Լրահոս
Սպորտ
15:15
29.05.23
226

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը 4 մեդալ են նվաճել World Challenge Cup-ում

Img default alt hy

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել World Challenge Cup-ում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բուլղարական Վառնա քաղաքում կայացած World Challenge Cup-ում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկի վարժությունում և բրոնզե մեդալներ` նժույգ-թափերում ու օղակների վարժությունում:

Արթուր Ավետիսյանն էլ ոսկի է նվաճել օղակների վարժությունում: