Լրահոս
Քաղաքական
20:52
10.03.25
647

Գյումրիում Փաշինյանի բորբոսնած հայտարարությունները որևէ մեկը լուրջ չի ընդունել․ Դերենիկ Մալխասյան

Img default alt hy

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ինչքան հասկանում եմ, Գյումրիում Նիկոլ Փաշինյանի բորբոսնած հայտարարությունները որևէ մեկը լուրջ չի ընդունել: Ինքը մնացել է 2018 թ-ի բառամթերքի տակ, լուրջ բան չունի առաջարկելու ու ասելու գյումրեցիներին: Ի՞նչ գործ են արել, որ ինչ էլ առաջարկեն: Վերջին 7 տարում Գյումրիում որոշ ՔՊ-ականներ, պաշտոնների տիրանալով, կարողացել են լուրջ առաջընթաց ապահովել միայն սեփական բարեկեցության բարելավման ուղղությամբ: Մինչ ՔՊ-ականները իրենց գրպաններում հաջողությամբ հաղթահարել են աղքատությունը, Շիրակն ու Գյումրին շարունակում են տառապել աղքատության ճիրաններում»: