Լրահոս
Քաղաքական
15:07
29.05.23
94

Իրանից հետո Ռուսաստանն է ուզում հյուպատոսություն բացել Սյունիքում

Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու առաջարկին Հայաստանը դրական է արձագանքել դեռ ապրիլին, հայտնել է մեր արտգործնախարարությունը՝ արձագանքելով Մոսկվայից անցած շաբաթ հնչած հայտարարությանը, որ Դաշնությունը պատրաստվում է Կապանում հյուպատոսությանը բացմանը: 

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչն ասել է, որ Դաշնությունն այդ քայլով իր ներդրումն է ունենալու ոչ միայն հայ-ռուսական բարեկամության պահպանման, այլև Հայաստանի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս տարածաշրջանի անվտանգության գործում։