Լրահոս
2025-03-10
-
ՀասարակականՍտուգայցեր մայրաքաղաքում՝ փողոցային առևտուրը կանխելու նպատակովԵրևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ փողոցային առևտուրը կանխելու նպատակով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։Ավելին23:2410.03.25 -
ՄիջազգայինՄահացու հարվածներ՝ ռուսների դիրքերին և նոր գյուղ՝ Մոսկվայի վերահսկողության տակ. ճակատում թեժ էՌուսաստանի զինված ուժերի «Արևելք» խմբավորման զինվորները վերահսկողության տակ են առել Դոնեցկի Կոնստանտինոպոլ գյուղը: Շենքերից մեկի վրա բարձրացրել են Ռուսաստանի դրոշը: Դաշնության պաշտպանության նախարարության տարածած կադրերում հրետանային անձնակազմն է և այն զինվորները, որոնք գրոհային անօդաչու սարքերով հարվածում են Ուկրաինայի զինված ուժերի դիրքերին։ Կոնստանտինոպոլը գրավելու ընթացքում ուկարիանացի 50 զինվոր է մահացել, ըստ ռուսական կողմի: Կիևը պաշտոնապես չի հաստատել, որ գյուղն անցել է ռուների վերահսկողության տակ: Բայց ուկրաինական պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ կիրակի բնակավայրի մոտ ռուսական կողմի վեց հարձակում է հետ մղվել։Ավելին23:0510.03.25 -
ՀասարակականՇղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ ժամանել է ՊԾ Երևանի գնդի հրամանատարըԱյսօր՝ մարտի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սասունցի Դավիթ փողոցում բախվել են 2 «Opel Astra», «Toyota Altezza», «Dodge» մակնիշի ավտոմեքենաները և «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսը։Ավելին22:5310.03.25 -
ՔաղաքականՀայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով փաստաթղթեր են ստորագրվելՆյու Դելիում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի առանձնազրույցը, որին հաջորդել է նախարարների ղեկավարած պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։Ավելին22:3810.03.25 -
ՔաղաքականՔայքայման ընթացքը հնարավոր է կտրուկ փոխել. Դաշնակցությունը որոշել է 4 տարվա անելիքըԴաշնակցության 135-ամյա պատմության մեջ առաջին անգամ կին է ընտրվել ՀՅԴ Բյուրոյի անդամ՝ Լիլիթ Գալստյանը: Բաքվի բանտում գտնվող դաշնակցական Դավիթ Իշխանյանը կշարունակի մնալ Բյուրոյի անդամ: Դաշնակացականներն այսօր ամփոփել են ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովի 9-օրյա աշխատանքները, հստակեցրել առաջնային խնդիրները: ՀՅԴ-ի հիմնական մտահոգությունը Հայաստանի ներկայիս իշխանության զիջողական քաղաքականությունն է, գլխավոր նպատակը՝ նոր ազգային իշխանության ձևավորումը:Ավելին22:2410.03.25 -
ՍպորտԼևիկ Միքայելյանը հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոնԱլբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում Լևիկ Միքայելյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը։Ավելին22:2010.03.25 -
ՔաղաքականՎտանգված է հայերի կյանքը Սիրիայում. սպանել են Ասադների ծննդավայրի միակ հայ ընտանիքի անդամներինԼաթաքիայում շաբաթ պատահական կրակոցներից չեն զոհվել հայերը, նրանց սպանել են, հայտնում է «Արևելք»-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ հայր և որդի Բուտրոսներին Լաթաքիա վերադառնալիս կանգնեցրել և կրակելով սպանել են։ Նրանք Կարդահայի միակ հայկական ընտանիքից էին: Ալևիների կոտորածի ալիքը արդյոք հասնում է քրիստոնյա փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին և ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանի կառավարությունը: ՀՀ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից լրատվամիջոցներին ասել են, որ Սիրիայի հայերի տարհանումն այս պահին անհնար է, բացի դա, տեղի հայերը այդ հարցը հիմա չեն բարձրացնում։Ավելին22:1210.03.25 -
ՔաղաքականՎերջին բոյը՝ Գյումրիում. սուր ելույթով Փաշինյանը թեժացնում է ընտրապայքարըԳյումրիի ավագանու արտահերթ ընտրությունը ճակատամարտ է համարում Հայաստանի վարչապետը: Սակայն հանրապետության երկրորդ քաղաք այդ մասին հայտարարելու է գնացել մաշված զենքերով: Չեն տպավորել ոչ մեկին Փաշինյանի՝ թալանված միլիոնները «հատիկ առ հատիկ» վերադարձնելու հերթական խոստումները, նախկիններին ուղղված բազմաթիվ մեղադրանքները: Ավելին՝ ստիպել են մարդկանց հիշել, թե ինչ են կորցրել նրա պաշտոնավարման 7 տարիներին՝ տասնյակ քաղաքներ ու հարյուրավոր գյուղեր, հազարավոր զոհեր, խեղված ճակատագրեր ու հայ գերիներ՝ Բաքվի բանտերում:Ավելին21:4810.03.25 -
ՀասարակականՏիգրանաշենի ոլորաններում բախվել են «Dodge»-ն ու «Foton» բեռնատարը. կա վիրшվորԱյսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան Մեղրի ավտոճանապարհի 88 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, բախվել են «Dodge» մակնիշի ավտոմեքենան և «Foton» մակնիշի բեռնատարը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին21:3510.03.25 -
ՀասարակականԻ՞նչ վիճակում են այսօր Լաթաքիայի հայերըՆա տեղեկացրել է, որ քաղաքի կենտրոնական մասն այսօր կայուն էր, բախումներ չկային, սակայն բնակչությունը բնակարաններից դուրս չի գալիս, մերթ ընդ մերթ լսվում են կրակոցների ձայներ։Ավելին21:2110.03.25 -
ՀասարակականԳեղարքունիքի դպրոցներից մեկում երեխան ծեծի է ենթարկվելSHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մարտի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարզի դպրոցներից մեկում ծեծի ենթարկվելու հետևանքով «Աջ ստորին վերջույթի և որովայնի առաջնային պատի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ «Գավառ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։Ավելին21:0810.03.25 -
ՔաղաքականԳյումրիում Փաշինյանի բորբոսնած հայտարարությունները որևէ մեկը լուրջ չի ընդունել․ Դերենիկ ՄալխասյանԻնչքան հասկանում եմ, Գյումրիում Նիկոլ Փաշինյանի բորբոսնած հայտարարությունները որևէ մեկը լուրջ չի ընդունել: Ինքը մնացել է 2018 թ-ի բառամթերքի տակ, լուրջ բան չունի առաջարկելու ու ասելու գյումրեցիներին: Ի՞նչ գործ են արել, որ ինչ էլ առաջարկեն: Վերջին 7 տարում Գյումրիում որոշ ՔՊ-ականներ, պաշտոնների տիրանալով, կարողացել են լուրջ առաջընթաց ապահովել միայն սեփական բարեկեցության բարելավման ուղղությամբ: Մինչ ՔՊ-ականները իրենց գրպաններում հաջողությամբ հաղթահարել են աղքատությունը, Շիրակն ու Գյումրին շարունակում են տառապել աղքատության ճիրաններում:Ավելին20:5210.03.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Սիրիայում հայ քրիստոնյաներին ցեղասպանություն սպառնո՞ւմ է. վերջին լուրերը՝ ԼաթաքիայիցՀայլուր 20։30 Սիրիայում հայ քրիստոնյաներին ցեղասպանություն սպառնո՞ւմ է. վերջին լուրերը՝ ԼաթաքիայիցԱվելին20:3010.03.25 -
ՔաղաքականՀՀ դեսպանը Իրանի անվտանգության հանձնաժողովի ղեկավարի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված վիճակըՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզիի հետ: Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։Ավելին20:2310.03.25 -
ՀասարակականԵրևանում կինը պառկել է բեռնատարի անիվների տակArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է Երևանի Մաշտոցի պողոտայում փողոցային առևտուր իրականացնող Աշխեն անունով կինը պառկել է «Փինկ բերի»-ի բեռնատարի առաջ և բղավում է՝ չտանել իր ապրանքները:Ավելին20:1110.03.25 -
ՔաղաքականՆոր ցուցմունք՝ Բաքվի դատարանում. Ադրբեջանի թարմ պահանջը չի մեկնաբանում Հայաստանի իշխանությունըԱյսօր շարունակվել է, այսպես կոչված, 15-ի գործով հերթական դատը: Բաքվի ռազմական դատարանը Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանից է ցուցմունքներ կորզել: Իսկ երեք օր առաջ հնչած ադրբեջանական պահանջը, թե իբր Հայաստանը պարտավոր է արտահանձնել մյուս «ռազմական հանցագործներին», մինչև օրս չի մեկնաբանել մեր արտգործնախարարությունը՝ չնայած նաև ՔՊ-ականներն են կարծում, որ դա արտգործնախարարության իրավազորությունն է:Ավելին19:5610.03.25 -
ՔաղաքականՍա իմ վերջին մենամարտը չի, փոխել եմ 3 նախագահ, 5 վարչապետ, դուք կլինեք 6-րդը. Ղուկասյանը` ՓաշինյանինԳյումրու նախկին քաղաքապետ, ներկայում Գյումրիի համայնքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․ «Նախօրեին ՀՀ առաջին դեմքի կողմից հայրաքաղաք Գյումրիում արտասանված ուղնուծուցով սուտ, պոպուլիստական և մաշված հեքիաթներին անդրադարձան շատերը՝ արժանի պատասխան տալով դրանց, և մեզ ասելու ընդամենը շատ քիչ բան թողեցին։ Ինչևէ, նախկին քաղաքապետի գրասենյակը անհրաժեշտ է համարում կատարել ևս երկու կարևոր նկատառում՝Ավելին19:5010.03.25 -
ՔաղաքականՀրապարակվել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակներըՆերքին գործերի նախարարությունը հրապարակել է մարտի 30-ի ՏԻՄ արտահերթ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները։ Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։Ավելին19:3710.03.25 -
ՔաղաքականՉենք կարող փաստել, որ մեր կառուցողական մոտեցումը լիովին փոխադարձվում է Ադրբեջանի կողմից. Միրզոյան«Հայաստանը ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում, և այսօր, ավելի քան երբևէ, մենք մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մի փաստաթղթի, որի միջոցով երկու երկրների միջև միջպետական հարաբերություններ կհաստատվեն՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հարգման վրա»,- Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA) ունեցած ելույթում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արատ Միրզոյանը։Ավելին19:2410.03.25 -
ՀասարակականՎթարվել է Մաքրավան-Աբովյան ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով«Այսօր վթարվել է «Մաքրավան-Աբովյան» ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով:Ավելին19:0910.03.25