Լրահոս

2024-11-27
  • Img default alt hy
    Արցախ
    Զեկուցվել է ի նպաստ Արցախի խնդրի կատարված աշխատանքները
    «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը նոյեմբերի 21-ին գումարել է առցանց հանդիպում՝Անգլիայի, Գերմանիայի, Կիպրոսի, Նիդերլանդների, Չեխիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Դանիայի, Բուլղարիայի և Ֆրանսիայի հայ համայնքների ներկայաուցչական մարմինների պատասխանատուների և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի անձնակազմի մասնակցությամբ։Հարգելի պատճառներով հանդիպմանը չեն մասնակցել Հունաստանի, Ռումինիայի և Պորտուգալիայի ներկայացուցիչները։ Քննարկմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ստեղծված Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի համակարգող, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը և հանձնախմբի անդամ Արմինե Ալեքսանյանը։
    23:34
    27.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից
    Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի «Հոգեկան առողջության կենտրոն»-ի հարևանությամբ գտնվող տնակում հրդեհ է բռնկվել։
    23:20
    27.11.24
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Մանչեսթեր սիթի»-ի նախկին հարձակվողը` Վրաստանի նախագահի թեկնածու
    Վրաստանում նախագահական ընտրություններից 20 օր առաջ հայտնի է դարձել նախագահի առաջին թեկնածուն: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ընտրությունը կանգնել է Մանչեսթեր Սիթիի նախկին ֆուտբոլիստ, պատգամավոր Միխեիլ Ղավելաշվիլիի վրա: Ընդդիմությունը առայժմ թեկնածու չի առաջադրել՝ պատճառաբանելով դա իշխող ուժի ոչ լեգիտիմությամբ: Առաջին անգամ Վրաստանում նախագահին ոչ թե ժողովուրդն է ընտրելու, 300 հոգանոց «ընտրական կոլեգիան»:
    23:16
    27.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԳՆ-ում հերքում են, թե Երևանն է խնդրել կազմակերպել ԵԱՏՄ նիստը Սանկտ Պետերբուրգում
    24News-ը հարցում էր ուղարկել ԱԳՆ, թե ինչպես կմեկնաբանեն ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի այն հայտարարությունը, որ հայկական իշխանությունների խնդրանքով Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը կկայանա ոչ թե Երևանում, այլ Սանկտ Պետերբուրգում։ Արտաքին քաղաքական գերատեսչությունից մեծ հաշվով հերքել են ռուսական կողմի այս պնդումը՝ նկատելով, թե այս որոշումը կայացվել է դեռևս մայիս ամսին՝ Մոսկվայում կայացած նիստի ժամանակ։
    23:07
    27.11.24
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսաստան-Ուկրաինա դրոնային մարտերը թեժանում են. ռուսները ռեկորդ են սահմանում՝ ըստ արևմտյան աղբյուրի
    Ռուս-ուկրաինական ճակատում հրադադարի նախանշաններ չկան: Ռուսաստանի արտգործնախարն էլ է «Российская газета»-ին տված հարցազրույցում հայտարարել, որ դեռ շատ հեռու են Ուկրաինայում ճգնաժամի դիվանագիտական կարգավորումից: Ուկրաինան գիշերը Ռուսաստանի 6 շրջանների ուղղությամբ դրոնային հարձակում է իրականացրել, ըստ Դաշնության պաշտպանության նախարարության՝ 22 անօդաչու թռչող սարք է որսացել ռուսական հակաօդային պաշտպանությունը: Ուկրաինական կողմը հայտնում է, որ ոչնչացրել է թշնամու 89 անօդաչու թռչող սարքերից 36-ը ուկրաինական 8 շրջաններում:
    23:03
    27.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմնադրամ
    «Գեղարդ» գիտավերլուծական կենտրոնը Դադիվանքի վերաբերյալ Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվության վերաբերյալ հոդված է հրապարակել:
    22:55
    27.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը կքննարկի «Հայաստան» խմբակցությունը
    «Հայաստան» խմբակցությունը կքննարկի Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը, բայց չի խնդրի նրան մանդատը վայր դնել: Այս տեղեկությունը հայտնել են խմբակցության ղեկավարն ու մյուս պատգամավորները՝ պարզաբանելով, որ քննարկման կարիք է առաջացել Նազարյանի այն հայտարարությունից հետո, թե իրենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չունեն: Գեղամ Նազարյանը այսօր խորհրդարանում լրագրողներին ասել է, որ այդ թեմայով կխոսի իր հարցով խմբակցության նիստից հետո:
    22:39
    27.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին տարածվող լուրերը
    Սոցիալական մեդիայում տարածվում են լուրեր, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող դիրքերից։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է այդ տեղեկությունները:
    22:26
    27.11.24
    Ավելին
  • Հասարակական
    Կատաստրոֆիկ վիճակ է, ձյունը կաթվածահար է արել երթևեկությունը Լոռիում և Արագածոտնում
    Առաջին ձյունը Հայաստանում կաթվածահար է արել ճանապարհները, մի քանի հարյուր մեքենա ժամեր շարունակ անշարժացել է ճանապարհներին, տեղ-տեղ միջհամայնքային կապը նույնպես կտրվել է, մարդիկ անսպասելի տեղացած ձյան ու կտրուկ ջերմաստիճանային անկման պատճառով փակվել են տներում: «Հայլուր»-ի նկարահանող խումբը 4 ժամում հազիվ է Երևանից հասել Սպիտակ:
    22:13
    27.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    SMS-ով ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԵՐԿԻՐ կամ ԿԱՏԱՐՅԱԼ ՖԻԱՍԿՈ. Լիլիթ Գալստյան
    «Կառավարության վերջին նիստում պոպուլիզմի հերթական չափաբաժինն էր տիրաժավորվում։ Փաշինյանը խոստացավ պատժել բոլոր նրանց, ովքեր կշարունակեն խաբել իրեն: Իսկ ավելի կոնկրետ կառավարության անդամներին և մյուսներին սպառնաց ՝ «Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, գալու է անձնական պատասխանատվության ժամանակը»։
    22:00
    27.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Զախարովան մեկնաբանել է Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման հետաձգման պատճառների մասին հարցը
    ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նոյեմբերի 27-ին ճեպազրույցում մեկնաբանել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման հետաձգման պատճառներին վերաբերող լրագրողի հարցը։ 
    21:42
    27.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    Պուտինին ձերբակալելու՝ ՀՀ պարտավորությու՞նն է ստիպել ԵԱՏՄ նիստը Երևանից տեղափոխել Սանկտ Պետերբուրգ
    Իսկ ԵԱՏՄ նիստի հասցեն Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի ցանկությամբ է փոխվել Երևանից Սանկտ Պետերբուրգ: Երկու տարբերակն էլ հավանական է հավանում ընդդիմությունը՝ հաշվի առնելով, որ Երևանը վավերացրել է Հռոմի ստատուտը՝ պարտավորվելով ձերբակալել Պուտինին, երբ նա ոտք դնի Հայաստան: Թեև Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Երևանն է նիստի տեղափոխության նախաձեռնողը, տեղեկություններ կան, որ Պուտինը, այնուամենայնիվ չէր պատրաստվում գալ Հայաստան:
    21:36
    27.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի ավտոճանապարհներին մերկասառույց է
    «Ճանապարհային դեպարտամենտից» տեղեկացնում են՝    ժամը 20։00-ի դրությամբ Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
    21:30
    27.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարը
    ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը․ «Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ այն առանցքային քայլ կլինի մարդասիրական խնդիրների լուծման և ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»,- ասված է գերատեսչության X-ի գրառման մեջ։
    21:17
    27.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի համար «Լաքշերի վոյաժը» 12 միլիոն 465.000 դրամով ուղետոմսեր է ձեռք բերել. 168.am
    168.am-ը գրում է. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 23-30-ը գործուղվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաք։
    21:03
    27.11.24
    Ավելին
  • Տնտեսական
    Հարկային խայծեր, որ նոր կայծ են տալիս Փաշինյանի նախընտրական քարոզչությանը
    Կես քայլ հետ ՀԴՄ-ների վարչարարության, 10 քայլ առաջ հարկահավաքչության հարցով: Ընտրություններից առաջ ընտրողների սրտեր գրավելու մեթոդ է համարում ընդդիմությունը իշխանության տնտեսական փոփոխվող քաղաքականությունը: ՀԴՄ դասակարգչի սխալը ներող կառավարությունը նախատեսում է 2025-ի հուլիսից վեց անգամ բարձրացնել փաստաբանների, հաշվապահների, ճարտարապետների, անշարժ գույք վարձակալության տվողների և այլ ծառայություններ մատուցողների հարկերը
    20:50
    27.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մարդ առևանգել
    «Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության գործընկերների հետ: Պարզվեց, որ նոյեմբերի 19-ին, ժամը 23-ի սահմաններում, Եղեգնաձորի Սպանդարյան փողոցում՝ մթերային խանութի դիմաց, յոթ տղամարդ կենցաղային հարցերի շուրջ մոտ 10 րոպե վիճաբանել են միմյանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ: Այդ ընթացքում Երևանի 19-ամյա բնակիչն իր մոտ եղած ատրճանակով կրակել է, ինչից հետո 34-ամյա և 40-ամյա տղամարդիկ 19-ամյա երկու երիտասարդի հետ «Սուզուկի» մակնիշի մեքենայով դիմել են փախուստի:
    20:42
    27.11.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20։30 Հայաստանին զենքի հնարավոր մատակարարման շուրջ ռուս-հունական սկանդա՞լ է հասունանում
    Հայլուր 20։30 Հայաստանին զենքի հնարավոր մատակարարման շուրջ ռուս-հունական սկանդա՞լ է հասունանում
    20:30
    27.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց
    Նոյեմբերի 27-ին, ժամը 09:40-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապահին՝ Ծիլքար գյուղի մոտակայքում, բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է, կան արգելափակված ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
    20:19
    27.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Պետական բյուջեի պակասուրդը մեծ արագությամբ աճում է, տնտեսական ակտիվության տեմպը դանդաղում է. «Լույս» հիմնադրամ
    Այսպիսով՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը շարունակել է դանդաղել՝ հոկտեմբերին արձանագրելով այս տարվա ամենացածր ցուցանիշը` 4.2%, որը շուրջ 2.8 տոկոսային կետով ցածր է նախորդ ամսվա ցուցանիշից: Արդյունքում հունվար-հոկտեմբերի աճը ևս դանդաղել է նախորդ ամսվա կուտակային ցուցանիշի համեմատ։ Հաշվի առնելով նախորդ տարվա վերջի բարձր բազան՝ ՏԱՑ-ը կշարունակի դանդաղել նաև ընթացիկ տարվա հաջորդ՝ վերջին երկու ամիսներին։
    20:07
    27.11.24
    Ավելին