Լրահոս
Քաղաքական
13:07
29.05.23
89

Ալիևի հայտարարությունն «առնվազն անհասկանալի» է Փաշինյանի համար. Քիշնևում պայմանագիր չի ստորագրվի

Ադրբեջանի նախագահի՝ կիրակի արած սկանդալային հայտարարություններից Հայաստանի վարչապետը տպավորություն է ստացել, որ Իլհամ Ալիևը հրաժարվում  է բրյուսելյան պայմանավորվածություններից: Ադրբեջանցի իր գործընկերոջ հայտարարությունները Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում անվանել է «առնվազն անհասկանալի»: 

Նրա պնդմամբ՝ Բաքուն էլ, միջազգային գործընկերներն էլ պետք է պարզաբանեն, թե արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է բրյուսելյան պայմանավորվածություններից: