Լրահոս
Սպորտ
13:30
29.05.23
162

Դուբայի շախմատային բաց մրցաշարում Սարգսյանը և Ղարիբյանը կես միավորով են հետ առաջատարներից

Img default alt hy

Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը Դուբայի շախմատային բաց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներից 2 հնարավորից 1,5 միավոր են հավաքել Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը: Մեկ միավոր ունի Արթուր Դավթյանը: Կես միավոր է հավաքել Մարիամ Մկրտչյանը:

Առաջատարները երկու հաղթանակով 12 շախմատիստներ են:

Dubai Open շախմատային միջազգային մրցաշարն անցկացվում է արդեն 23-րդ անգամ: Այն բաղկացած է 9 մրցափուլից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով: