Լրահոս
Քաղաքական
22:24
10.03.25
278

Քայքայման ընթացքը հնարավոր է կտրուկ փոխել. Դաշնակցությունը որոշել է 4 տարվա անելիքը

 

Դաշնակցության 135-ամյա պատմության մեջ առաջին անգամ կին է ընտրվել ՀՅԴ Բյուրոյի անդամ՝ Լիլիթ Գալստյանը: Բաքվի բանտում գտնվող դաշնակցական Դավիթ Իշխանյանը կշարունակի մնալ Բյուրոյի անդամ: Դաշնակացականներն այսօր ամփոփել են ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովի 9-օրյա աշխատանքները, հստակեցրել առաջնային խնդիրները: ՀՅԴ-ի հիմնական մտահոգությունը Հայաստանի ներկայիս իշխանության զիջողական քաղաքականությունն է, գլխավոր նպատակը՝ նոր ազգային իշխանության ձևավորումը: