Լրահոս
2024-11-27
-
ՀասարակականԱվտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժածՆոյեմբերիի 27-ին՝ ժամը 09:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորեայի ձորում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Ավելին19:5627.11.24 -
Քաղաքական«Զանգեզուրի միջանցքը» պետք չէ նաև Չինաստանին. Աշոտյան«Մինչ Հարավային Կովկասի, մասնավորապես՝ Սյունիքի շուրջ շարունակվում է գլոբալ և ռեգիոնալ դերակատար քառյակի (Ռուսաստան, ԱՄՆ, Իրան, Թուրքիա) խաղը, մեկ այլ գլոբալ խաղացող՝ Չինաստանը, շախմատային այս խաղում իր երկարաժամկետ և մեր տարածաշրջանի կոմունիկացիոն քարտեզի վրա խորապես ազդող քայլեր է կատարում։Ավելին19:4027.11.24 -
ՔաղաքականԳյումրիում, ինչպես Ամերիկայում. ճգնաժամը հաղթահարելու արևմտյան տարբերակ է բացահայտել իշխանությունըԱռանց Հայաստանի քաղաքացու կարծիքը հարցնելու Տավուշում հայկական ամենաամուր դիրքերը թշնամուն հանձնած, սահմանի 12 կմ-ը փոխած Հայաստանի իշխանությունը որոշել է Գյումրիում փրայմերիզ՝ նախնական ընտրություն, անցկացնել գյումրեցիների սրտի թեկնածուին գտնելու համար: Մեկ ամիս է՝ Գյումրին առանց իշխանության է մնացել, որովհետև «Քաղաքացիական պայմանագիրը» թեկնածու չի առաջադրել: Իսկ հիմա, երբ վարչապետը, որ ունի իրավունք գոնե ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու, որոշել է միանձնյա որոշում չկայացնել ու թեկնածու ընտրել Հայաստանում երբևէ չփորձարկված արևմտյան ընտրակարգով:Ավելին19:2727.11.24 -
Իրավական96 մլն դրամի համակարգչային հափշտակության վարույթի նախաքննությունը մեկ մեղադրյալի մասով ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն կատարելու հերթական դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ մեղադրյալի մասով:Ավելին19:1327.11.24 -
ՔաղաքականՆոր նշանակումներ` ՀՀ Զինված ուժերումՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերի համաձայն՝ ուժային կառույցներում մի շարք նշանակումներ են արվել: Ըստ այդմ՝ Գագիկ Պողոսյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:Ավելին18:5627.11.24 -
ՔաղաքականՊետական ինստիտուտների կազմաքանդումը շարունակվում է. Մհեր Մելքոնյան«Հայաստանի Հանրապետության իբր վարչապետն ավելի ու ավելի անհամապատասխանություն է ցուցաբերում իրական իրավիճակի գնահատման հարցում:Ավելին18:4527.11.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Խայտառակ վիճակ է Լոռու և Արագածոտնի ճանապարհներին. 300 մեքենա՝ ձյան գերության մեջՀայլուր 18։30 Խայտառակ վիճակ է Լոռու և Արագածոտնի ճանապարհներին. 300 մեքենա՝ ձյան գերության մեջԱվելին18:3027.11.24 -
ՔաղաքականԷդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից:Ավելին18:2427.11.24 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը կմեկնի ՖինլանդիաՆոյեմբերի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆինլանդիայում: ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, կայանալու է հանդիպում Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ: Հանդիպումներ են ծրագրված Ֆինլանդիայի գործադիր և օրենսդիր շրջանակների նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:Ավելին18:1327.11.24 -
ԻրավականՄեկ օրում ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 26-27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:Ավելին18:0027.11.24 -
ՄիջազգայինՎերադառնում են՝ ավերակների վրա խաղաղություն կառուցելու. Իսրայել-Հըզբոլահ հրադադարը որքա՞ն կձգվիԻսրայելական հրիթռակոծությունների պատճառով Լիբանանի հարավային շրջանները լքած մարդիկ սկսել են վերադառնալ իրենց տները՝ չնայած հրեա զինվորները հորդորել են չշտապել: Լիբանանի համեմատաբար ապահով շրջաններից դեպի հարավ մարդկանց քարավաններ են սկսել շարժվել՝ Իսրայել-Հըզբոլահ հրադադարի կնքման մասին առաջին լուրերի հայտնվելուն պես:Ավելին17:4427.11.24 -
ՄշակույթԱրմեն Ղազարյանը նշանակվել է ՆԳ նախարարի տեղակալվարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Արմեն Ղազարյանն ազատվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատարի պաշտոնից և նշանակվել ՆԳ նախարարի տեղակալ:Ավելին17:3027.11.24 -
ՄիջազգայինՎլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել է ԱստանաՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ղազախստան: Օդանավակայանում նրան դիմավորել է նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը:Ավելին17:2527.11.24 -
ԻրավականՆոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզումՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր՝ 2024 թ․ նոյեմբերի 8-ին Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի մասին:Ավելին17:1427.11.24 -
ՔաղաքականՀՀ ԱԳ փոխնախարարն ու ԱՄԷ ԱԳՆ պետնախարարն ընդգծել են համագործակցության ընդլայնման կարևորությունըՆոյեմբերի 26-ին ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարար Նուրա բին Մուհամմեդ Ալ Կաաբիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:Ավելին17:0027.11.24 -
ՔաղաքականԼեհաստանի նախագահն այցելել է ԵրասխԼեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան Երասխում հանդիպել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի հետ:Ավելին16:4527.11.24 -
ՀասարակականԱրագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենաներ մնացել են ճանապարհինԱյսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի և Լոռու մարզերում: Ինչպես հայտնում է Shamshayhan.com-ը, տեղացած առատ ձյան հետևանքով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի մի քանի գյուղերում՝ դեպի Սպիտակ տանող 17 կմ-անոց հատվածում, տիրում է բարձիթողի վիճակ:Ավելին16:3027.11.24 -
ՔաղաքականԵվս մեկ ՔՊ-ական պատգամավոր կողմնորոշվելու կարիք ունի«Սիրելի՛ գյումրեցիներ, քանի որ շատ եք հարցնում, թե վարչապետի կոչից հետո ես առաջադրվելո՞ւ եմ արդյոք որպես հնարավոր քաղաքապետի թեկնածու, ապա ասեմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ այս պահին չեմ տիրապետում, թե ի՞նչ եղանակով, ի՞նչ միջոցներով է իրականացվելու փրայմըրիզը` չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Առաջադրման կարգը, փրայմըրիզի անցկացման եղանակն ու տրամաբանությունը հասկանալուց, ինչպես նաև ՔՊԿ Գյումրու կուսակցականների, Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո կկայացնեմ որոշում, որը կլինի հրապարակային։ Իմ՝ վերջնական որոշում կայացնելու մեջ կարևոր դեր ունի հենց ձեր կարծիքը, ուստի խնդրում եմ ակտիվ տարածել և մեկնաբանություններում լինել ակտիվ»:Ավելին16:1827.11.24 -
ՀասարակականՄերկասառույց, ձյան մեջ թաղված բեռնատարներ. իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին1 օրում 1 ամսվա նորմայի չափ տեղումներ են եկել Արագածոտնի, Լոռիի և Արարատի առանձին հատվածներում՝ ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի: Հանրապետությունում տեղացած ձյունը արդեն դժվարանցանելի է դարձրել մի շարք ճանապարհներ: Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել: «Հայլուր»-ի նկարահանող խումբը նույնպես Երևան-Վանաձոր ճանապարհին՝ Ապարանի հատվածում ձյան մեջ թաղված բեռնատարներ է տեսել:Ավելին16:1327.11.24 -
ՀասարակականՀացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը։Ավելին16:0527.11.24