Լրահոս
2024-11-28
-
ՔաղաքականԿգնամ՝ թքելու քվեաթերթիկի վրա. ո՞ւմ ձայն կտան ընտրողները, եթե այս կիրակի քվեարկություն լինիՆախընտրական ռեժիմի անցած փաշինյանական իշխանությունը իր քայլերով ու հայտարարություններով մատնում է, որ նոր ընտրություններից առաջ վարկանիշը բարձրացնելու լուրջ խնդիր ունի, պնդում են շատ վերլուծաբաններ: Իշխանությա՞նը, թե՞ ընդդիմությա՞նը ձայն կտային երևանցի ընտրողները, եթե այս կիրակի լինեին խորհրդարանական ընտրությունները:Ավելին15:1028.11.24 -
ԻրավականՈրոնվում է տեսանյութում երևացող անձըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին:Ավելին15:0028.11.24 -
ԻրավականԲԴԽ-ում նախագահ չեն կարողանում ընտրել․ ինչ է կատարվում․ ArmLurՔիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր, օրենքով սահմանված կարգով, տասնօրյա ժամկետում նշանակվել էր ԲԴԽ նախագահի ընտրությունը, որի ընթացքում որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ, և լիազորությունների իրականացման պարտականությունը ժամանակավորապես կշարունակի կատարել ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Կարեն Թումանյանը։Ավելին14:4528.11.24 -
ՀասարակականԵրևանում «Nissan Elgrand»-ը բախվել է ռեստորանի դռանն ու կողաշրջվելԱյսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Արթուր Ղ.-ն իր վարած «Nissan Elgrand» մակնիշի ավտոեմքենայով Խաղաղ Դոնի փողոցում՝ «Սիփան» ռեստորանային համալիրի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկին պատկանող սառնարաներին, ապա դռանը և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն մեկ հոգի տեղում օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա այնտեղից դուրս է գրվել: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:Ավելին14:3028.11.24 -
ՀասարակականՍպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազիՔամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ, նոյեմբերի 28-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։Ավելին14:1528.11.24 -
ՔաղաքականՀայաստանում իշխանության զավթում է տեղի ունենում. Ստեփան ԴանիելյանԳյումրիի ավագանու շուրջ ընթացող զարգացումներն ունեն շրջադարձային նշանակություն. Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենում, որը կփորձեն տարածել նաև մյուս համայնքների վրա: Այս մասին գրել է է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ «Ինչ է տեղի ունենում։ Գյումրիի ավագանիում ՔՊ-ն փոքրամասնություն է։ Մեծամասնության կողմից մանդատների վայր դնելուց հետո գործող վարչապետը ոչ թե ժամանակավոր քաղաքապետի ոչ կուսակցական թեկնածու է առաջադրում, մինչև նոր ընտրությունները, այլ ՔՊ-ի անդամների և "համակիրների" միջև ներքին ընտրություններ է անցկացնում։ Սա ՔՊ-ի կողմից, սահմանադրության ու պարզ բանականության տառին և ոգուն հակասող որոշում է կայացնում։ Սա ակնհայտ իշխանության ուզուրպացիա է և, հաջողության դեպքում, այդ փորձը կտարածվի մյուս համայնքների վրա։ Իսկ հետագայում, ՏԻՄ-երում նշանակված ուսապարկերի օգնությամբ կփորձի ձայներ կորզել ԱԺ ընտրությունների ժամանակ»,- մանրամասնել է քաղաքագետը։Ավելին14:0028.11.24 -
ՄիջազգայինԿանգառը արյան ծով էր դարձել. ավտոբուսի մահացու գնդակոծությունից փրկվածներըԽարկովի շրջանի Նովայա Կախովկան սգում է երեքշաբթի ականանետային կրակից պայթած ավտոբուսի զոհերի հիշատակը: 5 մարդ է զոհվել: 28 քաղաքացի, այդ թվում՝ երկու երեխա, տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոցում է: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ ուկրաինական զինուժն է ականանետից կրակ բացել մարդատար ավտոբուսի վրա:Ավելին13:4528.11.24 -
Արտաքին քաղաքականությունՆոր դոկտրինով ՌԴ-ի միջուկային «հովանոցն» առաջին հերթին նախատեսված է ՀԱՊԿ երկրների համար. Սերգեյ ՇոյգուՌուսաստանի միջուկային «հովանոցը», համաձայն թարմացված միջուկային դոկտրինի, առաջին հերթին տարածվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Աստանայում ՀԱՊԿ-ի երկրների Արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստի շրջանակներում։ «Առաջին հերթին ես ուզում եմ ասել, որ հին դոկտրինը նույնպես նախատեսում էր այս հովանոցը, այդ թվում՝ մեր դաշնակիցների համար։ Դա պարզ էր, հստակ սահմանված էր։ Ինչ վերաբերում է նոր դոկտրինին, բնականաբար, խոսքն առաջին հերթին վերաբերում է ՀԱՊԿ երկրներին։ Առանձին հավելում կա, իմ կարծիքով, բավականին կարևոր, որը վերաբերում է Բելառուսին», - Շոյգուի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։ Նա հավելել է, որ դոկտրինում սահմանված են նաև միջուկային զենքի կիրառման չափանիշները, երբ Բելառուսի դեմ ագրեսիա իրականացվի սովորական զենքերով, և երբ վտանգված լինի հանրապետության գոյությունը։ Նոյեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի պետական քաղաքականության թարմացված հիմունքները հաստատելու մասին։ Փաստաթղթում ներառվել են դրույթներ, որոնք թույլ են տալիս Ռուսաստանին միջուկային զսպում կիրառել նույնիսկ Մոսկվայի դաշնակիցների դեմ հարձակումների դեպքում։Ավելին13:3028.11.24 -
ՔաղաքականՔՊ-ում շատ լավ գիտեն, որ Գյումրիում վարկանիշ չունեն, դրա համար էլ գնացին այդ քայլին․ Oragir.NewsԱրդեն հայտնել էինք, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ։ Նիկոլ Փաշինյանը երեկ սոցցանցի իր էջում տեսաուղերձով տեղեկացրել է, որ Գյումրիում քաղաքապետի ԺՊ կնշանակի, ինչից հետո կկազմակերպվեն նախնական ընտրություններ։ Օրերս գրել էինք, որ Գյումրիի քաղաքապետարանում ստեղծվել է կառավարման ճգնաժամ, որի հետևանքով քաղաքը կանգնել է լրջագույն խնդիրների առջև։ Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Գյումրիի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանի հետ։ Միրզոյանի խոսքով` ՔՊ-ում շատ լավ գիտեն, որ Գյումրիում վարկանիշ չունեն, դրա համար էլ գնացին այդ քայլին։ Մանրամասները` տեսանյութում։Ավելին13:1528.11.24 -
ԻրավականԵրկրորդ նախագահի արդարացումից 3 տարի անց վերսկսված դատավարությունը շարունակվում էՍահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով՝ Ռոբերտ Քոչարյանի արդարացումից երեք տարի անց վերսկսված դատավարությունը այսօր շարունակվում է: «Առանց հոդվածի չի լինում մեղադրանք, առանց մեղադրանքի չի լինում մեղադրյալ»,- դատարանի դահլիճում կրկին հայտարարել է երկրորդ նախագահը՝ դատավորին մեղադրելով «գործի նյութերին ծանոթ չլինելու» համար:Ավելին13:1028.11.24 -
ՀասարակականԱվանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետՎիեննայում ընթացող «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովի շրջանակներում նոյեմբերի 27-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԱԷՄԳ տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում Առողջապահության նախարարության հետ իրականացվող ընթացիկ և ապագա ծրագրերին։ Նախարար Ավանեսյանը գոհունակությամբ է արձանագրել ԱԷՄԳ հետ տարիների վերընթաց համագործակցությունը ուռուցքաբանության ոլորտում ՀՀ կարողությունների մեծացման ուղղությամբ և շնորհակալություն հայտնել Գործակալության կողմից Ուռուցքաբանության ազգային կենտրոնին տարիներ շարունակ տրամադրված աջակցության համար, որը թույլ է տվել մի շարք բարդ ծառայություններ հասանելի դարձնել քաղցկեղ ունեցող պացիենտների համար: Նախարարը ներկայացրել է վերջին շրջանում ուռուցքաբանության ոլորտում պետության և մասնավոր հատվածի կողմից կատարված ներդրումները, աշխատանքները։ Գլխավոր տնօրեն Գրոսսին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ուշադրությունը և առողջապահության ջանքերը վերոնշյալ ոլորտում ՀՀ կարողությունների զարգացման ուղղությամբ և վերահաստատել ԱԷՄԳ պատրաստակամությունը շարունակելու աջակցությունն ու ընդլայնել փոխգործակցությունը։Ավելին13:0028.11.24 -
ՔաղաքականՎարչապետը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ բոլոր միջոցառումներին ՀՀ օրհներգը հնչի կենդանի կատարմամբՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ բոլոր միջոցառումներին Հայաստանի օրհներգը հնչի կենդանի կատարմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց կառավարության նիստում «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը: Նախագիծը պատգամավորական նախաձեռնություն է, շրջանառության մեջ են դրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը: «Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ օրհներգի մեկ պաշտոնական տարբերակ՝ ՀՀ–ում և միջազգային հարթակներում պաշտոնական և ներկայացուցչական տարաբնույթ միջոցառումների և օրենքով սահմանված այլ դեպքերի համար»,–ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը: Եթե գործող օրենքով պարտադիր է օրհներգի կատարումը դպրոցներում և բուհերում, ապա նախատեսվող փոփոխությամբ այն պարտադիր է դառնում նաև քոլեջներում և մանկապարտեզներում: Եթե գործող օրենքով օրհներգի կատարումը պարտադիր էր մարզական պաշտոնական միջոցառումների բացման և փակման ժամանակ, ապա նախագծով այն պարտադիր է դառնում նաև այդ ընթացքում տեղի ունեցող պարգևատրման արարողությունների ժամանակ: Նախագծով ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվում վերոնշյալ օրենքի հավելվածի տեքստին և երաժշտությանը համապատասխան սահմանել ՀՀ օրենքի կարճ խմբագրության տարբերակ՝ հիմնականում մարզական, մշակութային միջոցառումների առանձնահատկություններով և եթերաժամանակի սահմանափակությամբ պայմանավորված մեկ միասնական ստանդարտի կիրառման համար: Լիազոր մարմինը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, կգործարկի իր ունեցած գործիքակազմը՝ ՀՀ օրհներգի նոր տարբերակի ստեղծումն ու տարածումն ապահովելու համար: «Հիմնի դինամիկա ստեղծելու նպատակով նախատեսվում է նաև փոփոխություն կատարել ՀՀ օրհներգի տեքստում՝ այն վերադասավորելով պետական քաղաքականության տրամաբանությամբ, արժևորելով պետությունը, ազատության փիլիսոփայությունը, Հայաստանի դրոշն ու պետականությունը, ինչպես նաև քաղաքացուն՝ փոխելով տեքստի հաջորդականությունը: Գործող օրենքում վերջին քառատողը դառնում է երկրորդ, հետևաբար երկրորդ և երրորդ քառատողերը համապատասխանաբար դառնում են երրորդ և չորրորդ»,–ասաց փոխնախարարը: Օրհներգը եզրափակվում է հետևյալ ուղերձով՝ Նայիր նրան` երեք գույնով Նվիրական մեկ նշան, Թող փողփողի թշնամու դեմ, Թող միշտ պանծա Հայաստան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինքը ևս մասնակցություն է ունեցել այս նախագծի ձևավորման քաղաքական մասում: Ըստ նրա՝ շատ կարևոր նախագիծ է: «Եթե մենք որևէ ոլորտում փոփոխություններ ենք անում, բայց այդ փոփոխությունների պրոցեսում, պայմանական ասած, չենք հասնում ԴՆԹ մակարդակին, դրանք տևական և ամբողջական չեն կարող լինել, կարող են տևել 1 ամիս, 2 ամիս, մեծ ջանքեր գործադրելու դեպքում՝ 1 տարի: Բայց պայմանական ասած՝ խորքային մակարդակի փոփոխություններ չանելու դեպքում դրանք, միևնույն է, արտահայտվում են»,-ասաց Փաշինյանը: Վարչապետն ասաց, որ իր վարչապետության ընթացքում մինչև մի X պահ պաշտոնական միջոցառումների ժամանակ ինքը չի լսել ՀՀ օրհներգի նույն ձևի կատարում, չկա արագության ստանդարտ, տեմպի ստանդարտ, տեխնիկական պարամետրերի ստանդարտ: «Մենք որևէ միջոցառման կազմակերպման ընթացքում, օրինակ, ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում, քան օրհներգին: Յութուբում 1000 հատ օրհներգ կա, գրում ես՝ ՀՀ օրհներգ և այն հնչում է: Եվ իմ անձնական փորձն այն է եղել, որ երբեք որևէ մեկն իրեն հարց չի տվել՝ ինչ օրհներգ է հնչելու, ոնց է հնչելու և այլն: Սա մի ֆունդամենտալ խնդիր է, որն այս նախագծով մենք պետք է լուծենք»,–ասաց նա: Վարչապետը հայտնեց, որ արդեն բավականին երկար ժամանակ տվել է հանձնարարական, որ իր մասնակցությամբ միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ և, հասկանալիորեն, որոշակի որակական ստանդարտին համապատասխան: Անդրադառնալով օրհներգի տեքստին՝ նա ընդգծեց, որ նախագծով տեքստի մեջ ոչ մի բառի փոփոխություն չի առաջարկվում, առաջարկվում է միայն քառատողերի դասավորվածության փոփոխություն: Վարչապետի խոսքով՝ պետական արարողակարգային միջոցառումների ժամանակ արդեն բավականին երկար ժամանակ հենց այդ տարբերակն է հնչում: «Օրհներգը բոլոր դեպքերում պետք է ունենա ստանդարտ: Այն պետական կարևորագույն խորհրդանիշ է, պետության կարևորագույն ինստիտուտներից մեկն է: Եվ ստանդարտը նաև նշանակում է համապատասխան վերաբերմունք օրհներգի նկատմամբ՝ սրանից բխող բոլոր արդյունքներով: Կարծում եմ՝ շատ կարևոր մոտեցում է, որը պետականության ընկալման մեր զարգացման տրամաբանության մեջ է»,–ասաց նա:Ավելին12:4528.11.24 -
ՔաղաքականԱմենահարուստ առևտրականը Հայաստանում․ 168․amՕրենսդրությունը՝ իր բացերով ու սողանցքներով, տալիս է անհրաժեշտության դեպքում «մեկ անձից գնումը» հիմնավորելու հնարավորություններ, ինչն էլ պաշտոնյաներն օգտագործում են պետական փողերն իրենց նախընտրելի «մեկ անձի» միջոցով ծախսելու համար։ Սա Հայաստանում հաստատված ու համակարգային դարձած կոռուպցիայի բազմաթիվ, բայց ամենատարածված դրսևորումներից մեկն է, որն օգտագործելով՝ «ապապետականության դեմ» պայքարող իշխանությունը մսխում է հերոս հարկատուների միջոցները։Ավելին12:3528.11.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ռոբերտ Քոչարյանը դատարան է գնացել. «Չկա մեղադրանք, չկա մեղադրյալ»Հայլուր 12։30 Ռոբերտ Քոչարյանը դատարան է գնացել. «Չկա մեղադրանք, չկա մեղադրյալ»Ավելին12:3028.11.24 -
ԻրավականԵս եմ իրենց բերման ենթարկել իմ մեքենայով. Սեյրան ՕհանյանՓաստաթղթով, պատվարժան դատարան, Դուք սահմանափակում եք պատգամավորի ազատությունը, որի իրավունքը Դուք չունեք: Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Ես ինքնակամ եմ ներկայացել: Ես եմ իրենց բերման ենթարկել իմ մեքենայով»,- կատակեց Օհանյանը: Մանրամասն՝ տեսանյութում:Ավելին12:2628.11.24 -
ՄիջազգայինՈւկրաինան հայտնել է իր էներգետիկ օբյեկտների վրա զանգվածային հարձակման մասինՌուսական զորքերը զանգվածային հարձակում են իրականացնում Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Հալուշչենկոն։ «Էներգիան կրկին հայտնվել է թշնամու զանգվածային հարձակման տակ։ Ամբողջ Ուկրաինայում հարձակումներ են տեղի ունենում էներգետիկ օբյեկտների վրա», - գրել է նա Facebook-ում՝ հավելելով, որ «Ուկրէներգո»-ն վթարային անջատումներ է սկսել։ Իր հերթին BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել ռուսական ռմբակոծիչների աշխատանքի պատճառով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հաղորդում է, որ գիշերը երկրի տարբեր մարզերում, այդ թվում՝ Կրասնոդարում, Բրյանսկում, Ռոստովում, ինչպես նաև Ղրիմում ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական 25 անօդաչու թռչող սարք։ Ըստ Կրասնոդարի իշխանությունների՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից տուժել է 1 կին, բեկորները վնասել են նրա տունը։Ավելին12:2028.11.24 -
ԻրավականԴատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է հերթական գողությունը. մեղադրյալը կալանավորվել էՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացված քննչական անհետաձգելի և համակարգված գործողությունների, ինչպես նաև վարույթի շրջանակներում նշանակված դատագենետիկական փորձաքննության արդյունքում բացահայտվել է դեռևս 2024 թ. հունվարի սկզբին կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը: «2024 թվականի հունվարի 8-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2024 թվականի հունվարի 6-ին ժամը՝ 15:00-ից մինչև հունվարի 8-ը ժամը՝ 09:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Արցախի փողոցում գտնվող գրասենյակի տարածք և չհրկիզվող պահարանից գաղտնի հափշտակել, նախնական տվյալներով, 24.000.000 ՀՀ դրամ կանխիկ գումար և 12.000.000 ՀՀ դրամի արժողությամբ ոսկյա զարդեր: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել են վարութային և ապացուցողական մի շարք գործողություններ: Մասնավորապես՝ դեպքի վայրի զննության ընթացքում հիշյալ հասցեի պատուհանագոգից հայտնաբերվել են արնանման հետքեր, որի վերաբերյալ նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն: Ճշգրիտ պլանավորված և իրականացված քննչական գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն տարածքի բնակիչ է՝ 41 տարեկան: Քննիչի որոշմամբ համեմատական գենետիկական փորձաքննություն նշանակելու նպատակով վերջինիցս ստացվել են արյան նմուշներ, որը, համաձայն փորձագետի եզրակացության, լիովին համընկնում է դեպքի վայրից հայտնաբերված նմուշի հետ և առաջացել են արական սեռի միևնույն անձից: Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 41-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ նրա նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Մեղադրյալի անվամբ հաշվառված շարժական և անշարժ գույքերի նկատմամբ կիրառվել է արգելանք։ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին12:1528.11.24 -
ՀասարակականՆոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ ԳեղարդըՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է նոյեմբերի 30-ին: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Տոնի նախորդ օրը՝ նոյեմբերի 29-ին, ժամը 17։30 երեկոյան ժամերոգության ընթացքում Միածնաէջ Մայր Տաճրում կկատարվի նախատոնակ։ Հընթացս նախատոնակի դուրս կբերվեն Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի մասունքները։ Նոյեմբերի 30-ին՝ ժամը 11.00-ին, Միածնաէջ Մայր Տաճրում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Սրբազան մասունքը հավատացյալների երկրպագության համար Մայր Տաճարում կմնա մինչև 18։00։Ավելին12:0028.11.24 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 28.11.2024Մամուլի տեսություն 28.11.2024Ավելին11:5028.11.24 -
ՀասարակականՄանրամասներ՝ ԼՂ-ից տեղահանված անձանց համար 2025 թվականից նախատեսվող սոցիալական աջակցության ծրագրի վերաբերյալՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է հարցուպատասխան ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար 2025 թվականից նախատեսվող սոցիալական աջակցության ծրագրի վերաբերյալ: Հարց 1։ Օգտվում եմ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից․ արդյոք կլինեմ 2025 թվականից նախատեսվող նորացված միջոցառման շահառու։ Պատասխան։ Այո՛, 2025 թվականից նախատեսվող նորացված սոցիալական աջակցության ծրագրի շահառուների շրջանակը նույնն է՝ ինչ 2024 թվականի ընթացքում։ Հետևաբար՝ միջոցառումից կարող են օգտվել ԼՂ այն հայրենակիցները, ովքեր՝ · հանդիսացել են միանվագ 100 հազար դրամ աջակցության ծրագրի շահառու, · տեղահանվել են 2020 թ․ հետո և նրանց տվյալներն առկա են Օպերատիվ շտաբի կողմից տրամադրված՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ՀՀ-ում գտնվող ԼՂ բնակիչ հանդիսացած անձանց ցուցակներում, · ԼՂ-ից տեղահանված ընտանիքներում նոր ծնված կամ նոր ծնվող երեխաները։ 2025 թ․ նախատեսվող ծրագրից չեն կարողանա օգտվել այն հայրենակիցները, ովքեր 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում ստացել են միայն 10,000 դրամ աջակցություն։ Հարց 2։ Որքա՞ն աջակցություն կստանամ 2025 թ․ նախատեսվող ծրագրի շրջանակում։ Պատասխան։ Հունվարից մարտ ամիսների համար աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ․ այնուհետև կփոփոխվի շահառուների շրջանակը և աջակցության չափը։ Հարց 3։ Ովքե՞ր կկարողանան օգտվել ապրիլից հունիս ամիսների համար նախատեսվող աջակցությունից և որքա՞ն կկազմի աջակցության չափը։ Պատասխան։ 2025 թ․ ապրիլից հունիս ամիսը ներառյալ աջակցության չափը կկազմի 40,000 դրամ, որից կարող են օգտվել հետևյալ առանձին խմբերի անձինք՝ · 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձինք. · 63 և ավելի տարեկան անձինք. · կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող անձինք. · մինչև 18 տարեկան երեխա են։ Հարց 4։ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում՝ արդյոք կշարունակեմ օգտվել նախատեսվող աջակցության ծրագրից։ Պատասխան։ Այո՛, եթե բավարարում եք նորացված ծրագրի պայմաններին, ապա ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի կարող խոչընդոտել օգտվել ծրագրից։ Հարց 5։ 2025 թ․ նախատեսվող ծրագրից օգտվելու համար արդյոք անհրաժեշտ է նոր դիմում ներկայացնել։ Պատասխան։ Եթե արդեն իսկ օգտվում եք 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից, ապա 2025 թ․ նոր դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Հարց 6։ 2025 թ․ հուլիսից դեկտեմբեր ամիսների համար նախատեսվող աջակցությունից և՞ս կկարողանան օգտվել միայն առանձին խմբերի շահառուները։ Պատասխան։ Այո՛, 2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ աջակցությունը կտրամադրվի ԼՂ առանձին խմբերի շահառուներին՝ 30,000 դրամի չափով։ Հարց 7։ Հանդիսացել եմ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շահառու․ արդյոք կարող եմ օգտվել 2025 թ․ նախատեսվող ծրագրից։ Պատասխան։ Եթե հանդիսացել եք ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու և 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չեք ստացել հավաստագիր, ապա կարող եք օգտվել 2025 թ․ նախատեսվող ծրագրից (ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշում)։ Հարց 8։ Եթե ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում ստացել եմ հավաստագիր, սակայն հրաժարվել եմ, արդյոք կարող եմ օգտվել 2025 թ․ նախատեսվող ծրագրից։ Պատասխան։ Տվյալ ծրագրի շրջանակում անկախ հավաստագիրն իրացրած լինելու կամ հրաժարվելու հանգամանքից, 2025 թ․ նախատեսվող ծրագրից կկարողանան օգտվել ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հավաստագիր չստացած անձինք։ Հարց 9։ Եթե ՀՀ-ում ունեմ անշարժ գույք, արդյոք կարող եմ համարվել 2025 թ․ գործող ծրագրի շահառու։ Պատասխան։ Այո՛, կարող եք օգտվել 2025 թ․նախատեսվող ծրագրից, եթե ունեք ընդամենը մեկ անշարժ գույք, որի Ձեր բաժնեմասին համապատասխան մակերեսը փոքր է 20 քառակուսի մետրից: Ընդ որում, բնակության համար նախատեսված անշարժ գույք ունենալու պայմանը չի վերաբերում ԼՂ բնակապահովման ծրագրի շրջանակում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիրն իրացրած անձանց: Հարց 10։ Եթե նախատեսում եմ 2025 թ․ որոշակի ժամանակով բացակայել ՀՀ-ից, արդյոք կդադարեցվի աջակցության տրամադրումը։ Պատասխան։ Եթե 2025 թ․ նախատեսում եք բացակայել ՀՀ–ից, ապա տվյալ ամսվա աջակցության տրամադրումը կմերժվի։ Սակայն տվյալ ամսվա աջակցությունը ստանալու հնարավորություն ունեք հաջորդ ամիսների ընթացքում, եթե ՀՀ վերադառնալուց հետո լրացնեք նոր առցանց դիմում՝ https://rent.socservice.am/ հարթակում և եթե Ձեր բացակայած օրերի թիվը պակաս է 10 օրից, այսինքն՝ չի գերազանցում 9 օրը։Ավելին11:4528.11.24