Լրահոս
Առողջապահական
13:00
29.05.23
136

Կարմրուկով վարակման դեպքերի թիվը հասել է 185-ի

Img default alt hy

Հայաստանում կարմրուկի դեպքերի թիվը հասել է 185-ի, որից 133-ը երեխաներ են։ Կարմրուկի վարակվածության դեպքերի տվյալները հրապարակել է Առողջապահության նախարարությունը։

Վերջին շաբաթում վարակվածներից միայն երեքն են հոսպիտալացվել, ևս 98 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից։