթված Բերձորում հայտարարել էր թե, «Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ «աղբարկղը նետել կեղծ «պետական ատրիբուտները», լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին:Ավելին14:3029.05.23 -
ՀասարակականՈրոշ հասցեներում 38 ժամ ջուր չի լինիԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին14:1529.05.23 -
ԻրավականԿապանի բնակչի կողմից նախկին կնոջը սպանելու նպատակով նրան վրաերթի ենթարկելու դեպքի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կապան քաղաքի 51-ամյա բնակչի կողմից նախկին կնոջը դիտավորյալ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2023թ.-ի մարտի 6-ին Կապան քաղաքի Ձորք թաղամասի շենքերից մեկի հարևանությամբ, նույն քաղաքի 51-ամյա բնակիչը, իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, վրաերթի է ենթարկել նախկին կնոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և թողնելով անօգնական վիճակում՝ հեռացել է: Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 51-ամյա տղամարդը, ամուսնալուծությունից հետո կնոջը մայրությունից զրկելու հանգամանքով պայմանավորված խնդիրներ ունենալով վերջինիս հետ, պարբերաբար ակնարկել է նրան վրաերթի ենթարկելու միջոցով կյանքից զրկելու մասին: Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով 2023 թվականի մարտի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, 51-ամյա տղամարդն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, Կապան քաղաքի Ձորք թաղամասում՝ ավտոճանապարհի ձախակողմյան հանդիպակաց գոտում, վրաերթի է ենթարկել նախկին կնոջը՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ, որից հետո հեռացել է դեպքի վայրից: Նշենք, որ 51-ամյա տղամարդը 2014թ. մայիսի 30-ի դատավճռով մեղավոր էր ճանաչվել նույն թվականի մարտի 13-ին ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իրեն ամրակցված «MP654-K» մոդելի օդաճնշիչ ատրճանակից նախկին կնոջ դեմքի և գլխի ուղղությամբ կրակոցներ արձակելու, ձեռքով և ոտքերով վերջինիս հարվածներ հասցնելու՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու համար, և որպես պատիժ նշանակվել էր տուգանք: Եվս մեկ՝ 2016թ. սեպտեմբերի 23-ին կայացված դատավճռով՝ կնոջը հոգեբանական հարկադրանքի ձևով վախեցնելու նպատակով սպանության սպառնալիքներ տալու, վախի, տագնապի, անհանգստության զգացում առաջացնելու համար առաջադրված մեղադրանքում 51-ամյա տղամարդն արդարացվել էր: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կապան քաղաքի 51-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 9-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:Ավելին14:0029.05.23 -
ՏնտեսականԱրտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել էՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզի ճաշացանկի սննդամթերքի փորձաքննության արդյունքներով հայտնաբերվել էին անհամապատասխանություններ։ Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է, որը կվերացվի միայն կրկնակի փորձաքննության արդյունքներով անհամապատասխանություններ չհայտնաբերելու դեպքում։Ավելին13:5229.05.23 -
ՀասարակականՀայտնի է՝ որ համայնքներում են շչակներ փորձարկվելուՄայիսի 29-ին՝ ժամը 11։00-ից 13։00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի համայնքապետարանում, «Գյումրու № 29 հիմնական դպրոց» «Գյումրու № 41 միջնակարգ դպրոց», ինչպես նաև «Գյումրու № 23 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ:Ավելին13:4529.05.23 -
ՍպորտԴուբայի շախմատային բաց մրցաշարում Սարգսյանը և Ղարիբյանը կես միավորով են հետ առաջատարներիցՀայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը Դուբայի շախմատային բաց մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներից 2 հնարավորից 1,5 միավոր են հավաքել Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը: Մեկ միավոր ունի Արթուր Դավթյանը: Կես միավոր է հավաքել Մարիամ Մկրտչյանը: Առաջատարները երկու հաղթանակով 12 շախմատիստներ են: Dubai Open շախմատային միջազգային մրցաշարն անցկացվում է արդեն 23-րդ անգամ: Այն բաղկացած է 9 մրցափուլից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով:Ավելին13:3029.05.23 -
Արտաքին քաղաքականությունԽորհրդարանը պետք է ցրվի, նախագահը՝ հանձնվի. Ալիևը սպառնում է օպերացիա իրականացնել ԱրցախումԱդրբեջանի անկախության օրը՝ օկուպացված Լաչինում վերաբնակեցված ադրբեջանցիների հետ հանդիպմանը՝ Ալիևը պահանջել էր ցրել Արցախի խորհրդարանը, հայտարարել, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակվել է 44-օրյա պատերազմի ժամանակ: Դրանից հետո, ըստ նրա, արցախցիներին մնացել է մեկ ճանապարհ՝ ենթարկվել Ադրբեջանի օրենքներին:Ավելին13:2229.05.23 -
Իրավական36 պատահար, 3 մարդ զոհվել է, 55-ը ստացել են վնասվածնքեր․ անցած 3 օրվա պատկերըԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 26-29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 105 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, ֆիզիկական ներգործության՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 10, խարդախության՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման` 8, հոգեկան ներգործության՝ 6, խուլիգանության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 3-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավտոմեքենայի գողության, գույքը հափշտակելու կամ վնասելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, մարդու առևանգման, կողոպուտի, վստահված գույքը հափշտակելու, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու, ընտանեկան բռնության և պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար. 3 մարդ զոհվել է, 55-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին13:1529.05.23 -
ՔաղաքականԱլիևի հայտարարությունն «առնվազն անհասկանալի» է Փաշինյանի համար. Քիշնևում պայմանագիր չի ստորագրվիԱդրբեջանի նախագահի՝ կիրակի արած սկանդալային հայտարարություններից Հայաստանի վարչապետը տպավորություն է ստացել, որ Իլհամ Ալիևը հրաժարվում է բրյուսելյան պայմանավորվածություններից: Ադբեջանցի իր գործընկերոջ հայտարարությունները Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում անվանել է «առնվազն անհասկանալի»: Նրա պնդմամբ՝ Բաքուն էլ, միջազգային գործընկերներն էլ պետք է պարզաբանեն, թե արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է բրյուսելյան պայմանավորվածություններից:Ավելին13:0729.05.23 -
ԱռողջապահականԿարմրուկով վարակման դեպքերի թիվը հասել է 185-իՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվը հասել է 185-ի, որից 133-ը երեխաներ են։ Կարմրուկի վարակվածության դեպքերի տվյալները հրապարակել է Առողջապահության նախարարությունը։ Վերջին շաբաթում վարակվածներից միայն երեքն են հոսպիտալացվել, ևս 98 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից։Ավելին13:0029.05.23