Լրահոս
2023-05-30
-
ՀասարակականՄայիսի 30-ին հոսանքազրկումներ են սպասվումՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0030.05.23 -
ՀասարակականՄարդկանց երջանիկ դարձնող ճարտարապետություն. աշխարհահռչակ ընկերության մասնագետները՝ ԵրևանումՀայ ու արտասահմանցի ճարտարապետները հավաքվել են Երևանում՝ քննարկելու կայուն ճարտարապետության նորագույն մոդելը:Ավելին09:5030.05.23 -
ՏնտեսականԵրևանի մթնոլորտային օդում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը նորմայից բարձր էՀիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացնում է մայիսի 25-28-ը Երևանում մթնոլորտային օդի որակի մասին տվյալներ, ըստ որոնց․ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում՝ բոլոր 4 օրերին, Շենգավիթում՝ մայիսի 26-ին և 27-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում՝ բոլոր 4 օրերի ընթացքում, Շենգավիթում՝ մայիսի 25-ին, 26-ին և 28-ին, Արաբկիրում՝ մայիսի 26-28-ը։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։Ավելին09:4530.05.23 -
ՏնտեսականՍևանա լճի մակարդակը 2022-ի այս օրերի համեմատ՝ ցածր է 22 սմ-ովՀիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ մայիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում, ըստ որի․ Լճի մակարդակը մայիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.46մ (28.05.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 22 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 18սմ-ով։ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը մայիսի 22-28-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 10.241մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից մայիսի 28-ը ներառյալ՝ 23.923մլն. մ³: Արփա-Սևան ջրատարով մայիսի 22-28-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 7.707մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից մայիսի 28-ը ներառյալ՝ 56.504մլն. մ³:Ավելին09:3030.05.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՀայաստանի և Արցախի համար այս կարևոր ժամանակահատվածում, երբ բազմաթիվ անվտանգային խնդիրներ են առկա, Փաշինյանը մտածում է հեծանվավազքի մասշտաբները մեծացնելու մասին:Ավելին09:2030.05.23 -
ԻրավականՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 546 խախտումԱնվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով մայիսի 22-29-ը ՃՈ ծառայողներն Արմավիրում, Արարատում, Վայոց Ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն։Ավելին00:0030.05.23
2023-05-29
-
ՏարածաշրջանԱմենազանգվածային գրոհը՝ Կիևի ուղղությամբ. Զելենսկին նոր բառ է հորինել ու ակտիվ հարձակում է խոստանումՌուս-ուկրաինական պատերազմի ավելի քան մեկ տարվա պատմության մեջ առաջին անգամ Դաշնության զինուժը աննախադեպ մասշտաբի օդային հարվածներ է հասցրել Կիևին, պնդում է Ուկրաինայի նախագահը: Զելենսկու խոսքով՝ ռուսները օգտագործել են իրանական անօդաչուներ, բալիստիկ հրթիռներ, մայրաքաղաքը թիրախավորել՝ օրը ցերեկով:Ավելին23:4529.05.23 -
ՄշակույթՄարշալ Բաղրամյանի լուսանկարը՝ զուգարանի թղթի գործարանում, այրվող փաստաթղթեր՝ Ծիծեռնակաբերդի դիմացՔրեական գործ է հարուցվել Ցեղասպանության թանգարանի շենքի հարակից տարածքում մետաղյա տարայի մեջ թղթեր այրելու փաստով: Այս պահին քննությանը հայտնի դարձած տվյալներով՝ Քննչական կոմիտեն պնդում է, որ թանգարանի հիմնական ֆոնդում հաշվառված որևէ առարկա չի այրվել: Ցեղասպանության թագարան-ինստիտուտի նախկին տնօրենը «Հայլուրին» արխիվային փաստաթղթերին վերաբերող մեկ այլ սկանդալ է բացահայտել:Ավելին23:3029.05.23 -
ՔաղաքականԱրգելափակված Սարդարապատը. «կործանվող պետության» քաղաքացիներին հարմարավետ կյանք է խոստանում ՓաշինյանըՍարդարապատում ոստիկանության գնդապետի հայտարարությունը «Նիկոլը բոլորինս է», այսօր հրաժարվել է մեկնաբանել Ներքին գործերի փոխնախարար Արա Ֆիդանյանը, միևնույն ժամանակ վստահեցրել, թե ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է: Սարդարապատում կիրակի բարձրաստիճան ոստիկաններն ու շարքային քաղաքացիները կրկին վիճաբանել էին, քանի որ քաղաքացիների մուտքը արգելվել էր Նիկոլ Փաշինյանի այցի պատճառով: Հայաստանի վարչապետը քաղաքացիներից կիլոմետրերի հեռավորության վրա՝ հուշահամալիրի բաձունքում հայտարարում էր. «Հայաստանում ապրելը քաղաքացու համար պիտի լինի հարմարավետ և շահավետ, իսկ պատմական հանգույցները հանգուցալուծելու պահը հիմա է և ոչ թե հետո»:Ավելին23:1529.05.23 -
ՏնտեսականՏնտեսական հրաշք թվեր և ճշմարտությունը. Փաշինյանը ԱԺ-ում գլուխ է գովելԵրևանի կենտրոնում ապրող թոշակառուներին ու անապահով ընտանիքներին պետությունը անուղղակի ստիպում է վաճառել բնակարաններն ու տեղափոխվել արվարձաններ, արձանագրում են տնտեսագետները՝ վերլուծելով Փաշինյանի՝ կառավարության վերջին տարիների օրենսդրական փոփոխությունները՝ ընդդեմ մայրաքաղաքի սրտում ապրողների: Այսօր էլ խորհրդարանում 2022-ի պետբյուջեի կատարողականը ներկայացնելիս Փաշինյանը տարակուսել է՝ ինչո՞ւ Մաշտոցի պողոտայի թանկարժեք բնակարանում ապրողը անապահովության նպաստ ստանա:Ավելին23:0729.05.23 -
Արտաքին քաղաքականությունԱլիևին կրկնում է, բայց չի հասկանում. Բաքուն «հատուկ օպերացիայով» է սպառնումՀայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների քիշնևյան հանդիպումից առաջ վերլուծաբանները կանխատեսում են, որ հնարավոր է ստորագրվի խաղաղության պայմանագրի ճանապարհային քարտեզը, որտեղ նշված կլինեն ժամկետները, պատասխանատուները։ Այսօր Հայաստանի խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Մոլդովայի մայրաքաղաքում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, քանի որ մինչև այս պահը չկա համաձայնեցված փաստաթուղթ: Ի դեպ, Ալիևը կարծում է, որ խաղաղության պայմանագիրը, ըստ էության, պատրաստ է, քանի որ Հայաստանի ղեկավարը կատարել է իր վերջին պահանջն ու հրապարակային Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել:Ավելին23:0029.05.23 -
ԻրավականԻնչո՞ւ կրտսեր Փաշինյանը մեքենայից նետվեց հենց Ծերեթելիի խաչմերուկում. առևանգման գործը դատարանում էԶոհված զինծառայողի մոր ու Աշոտ Փաշինյանի նախաքննությունն ավարտված գործը որևէ դատավորի դեռ չի մակագրվել: Այն դատարան է ուղարկվել անցած շաբաթ: Փաստաբաններն այսօր պնդել են, որ գործի մեջ որևէ ապացույց չկա առևանգման վերաբերյալ, իսկ թե ինչու է մեղադրող կողմը ավելի արժանահավատ համարել կրտսեր Փաշինյանի և ոչ թե Գայանե Հակոբյանի ցուցմունքը, պաշտպանները հույս ունեն իմանալ դռնբաց դատական նիստի ընթացքում:Ավելին22:4529.05.23 -
ՍպորտՄարմնամարզիկները կմասնակցեն խորվաթական World Challenge Cup-ի հերթական փուլինՀայաստանի մարմնամարզության հավաքականի մի քանի ներկայացուցիչներ կմասնակցեն World Challenge Cup-ի հերթական փուլին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան: Խորվաթական Օսիջեկ քաղաքում կայանալիք World Challenge Cup հերթական փուլին Հայաստանը կներկայացնեն Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արթուր Թովմասյանը, Գագիկ Խաչիկյանը և Մանե Պողոսյանը: Մարզիչները կլինեն Հայկ Նազարյանը և Քնարիկ Բրսոյանը: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը կլինի մրցավարների շարքում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել World Challenge Cup-ում: Բուլղարական Վառնա քաղաքում կայացած World Challenge Cup-ում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել հենացատկի վարժությունում և բրոնզե մեդալներ` նժույգ-թափերում ու օղակների վարժությունում: Արթուր Ավետիսյանն էլ ոսկի է նվաճել օղակների վարժությունում:Ավելին22:3029.05.23 -
ՏնտեսականՄեկ շաբաթում Շիրակի մարզում ծնվել է 22 տղա և 20 աղջիկՇիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում մայիսի 22-ից 28-ը գրանցվել է 42 ծնունդ, լույս աշխարհ է եկել 22 տղա, 20 աղջիկ։ Անցած շաբաթ մարզում զույգեր չեն ծնվել։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։Ավելին22:1529.05.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում մահացածներն էլ են ընտրել. Էրդողանի՝ մինչև գերեզման տանող սերըԱյսօր խորհրդարանում Փաշինյանը հույս է հայտնել, որ Թուրքիայի նախագահական ընտրություններից հետո Հայաստանը կկարողանա «բնականոն կերպով շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը», որը նրա օրակարգի կարևորագույն հարցերից է: «Անհամբեր սպասում եմ շարունակելու համատեղ աշխատել մեր երկրների միջև հարաբերությունների լիարժեք նորմալացման ուղղությամբ»,- թվիթերում գրել է Փաշինյանը:Ավելին22:0029.05.23 -
ՀասարակականՀունիսի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սարալանջի փողոցումԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունը մեծացնելու նպատակով ս.թ. հունիսի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սարալանջի փողոցում: Աբովյան պուրակից դեպի Սարալանջի փողոց, նախկինում միակողմանի երթևեկության հատվածում կկազմակերպվի երկկողմանի երթևեկություն՝ հասարակական տրանսպորտի երթևեկության համար նախատեսված առանձնացված գոտիով, ընդհանուր հոսքին հակառակ ուղղությամբ, ինչպես նաև բարձրացող ուղղության աջ մասում՝ մինչև հետիոտնային անցում, կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը: Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ։Ավելին21:4529.05.23 -
Ադրբեջանի նախագահը Հայաստանին սպառնում է ուժի կիրառմամբ, իսկ ԼՂ բնակչությանը՝ էթնիկ զտումներով․ ՀՀ ԱԳՆՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված հերթական ռազմատենչ հայտարարություններին, որոնք միտված են վիժեցնելու Հայաստանի Հանրապետության ու միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը: «Ի հեճուկս ՄԱԿ-ի կանոնադրությանը, 2022թ․ հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու գրավոր հանձնառությանը, այլ հարթակներում բազմիցս ստանձնած նույնպիսի բանավոր պարտավորություններին, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանը կրկին սպառնում է ուժի կիրառմամբ, իսկ ԼՂ բնակչությանը՝ էթնիկ զտումներով: Ցավոք, ձեռքբերված պայմանավորվածությունների և հանձնառությունների խախտումներն այսքանով չեն սահմանափակվում: Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ միջազգային մեխանիզմի շրջանակներում երկխոսություն սկսելու փոխարեն՝ Ադրբեջանի նախագահը վերջիններիս սպառնում է հաշվեհարդարով և քրեական հետապնդմամբ: Միաժամանակ, ի ցույց է դրվում, որ Ադրբեջանը ոչ թե ցանկանում է հասցեագրել առկա խնդիրները, այլ առաջ շարժվել «չկան ԼՂ հայեր, չկա ԼՂ հիմնախնդիր» սկզբունքով: Նման գործելաոճը հակասում է նաև ընթացիկ բանակցությունների տրամաբանությանը, այդ թվում` միջնորդական առաքելություն իրականացնող դերակատարների՝ կարգավորման վերաբերյալ մոտեցումներին: Ուշագրավ է, որ Ադրբեջանի նախագահը ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ է հնչեցնում ԼՂ բնակչության նկատմամբ, այլ նաև կասկածի տակ է դնում ՀՀ անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Փաստացիորեն, Ադրբեջանի նախագահը մարտահրավեր է նետում ամբողջ քաղաքակիրթ հանրությանը՝ սպառնալով ուժի կիրառմամբ օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ: Ավելին, ընդգծվում է, որ նույնիսկ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով չի կարող կանգնեցնել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջները բավարարելու նկրտումները»,-նշվածէ հաղորդագրության մեջ:Ավելին21:3029.05.23 -
ՏարածաշրջանԹուրքիայի ընդդիմադիր գործիչները և լրագրողները, գործարարները բանտերում փտում են. Financial TimesԱմերիկյան «Financial Times»-ը «Թուրքիայի տնտեսության և դեմոկրատիայի համար անհանգստացնող ապագա» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ խոսվում է նախագահական ընտրությունների 2-րդ փուլից հետո ստեղծվելիք իրավիճակի մասին։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ կենտրոնական բանկը տարբեր ոչ շուկայական պայմանավորվածություններով և «հետին դռնից» արտարժույթի վաճառքով փորձում է զսպել թուրքական լիրայի արժեզրկումը։ Իսկ դա էլ իր հերթին լուրջ ռեզերվների կորստի է բերում։ Տնտեսության ղեկավարների նկատմամբ ունեցած անվստահության պատճառով կորուստներն էլ ավելի մեծացան՝ պայմանավորված ընտրությունների շրջանում արտարժույթի պահանջի մեծ աճով։ Թուրքիայի ԿԲ-ի տվյալների համաձայն՝ մայիսի 19-ին շաբաթական ռեզերվները 3.5 մլրդ դոլարով նվազելով հասել էր 101.6 մլրդ-ի։ Ինչպես նշվում է հոդվածում, ինֆլյացիան (գնաճ) 2022-ին հասել էր 80%-ի։ Այս պահին այն նվազում է՝ հասնելով 44%-ի։ Անդրադառնալով ընտրություններին՝ «Financial Times»-ը նշել է․ «Ընդդիմադիր քաղգործիչները, լրագրողները, գիտնականները և գործարարները բանտերում փտում են»՝ ավելացնելով, որ LGBT համայնքի ներկայացուցիչներն ու քրդերը ևս թիրախավորվել են նախընտրական շրջանում։Ավելին21:1529.05.23 -
ԻրավականՍտեփանակերտի բնակիչն անչափահասի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ. ԱՀ դատախազությունՍեփական սեռական պահանջմունքների բավարարման շարժառիթով և ակնհայտ տասնչորս տարին չլրացած Ն. Ջ.-ի մոտ անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնելու դիտավորությամբ՝ Գ. Ս.-ն 2023թ. մայիսի 04-ից մինչև մայիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքի Իվանյան 2-րդ նրբանցքի և Հեքիմյան փողոցի տարածքում վերջինիս նկատմամբ պարբերաբար կատարել է անառակաբարո գործողություններ: Այս մասին հայտնում են ԱՀ դատախազությունից: Փաստի առթիվ 16.05.23թ. ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության կողմից հարուցվել է քրեական գործ: 19.05.23թ. Գ. Ս.-ն ԱՀ քրեական օրենսգրքի 33/140-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ներգրավվել է որպես մեղադրյալ: Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին21:0029.05.23