Լրահոս

2023-05-29
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված
    Մայիսի 29-ին՝ ժամը 12։27-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արիջա» կոչվող հանդամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել (մոտ 15 մ) և հայտնվել ճամփեզրի թեք հատվածում, տուժածներ չկան. առկա է կողաշրջման վտանգ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Փրկարարներն ավտոմեքենան (վարորդ՝ Օ․ Շ․, 4 ուղևոր) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
    20:45
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեքենայում 140 փաթեթ թմրամիջոց կար․ երիտասարդը կալանավորվել է
    Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն իրացրին մայիսի 26-ին։ Նրանք Գյումրիի Երևանյան խճուղում ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կումայրիի բաժին տեղափոխեցին 25-ամյա մի երևանցու։ Իրավապահների տեղեկություններով՝ նա Գյումրիի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ էր տեղադրում։ Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց 140 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 250 գրամ շոկո և մեթամֆետամին թմրամիջոցներով, կաթուցիչներ և կշեռք։ Երիտասարդը կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    20:30
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախի օկուպացված տարածքներում ամրաշինական կառույցների ինժեներական աշխատանքներ չեն կատարվել. ՊԲ
    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 29-ին գյուղատնտեսական աշխատանքների քողի տակ իրականացվել են նոր ամրաշինական կառույցների ինժեներական աշխատանքներ Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտունու, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի դիմաց և որոնք իբրև թե կասեցվել են ադրբեջանական բանակի գործողությունների արդյունքում, չի համապատասխանում իրականությանը:
    20:15
    29.05.23
    Ավելին
  • Հասարակական
    «Էդ բարբարոսներին ջարդել-լարել են». Ապարանի եռատոնը
    Ապարանում մեծ տոնախմբությամբ են նշել Առաջին Հանրապետության հռչակման օրը: Մայիսի 28-ին ապարանցիները իրականում եռատոն են նշում:
    20:00
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ԱՀ-ի Ազգային ժողովը, անկախ Ադրբեջանի սպառնալիքներից, կշարունակի իրագործել պետականակերտման իր հիմնական առաքելությունը
    Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի մեկնաբանությունն Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարության վերաբերյալ․ «Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունները հերթական անգամ ընդգծված սպառնալիքներ են պարունակել Արցախի ժողովրդի և իշխանությունների հանդեպ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը և Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Այս անգամ պահանջելով Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական հիմունքներով ընտրված մարմինների՝ Նախագահի և Ազգային ժողովի, ինչպես նաև պետական մնացած ինստիտուտների կազմաքանդումը՝ Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ ապացուցել է, որ պատրաստ է ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ շարունակել Արցախի ժողովրդի էթնիկ զտման և տարածքների բռնազավթման քաղաքականության իրականացումը: Սա ևս մեկ ապացույց է, որ Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող Ադրբեջանի կազմում ապրել՝ այնտեղ տիրող հայատյաց ու հայամերժ քաղաքականությունից բխող գոյաբանական վտանգների պատճառով: Արցախի ժողովուրդն ընտրել է իր ինքնորոշման, ինքնիշխանության ու պետականակերտման ճանապարհը, որոնց հենասյուներից են Նախագահն ու Ազգային ժողովը: Ուստի, վճռականորեն դատապարտում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինքնիշխանության և անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղության հանդեպ այսպիսի հարձակումները և ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքները: Դիմելով միջազգային հանրության բոլոր դերակատարներին, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած Ռուսաստանի Դաշնությանն ու Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ շահագրգռված բոլոր սուբյեկտներին՝ ակնկալում ենք նրանց գործնական ու ակտիվ գործողությունները՝ վերացնելու Արցախի գրեթե վեցամսյա շրջափակումը և այլ շարունակական ոտնձգությունները, ինչպես նաև՝ կանխելու Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ ուղղված նոր հանցագործությունները, այդ թվում՝ հնարավոր ռազմական ագրեսիան: Միջազգային հանրության պարտավորությունն է երաշխավորելու նաև Արցախի ժողովրդի անվտանգությունը, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում միջազգային խաղաղության հանդեպ և պարզապես ձգտում է ազատ ու արժանապատիվ կերպով ապրել իր հայրենի հողում՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի հիման վրա: Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես ժողովրդի կողմից ընտրված բարձրագույն մարմին, անկախ Ադրբեջանի կողմից պարբերաբար կրկնվող սպառնալիքներից, կշարունակի իրագործել պետականակերտման իր հիմնական առաքելությունը և ազատ ապրելու մեր իրավունքների պաշտպանությունը»:
    19:45
    29.05.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Bye-bye, պարոն Քեմալ». Էրդողանի հաղթանակը և մինչև գերեզման տանող սերը
    Այսօր խորհրդարանում Փաշինյանը հույս է հայտնել, որ Թուրքիայի նախագահական ընտրություններից հետո Հայաստանը կկարողանա «բնականոն կերպով շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը», որը նրա օրակարգի կարևորագույն հարցերից է: Կիրակի երեկոյան Հայաստանի վարչապետը առաջիններից մեկն է եղել, որ շնորհավորել է Էրդողանին՝ վերընտրվելու կապակցությամբ:
    19:30
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մեկշաբաթյա հրադադարի ավարտից առաջ Սուդանում բախումները վերսկսվել են
    Սուդանի բանակի և «Արագ արձագանքման ուժերի» (հատուկ ջոկատների) միջև այսօր երկրի մայրաքաղաքում վերսկսվել են բախումները՝ յոթնօրյա հումանիտար հրադադարի ժամկետի ավարտից մի քանի ժամ առաջ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: Նշվում է, որ Al Hadath հեռուստաալիքի հաղորդմամբ՝ կրակոցներ են լսվում Խարթումի մի քանի շրջաններում։ Բացի այդ, մարտեր են ընթանում նաև Օմդուրման քաղաքի հարավում և արևմուտքում։ Հրադադարի ռեժիմի գործողության ժամկետը, որի շուրջ հակամարտող կողմերը պայմանավորվել էին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում, ավարտվում է տեղական ժամանակով 21:45-ին (Երևանի ժամանակով 23:45-ին): Ընդ որում, բանակն ու հատուկ ջոկատայիններն անցյալ շաբաթ պատրաստակամություն էին հայտնել քննարկելու հումանիտար զինադադարի երկարաձգման հարցը։ Սուդանում իրադրությունը սրվել է բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ Բուրհանի և «Արագ արձագանքման ուժերի» ղեկավար Մուհամեդ Համդան Դագալոյի միջև տարաձայնությունների պատճառով։ Այս երկու կառույցների միջև հիմնական հակասությունները կապված են Սուդանի միասնական զինված ուժերի ձևավորման ժամկետների և մեթոդների հարցերի հետ: Ապրիլի 15-ին բախումներ են սկսվել երկու կառույցների միջև Մերով քաղաքի ռազմակայանի մոտ, ինչպես նաև մայրաքաղաք Խարթումում։ Սուդանի բժիշկների արհմիության վերջին տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր զոհվել է առնվազն 866 խաղաղ բնակիչ:
    19:15
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Դաշնակահար Լաուրա Գալստյանը հաղթել է «Làszlò Spezzaferri» միջազգային երաժշտական մրցույթում
    Լաուրա Գալստյանը արժանացել է պատվավոր 1-ին մրցանակի՝ ներկայացնելով Հայաստանը 5-րդ «Làszlò Spezzaferri» միջազգային երաժշտական մրցույթում։ Մրցույթը կրում է իտալացի հանրահայտ կոմպոզիտոր և երաժշտագետ Լասլո Սպեցաֆերիի անունը: Այն տեղի էր ունենում Իտալիայի Վերոնա քաղաքում՝ Գրան Գվարդիա հոյակերտ պալատում։ Մրցույթն անց էր կացվում տարբեր կատեգորիաներով՝ մենակատարներ, կամերային երաժշտություն, նվագախմբեր և երգչախմբեր: Ժյուրիի կազմում էին նշանավոր երաժիշտներ՝ Պաոլո Բագլիերին (ժյուրիի նախագահ), Անդրեաս Ֆրյոլիխը, Ժուզեպե Դեվաստատոն, Յուլիաննա Քիսը և Միշել Մանյաբոսկոն: Լաուրան ներկայանում էր 17-20 տարեկանների խմբում: Այդ տարիքային խմբում կար 35 մասնակից աշխարհի տարբեր ծայրերից՝ Իտալիայից, Գերմանիայից, Հարավային Կորեայից, Չինաստանից, Բուլղարիայից, Էստոնիայից, Լիտվայից և այլ երկրներից, իսկ մրցույթի ընդհանուր մասնակիցների թիվը գերազանցում էր 150-ը: Լաուրան իր ծրագրում ներառել էր երկու տարբեր դարաշրջանների կոմպոզիտորների՝ Սկարլատիի և Սկրյաբինի ստեղծագործությունները։ Ինչպես նշում է Լաուրան․ «Անչափ ուրախ և հպարտ էի, որ կարողացա ևս մեկ անգամ Հայաստանը պատվով ներկայացնել միջազգային հարթակներում։ Մեր հաղթանակները առավել քան կարևոր են այսօր»։ Լաուրան հանդիսանում է բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր։ Վերջերս արժանացել է «Պիետրո Արջենտոյի» անվան 24րդ երաժիշտ կատարողների մրցույթի 1-ին մրցանակին։ Նաև հանդիսանում է «Great Masters՝ Վլադիմիր Հորովից» դաշնակահարների միջազգային մրցույթի, Վիեննայի միջազգային արվեստների փառատոնի, «Մելոս» միջազգային մրցույթների հաղթող։
    19:00
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ Երևանում կկայանան բացառիկ բալետային երեկոներ
    Հայ մեծանուն երգահան Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ Երևանում կկայանան բացառիկ բալետային երեկոներ: Այս մասին խոսվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։ Հունիսի 6-ին, 7-ին, 8-ին՝ ժամը 20:00-ին Թումոյի այգում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, կներկայացնի երգահանի բալետային ստեղծագործությունները:
    18:45
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Fly Arna-ն մեկնարկում է ուղիղ թռիչքները դեպի Քուվեյթ
    Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հունիսի 22-ից կմեկնարկի ուղիղ չվերթները դեպի Քուվեյթի մայրաքաղաք Ալ Քուվեյթ: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Ալ Քուվեյթի միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երկու չվերթ կիրականացվի: ««Ուրախ ենք տեղեկացնել, որ ազգային ավիաուղիներ Ֆլայ Արնան մեկնարկում է իր նոր՝ Երեւան-Ալ Քուվեյթ ուղիղ չվերթները, որը ոչ միայն նոր շուկայի բացահայտման, այլեւ դեպի Հայաստան զբոսաշրջիկներ ներգրավելու նոր հնարավորություններ է տալու։ Վստահ ենք, որ Հայաստանը Ծոցի տարածաշրջանի հետ կապող այս նոր չվերթի միջոցով նպաստավոր պայմաններ կստեղծվեն տուրիստական նոր հոսքերի ձեւավորման, մարդկային, մշակութային եւ գործարար կապերի խթանման համար», — ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
    18:30
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Թբիլիսիում նշվել է Սայաթ-Նովային նվիրված Վարդատոնը
    Մայիսի 28-ին Թբիլիսիում նշվել է Սայաթ-Նովային նվիրված և արդեն ավանդական դարձած Վարդատոնը։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: Տոնական միջոցառումը մեկնարկել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տոնական պատարագով, որին հաջորդել է Վիրահայոց թեմի առաջնորդ Հգշ․ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի կողմից կատարված հոգեհանգստյան կարգը Սայաթ-Նովայի շիրմաքարի մոտ։ Գորգասալի հրապարակում անցկացվել է տոնական համերգ՝ կազմակերպված Վիրահայերի միություն հասարակական կազմակերպության կողմից՝ Վրաստանում ՀՀ դեսպանության և Թբիլիսիի քաղաքային իշխանությունների աջակցությամբ։ Միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես են եկել Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահի տեղակալ Թինաթին Նիբլոշվիլին, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Վրաստանի գրողների միության նախագահ Մակլավա Գոնաշվիլին։ ՀՀ դեսպանը ներկաներին շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ և կարևորել արդեն 109-րդ անգամ Սայաթ-Նովային նվիրված գեղեցիկ տոնի՝ Վարդատոնի նշումը Թբիլիսիում՝ շնորհակալություն հայտնելով տոնական միջոցառման բոլոր կազմակերպիչներին և աջակիցներին։ Կատարումներով հանդես են եկել Հայաստանի Հանրային ռադիոյի Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլը, Երևանի պետական համալսարանի Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնի սաները, Ախալցխայի, Ախալքալաքի և Թբիլիսիի պարային ու երաժշտական խմբեր և անհատ կատարողներ։ Возможно, это изображение 4 человека, цветок и текст Возможно, это изображение 3 человека, скрипка, кларнет, динамик, флейта и текст Возможно, это изображение 2 человека, скрипка, динамик, кларнет и текст Возможно, это изображение 13 человек, динамик, кларнет, скрипка, аккордеон и текст
    18:15
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կարեն Ասոյանը որոնվում է որպես անհետ կորած
    Կարեն Ասոյանը որոնվում է որպես անհետ կորած
    18:00
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նոր Հաճնում վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ
    Մայիսի 24-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ։ Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Նաիրիի բաժին, ինչից հետո Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները շտապել էին պարզելու կատարվածի հանգամանքները։ Պարզվել էր, որ Նոր Հաճնում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել։ Միջադեպի ընթացքում տուժածին դանակահարել էր 32-ամյա մի երևանցի։ Նաիրիի բաժնի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումներով 32-ամյա երիտասարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Նա ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:45
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապարանում երեք անձի սպանության դեպքից ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
    ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է երեք անձի սպանության, ևս չորսին հրազենային վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողոթյոնների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից անձանց շրջանակը, նրանց ինքնությունը, շարժառիթը, անհատականացվել է յուրաքանչյուրի գործողությունները, որոնց տրվել են համարժեք քրեաիրավական գնահատականներ: Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի 32–ամյա բնակիչը եղբոր և ընկերոջ հետ «MITSUBISHI» մակնիշի ավտոմեքենայով, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում երթևեկելիս, մի քանի անգամ ձայնային ազդանշան են տվել իրենցից առաջ երթևեկող «INFINITI» մակնիշի ավտոմեքենային, որի վարորդն իր հերթին պատասխան ձայնային ազդանշան է տվել: Ազդանշան տալու հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով «MITSUBISHI» ավտոմեքենայի վարորդը, ով հանդիսանում է 32-ամյա տղամարդու եղբայրը, շրջանցել է «INFINITI» մակնիշի ավտոմեքենային և կանգնեցրել վերջինիս: Ավտոմեքենաները ճանապարհի բանուկ հատվածում կայանելու արդյունքում խցանում է առաջացել, ինչի պատճառով նրանց խոսակցությանը միջամտել են փողոցով երթևեկող այլ անձինք: Խոսակցությունն աստիճանաբար վերածվել է վիճաբանության, ինչը շարունակվել է Քուչակ գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում, որի ժամանկ «MITSUBISHI»-ի վարորդը, իր կողմից վարվող ավտոմեքենայից վերցնելով որսորդական հրացանը, կրակել է օդ, ինչից հետո բոլորը հեռացել են նշված վայրից: Նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, վիճաբանությանը միջամտած անձանցից մեկն իր մտերիմների հետ Ապարան քաղաքի հրապարակում հանդիպել և պարզաբանումներ է պահանջել եղբայրների հետ նույն ավտոմեքենայում գտնված նրանց ընկերոջից, սակայն խոսակցությունն ավարտվել է՝ հետագայում հանդիպելու և պարզաբանումներ կատարելու պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, ժամը 18:00-ի սահմաններում, նույն հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, եղբայրները մի խումբ իրենց կողմնակիցների հետ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող գազալցակայանում հանդիպել են նախորդ օրն իրենց հետ վիճաբանած անձանցից երկուսի հետ, որոնցից մեկին ծեծի են ենթարկել: Գազալցակայանում վերջինիս ծեծի ենթարկելու, ինչպես նաև նախորդ գիշեր տեղի ունեցած միջադեպի հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, մի կողմից եղբայրները, նրանց ընկերը և մի խումբ նրանց կողմնակիցներ, իսկ մյուս կողմից՝ Ապարան քաղաքի՝ թվով 10 և ավելի անձինք տարբեր ավտոմեքենաներով, պայմանավորվածության համաձայն, նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում հանդիպել են Արագածոտնի մարզի Նիգավան համայնք տանող ճանապարհին հարակից «աղբանոց» կոչվող դաշտամիջյան տարածքում: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում Երևան քաղաքի 32-ամյա բնակիչը և վերջինիս ընկերը, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, երկու և ավելի անձանց կյանքից զրկելու նպատակով, նախապես իրենց հետ վերցրած «Churchill» և «ՄՌ-135» մոդելի որսորդական ողորկափող հրացաններից բազմաթիվ կրակոցներ են արձակել ներկաների ուղղությամբ։ Դրա հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ դեպքից անմիջապես հետո հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, մեկը գիտակցության չգալով մահացել է 2022թ. հունիսի 20-ին, իսկ երրորդը՝ 2022թ. օգոստոսի 6-ին: Եվս չորս անձ, տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով, տեղափոխվել են հիվանդանոցներ և ստացել անհրաժեշտ բուժօգնություն: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: Մյուս մասով շարունակվող նախաքննության ընթացքում իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում` 2023թ. մայիսի 24-ին հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել հետախուզման մեջ գտնվող երկրորդ մեղադրյալը՝ 32-ամյա տղամարդու ընկերը: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:30
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով
    Ադրբեջանի կողմից մարտական հենակետեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից։ «Մարտական հենակետեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը մայիսի 28-ին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Դատարանը սպասում է Ադրբեջանի պատասխանին: Այս պահին հաստատվել է, որ տղաները գտնվում են Բաքվում և ակնկալվում է, որ առաջիկա օրերին պատասխան կստանանք»,- հայտնեցին գրասենյակից: Մայիսի 26-ին Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք և առևանգել 2 հայ զինծառայողների, որոնք սնունդ էին մատակարարել մարտական դիրքեր։ Ադրբեջանում առևանգված հայ զինծառայողների նկատմամբ շինծու քրեական գործեր են հարուցել՝ նրանց ներկայացնելով որպես «դիվերսանտ»։
    17:15
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նաիրիի ոստիկանները հայտնաբերել են կրիստալ և հաշիշ
    Նաիրիի ոստիկանները հայտնաբերել են կրիստալ և հաշիշ
    17:00
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանում աղքատության մակարդակը 2022 թ.-ին հասել է ռեկորդային ցածր մակարդակի
    Վրաստանում աղքատության շեմից ցածր մակարդակի վրա գտնվող բնակչության բաժինը 2022 թ.-ի արդյունքներով կրճատվել է` հասնելով 15,6%-ի, ինչը 1,9 տոկոսային կետով ցածր է 2021 թ.-ի ցուցանիշից և ռեկորդային ցածր մակարդակում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է հրապարակել Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը: «2022 թ.-ին բացարձակ աղքատության գծից ցածր մակարդակի վրա գտնվող բնակչության բաժինը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 1,9 տոկոսային կետով և կազմել 15,6 %», - ասվում է վիճակագրական ծառայության հաղորդագրության մեջ։ Ծառայության տվյալներով՝ 2022 թ.-ին աղքատության մակարդակը նվազել է բոլոր տարիքային խմբերում: Դրա հետ մեկտեղ ամենամեծ նվազումը՝ 20,4 %, նշվում է 18-ից ցածր տարիքի քաղաքացիների շրջանում։ Ըստ հրապարակված տվյալների՝ Վրաստանում աղքատությունը կրկնակի կրճատվել է վերջին 10 տարում։ 2012 թ.-ին աղքատության շեմից ցածր մակարդակի վրա գտնվող քաղաքացիների բաժինը կազմել է 30%: Այնուհետև այս ցուցանիշը նվազել է բոլոր հետագա տարիներին, բացառությամբ կորոնավիրուսի տարածման տարում՝ 2020 թվականին. այդ ժամանակ աղքատության ցուցանիշը 19,5%-ից հասել էր 21,3%-ի, սակայն 2021 թ.-ին նվազել էր մինչև 17,5%։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում գործազրկությունն ու աղքատությունը գտնվում են պատմական նվազագույն մակարդակի վրա:
    16:45
    29.05.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
    Երևանում այսօր կեսօրից հետո, մայիսի 30-ի գիշերը, 31-ին սպասվում է, մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 1-3-ը երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Մարզերում այսօր ցերեկը, մայիսի 30-ին, հունիսի 1-3-ը հատկապես գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, մայիսի 31-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Առավոտյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
    16:30
    29.05.23
    Ավելին