Լրահոս

2024-11-28
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արթուր Պողոսյանը նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահ
    Կառավարությունն Արթուր Պողոսյանին նշանակեց Քննչական կոմիտեի նախագահ: Արթուր Պողոսյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության չզեկուցվող հարցերի շարքում: Արթուր Պողոսյանը կառավարության նիստի ընթացքում շնորհակալություն հայտնեց քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու համար: «Հավաստիացնում եմ, որ մասնագիտական ողջ փորձս, ամբողջ ներուժս ու գիտելիքներս ծառայեցնելու եմ Հայաստանում օրինականության ամրապնդման, իրավակարգի հաստատման և քրեական արդարադատության ոլորտում հասարակության սպասելիքների արդարացման գործին: Վստահեցնում եմ, որ իմ գործունեության ընթացքում առաջնորդվելու եմ օրենքի առաջ հավասարության և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների անշեղ իրագործմամբ և նպաստելու եմ հասարակության շրջանում արդարության և արդարադատության զգացողության ամրապնդմանը»,-ասաց Պողոսյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ վերջին շրջանում հատկապես դատաիրավական համակարգում տեղի ունեցող խմորումների, բարեփոխումների առանցքում հետևյալ լեյկմոտիվը կա. «Մեր ռազմավարական խնդիրը հետևյալն է, որ Հայաստանում ի վերջո հաստատվի համընդհանուր և համատարած արդարության զգացում, և արդարություն ու արդարադատություն հասկացությունները լինեն համարժեք: Մեր քաղաքական դիրքորոշումն այն է, որ Հայաստանում արդարությունն ու արդարադատությունը պետք է լինեն նույնական»: Վարչապետը հավելեց, որ դա միայն Քննչական կոմիտեի լուծելու խնդիրը չէ, բայց ակնհայտորեն Քննչական կոմիտեն մեծ դերակատարում ունի այս հարցում: Արթուր Պողոսյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-ի կառավարության նիստում իր դժգոհությունն էր հայտնել իրավապահ մարմինների և դատական համակարգի աշխատանքի վերաբերյալ՝ շեշտելով, որ իր համբերության բաժակը լցվել է և որոշումներ է կայացնելու։ Նոյեմբերի 18-ին վարչապետը հայտնել էր, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։ Նրանց թվում էին Գնել Սանոսյանը` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից, Վահե Ղազարյանը` Ներքին գործերի նախարարի, Ռուստամ Բադասյանը` ՊԵԿ նախագահի, Արգիշտի Քյարամյանը` Քննչական կոմիտեի նախագահի, Սասուն Խաչատրյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, Կարեն Անդրեասյանը` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոններից: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22–ին հայտնել էր, որ պատրաստվում է Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում առաջադրել դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանին: Անդրադառնալով քննարկումներին, թե Պողոսյանի անունը կապվում է հնարավոր կոռուպցիոն գործերի հետ՝ նա հայտնել էր, որ այդ ահազանգերը կստուգվեն, որից հետո միայն որոշում կկայացվի:
    11:39
    28.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ
    Կառավարությունը Էդուարդ Հակոբյանին նշանակեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Էդուարդ Հակոբյանին պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակելու մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում: Էդուարդ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին ու կառավարությանը՝ Հայաստանի զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող պաշտոնում իրեն նշանակելու համար: Հակոբյանը 2022-ի դեկտեմբերից զբաղեցրել է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը։ «Ես պատրաստ եմ իմ ողջ ներուժով ստանձնել այս պատասխանատվությունը՝ նկատի ունենալով ներկա ժամանակին հատուկ բոլոր մարտահրավերները: Եվ պատրաստ եմ ՊԵԿ-ն առաջնորդել՝ որպես թիրախ ունենալով ստվերի շարունակական նվազումը, ՊԵԿ համակարգերի և կարողությունների շարունակական զարգացումը, թվայնացումը, վերլուծական և վարչարարական գործիքների կատարելագործումը, ինչպես նաև կոռուպցիոն երևույթների դեմ շարունակական և ծանրակշիռ պայքարը»,-ասաց նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-ի կառավարության նիստում իր դժգոհությունն էր հայտնել իրավապահ մարմինների և դատական համակարգի աշխատանքի վերաբերյալ՝ շեշտելով, որ իր համբերության բաժակը լցվել է և որոշումներ է կայացնելու։ Նոյեմբերի 18-ին վարչապետը հայտնել էր, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները։ Նրանց թվում էին Գնել Սանոսյանը` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից, Վահե Ղազարյանը` Ներքին գործերի նախարարի, Ռուստամ Բադասյանը` ՊԵԿ նախագահի, Արգիշտի Քյարամյանը` Քննչական կոմիտեի նախագահի, Սասուն Խաչատրյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, Կարեն Անդրեասյանը` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոններից: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22–ին հայտնել էր, որ պատրաստվում է Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում առաջադրել դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանին: Անդրադառնալով քննարկումներին, թե Պողոսյանի անունը կապվում է հնարավոր կոռուպցիոն գործերի հետ՝ նա հայտնել էր, որ այդ ահազանգերը կստուգվեն, որից հետո միայն որոշում կկայացվի:
    11:35
    28.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վրաերթի ենթարկված 11-ամյա երեխայի կյանքը երկար ու դժվար բուժումներից հետո փրկվել է
    Ամիսներ առաջ վրարեթի ենթարկված, 11-ամյա Վարդան Մամիկոնյանի ծնողներն ու հարազատները պատմել են իրենց անցած դժվար ճանապարհի մասին. ամիսներ շարունակ տարբեր ԲԿ-ներում պայքարել են տղայի կյանքի համար, հայտնում է Shamshyan.com-ը։ «2024 թվականի մայիսի 23-ին վրաերթի հետևանքով 11-ամյա Վարդան Մ.-ին գանգուղեղային վնասվածքով անգիտակից վիճակում դեպքից վայրկյաններ անց տեղափոխել են «Մուրացան» բժշկական կենտրոն: Մեքենան անցել էր հենց երեխայի գլխի վրայով: Այնտեղ արհեստական շնչառություն տալով, ինտուպացնելով, պայքարել են երեխայի կյանքի համար: Անգամ սրտի կանգը պրոֆեսիոնալ բժիշկներին չստիպեց հանձնվել։ Արագ քայլեր ձեռնարկելով՝ բժիշկները կապ են հաստատել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենի հետ, ում ցուցմամբ երեխան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների միջոցով տեղափոխել է իրենց բուժհաստատություն, որտեղ անմիջապես վիրահատվել է՝ կատարելով տրիպանացիա (գանգուղեղային ոսկորի հեռացում)։ Բացի վերը նշված վիրահատությունից՝ կատարվել է թոքերի դրենաժավորում և բրոնխներից հեռացվել է օտար մարմինը՝ ատամը: Կոման աստիճանական սանդղակում եղել է 3 աստիճան։ Անգամ վիրահատությունից օրեր անց երեխայի վիճակը գնահատվում էր անհույս, ծայրահեղ ծանր: 40 օր վերակենդանացման բաժանմունքում համապատասխան ստացիոնար ու դեղորայքային բուժում ստանալուց հետո արդեն հնարավոր էր արձանագրել, որ կյանքի որակի դրական փոփոխությունը ակնհայտ է, այդ իսկ պատճառով երեխան տեղափոխում է «Արաբկիր» բժշկական համալիրի վերականգնողական կենտրոն՝ վեգետատիվ փուլով։ Երեխան չէր արձագանքում, սնվում էր նազոգաստրալ զոնդով, շնչում էր տրախեաստոմիկ խողովակով: Օրեր անց վերականգնողական աշխատանքներ կատարելու արդյունքում բժիշկները արձանագրեցին, որ երեխան կոնտակտի է դուրս եկել արտաքին աշխարհի հետ ու կատարում է պարզ հրահանգներ: Օրեցօր երեխայի մոտ նկատվում էր դրական դինամիկա, որի արդյունքում դեպքից մոտ 3 ամիս անց երեխան կրկին տեղափոխվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ կատարվում է ոսկորի տեղադրման վիրահատություն։ Վիրահատությունից հետո երեխան վերադառնում է վերականգնողական կենտրոն, որտեղ երկարատև, պրոֆեսիոնալ ու համառ 4 ամիսները տվեցին իրենց դրական պտուղները։ Երեխան սկսեց սնվել առանց նազոգաստրալ զոնդի, հեռացվեց տրախեաստոմիկ խողովակը, ձևավորվեց խոսքը, երեխան տեսնում էր, լսում և գիտակցում լիարժեք, կարողանում էր պահել գլուխը, նստել, ինչպես նաև օգնությամբ քայլել: Անշուշտ ամբողջական վերկանգման համար դեռ երկար ճանապարհ կա հաղթահարելու, բայց չհաստատել այն, որ արդեն հաղթահարված ճանապարհը առանց չափազանցության հրաշք է լիիրավ համաձայն են թե՛ բժիշկները, թե հարազատները: Ցանկանում ենք մեր խորին երախտագիտությունը հայտնել «Մուրացան» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին, հանձինս առաջին իսկ վայրկյանից երեխայի կյանքի համար պայքարող բժիշկ Նիկոլայ Դալլաքյանին: Առանձնահատուկ շնորհակալություն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանին, գլխավոր բժիշկ Սեյրան Հովհաննիսյանին, վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լևոն Սիմոնյանին, գանգուղեղային վիրահատությունը կատարած և նեվրովիրաբուժական բաժնի ղեկավար Սամվել Սարգսյանին, պրոֆեսոր Մարգար Մարտիրոսյանին, բժիշկ Ռուբեն Թամազյանին, վիրաբուժական բաժնի վարիչ Դավիթ Դալլաքյանին, 40 օրերի ընթացքում վերակենդանացման բաժանմունքում հսկող բժիշկ Նոնա Կիրակոսյանին, ֆիզիոթերապիստ Դիանա Լևոնյանին և ամբողջ անձնակազմին խորհին շնորհակալություն։ Մեծ ու խորին շնորհակալություն «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանին, բժշկական գծով տնօրեն Նինա Արիկյանցին, «Արաբկիր» ԲԿ-ի ամբողջ անձնակազմին, վերականգնողական բաժանմունքի ղեկավար Լիանա Աղաջանյանին, բժիշկ Սվետլանա Գրիշինային, ֆիզիոթեպիստ Արմինե Մովսեսյանին, լոգոպեդ Լիա Սարգսյանին, էրգոթերապիստ Լիլիթ Առաքելյանին և բուժքույր Լուսինե Պողոսյանին: Ձեր գործն անգնահատելի է…»: Հիշեցնենք, որ մայիսի 23-ին, վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։55-ի սահմաններում «Toyota Land Cruiser Prado» մակնիշի «01 OO 400» համարանիշի ավտոմեքենան Ազատամարտիկների փողոցում վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչ 11-ամյա Վարդան Մ․-ին։ Երեխան նշված ավտոմեքենայով տեղափոխվել էր «Մուրացան» մանկական հիվանդանոց, որտեղ բժիշկները առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել երեխային, ապա ծայրահեղ ծանր ախտորոշմամբ ռեանիմոբիլով տեղափոխել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
    11:30
    28.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պոլիտեխնիկում պաշտոնապես բացվել է համակարգչային գիտության բազմաֆունկցիոնալ լսարան․ Գոռ Վարդանյան
    Պոլիտեխնիկում պաշտոնապես բացվել է համակարգչային գիտության բազմաֆունկցիոնալ լսարան, որը անվանակոչվել է վաստակաշատ գիտնական, Պոլիտեխնիկի «Հաշվողական համակարգերի մաթեմատիկական ապահովման» ամբիոնի հիմնադիր վարիչ, տ.գ.թ. , դոցենտ Վիգեն Յաղջյանի անվամբ: Այս մասին հայտնում է ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը։ Անհրաժեշտ գույքով ու տեխնիկայով հագեցված և յուրահատուկ դիզայներական ոճով վերանորոգված այս մասնագիտական լսարանը ծառայելու է ոլորտային կրթության կազմակերպման համար: «Վստահ եմ, որ ստեղծված կրթական միջավայրը դրական ազդեցություն կունենա դասախոսական և ուսանողական անձնակազմի մոտիվացիայի վրա: Միջոցառման հանդիսավոր մասն ամփոփվեց, Վիգեն Յաղջյանի թվային ուղերձով` ուղված Պոլիտեխնիկի համայնքին, որը ստեղծվել էր արհեստական բանականության գործիքակազմի կիրառմամբ: Նախագիծն իրականացվել է Վիգեն Յաղջյանի զավակ, Պոլիտեխնիկի շրջանավարտ Արա Յաղջյանի աջակցությամբ»,-գրառել է Գոռ Վարդանյանը։
    11:21
    28.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․47 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․6 դրամ։
    11:15
    28.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մեքսիկայի նախագահն արձագանքել է Թրամփի պնդումներին, թե Շեյնբաումը համաձայնել է փակել սահմանները
    Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումն արձագանքել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի այն պնդմանը, որ իրենք համաձայնություն են ձեռք բերել՝ դադարեցնելու միգրացիան դեպի ԱՄՆ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Շեյնբաումի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփը գրել է, որ Մեքսիկայի ղեկավարը համաձայնել է «վերջ դնել միգրացիային Մեքսիկայով դեպի Միացյալ նահանգներ՝ արդյունավետ կերպով փակելով մեր հարավային սահմանը»: «Մեքսիկան թույլ չի տա մարդկանց գալ մեր հարավային սահման, ինչն ուժի մեջ է մտնում անմիջապես», - գրել է Թրամփն իր Truth Social սոցիալական հարթակում։ Նա նաև նշել է, որ Մեքսիկայի ղեկավարի հետ քննարկել է այն քայլերը, որոնք կարելի է ձեռնարկել թմրանյութերի մեծ հոսքն ԱՄՆ դադարեցնելու համար։ Շեյնբաումն արագ արձագանքել է սահմանը փակելու մասին Թրամփի խոսքերին՝ որոշակի առումով հակասելով նրան։ «Մենք կրկնում ենք, որ Մեքսիկայի դիրքորոշումն է ոչ թե փակել սահմանները, այլ կառուցել կամուրջներ կառավարությունների և ժողովուրդների միջև», - գրել է նա X սոցիալական հարթակում։ Օրերս Թրամփը հայտարարել էր, որ հունվարին իր երդմնակալությունից անմիջապես հետո ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կսահմանի Մեքսիկայից և Կանադայից, ինչպես նաև 10% մաքսատուրք՝ Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ՝ դա պատճառաբանելով ԱՄՆ մտնող թմրանյութերի մեծ քանակով և միգրանտների մեծ հոսքով։ Նոյեմբերի 27-ին Շեյնբաումը խոստացել էր համարժեք միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ն առևտրային պատերազմ սկսի։ Նա հայտարարել էր, որ Մեքսիկան իր հերթին կբարձրացնի մաքսատուրքերը։ Միևնույն ժամանակ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկրի 10 նահանգների ղեկավարների հետ նոյեմբերի 27-ին արտակարգ հանդիպում է անցկացրել՝ քննարկելու, թե ինչպես արձագանքել Թրամփի նախազգուշացրած մաքսատուրքերին։
    11:00
    28.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
    Նոյեմբերի 28-ին, ժամը 05:34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնավան գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 13-րդ փողոցի տներից մեկին կից շինության տանիքում (54 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։19-ին, մարվել՝ 06։59-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը և առաստաղը՝ մասամբ (մոտ 24 քմ)։
    10:45
    28.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կառավարությունը ներքին կարգով ձգում է արցախցիների` բնակարանային սերտիֆիկատներից օգտվելու իրավունքի իրացումը. Աբրահամյան
    Պարզվում է, որ կառավարությունը ներքին կարգով ձգում է այն արցախցիների` բնակարանային սերտիֆիկատներից օգտվելու իրավունքի իրացումը, ովքեր կարող են պետության նախատեսված գումարը կանխավճար մուծել և դրա հիման վրա վարկ վերցնել: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Պայմանական, եթե 4 հոգանոց ընտանիք է և բնակարան է ցանկանում գնել Երևանում, ապա նրան տրվում է 12 մլն դրամ` սերտիֆիկատի ձևով: Այս պայմաններում, բնականաբար, ընտանիքը պետք է հավելյալ հիպոթեքային վարկի տակ մտնի, որտեղ Երևանի դեպքում, մինչև 2025-ի հունվարի 1-ը, գործում է տոկոսադրույքի վերադարձի դրույթը: Սակայն ինչպես ինձ հավաստիացրեցին այս ծրագրի շահառուները, այս ծրագրով կառավարության հետ աշխատող բանկերը, «վերևից» իջեցված հրահանգով, ամեն ինչ անում են, որ մարդիկ չկարողանան այս տարի ձևակերպել վարկը և հետագա տարիներին չօգտվեն տոկոսադրույքի գումարների հետ վերադարձից: Ես տեղյակ չեմ` կա՞ն շահառուներ, որոնց վարկավորել են, սակայն ինձ դիմել են մարդիկ, որոնց դեպքում, այդ հիմքով խնդիր կա, ենթադրաբար այդ հանգամանքը տարածվում է շատերի վրա կամ բոլորի (փորձում եմ պարզել): Կարծում եմ, որ սրանով է պայմանավորված, որ այն օնլայն հարթակը, որը գործում է սերտիկատների դիմելու համար, շատ դեպքերում, սահմանված ժամկետում չի պատասխանում շահառուների դիմումներին (ես էլ եմ այդպիսի ահազանգ ստացել): Այսինքն, գործընթացը ձգում են, որպեսզի Երևանում բնակարան գնողների դեպքում` անհնարին դարձվի տոկոսադրույքի հետ վերադարձի գումարներից օգտվելու հնարավորությունը և, այնպես են պրոցեսը տանելու, որ յուրաքանչյուր տարվա ընթացքում, սահմանափակ թվով ընտանիքներ օգտվեն ծրագրից: Առանց այդ էլ կառավարության այս ծրագիրը բազմաթիվ խնդիրներ էր ստեղծել Արցախից բռնի տեղահանվածների համար, հիմա էլ լրացուցիչ արհեստական խոչունդոտներ: Երբ որ սրան էլ գումարում ես հաջորդ տարվանից արցախցիների համար նախատեսված սոցիալական ծրագրի կրճատումները, ապա սարսափելի իրավիճակն ամբողջական է դառնում»:
    10:30
    28.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դեսպան Մակունցն ու Քրիստինա Քվինը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգը
    Նոյեմբերի 27-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգը և հարաբերությունների հիմնական ուղղությունների զարգացման ընթացքը։
    10:15
    28.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Քերոբյանը վաճառել է menu.am-ը․ «Փաստ»
    «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը վաճառել է իրեն պատկանող menu.am նախագիծը։
    10:10
    28.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում. «Ժողովուրդ»
    Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Կարեն Անդրեասյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ ու իր հետ ԲԴԽ բերեց իր մտերիմներին: Մասնավորապես՝ իր սանիկ դատավոր Քրիստինե Մկոյանին ու արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցին: Բանն այն է, որ Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցը համատեղ աշխատել են Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակում, որից հետո Երանուհի Թումանյանցն Անդրեասյանի հետ տեղափոխվել է «AM» իրավաբանական գրասենյակ, ապա արդարադատության նախարարություն, ներկայումս էլ ԲԴԽ-ում է:
    10:05
    28.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ մինչև 17-20մ/վ։
    10:00
    28.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    ՆԳ Նախարար նշանակվելուց ուղիղ մեկ շաբաթ անց Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել է ներքին գործերի փոխնախարար, Վահե Ղազարյանի «տակ փորող» համար մեկ «գործակալ», սորոսական շրջանակների ամենալուրջ հենարանը համակարգում ՔՊ-ական Դավիթ Համբարյանին։
    09:57
    28.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ նրան տեղափոխել են հիվանդանոց
    Նոյեմբերի 27-ին, ժամը 17:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցում գտնվող շինություններից մեկի 1-ին հարկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական: Փրկարարները Ս. Խ.-ին (ծնված 1961 թ․) պատգարակով դուրս են բերել նկուղից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    09:45
    28.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում. Անդրանիկ Քոչարյանը պաշտոնն է պահում. «Ժողովուրդ»
    Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը դեռ սեպտեմբերին հայտարարել էր՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, եզրակացությունը պատրաստ է, արդեն հոկտեմբերին նամակով դիմելու է ԱԺ նախագահին՝ դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ժամանակ էլ կներկայացվի «մի քանի հարյուր էջից բաղկացած զեկույցը»: Իսկ նոյեմբերի 11-ին էլ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել էր՝ «Զեկույցը, որպես այդպիսին, պատրաստ է։ Շատ էջեր կան, միայն տեսաձայնագրությունները վերծանելը հսկայական աշխատանք է, որը նույնպես ավարտված է։ Հանրությունը դեռ տեղյակ չէ, թե զեկույցի որ մասը փակ կլինի, որ մասը կհրապարակվի, բայց Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում այն ամբողջությամբ կհրապարակվի»,- նշեց Քոչարյանը:
    09:40
    28.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ»
    Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ-ում կրկին աշխատանքի է անցել: 2020 թվականի պատերազմից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունից դուրս եկած և երկար ժամանակ անգործ մնացած Արծրուն Հովհաննիսյանը տեղավորվել էր ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովում՝ որպես փորձագետ: Արծրուն Հովհաննիսյանին Անդրանիկ Քոչարյանը հանձնարարություններ էր տալիս, նա կատարում էր:
    09:35
    28.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    28.11.24
    Ավելին
  • Հասարակական
    «Վարդանանք»-ն առաջինն է. կրթահամալիրը Բեռլինից առաջին կարգի մրցանակով է վերադարձել
    Առաջին կարգի մրցանակով է Գերմանիայից վերադարձել «Վարդանանք» կրթահամալիրը: Աշակերտներն առաջին անգամ են մասնակցում միջազգային օլիմպադիայի ու շատ ոգևորված են առաջին մեծ հաջողությունից:
    09:15
    28.11.24
    Ավելին
2024-11-27
  • Img default alt hy
    Մշակույթ
    Փարաջանովյան օրեր՝ Աթենքում
    Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և դեսպան Տիգրան Մկրտչյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սերգեյ Փարաջանով» թանգարանի, «Մարտին Սկորսեզե», «Միխալիս Կակոյանիս» հիմնադրամի և Հույն ռեժիսորների ընկերակցության (Greek Directors Guild (GDG) մասնակցությամբ դեկտեմբերի 3-ին և 4-ին Աթենքում կազմակերպվում են «Փարաջանովյան օրեր»:
    23:56
    27.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին
    Նոյեմբերի 27-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին։
    23:49
    27.11.24
    Ավելին