Լրահոս

2023-05-29
  • Img default alt hy
    Մշակույթ
    Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցրել Հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը
    Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցրել քաղաքի կենտրոնում` բլրի վրա գտնվող, դեռևս խորհրդային տարիներին կառուցված 1941-45թթ. Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ից՝ նշելով, որ Բերձորի Փառքի հուշահամալիրը նվիրված էր նաև Արցախյան գոյամարտում Քաշաթաղի շրջանի տարածքում հերոսաբար զոհված հայորդիներին: Հուշահամալիրի երեք պատերի վրա հերոսների անուններն է փորագրված: Փառքի հուշահամալիրը իր մեջ ընդգրկում է երեք խաչքար: Մեկը նվիրված է «Հատուկ գնդին»: Մյուսը նվիրված է Շուշիի ազատագրման համար նահատակված հայորդիներին և երրորդը Վազգեն Սարգսյանին:
    12:52
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իսրայելը հրթիռներ է արձակել է Դամասկոսի մերձակայքում գտնվող օբյեկտների վրա. SANA
    Սիրիայի պաշտպանական գերատեսչության աղբյուրը հաղորդել է, որ Իսրայելը գիշերը թիրախավորել է Դամասկոսի մերձակայքում գտնվող մի շարք օբյեկտներ: Սիրիայի բանակի հակաօդային պաշտպանության միջոցները հետ են մղել իսրայելական կողմի հրթիռակոծությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է SANA լրատվական գործակալությունը: «Կիրակի օրը ժամը 23:45-ի սահմաններում իսրայելական թշնամին հրթիռներով օդային ագրեսիա է իրականացրել օկուպացված սիրիական Գոլանի կողմից՝ թիրախավորելով Դամասկոսի մերձակայքում գտնվող որոշ օբյեկտներ», - հայտնել է SANA-ի ռազմական գերատեսչության աղբյուրը: Նա հավելել է, որ ՀՕՊ համակարգերը որսացել են հրթիռները և խոցել դրանցից մի քանիսը: Ըստ աղբյուրի՝ իսրայելական կողմի հարձակման հետևանքով հասցվել է միայն նյութական վնաս: Իսրայելի իշխանությունները չեն մեկնաբանել Դամասկոսի ուղղությամբ հարվածների մասին հաղորդագրությունները: Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարանն» իր հերթին հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Իսրայելի թիրախավորած օբյեկտներում գտնվում էին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման զինյալներ: Դիտարանը նշում է, որ 2023 թ.-ի ընթացքում սա Իսրայելի կողմից 17-րդ հարձակումն է Սիրիայի տարածքի վրա:
    12:45
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լեջանջուր գետում ավտոմեքենաներ են արգելափակվել
    Մայիսի 28-ին, ժամը 21:08-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեջանջուր գետում ավտոմեքենաներ են արգելափակվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները գետից դուրս են բերել «Volkswagen» (վարորդ՝ Ա․ Ջ․) և «Opel» (վարորդ՝ Ռ․ Դ․) մակնիշների ավտոմեքենաները, իսկ «GAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Դ․) դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։ Փրկարարներն ավտոմեքենաների ուղևորներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
    12:30
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները` մայիսի 29-ին
    Մայիսի 29-ին՝ երկուշաբթի օրը, rate.am-ում ներկայացված են տարադրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գին է սահմանվել 385 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 387 դրամը: Եվրոյի առքի առավելագույն գին է սահմանվել 412 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 419 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն գին է սահմանվել 4,79 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 4,85 դրամը:
    12:15
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Կանխատեսվել է 520-560 մլն խորանարդ ծավալով ջրի կուտակում ջրամբարներում, սակայն կուտակված ջրի ծավալը կազմել է շուրջ 363 մլն խմ․ «168․am»
    168․am-ը գրում է․ Կառավարությունը պատրաստվում է այս տարի 170 միլիոնից բացի, Սևանից ևս 70 մլն խորանարդ մետր ջուր վերցնել, որովհետև ջրամբարները կիսադատարկ են։ Կանխատեսվել է 520-560 մլն խորանարդ ծավալով ջրի կուտակում ջրամբարներում, սակայն մայիսի կեսերի դրությամբ, ըստ Ջրային կոմիտեի նախագահի, կուտակված ջրի ծավալը կազմել է շուրջ 363 մլն խմ։ Շատ ավելի քիչ, քան նախորդ տարի էր։ 250 մլն խորանարդի պակաս կա։ Պակասը պատրաստվում են լրացնել նաև Սևանի հաշվին։ Չեն կարողացել ջրամբարներում անհրաժեշտ քանակությամբ ջուր կուտակել, հույսը դրել են Սևանի վրա։ Տարիներ շարունակ միայն նոր ջրամբարների կառուցումից են խոսում, իսկ առաջընթաց չկա։ Զարմանալի չէ, որ ջրամբարներում կուտակվող ջրի ծավալներն էլ նվազում են։ Այս տարի Սևանից հավելյալ 70 մլն խորանարդ մետր ջուր են ուզում վերցնել, երբ առանց այդ էլ լճի մակարդակը հասցրել են կատաստրոֆիկ իջեցնել։ Ապրիլ-մայիսի առատ տեղումներից հետո, ճիշտ է, Սևանի մակարդակը մի փոքր բարձրացել է, բայց շատ ավելի ցածր է, քան անցած տարի էր։ Մայիսի կեսերին անցած տարվա մայիսի համեմատ՝ լճի մակարդակը գրեթե 17 սանտիմետրով ցածր է։ Անցած տարվա մայիսին էլ նախորդ տարվա մայիսի համեմատ էր 20 սանտիմետրով ցածր։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել միայն վերջին երկու տարիներին։ Լճի մակարդակը շատ ավելի ցածր է, քան անցած տարի էր, ավելի ցածր, քան 2020թ., նույնիսկ դրանից առաջ։ Սևանի մակարդակը, բարձրանալու փոխարեն, վերջին տարիներին իջնում է։ Մինչդեռ, հիշո՞ւմ եք, թե խորհրդարանական վերջին ընտրություններից առաջ ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը Սևանի մակարդակի հետ կապված։ Եթե չեք հիշում, արժե, որ մեկ անգամ էլ հիշեք։ «Մեզ սպասվում է առաջիկայում, թերևս, մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը. 2021 թվականի հունիս-հուլիսին Սևանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը՝ վերջին 60 տարվա ընթացքում։ Ասում են՝ անձրև շատ է եկել, ձյուն շատ է եկել, դրա համար էլ Սևանի մակարդակն այդքան բարձր է լինելու։ Փաստորեն վերջին 60 տարվա ընթացքում Հայաստանում ո՛չ ձյուն էր եկել, ո՛չ էլ անձրև էր եկել, անձրև և ձյուն Հայաստանի Հանրապետությունում, տիկնայք և պարոնայք, տեղացել է միայն 2020-2021 թվականներին, կամ էլ Եղիա մարգարեի ժամանակների երաշտից է եղել, այն ժամանակ 30 տարի էր, այս անգամ, փաստորեն, 60 տարի է եղել։ Կեսկատակ-կեսլուրջ, այստեղ պետք է արձանագրել, որ սա ջրային ռեսուրսների բոլորովին նոր որակի կառավարման արդյունք է։ Ընդ որում, ուզում եմ ձեզ հետևյալն ասել, որ վերջին տարիներին, օրինակ՝ 2020 թվականին, 22,8 մլն խորանարդ մետր ջուր ավելի քիչ է բաց թողնվել համակարգ, բայց 4800 հեկտար հող ավելի շատ է ոռոգվել։ Որովհետև Սևանից ջուր բաց թողնելու վրա մեզանից ոչ ոք միլիոնատեր չի դարձել. եթե դուք էներգետիկ համակարգի իրազեկ ներկայացուցիչների հետ խոսեք, նրանք կասեն, որ կա օդում պտտվող այսպիսի խոսակցություն, որ Սևանա լճի 1 սմ ջուրը 1 մլն դոլար է, որովհետև, երբ դա բաց է թողնվում համակարգ և դառնում է էլեկտրական էներգիա, այդքանով մնացած գործողությունները տեղի են ունենում։ Քանի որ էլեկտրաէներգիայի մասին խոսացինք, 2018 թվականից ի վեր ջրային համակարգում 30 մլն կՎտժամ էներգիա է խնայվել։ Իսկ ոռոգման ջրի համակարգում կորուստների մակարդակն իջել է 5 տոկոսով: 3 տարվա ընթացքում, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է դա, ինչ ծավալ է: Եվ դրա արդյունքում, այո, մենք այս տարի ունենալու ենք վերջին 60 տարվա համար Սևանի ամենաբարձր մակարդակը»,- 2021թ. մայիսին հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։ Նրա այս հայտարարությունից հետո ոչ միայն խոստացված «մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը» չեղավ, այլև ունենք այն, որ այսօր Սևանի մակարդակն անհամեմատ ավելի ցածր է, քան անցած տարի էր, ավելի ցածր, քան դրանից առաջ։ Պարզ է, Նիկոլ Փաշինյանն այլևս ջրային ռեսուրսների կառավարման որակից, վերջին 60 տարում Սևանի ամենաբարձր մակարդակն ունենալուց չի խոսում։ Հիմա Սևանի մակարդակը շատ ավելի ցածր է, քան այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը՝ իր ոճի մեջ, նման բարձրագոչ հայտարարություններ էր անում։ Ջրամբարները կիսադատարկ են, ու դա արդարացնում են սակավաջրությամբ։ Թեև թվում է, թե տարին ամենևին էլ սակավաջրային չէր։ Տեղումների պակաս կարծես չի եղել։ Հատկապես գարնանը։ Բայց դա էլ, պարզվում է, չի նպաստել, որպեսզի ջրամբարներում ավելի շատ ջուր կուտակեն։ Ջրամբարներում բավարար քանակությամբ ջուր չկա՝ հույսը կրկին Սևանի վրա է։ Թե ինչ է Սևանի համար լրացուցիչ 70 մլն խորանարդ մետր ջրի բացթողումը, դժվար չէ պատկերացնել։ Դա նշանակում է, որ լճի մակարդակը շատ ավելի կիջնի, քան իջել է։ Ու դա իր հետ նոր խնդիրներ կստեղծի Սևանի համար։ Չնայած, առանց դրա էլ, Սևանը քիչ խնդիրներ չունի։ Լիճը վերջին տարիներին ծաղկում է, ու դրա գլխավոր պատճառներից մեկն էլ չափից շատ ջրի բացթողումն է կամ պակաս լցվածությունը։ Անցած տարի Սևանից 5 միլիոնով պակաս ջուր վերցրեցին, բայց դրանից առաջ «պլանը» լիուլի գերակատարեցին. նախատեսված 170 միլիոնի փոխարեն՝ վերցրեցին 226 մլն խորանարդ մետր ջուր։ Լճի մակարդակն իջնելու հիմնական պատճառներից մեկն ավել ջուր բաց թողնելն է։ Չնայած վերջերս փորձում են նույնիսկ այսպիսի պարզ ճշմարտությունները մանիպուլյացնել. հայտարարում են, թե Սևանի մակարդակի իջեցումն այնքան էլ կապ չունի ջրառի հետ։ Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը Սևանի մակարդակի սենսացիոն բարձրացման մասին էր խոսում, դա փորձում էր կապել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հետ։ Իբր նախկինում ջուրը վատ էին կառավարում, հիմա կառավարման որակը բարձրացել է, ոչ միայն ջուրը, այլև միլիոնավոր կիլովատտ-ժամ էլեկտրաէներգիա են խնայում։ Այնինչ՝ սպասվում է, որ տարեվերջին ջրային համակարգը ստիպված է լինելու հաշվել լրացուցիչ ծախսված էլեկտրաէներգիայի կորուստները։ «Մենք պետք է այսօրվանից փաստենք, որ տարեվերջին ունենալու ենք լրացուցիչ կիլովատտ ժամի էլեկտրաէներգիայի ծախս»,- համակարգի առկա վիճակն Ազգային ժողովում ներկայացնելիս՝ օրերս հայտարարեց Ջրային կոմիտեի նախագահը։ Խնդիրն այն է, որ ջրի պակասի մի մասն էլ ստիպված են լրացնել մեխանիկական պոմպակայանների միջոցով հավելյալ ջուր մղելով, որը լրացուցիչ սպասարկում ու ծախս է պահանջում։ Չնայած դեռ հարց է, թե դա էլ ինչքանով կկարողանան իրականացնել։ Ու եթե չհաջողեցին, Սևանից ակնկալվող հավելյալ 70 միլիոն խորանարդն էլի կարող է ավելանալ։
    12:00
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թիրախում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտներն են․ Մետաքսե Հակոբյան
    Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հակահայ Նիկոլ Փաշինյանի ադրբեջանամետ գոծունեությունից թևեր առած, ալիևը տարատեսակ միջոցներով շարունակում է ճնշումներ գործադրել Արցախի Հանրապետության վրա: Այժմ թիրախում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտներն են: Ալիևն ուզում է մոռացության տալ, որ մինչ չարաբաստիկ 2018-ը նա ամեն օր առնչվում էր Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների լինելիության փաստին: Չի պատկերացնում, որ Արցախում փաշինյան նիկոլներն ու արսենյան գուրգենները չեն...այստեղ են ՄՈՆԹԵՆԵՐԸ, ԲԵԿՈՐՆԵՐԸ, ԱԶԳԱԼԴՅԱՆՆԵՐԸ, ԱԲԱՋՅԱՆՆԵՐԸ...հիմա էլ... Դժվար է, անտանելի ու անպատկերացնելի մեր իրականությունը, որը երբեմն անելանելի է թվում...սակայն ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈւՆԵՆԱԼՈւ գիտակցումն է, որ կհամախմբի ու ՄԵԶ կտանի դեպի նոր ՍԱՐԴԱՐԱՊԱՏ...»։
    11:45
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    1 զոհ, 7 վիրավոր. վթար Արտաշատ-Գառնի ճանապարհին
    Մայիսի 27-ին, ժամը 09.00-ին, Արտաշատ-Գառնի ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Այդի 4» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 38-ամյա վարորդ Արտյոմ Օրդյանը մահացել է, իսկ «Ֆոլքսվագեն Այդի 4»-ի վարորդը և «ՎԱԶ-2106»-ի վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
    11:30
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեկնարկել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը. Անդրանիկ Թևանյան
    Մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, մեկնարկել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։ Հիմնադիր ժողովի վայրը Հաղթանակի այգին է։ Շարժման կորիզը ուսանողությունն է, նպատակը՝ Հայաստանի ու Արցախի գահավիժման կասեցում՝ իշխանափոխության միջոցով։
    11:21
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հունիսի 1-ին Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար
    Երևանի Մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ հունիսի 1-ին՝ տոնական օրվա կապակցությամբ՝ Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար։
    11:15
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ԱՀ ՊՆ
    ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 28֊ի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։
    11:14
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են «Mazda» և «Chevrolet» ավտոմեքենաները․ կա 2 տուժած
    Մայիսի 28-ին, ժամը 21:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի 26 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
    11:00
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հրդեհ Արմավիր քաղաքում. այրվել է երկու վագոն-տնակ
    Մայիսի 29-ին, ժամը 04:47-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սահմանապահների փողոցի թիվ 46 շենքի մոտակայքում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է երկու վագոն-տնակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։07-ին, մարվել՝ 06։35-ին։ Այրվել է իրար կից երկու վագոն-տնակ՝ ընդհանուր մոտ 40 քմ։
    10:45
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են Hummer-ն ու Volvo բեռնատարը․ կա վիրավոր
    Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան Մ16 ավտոճանապարհի 19 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են 31-ամյա Նարեկ Ներսիսյանի վարած Hummer մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան և 54-ամյա Արտակ Սադյանի վարած Volvo մակնիշի ռուսական համարանիշներով բեռնատարը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։
    10:37
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարծես թե հայկական հողը բռնազավթել է փայլուն ռազմական գործողությամբ, այլ ոչ թե թղթի կտորի վրա դրված ստորագրությամբ․ իրանագետ
    Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Թշնամուն հանձնված Բերձորում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այնպես է հոխորտացել և Հայաստանի ու Արցախի հասցեին սպառնալիքներ հնչեցրել, կարծես թե հայկական հինավուրց այս հողը բռնազավթել է փայլուն ռազմական գործողությամբ, այլ ոչ թե թղթի կտորի վրա դրված ստորագրությամբ։ Ընդ որում, այս սինլքորը «մոռացել է», որ հենց ինքն է ժամանակին խոստովանել, թե զենքի ուժով Քաշաթաղն ու Քարվաճառը բռնազավթելն իր և իր բաշիբոզուկների համար կլիներ խոշոր դժվարություն, եթե ոչ՝ անհնար»։
    10:30
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Փլուզվել է «Դաշտադեմ Ամրոց»-ի պարսպի մի հատվածը
    Հորդառատ անձրևների հետևանքով մասնակի փլուզվել է «Դաշտադեմ Ամրոց» պատմամշակութային արգելոցի` կենտրոնական մուտքից աջ գտնվող պարսպի հատվածը։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, փլուզման հետևանքով տուժածներ չկան։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը միջոցներ է ձեռնարկում փլուզված հատվածը վերականգնելու, ինչպես նաև հետագա փլուզումը կանխելու ուղղությամբ։
    10:22
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի քայլերն ու հայտարարություններն ադրբեջանական ագրեսիայի նոր հիմքեր են ձևավորում․ Տիգրան Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանի նախագահը «խաղաղության» շուրջ բանակցությունների շրջանակներում հայ ժողովրդին սպառնաց նոր ագրեսիայով: Ադրբեջանի պահանջն Արցախի պետական համակարգը ինքնալուծարման տանելու` նախագահից մինչև ստորին էշելոնում գտնվող պաշտոնյաների հրաժարական, ՊԲ կազմաքանդում, ըստ էության խոսում է այն մասին, որ Ադրբեջանն իր ձևով ակտիվացնում է Արցախի ադրբեջանացման գործընթացը: Ադրբեջանի այս ագրեսիվության հիմքում ՀՀ իշխանության պատրաստակամությունն է` ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, որով լեգիտիմացվեց ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայումը, իսկ հիմա` արցախցիների դիմադրության պայմաններում, նոր արկածախնդրության սպառնալիք է ստեղծում: Մինչ Ադրբեջանը «հակաահաբեկչական օպերացիայի» կեղծ լուզունգների ներքո հիմք է նախապատրաստում Արցախի ուժային ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու համար, փաշինյանական իշխանությունը բոլոր հնարավոր հարթակներում հաստատում է Արցախի հանձնման իր առաքելությունը: Փաշինյանի քայլերն ու հայտարարություններն ադրբեջանական ագրեսիայի նոր հիմքեր են ձևավորում:
    10:15
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ․ Դավիթ Տոնոյան
    ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսից հետո 44-օրյա պատերազմի ընթացքում զինադադար կնքելու մասին բանակցությունների վերաբերյալ թեև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը հիշատակել է իմ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի, իր, ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի գործողությունները, սակայն ինքս չեմ ցանկանում գնահատականներ տալ որեւէ պաշտոնյայի, այդ թվում՝ այդ պահին ԱԱԾ նորանշանակ պետի` նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բովանդակության ձեւակերպման հարցում ներդրված ջանքերի ծավալի վերաբերյալ: Նման գնահատական կարող է տալ ՀՀ կողմից ՌԴ նախագահի հետ միակ բանակցողը`ՀՀ վարչապետը, ով անձամբ համադրել եւ համակարգել է խորհրդակցությունների մասնակից բոլոր գերատեսչությունների ղեկավարների աշխատանքը: Իսկ այն մասին, որ ՀՀ վարչապետն ասուլիսում նշել է, որ չի համաձայնել ստորագրել եռակողմ հայտարարության այն տարբերակը, որտեղ հիշատակվում էին, այսպես կոչված, «անկլավները», և հաշվի առնելով, որ դրանից հետո տարբեր մեկնաբանություններ են արվել այդ կապակցությամբ, ցանկանում եմ հայտարարել, որ ես ժամանակին չեմ անդրադարձել դրան՝ ելնելով ՀՀ ազգային անվտանգության շահերից եւ դաշնակից պետությունների հետ հարաբերություններին չնվնասելու նկատառումներից: Սակայն 2021 թվականի հունվարի 25-ին հրապարակված հարցազրույցում, չբացելով փակագծերը, նշել եմ, որ «զուտ պաշտպանության ոլորտի թեմաներից բացի, ՌԴ պաշտպանության նախարարի հետ մեր մշտական աշխատանքային կապի շնորհիվ հաջողվել է լուծել մի շարք այլ կարեւոր հարցեր»: Այսօր, հաշվի առնելով Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած մարտահրավերները, դարձյալ չբացելով բոլոր փակագծերը, որոշ մանրամասներ կներկայացնեմ: 2020թ․ նոյեմբերի 9-ի երեկոյան ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում նա որոշում կայացրեց, որ չի ստորագրի եռակողմ հայտարարության նոյեմբերի 9-ի տարբերակը՝ միաժամանակ ինձ, ԱԳՆ-ին եւ այլ գերատեսչություններին հանձնարարելով միայն իր դիրքորոշումը փոխանցել մեր ռուս գործընկերներին: Մինչ վերոհիշյալ հանձնարարությունը ստանալը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Ադրբեջանը Նախիջեւանի տարածքից խոցեց ռուսական ուղղաթիռը, եւ քանի դեռ պատահարի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի չէր, ՀՀ վարչապետի ընդունարանից բավական ծանր խոսակցություն ունեցա իմ ռուսաստանցի գործընկերոջ հետ: Դրանից հետո, երբ պարզ դարձավ, որ ուղղաթիռը խոցվել է Ադրբեջանի կողմից, իմ եւ իմ ռուսաստանցի գործընկերոջ միջև մոտ 4 ժամվա ընթացքում տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների ժամանակ քննարկել ենք հակամարտության գոտուց հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող «անկլավների», խաղաղապահ ուժերի տեղակայման, հրադադարի ուժի մեջ մտնելու պահին հայկական ուժերի` այդ պահի դրությամբ իրենց զբաղեցրած դիրքերում մնալու, Լաչինի միջանցքի լայնության եւ այլ կարեւոր հարցեր։ Համաձայնեցված փաստաթղթի վերջնական տարբերակը՝ առանց «անկլավների» հիշատակման, ներկայացվել է ՀՀ վարչապետին: Իսկ ԱԺ պատգամավորների և լրագրողների կողմից պարբերաբար բարձրացվող այն հարցին, որ եթե համաձայնեցվել է, որ հայկական զորքերը մնում են 2020թ․ նոյեմբերի 9-ի դրությամբ զբաղեցված դիրքերում, ինչո՞ւ այդ կետը չկատարվեց և ինչո՞ւ «անկլավների» հարցը չփակվեց, շեշտում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել 2020թ. նոյեմբերի 20-ից՝ իմ պաշտոնանկությունից հետո, մասնավորապես, Սյունիքում մեր ստորաբաժանումների ետ քաշվելը զբաղեցրած դիրքերից, ինչպես նաև անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ: Այլ մանրամասների մասին կարող եմ խոսել միայն ԱԺ քննիչ հանձնաժողովում, այն էլ՝ թույլատրելիության սահմաններում բաց, հրապարակային նիստին ՀՀ վարչապետի մասնակցության պայմանով` հետագայում փաստերը որեւէ մեկի կողմից չխեղաթյուրելու եւ չաղավաղելու նկատառումներից ելնելով»։
    10:00
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մեսսին ամռանը կլքի ՊՍԺ-ն․ Ռոմանո
    ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին որոշել է չերկարաձգել ակումբի հետ պայմանագիրը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
    09:45
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    29.05.23
    Ավելին