Լրահոս

2025-03-11
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բեռնատար է հրդեհվել
    Մարտի 10-ին, ժամը 21:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենայից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 13-րդ կմ-ին այրվում է կցորդիչով բեռնատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:24-ին, մարվել՝ 23:44-ին։ Այրվել է «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարի խցիկը և կցորդիչը՝ մասամբ։ Դեպքի վայրում հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն։
    12:00
    11.03.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 11.03.2025
    Մամուլի տեսություն 11.03.2025
    11:55
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ինքնասպանություն գործած 13-ամյա տղան Դվին գյուղից էր. նոր մանրամասներ
    Մարտի 9-ին ժամը 18.35-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել 2011թ. ծնված, Դվին գյուղի բնակչի դին, ով տանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել: ՀՈԳՎ Արտաշատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա նույն օրը ժամը 18.00-ի սահմաններում իրենց տան տանիքում առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Հանգամանքները պարզվում են: Լրացված փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչություն Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից: Հիշեցնենք, որ մարտի 9-ին Արարատի մարզում, գյուղի տան տանիքում՝ առաստաղից կախված վիճակում հայտնաբերվել է նույն տան բնակիչ 13-ամյա Սամվել Վ.-ի դին:
    11:45
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը
    ՍԱՏՄ-ից հայտնում են՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից «ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի N3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի խոհանոցում անցկացված վերահսկողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի ու պահանջների խախտումներ. Խոհանոցի հատակը, սպասքի լվացման տեղամասի պատերը, առաստաղը եղել են անհարթ մակերեսով՝ ոչ նորոգ վիճակում, չի բացառվել առաստաղից մասնիկների թափման հնարավորությունը, եղել են բորբոսի հետքեր։ Ոչ նորոգ վիճակում են եղել սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթները: Մասնավորապես՝ աշխատանքային սեղանները, սեղան-դարակաշարերը գտնվել են վատթար վիճակում, մակերեսներն անհարթ են, առկա են ճեղքեր, ինչի պատճառով հնարավոր չէ հեշտությամբ մաքրել և ախտահանել։ Չի եղել լվացարան ձեռքերի համար՝ ապահովված տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով։ Չի եղել հանդերձարան անձնակազմի համար։ Դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
    11:30
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տան տանիքում հայտնաբերվել է 13-ամյա տղայի դի
    Մարտի 9-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկում երեխայի դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։ 
    11:15
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․44 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.54 դրամ:
    11:00
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ֆեյսբուքում ներկայանալով կեղծ անհատական էջերով՝ մի շարք անձանցից հափշտակել են շուրջ 10 մլն դրամ. ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Դ.Գ.-ն և Վ.Ս.-ն Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծել են հիմնականում ԱՄՆ-ում բնակվող հայրենակիցների լուսանկարներով կեղծ անհատական էջեր, որոնց միջոցով ներկայանալով այդ անձանց ընկերներին և բարեկամներին՝ նրանց անունից խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով տարբեր պատրվակներով պահանջել են գումար, որը ստանալու համար տրամադրել են այդ նպատակով իրենց կողմից նախապես ստեղծված հեռախոսահամարներով նույնականացված էլեկտրոնային դրամապանակները կամ ՀՀ-ում կրիպտոակտիվների առուվաճառք իրականացնող տնտեսվարողների էլեկտրոնային դրամապանակների ու բանկային քարտերի տվյալները և հափշտակել են տուժողների կողմից փոխանցված գումարները: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից: «Բացի այդ, Դ.Գ.-ն և Վ.Ս.-ն նախնական համաձայնությամբ կատարել են առանձնապես խոշոր չափերով՝ 10 մլն 542 հզր 500 ՀՀ դրամի փողերի լվացում: Մասնավորապես՝ Դ.Գ.-ն և Վ.Ս.-ն անորոշ շրջանակի անձանցից գումարներ հափշտակելու նպատակով ստեղծված հեռախոսահամարներով նույնականացված էլեկտրոնային դրամապանակներին ստացված առանձնապես խոշոր չափերով գումարը փոխակերպել են կրիպտոակտիվի, որը հետագայում վաճառել են այլ փոխանակման կետում՝ այն վերածելով 10 մլն 542 հզր 500 ՀՀ դրամի: Այնուհետև, վերջիններս գումարը ստացել են Դ.Գ.-ի և Ա.Հ.-ի անվամբ հեռախոսահամարներով գրանցված էլեկտրոնային դրամապանակների հաշվիներին՝ կատարելով փողերի լվացում: Դ.Գ.-ն և Վ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասիի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կատարված խարդախությունը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով` փողերի լվացումը): Դ.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը, իսկ Վ.Ս.-ի նկատմամբ՝ կալանավորումը: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Պատճառված վնասից վերականգնվել է 686 հզր ՀՀ դրամը: Դ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշվածէ հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    10:48
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար սահմանված շեմը հաղթահարել է 3 թեկնածու
    Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթի արդյունքում Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը հաղթահարել են սահմանված շեմը. նրանց թեկնածությունները ներկայացվել են ՀՀ կառավարության քննարկմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարությունը կընտրի առավելագույն միավորներ հավաքած թեկնածուներից մեկին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նոր ղեկավար նշանակելու համար։ Մրցույթին մասնակցել է հինգ թեկնածու, սակայն Կարեն Բատիկյանը և Արտաշես Մայիլյանը չեն հաղթահարել պահանջվող 300 միավորի շեմը։ Հանձնաժողովի քվեարկության արդյունքում թեկնածուները հավաքել են հետևյալ միավորները. Արթուր Նահապետյան (Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ)՝ 439 միավոր, Պետրոս Մարտիրոսյան (վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար)՝ 393 միավոր, Գևորգ Քոչարյան (ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության նախկին ավագ դատախազ)՝ 379 միավոր, Արտաշես Մայիլյան (հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ)՝ 266 միավոր, Կարեն Բատիկյան (փաստաբան, նախկին քննիչ և դատախազ)՝ 90 միավոր։ Հաջորդ փուլում ՀՀ կառավարությունը պետք է քննարկի երեք անցած թեկնածուների առաջադրումները։ Որոշում կայացնելուց հետո նրանցից մեկը պաշտոնապես կդառնա Հակակոռուպցիոն կոմիտեի նոր ղեկավարը։
    10:45
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ոստիկանությունը լցվել է գյուղ. Ի՞նչ է կատարվել Փարաքարում. «Հրապարակ»
    Կիրակի օրը Գյումրուց հետո Նիկոլ Փաշինյանն այցելել է նաեւ Փարաքար, որտեղ նույնպես մարտի 30-ին ընտրություններ են։ Գյումրու խայտառակ ընդունելությունից հետո ՔՊ վերնախավը որոշել է Փարաքարում նախապես չհայտնել Փաշինյանի այցի մասին, որ կարողանան լավ «մասսովկա» ապահովել։
    10:35
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի Խաշթառակ գյուղ
    Մարտի 10-ին, ժամը 15:36-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաշթառակ գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խաշթառակ գյուղի «Նռնուտի յալ» կոչվող հանդամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:00-ին, մարվել՝ 18:03-ին: Այրվել են չշահագործվող երկաթգծի 130 փայտակոճղ, մացառուտ և խոտածածկույթ: Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի Խաշթառակ գյուղ:
    10:30
    11.03.25
    Ավելին
  • Առողջապահական
    Մեծ քայլ՝ անպտղության դեմ պայքարում. նոր բաժանմունք է ստեղծվել Բեգլարյան ԲԿ-ում
    Անպտղության դեմ մեծ արշավ է սկսել «Բեգլարյան» բժշկական կենտրոնը: Գերժամանակակից նորաբաց բաժանմունքի պատասխանատուներն ասում են, որ եթե 10 էկո-հղիությունից երկու կամ երեք երեխա էր ծնվում, հիմա 6 և ավելի բալիկներ կծնվեն: Բժշկական կենտրոնի այս նոր հնարավորություներով Հայաստանը ոչ միայն ժողովրդագրական ցուցանիշները կբարելավի, այլ նաև տարածաշրջանում մասնագիտական նոր հայտ կներկայացնի:
    10:20
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    24 ժամ ջուր չի լինելու Երևանում և Արմավիրի մարզում
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:15
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով
    Շաբաթ օրը Արցախի ներկայացուցչությունում Արցախի պատգամավորները հանդիպել են Արցախի հարցերով հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանի հետ. նա այս անգամ բավականին ոգեւորված է վերադարձել, ասել է, որ աշխատանքներն արդյունք են տալիս, վկան՝ Շվեյցարիայի Դաշնային խորհրդի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին բանաձեւի ընդունումը, Կանադայից հնչած հայտարարությունները։
    10:05
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին հարավարևելյան՝ 2-5մ/վ:
    10:00
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    1 զոհ, 3 վիրավոր․ ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակում՝ Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանների վրա
    Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը` վիրավորվել: Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է Մոսկվայի շրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։ «Այսօր առավոտյան ժամը 4-ին, անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակում է սկսվել Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի վրա: Այս պահին հայտնի է, որ մեկ մարդ մահացել է, երեքը վիրավորվել են Լենինսկի քաղաքային թաղամասում (Վիդնոյե քաղաք) և Դոմոդեդովոյում (Յամ գյուղում)»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գրել է նա։ Վորոբյովը մանրամասնել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Ռամենսկի շրջանում գտնվող բնակելի շենքի վրա, որտեղ վնասվել է Սեվերնոյե Շոսսեի շենքի 19-ից 22-րդ հարկերի առնվազն յոթ բնակարան։ Նշված բնակարաններից 12 մարդ տարհանվել է, այդ թվում՝ երեք երեխա։ Նրանցից մի քանիսին տեղավորել են հարևան գիմնազիայում, մյուսներն այժմ բնակվում են հարազատների մոտ։ Բժիշկները տուժածներին տեղում օգնություն են ցուցաբերել։ Այնտեղ աշխատում են նաև շտապօգնության բոլոր ծառայությունները։ Երեքշաբթի վաղ առավոտյան Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 69 անօդաչու թռչող սարքեր։ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարձակումների մի քանի ալիքներ իրականացնել՝ քաղաք ուղարկելով մեկից մի քանի անօդաչու թռչող սարքեր։ Հակառակորդի անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին առաջին տեղեկությունը ստացվել է առավոտյան ժամը 04:35-ին։ Խոցված դրոնի բեկորների ընկնելու հետևանքով վնասվել է նաև Մոսկվայի Դոմոդեդովսկայա փողոցում գտնվող տան տանիքը: Դոմոդեդովոյում հրդեհ է բռնկվել նաև «Միրատորգա» կայանատեղիում, տեղում աշխատում են փրկարարները: Բացի այդ, Ինչպես հայտնել են «Ռոսավիացիայից», «Դոմոդեդովո», «Շերեմետևո», «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռների ընդունման և թողարկման համար: Միաժամանակ ժամանակավորապես դադարեցվել է նաև «Դոմոդեդովո» երկաթուղային կայարանով գնացքների երթևեկությունը երկու ուղղություններով։ Ուկրաինայի զինված ուժերը գրեթե ամեն օր փորձում են անօդաչուներով հարձակվել Ռուսաստանի սահմանամերձ և կենտրոնական շրջանների օբյեկտների վրա։ ՀՕՊ ուժերը հաջողությամբ խափանում են հակառակորդի թռչող սարքերը։
    09:52
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նիկոլ Փաշինյանը հորդորել է սպառնալ պատերազմով․ «Հրապարակ»
    Հիշեցնենք․ ընդամենը 1 շաբաթ առաջ էր Փաշինյանը նույն թեմայով եւ նույն վայրում փակ հանդիպում ունեցել ՔՊ-ի հետ։ Չնայած նա ՔՊ-ականների վախը բռնել է, որ քննարկումից արտահոսք չանեն, որպեսզի Աղազարյանի օրը չընկնեն, սակայն պատգամավորներից մեկը պատմեց, որ անսպասելի հանդիպման պատճառը Եղիշե Կիրակոսյանի հրաժարականն է եղել, որը տեղի էր ունեցել նույն օրը։
    09:45
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նիկոլի հերթական պահանջը ցայտնոտի մեջ է գցել կուսակիցներին․ «Իրավունք»
    Նախօրեին Նիկոլ Փաշինյանը Գյումրի ՔՊ-ականներից բացի արտահերթ ընտրություններին «սուպեր» արդյունքներ պահանջելուց, հրահանգել է , որ կուսակիցները ժողովրդին համոզեն, որ վարչապետը ինչ որոշումներ որ կայացնում ու կայացնելու է դրանք բացառապես հպարտ քաղաքացու շահերից է բխելու։
    09:38
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նախարարի նոր օֆերտայով հիվանդանոցները էլի կֆինանսավորվեն, բայց գաղտնի․ «Ժողովուրդ»
    Նկատենք նաեւ, որ ներկայում առողջապահության նախարարությունը օֆերտայի պայմանագրով տրվող գումարները ներկայացնում է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով: Այսինքն՝ պետպատվերով բուժումը նախարարը դարձրել է նպաստ, ինչն էլ խառնաշփոթ իրավիճակ է ստեղծել պետական պատվերի ծառայությունների մատուցման բովանդակության, ընթացակարգերի, էության մեջ՝ այն ամբողջովին ծառայեցնելով սեփական բիզնեսների բարգավաճմանը:
    09:34
    11.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    11.03.25
    Ավելին
2025-03-10