Լրահոս
2025-03-11
-
ՔաղաքականՌուբեն Վարդանյանի գործով հերթական լսումները՝ Բաքվի դատարանումԱյսօր Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործով» շինծու դատավարությունը: Հիշեցնենք՝ 22-րդ օրն է՝ Վարդանյանը հացադուլի մեջ է։ Հիշեցնենք, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց Բաքվի դատարանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար: Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնել է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը: Հիշեցնենք՝ օրերս Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն էր ուղարկել, որում ասում էր․ «Իմ բոլոր հայրենակիցներին, սիրելի ու հարազատ մարդկանց ուզում եմ ասել հետևյալը՝ դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին: Ու եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն դա մեծ ողբերգություն է, քանի որ սա ողջ պատմության, հակամարտության վերջը չէ, այլ ընդամենը հերթական փուլը՝ ի ափսոսանք բոլոր կողմերի»:Ավելին15:4011.03.25 -
Արտաքին քաղաքականությունՀՀ-ի սպառազինումը և ռևանշիզմի միտումը շարունակում են մնալ խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտը. ԲայրամովՀայաստանի սպառազինումը և ռևանշիզմի միտումը շարունակում են մնալ խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտը: Այս մասին Ղազախստանի փոխվարչապետ և արտգործնախարար Մուրատ Նուրթլեուի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: «Չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման և վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ անցած մեծ ճանապարհին, ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Հայաստանի Սահմանադրության շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը, Հայաստանի սպառազինումը և ռևանշիզմի միտումը շարունակում են մնալ խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտը»,- նշել է Բայրամովը:Ավելին15:3411.03.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Լուռ տագնապ և զգուշավորություն՝ Սիրիայի հայ համայնքում. սպասե՞լ արտագաղթի նոր ալիքիՀայլուր 15։30 Լուռ տագնապ և զգուշավորություն՝ Սիրիայի հայ համայնքում. սպասե՞լ արտագաղթի նոր ալիքիԱվելին15:3011.03.25 -
ՄիջազգայինՍարսափելի սպանդից հետո ուշքի չեն գալիս մարդիկ. դժոխքը վերադարձել է ՍիրիաՉնայած երկուշաբթի Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Ասադին հավատարիմ ուժերի դեմ ռազմական գործողությունն ավարտված է, համացանցում Ասադին աջակցողների դեմ ջարդերի նոր, սահմռկեցուցիչ կադրեր են տարածվում:Ավելին15:1511.03.25 -
ՀասարակականՄանե Թանդիլյանի առողջական վիճակը կրկին վատացել էԱզատության հրապարակ կանչված շտապօգնության ծառայությունը ստուգում է նրա սրտի վիճակը` համապատասխան օգնություն ցուցաբերելու համար, տեղից հայտնում է ArmeniaSputnik–ի թղթակիցը։ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն արդեն 11 օր է հացադուլ է անում` ի պաշտպանություն Բաքվում ապօրինի դատվող հայերի և խնդրելով Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։Ավելին15:0511.03.25 -
ՔաղաքականՀալեպի նահանգային իշխանություններն այցելել են ՀՀ գլխավոր հյուպատոսությունՀալեպի նահանգային իշխանություններն այցել են ՀՀ գլխավոր հյուպատոսություն: Այս մասին հայտնում է հյուպատոսության մամուլի ծառայությունը։ «Մարտի 10-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն այցելեցին Հալեպի նահանգապետի տեղակալ Ալի Հաննուրան, նահագապետի խորհրդական Ղասսան Ֆարրուհը, աշխատակազմի ղեկավար Աբդ ալ-Մունայիմ Ազադդինը, արտաքին և քաղաքական հարաբերությունների վարչության պետ Ահմադ Բադաուին և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Յասեր Մաուլոյը: Փոխադարձ ճանաչողական զրույցից հետո ՀՀ գլխավոր հյուպատոս Ա. Ավետիսյանն անդրադարձել է հայ-արաբական պատմական կապերին, հայ և սիրիացի ժողովուրդների միջև ավանդական ջերմ հարաբերություններին, որը ազգամիջյան բարեկամության դասական օրինակ կարող է ծառայել և օգտակար լինել վերականգնելու հանդուրժողականությունը, ծառայելու և փարատելու ազգամիջյան թշնամանքը, աշխարհի բոլոր անկյուններում: Հյուրերն իրենց լիարժեք համաձայնություն են հայտնել այդ կապակցությամբ՝ հավելելով, որ իրենք Սիրիայի հայ քաղաքացիների և Հայաստանի հանդեպ ունեն մեծ ակնածանք և հարգանք ու այդ վերաբերմունքը շարունակական է լինելու: ՀՀ գլխավոր հյուպատոսը ներկայացրել է համագործակցության լայն շրջանակը, բոլոր ասպարեզներում, որ ավանդաբար գոյություն է ունեցել Հայաստանի և Սիրիայի միջև, հավելելով, որ Հայաստանը միշտ էլ պատրաստ է աջակցելու և համագործակցելու Սիրիայի բարեկամ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ: Գլխավոր հյուպատոսը հյուրերին է ներկայացրել վերջերս կայացած ՀՀ ԱԳ փոխնախարար Վ. Կոստանյանի այցը Դամասկոս և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Նա համագործակցության իր տեսլականն է ներկայացրել հյուրերին՝ ակնկալելով նաև նրանց ցանկությունները և դիտարկումներն այդ ուղղությամբ: Նահանգապետի տեղակալը իրենց պատրաստակամությունն է հայտնել ամենայն աջակություն ցուցաբերելու Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքներին: Կողմերը պայմանավորվել են փոխադարձաբար մշտական կապի մեջ լինել: Ա. Ավետիսյանը իր ջերմ ողջույններն է փոխանցել նահանգապետին և խոստացել մոտ ժամանակներս այցելել նահանգապետին»,-ասված է հայտարարության մեջ:Ավելին15:0011.03.25 -
ՔաղաքականՄինչ Թբիլիսին հաստատում է իր կարգավիճակը որպես տարածաշրջանի ներդրումային կենտրոն, Երևանը մնում է ստվերում․ Վահե ԴավթյանԷներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրել է. «Օրերս Վրաստանի կառավարության և ԱՄԷ-ի խոշորագույն դեվելոփերական ընկերություններից մեկի՝ Emaar Properties/Eagle Hills-ի միջև 6 մլրդ դոլարի ներդրումների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը հետապնդում է թե՛ կոմերցիոն, թե՛ աշխարհաքաղաքական նպատակներ։ Վրաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույց և մեծացնել իր գրավչությունը միջազգային կապիտալի համար։ Ակնկալվում է, որ նոր ներդրումային ծրագիրը ոչ միայն կարդիականացնի Թբիլիսիի, Բաթումիի և Գոնիոյի ենթակառուցվածքային համակարգը, այլև կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսության ակտիվացմանն ու կայունության բարձրացմանը։ Մինչ Թբիլիսին հաստատում է իր կարգավիճակը որպես տարածաշրջանի ներդրումային կենտրոն, Երևանը մնում է ստվերում՝ օտարերկրյա կապիտալի համեմատաբար ցածր ներհոսքով։ Այսպես, 2023 թ. ուղղակի օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը նախորդ տարվա համեմատ 2,3 անգամ նվազել է՝ կազմելով 443 մլն դոլար։ Ակնհայտ միտում է դարձել Հայաստանից բաժնետիրական կապիտալի արտահոսքը, ինչը հանգեցրել է բաժնետիրական կապիտալի զուտ ֆինանսական պարտավորությունների 335 մլն դոլարով նվազմանը։ Այս գործընթացը բացասաբար է ազդել նաև վերաներդրված կապիտալի վրա, որը կրճատվել է 200 մլն դոլարից ավելի։ ԱՄԷ-ից ներդրումների առումով խոշորագույն գործարքը դեռևս մնում է Masdar ընկերության և Հայաստանի պետական շահերի հիմնադրամի (լուծարվել է ֆինանսական խախտումների պատճառով) միջև կնքված պայմանագիրը՝ 300 մլն դոլար արժողությամբ արևային էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ։ Սակայն այս ծրագիրը տարիներ շարունակ հետաձգվում է։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը շարունակում է դուրս մնալ խոշոր միջազգային ծրագրերից, իսկ պետական քաղաքականությունը ներդրումների ներգրավման ոլորտում մնում է ֆրագմենտար ու չհամակարգված։ Դա նաև հետևանք է հստակ արտաքին քաղաքականության բացակայության։ Ակնհայտ է, որ վրացա-արաբական գործարքը նաև աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի։ ԱՄԷ-ի ներդրումներն առևտրային և տրանսպորտային ենթակառուցվածքների մեջ կարող են հավասարակշռել Սևծովյան տարածաշրջանում Թուրքիայի աճող ազդեցությունը։ Դա, իր հերթին, համապատասխանում է ԱՄԷ-ի շահերին՝ միջազգային տրանսպորտային միջանցքներում իր դիրքերը ուժեղացնելու և Հարավային Կովկասից քաղցրահամ ջրի մատակարարումները զարգացնելու առումով»։Ավելին14:4511.03.25 -
ՔաղաքականՀայտնի է Գյումրիի և Փարաքարի արտահերթ ընտրությունների քվեաթերթիկներում քաղաքական ուժերի հերթականությունըԿենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի հերթական նիստում մարտի 30-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրելու համար իրականացրել է վիճակահանություններ։ Դրանք իրականացվել են յուրաքանչյուր համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև առանձին՝ մեկնարկելով Փարաքար համայնքից, որտեղ առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թիվը ամենափոքրն է, հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից։ Այն կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը, որը մասնակցել է Փարաքար համայնքի համար անցկացված վիճակահանությանը, Գյումրի համայնքի համար անցկացվող վիճակահանությանն այլևս չի մասնակցել։ Համապատասխան թիվը Գյումրի համայնքի համար անցկացվող վիճակահանությանը չի օգտագործվել։ Այսպիսով՝ Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը վիճակահանության արդյունքում ստացել են հետևյալ հերթական համարները՝ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ- 1 «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ-2 ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-3 «ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-4 Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշիները ստացել են հետևյալ հերթական համարները՝ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2 «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-3 «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ-4 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-5 «ԵՎՐԱԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ-6 «ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-7 «ՄԵՐ ՔԱՂԱՔԸ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ-8 «ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ»-9Ավելին14:3911.03.25 -
ԻրավականՎնասազերծվել է Վանաձորում 28-ամյա տղամարդու սպանության գործով կասկածյալներից մեկը. ոստիկանը հոսպիտալացվել էՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանի, Վահե Մուշեղյանի, Լոռու մարզային քրեական վարչության պետ Խորեն Բարխոյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքայի ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հետ՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեցյանի գլխավորությամբ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների շնորհիվ պարզել են Վանաձորում մարտի 9-ին տեղի ունեցած սպանության հանգամանքները, մասնակիցների ինքնությունը և դեպքի վայրը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այդ օրը ժամը 03:40-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Ալավերդի քաղաքի բնակիչ 28-ամյա Արտյոմ Նիազյանի դին: Պարզվել է նաև, որ այդ օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում Ա. Նիազյանը իր մտերիմ, Ալավերդի քաղաքի բնակիչ 27-ամյա Գրիգոր Հակոբյանի հետ գնացել են Վանաձոր քաղաքի «Դերձանիկ» ակումբի մոտ, որտեղ հանդիպել են իրենց ընկեր, Ալավերդի քաղաքի բնակիչ 22-ամյա Արման Միկոյանին, ապա մտել են նշված ակումբ, որտեղ էլ ժամը 03:00-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց և այնտեղ գտնվող, Վանաձորի բնակիչներ 33-ամյա Դավիթ Ղազարյանի և 40-ամյա Արմենակ Մկրտչյանի հետ: Այնուհետև վիճաբանությունը շարունակվել է Վանաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմացի հատվածում, որը վերածվել է ծեծկռտուքի ու ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Ա. Մկրտչյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Ա. Նիազյանի կրծքավանի շրջանին, ապա կռվի բոլոր մասնակիցները դիմել են փախուստի, իսկ Ա. Միկոյանը «Toyota» մակնիշի ավտոմեքենայով մահացածի մարմինը տեղափոխել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ արդեն մարտի 10-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ կասակծյալներից Ա. Մկրտչյանը թաքնվում է Վանաձոր քաղաքի իր ընկերոջ՝ 35-ամյա Բագրատ Ասոյանի տանը: Ոստիկանները այցելում են նշված հասցե և դուռը բացում է Բ. Ասոյանը, ում ձեռքին ոստիկանները նկատում են դանակ: Վերջինս սկսում է ոստիկանների նկատմամբ ագրեսիվ վարաքագիծ դրսևորել ու հարձակվում է նրանց վրա՝ փորձելով հարվածել ոստիկանության ծառայող 38-ամյա Տարոն Այվազյանին: Վերջինս, վտանգելով իր կյանքը, կարողանում է վնասազերծել Բ. Ասոյանին: Վնասազերծման ընթացքում Բ. Ասոյանը դանակով հարվածում է ոստիկանության ծառայողի աջ ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչից հետո վիրավոր ոստիկանը տեղափոխվում է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Բ. Ասոյանը տեղափոխվում է ոստիկանություն, որտեղից էլ ներկայացվում է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ էլ ձերբակալվում է: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։Ավելին14:3011.03.25 -
ՔաղաքականՊնդումները, թե պարտադրվում է վճարել տուգանքը և հետո միայն դիմել դատարան, չեն համապատասխանում իրականությանը. ԱՆՄամուլում շրջանառվում են լուրեր, առ այն որ Արդարադատության նախարարության կողմից վերջերս հանրային քննարկման ներկայացված Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագիծը միտված է սահմանելու, որ քաղաքացին նախ վճարի տուգանքը, ապա կարողանա դատական կարգով վիճարկել այն: Մինչդեռ նման տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից: «Մասնավորապես, Արդարադատության նախարարության կողմից շրջանառված Վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, որը սահմանում է վիճարկման հայցը վարույթ ընդունելու իրավական հետևանքները, և դրա փոխարեն սահմանել, որ վիճարկման հայցի դեպքում նույնպես կարող է ներկայացվել ըստ անհրաժեշտության հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն: Այսինքն, անձինք միևնույն է կարողանալու են միջնորդել և դատարանի որոշմամբ տուգանքը չվճարել մինչև վերջնական դատական ակտի կայացումը: Առաջարկվող փոփոխության հիմքում ընկած է այն, որ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի հիմնական կանոնից՝ այսինքն` հայցադիմումը վարույթ ընդունելու հետևանքով վարչական ակտի գործողության կասեցումից զատ գործում են մի շարք բացառություններ: Մասնավորապես, նշված բացառությունները առանձին դեպքերի համար սահմանում են, որ տվյալ դեպքում վարչական ակտը վիճարկելու դեպքում դրա վիճարկումը չի հանգեցում վարչական ակտի ինքնաբերաբար կասեցման և հայցվորը կրկին, ըստ անհրաժեշտության, պետք է միջնորդություն ներկայացնի դատարան: Այդ բացառությունները ներկայումս հասել են թվով 8-ի, և անգամ կարելի է ասել, որ դրանց կիրառումն է դարձել ընդհանուր կանոն: Ըստ այդմ, հետևելով վարչադատավարական հարաբերությունների զարգացմանը, նախարարությունը առաջարկել է այս բացառությունների շարքը ժամանակի ընթացքում լրացնելու փոխարեն, սահմանել ընդհանուր կանոն, որ վարչական ակտի գործողությունը այն վիճարկելու դեպքում շարունակվում է, քանի դեռ հայցվորը չի ներկայացրել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը և դատարանը չի բավարարել այն: Միաժամանակ, ցանկանում ենք արձանագրել, որ սա չի նշանակում տուգանքի վճարում, այլ վարչական ակտի դատական կարգով բողոքարկում: Առաջարկվող փոփոխություններն ընդունվելու դեպքում ևս քաղաքացին հնարավորություն է ունենալու բողոքարկելու վարչական ակտերը, միայն տարբերությունը այն է լինելու, որ ըստ անհրաժեշտության իր հայցադիմումին կից արդեն պետք է հիմնավորի, թե ինչու պետք է վարչական ակտի գործողությունը կասեցվի, և ինչ հետևանքներ կարող են իր համար առաջանալ, եթե այն չկասեցվի: Այսինքն, ամեն դեպքում, դատարանը, ըստ հայցվորի միջնորդության, կարող է քննարկել և հայցի ապահովում կիրառել: Միաժամանակ, նախագծով նաև նախատեսվել է հնարավորություն, որ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկման հայցով հայցի ապահովման միջնորդություն ստանալիս դատարանը գա եզրահանգման, որ անհապաղ հայցի ապահովման միջոց չկիրառելը կհանգեցնի անդառնալի հետևանքների, վերջինս հնարավորություն ունենա անմիջապես կիրառելու հայցի ապահովման միջնորդությունը՝ առանց սպասելու պետական մարմնի դիրքորոշմանը: Այսինքն, վարչական ակտի գործողությունը փաստացի չի կասեցվելու երկու հիմքով՝ 1-ինը դա այն է, որ հայցվորը չի դիմել հայցի ապահովում կիրառելու համար, և 2-րդն այն է, որ դատարանը գտել է, որ դրա անհրաժեշտությունը բացակայում է: Եթե հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժվի և վարչական ակտի գործողությունը չկասեցվի, ապա վարչական պատասխանատվության ենթարկված անձը բնականոն ընթացակարգով պետք է վճարի տուգանքը և դատական ակտը հօգուտ նրա կայացվելուց և ուժի մեջ մտնելուց հետո դիմում ներկայացնի վճարված տուգանքի գումարը ետ ստանալու համար: Ընդ որում, ի տարբերություն վարչական մյուս հայցատեսակների՝ այս դեպքում հատուկ նախատեսվել է նաև վարչական դատարանի հայցի ապահովման վերաբերյալ որոշումը բողոքարկելու հնարավորություն՝ որպես մեկ այլ հավելյալ երաշխիք: Այսինքն, բոլոր այն պնդումները, թե նախարարության կողմից մշակած նախագծով պարտադրվում է վճարել տուգանքը և հետո միայն դիմել դատարան, չեն համապատասխանում իրականությանը և որևէ կերպ չեն արտացոլում նախագծի մշակմամբ հետապնդվող նպատակները»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին14:1511.03.25 -
ՄիջազգայինՆԱՏՕ-ն ԵՄ-ին և Թուրքիային կոչ է արել խորացնել համագործակցությունը. Financial TimesՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մասնավոր կարգով կոչ է արել Եվրամիության ղեկավարներին ակտիվացնել փոխգործակցությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ մի կողմ թողնելով տարաձայնությունները, և ամրապնդել անվտանգության ոլորտում համագործակցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times թերթը (FT)՝ վկայակոչելով Ռյուտեի հայտարարություններից տեղյակ պաշտոնատար անձանց։ Հրատարակության տվյալներով՝ դա պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի դիրքորոշմամբ՝ կապված եվրոպական անվտանգության հետ։ Ինչպես գրում է FT-ն, Բրյուսելն ուսումնասիրում է Թուրքիայի և ԵՄ-ի անդամ չհանդիսացող այլ երկրների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունը՝ եվրոպական պաշտպանական կարողությունների մեծացման շրջանակներում։ Պարբերականը հիշեցնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մարտի սկզբին մեկնել էր Լոնդոն՝ մասնակցելու Ուկրաինային նվիրված հանդիպմանը։ Քննարկումների ընթացքին ծանոթ երեք անձանց խոսքով՝ դրանից առաջ՝ փետրվարին, ԵՄ առաջնորդների հետ մասնավոր ճաշկերույթի ժամանակ Ռյուտեն դիմել էր ԵՄ ղեկավարներին և ընդգծել Թուրքիայի հետ համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ կոչ անելով ներկաներին ավելի ակտիվորեն փոխգործակցել Անկարայի հետ: Թուրքիան տեխնիկապես ԵՄ-ին անդամակցելու թեկնածու է, սակայն գործընթացը վաղուց առաջ չի գնում: Դաշինքը դադարեցրել է երկխոսության տարբեր ուղիները, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության հետ կապված, մասամբ Հունաստանի հետ լարվածության աճի պատճառով: Մի շարք դիվանագետներ FT-ին ասել են, որ Թրամփի կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնի ստանձնումը փոխել է իրավիճակը։ Թրամփը բազմիցս իր դժգոհությունն է հայտնել ՆԱՏՕ-ի գործունեությունից։ Դեռ նախագահ ընտրվելուց առաջ նա սպառնացել էր, որ ԱՄՆ-ն դուրս կգա Հյուսիսատլանտյան դաշինքից, եթե եվրոպացի գործընկերները չստանձնեն մեծ ֆինանսական պատասխանատվություն իրենց սեփական անվտանգության համար: Պաշտոնն ստանձնելուց հետո նա հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի մինչև 5%-ին հասցնելու մտադրության մասին:Ավելին14:0011.03.25 -
ՀասարակականԳառնիի 3-րդ դարի բաղնիքի վերականգնման նպատակով Իտալիայից մասնագետներ կժամանեն ՀայաստանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գառնու տաճարի բաղնիքի վերականգնման նպատակով համագործակցում է Իտալիայի առաջատար վերականգնող մասնագետների հետ։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Նախարարության նախաձեռնությամբ պետական հատկացումներով պատվիրվել է վերականգնման նախագիծ։ 2019 թ․ իտալացի վերականգնող ճարտարապետ Լուչիո Սպեկայի կողմից կազմվել և նախարարություն է ներկայացվել «Գառնիի բաղնիքի արժևորման և վերականգնման նախագիծ», որով նախատեսվում է խճանկարի ամրակայում և վերականգնում, ինչպես նաև ծածկի փոխարինում՝ արդի ճարտարապետական լուծումներով։ Հաշվի առնելով Գառնիի տաճարի և բաղնիքի կարևորությունը և նախագծի հեղինակի կողմից առաջարկված մեթոդաբանությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բանակցություններ է սկսել իտալական կողմի հետ և 2024 թ․ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ խճանկարի վերականգնման աշխատանքներն իրականացնել «L’Opificio delle Pietre Dure» ինստիտուտի կողմից։ Վերջինս Իտալիայի մշակույթի նախարարության մասնագիտացված կառույցն է մոնումենտալ արվեստի հետազոտման և վերականգնման ոլորտում: Նախագծի շրջանակում նշյալ ինստիտուտի մասնագետները 2024 թ․ տեղում իրականացրել են չափագրման աշխատանքներ, իսկ 2025 թվականի ապրիլ-մայիս ամիսներին պլանավորված է մասնագետների այց Հայաստան՝ աշխատանքները շարունակելու և փորձանմուշներ վերցնելու նպատակով։ Խճանկարի վերականգնման և ծածկի փոխարինման աշխատանքները կմեկնարկեն 2025 թ.։Ավելին13:4511.03.25 -
ՀասարակականՎեհափառի հայրական հորդորով դիմել Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնելու մահագույժ հացադուլը․ հայտարարություն25 հայտնի կանայք նամակով դիմել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, խնդրելով հորդորել Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնելու մահագույժ հացադուլը: Դիմումում ասվում է. «Վեհափա՛ռ հայր, հայոց պատմության դժվարագույն այս պահին, երբ Բաքվի բանտերում ապօրինի դատավարության անվան ներքո խոշտանգվում և կեղեքվում են 23 հայ պատանդ-գերիներ, ի թիվս որոնց բռնազավթված և էթնիկ զտման ենթարկված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարները, որոնցից Ռուբեն Վարդանյանն արդեն 22 օրն է, ինչ հացադուլի մեջ է՝ Ալիևի վարչակազմից պահանջելով արդար դատաքննություն, ինչպես նաև ունենք շուրջ 80 բռնի անհետացած հայորդիներ, որոնց գտնվելու մասին Բաքուն դեռևս պաշտոնական որևէ տեղեկատվություն չի տրամադրում, մենք հայ կանայք, մայրերը անսասան հույսով և հավատով դիմում ենք Ձեզ՝ հայցելով Ձեր հայրապետական աջակցությունը․ Ա․ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական հորդորով դիմել Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնելու մահագույժ հացադուլը, որն արդեն ունեցել է որոշակի քաղաքական ազդեցություն․ ժամն է անցնելու պայքարի այլ ձևերի, մեր հայրենակիցներից յուրաքանչյուրի աստվածատուր կյանքն ու առողջությունը թանկ են բոլորիս համար։ Համոզված ենք՝ Ձեր ազդու, հավասարակշիռ խոսքին և իմաստուն հորդորին, աղոթքի զորությանը սպասում են Ռուբեն Վարդանյանն ու ողջ հայությունը՝ որպես Աստուծո լույսի ուղենիշ։ Բ․ Տեղյակ ենք, որ Բաքվի բանտերում հայ լինելու և հանուն Արցախի ինքնորոշման իրավունքի պայքարելու համար շինծու մեղադրանքներով կտտանքների ենթարկվող մեր հայրենակիցների արդար դատաքննության և հնարավորինս արագ ազատ արձակման ուղղությամբ Դուք և Մայր Աթոռի ներկայացուցիչները լուրջ գործունեություն են ծավալել։ Միջազգային Ձեր մեծ հեղինակությունը, քույր եկեղեցիների և իսլամադավան պետությունների, հոգևոր առաջնորդների հետ ունեցած կապերը թույլ կտան լուրջ առաջընթաց արձանագրել ազգաշահ այս խնդրի հանգուցալուծման բարդ ճանապարհին։ Մեր համեստ ուժերը Ձեզ ի սպաս։ Արմինե Օհանյան Աննա Իսրայելյան Նարինե Դիլբարյան Ժասմինա Ղևոնդյան Աննա Մայիլյան Արփեն Մովսիսյան Զոյա Ջուլհակյան Արաքս Սարգսյան Լուսիկ Մուրադյան Հռիփսիմե Հովակիմյան Կարինե Շահինյան Ստելլա Մեհրաբյան Արզիկ Մխիթարյան Աննա Այվազյան Հասմիկ Միքայելյան Իրա Թամրազյան Կարինէ Հարությունյան Լիլյա Ավանեսյան Ռայա Նազարյան Մարթա Հախնազարյան Քրիստինա Սիմոնյան Սիրանուշ Մարտիրոսյան Սուսաննա Միքայեյան Սուսաննա Չիպկինյան Սիրվարդ ՄարգարյանԱվելին13:3011.03.25 -
ՀասարակականՊետությունը տնտեսվարողին զրկում է ապօրինի ակտերից պաշտպանվելու մեխանիզմներից. հայտարարություն«Մանթաշյանց գործարարների ակումբ»-ի հայտարարություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ։ Նախագծի համաձայն՝ վիճարկման հայցի ներկայացումը այլևս չի կասեցնելու վիճարկվող ակտի գործողությունը: «Գտնում ենք, որ վերոնշյալ օրենքի նախագիծը խիստ մտահոգիչ է և բացասական է անդրադառնալու տնտեսվարող սուբյեկտների գործունեության վրա, ինչպես նաև խախտում է անմեղության կանխավարկածի մոտեցումը: Այսպես, հաշվի առնելով, որ Վարչական դատավարության կարգով վարչական դատարանում քննվող գործերի տևողությունը երկու ատյաններում միջինում տևում է երկու տարուց ավելի, և ՊԵԿ-ի կայացրած ակտերը վարչական դատարանում մոտ 80 տոկոս բեկանվում են( տես` նույն ՊԵԿ-ի վիճակագրությունը), Կարող ենք եզրակացնել, որ առաջարկվող նախագծի ընդունման դեպքում, տնտեսվարող սուբյեկտները ՊԵԿ-ի կողմից վարչական պատասխանատվության ենթարկվելու 80 տոկոս դեպքերում, անհիմն կերպով երկու տարուց ավելի զրկվելու են իրենց տնտեսական միջոցների օգտագործման հնարավորությունից։ Այսպես, օրինակ, ՊԵԿ-ի կողմից տնտեսվարողի նկատմամբ 100 միլիոն դրամի վճարային պարտավորություն առաջացնող ակտի կայացման դեպքում, նույնիսկ եթե ակտը անհիմն է, և ի վերջո դատական պաշտպանության եղանակով կարող է վերացվել, միևնույնն է, այդ ակտի հետևանքով գոծարարից այդ գումարը բռնագանձվելու է, և նա շուրջ երկու տարով զրկված է լինելու այդ միջոցները տնօրինելու հնարավորությունից։ Նման դեպքերում, հնարավոր է, որ տնտեսվարողը մինչև դատարանի կողմից իր խախտված իրավունիքի վերականգնումը, դարձած լինի անվճարունակ և սնանկանա, կամ առնվազն էապես նվազած լինեն նրա շրջանառությունը և եկամուտները։ Առաջարկվող կարգավորումը մեր գնահատմամբ հանդիսանում է իրավական առումով նահանջ թե դատական պաշտպանության իրավունքի իրացման, թե սեփականության իրավունքի պաշտպանության, թե ազատ տնտեսական մրցակցության սկզբուներից։ Քանի որ փաստացի պետությունը զրկում է ապօրինի կերպով ՊԵԿ-ի կողմից իր նկատմամաբ կիրառած ֆինանսական պարտավորություն առաջացնող ակտերից պաշտպանվելու գործուն մեխանիզմներից։ Ընդ որում իրավաչափ ենթադրվող նպատակը առերևույթ անհամաչափ փոքր է սպսվելիք վնասներից։ Այսպես, պետությունը այս եղանակով կարող է փորձել, այն 20 տոկոս դեպքերում, երբ ՊԵԿ-ի կողմից կայացված ակտերը դատարանում մնում են ուժի մեջ, մինչև դատական պրոցեսների ավարտը գումարը հավաքագրել և օգտագործել պետական ծախսերի համար, սակայն տնտեսվարողները 80 տոկոս դեպքերում անհիմն ակտի պատճառով այդ ամբողջ ժամանակահատվածում մնալու են առանց իրենց օրինական միջոցները տնօրինելու հնարավորությունից»,- ասված է հայտարարության մեջ։Ավելին13:1511.03.25 -
ՍպորտԹենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Ինդիան Ուելսի մրցաշարիցՀայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Ինդիան Ուելսի մրցաշարից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում ընթացող մրցաշարի տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Խաչանովը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ, աշխարհի 12-րդ ռակետ Բեն Շելթոնի հետ: Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Խաչանովը զիջեց երկու սեթում` 6:3, 7:5 հաշվով: WTA-1000 կարգի Ինդիան Ուելսի «BNP Paribas Open» մրցաշարն անցկացվում է 1974 թվականից: Մաստեր կարգի մրցաշար է համարվում 1990 թվականից:Ավելին13:0011.03.25 -
ՄիջազգայինՄահաբեր մղձավանջ՝ Ռուսաստանում. Ուկրաինայի դրոնային աննախադեպ հարձակումը Մոսկվայի վրաԳիշերվանից ինտենսիվ դրոնային հարձակման են ենթարկվում Մոսկվան ու մերձմոսկովյան շրջանները: Երկու մարդ զոհվել է, 20-ը, այդ թվում՝ երեք երեխա, վիրավորվել են Վիդնոյե, Ռամենսկոե և Դոմոդեդովո քաղաքներում: Ռուսական ՀՕՊ-ը Մոսկվայի երկնքում մոտ 7 տասնյակ ԱԹՍ է հետ մղել:Ավելին12:5611.03.25 -
ՀասարակականՊԵԿ նախագահն աշխատանքային այցով եղել է մաքսային և հարկային ստորաբաժանումներումՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը աշխատանքային այցով եղել է Գոգավան մաքսային անցման կետում, շրջել տարածքում՝ մաքսային ծառայության աշխատանքային գործընթացների կազմակերպմանը տեղում հետևելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը: Կոմիտեի ղեկավարին ներկայացվել են անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, ընթացակարգերի կիրառման և կազմակերպման հերթականությունը, ինչպես նաև գործարկված էլեկտրոնային համակարգերը: ՊԵԿ նախագահն այնուհետև շրջայց է կատարել Սևան և Հրազդան քաղաքների հարկ վճարողների սպասարկման սրահներում, ծանոթացել՝ ստորաբաժանումների գործառույթների պատշաճ իրականացման գործընթացին, ինչպես նաև քննարկվել են քաղաքացիներին ու տնտեսվարողներին հարկային ոլորտում իրականացվող բարեփոխումների պայմաններում աջակցելու գործիքակազմի ընդլայնման և բարելավման ուղիները: Մաքսային և հարկային ստորաբաժանումներում աշխատանքային այցերի ընթացքում դիտարկվել են քաղաքացիների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման համար ստեղծված պայմանները՝ ընդգծելով գործընթացների բոլոր փուլերի պատշաճ կազմակերպումը:Ավելին12:4511.03.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Երկու զոհ, տասնյակ վիրավորներ. օդային ամենախոշոր հարձակումը՝ Ռուսաստանի վրաՀայլուր 12։30 Երկու զոհ, տասնյակ վիրավորներ. օդային ամենախոշոր հարձակումը՝ Ռուսաստանի վրաԱվելին12:3011.03.25 -
ԻրավականԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր. ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ փետրվարի հաշվետվությունըՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ: Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2025 թվականի փետրվարի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, տեսակցության եկած քաղաքացիների մոտից, ներնետված, ինչպես նաև խցերում և բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են 28.26 գրամ թմրանյութերի նմանվող զանգվածներ, 142 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 152 պարագա, 9 wi-fi սարք, 19 կտրող-ծակող առարկա, 130.75 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և այլ արգելված իրեր: Թվարկած բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական, կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ: Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները:Ավելին12:1511.03.25 -
ՀասարակականԳազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 վիրավորներից մեկը մահացել էԵրեկ՝ մարտի 10-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժին ահազանգ է ստացվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ից և հայտնել են, որ մարտի 4-ին «ջերմային այրվածք բոցով՝ դեմքի, գլխի, պարանոցի, իրանի, զույգ վերին վերջույթների շրջանում, ինհալացիոն վնասվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված քաղաքացին մահացել է, հայտնում է Shamshyan.com-ը: Տեղում պարզվել է, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Գեղամ Իսրայելյանն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինը և Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Հարութ Փայտյանը «Այրվածաբանության ազգային կենտրոն» էին տեղափոխվել «Արարատ» բժշկական կենտրոնից՝ մարտի 4-ին՝ Այգավան գյուղում գործող գազալցակայանում առաջացած պայթյունի հետևանքով: Այս պահին Հ. Փայտյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն ու ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչներն էլ պարզել են, որ գազալցակայանը պատկանում է Երևանի բնակիչ 33-ամյա Արմեն Ավագյանին, ով «Ա/Ձ» տնօրեն է: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին12:0511.03.25