Լրահոս
2025-03-10
-
ԻրավականԱնձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար. ՆԳՆՏեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար ընտրողների ցուցակներում ընդգրկվելու են այն անձինք, որոնք հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, և որոնք քվեարկության օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում ունեցել են անձը հաստատող վավեր փաստաթուղթ։ Հայտնում են ՆԳՆ-ից:Ավելին14:2110.03.25 -
ԻրավականՀայտնի է ԱԱԾ սպայի ձերբակալման պատճառըԻնչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԱԾ սպա Արամ Գասպարյանը ձերբակալվել էր, նրա նկատմամբ ներկայացվել էր կալանավորման միջնորդություն։Ավելին14:0510.03.25 -
ՔաղաքականՀանձնախումբը կոչ է անում միջազգային դերակատարներին՝ ապահովելու բոլոր հայ պատանդների ազատ արձակումըԱրցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը հավաքվել էր Երևանում ամբողջ կազմով։ Հանդիպման ընթացքում հանձնաժողովը գնահատել է իր աշխատանքների առաջընթացը, վերլուծել ներքին, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները և պլանավորել ծրագրային հետագա քայլերը։ Բացի այդ, հանձնաժողովը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի և ԱԺ պատգամավորների հետ, նշված է հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ։Ավելին13:4410.03.25 -
ՀասարակականԱրցախում հեռարձակված «Գոյամարտ»-ը վերադառնում էՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից գրանցվել և գործունեության իրավունք է ստացել ««Գոյամարտ» պատմատեղեկատվական վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպությունը։Ավելին13:3010.03.25 -
ՄիջազգայինԶանգվածային բնաջնջում՝ Սիրիայում. հազարավոր դիեր, առանձնակի դաժանությամբ սպանություններԼաթաքիայում և Տարտուսում քառօրյա սպանդի հետևանքով առնվազն 1000 մարդու մահվան մասին են հայտնում պատերազմների ուսումնասիրման կենտրոնները: Տեղեկություններ կան, որ Սիրիայի նոր իշխանության և հեռացած նախագահ Ասադի կողմնակիցների բախման հետևանքով զոհվածների մեծ մասը՝ 970 մարդ՝ խաղաղ բնակիչներ են, որոնց Ալ-Շարաայի բանակի զինվորները գնդակահարում են հենց փողոցում՝ ստիպելով նախ չորեքթաթ քայլել ավերակների վրա: Լաթաքիայում շաբաթ հնչած կրակոցներից 2 հայ է զոհվել՝ Անթուան և Ֆատի Պութրոսները հայր և որդի:Ավելին13:1510.03.25 -
ՀասարակականԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Opel»-ը. կա 2 տուժածԱյսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աշտարակի խճուղում՝ «Կարմիր խաչ»-ի հարևանությամբ բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:Ավելին13:0310.03.25 -
ՔաղաքականՄինչև Գյումրին վերականգնող նախագահի անունը տալը, թող 7 տարվա մեջ Գյումրիում գոնե 7 հատ զուգարան սարքեր․ Բագրատ Միկոյանը՝ ՓաշինյանինԳյումրու քաղաքապետի արտահերթ ընտրության համար «Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ելույթում դարձյալ հիշատակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը։ NEWS.am-ը դիմեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ լսե՞լ է Փաշինյանի ելույթը և ինչ մեկնաբանություն ունի։Ավելին12:5210.03.25 -
ՔաղաքականՀանձնախումբը որոշել է մեծացնել ջանքերը Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակման ուղղությամբ․ Վարդան Օսկանյան«Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը հավաքվել էր շաբաթ օրը Երևանում ամբողջ կազմով։ Հանդիպման ընթացքում հանձնաժողովը գնահատել է իր աշխատանքների առաջընթացը, վերլուծել ներքին, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները և պլանավորել ծրագրային հետագա քայլերը։ Բացի այդ, հանձնաժողովը հանդիպումներ է ունեցելԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի և ԱԺ պատգամավորների հետ։Ավելին12:3910.03.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Դիակներ՝ փողոցներում, խոշտանգվող գերիներ. դաժան սպանդ՝ ՍիրիայումՀայլուր 12։30 Դիակներ՝ փողոցներում, խոշտանգվող գերիներ. դաժան սպանդ՝ ՍիրիայումԱվելին12:3010.03.25 -
ԱրցախԲաքվից պնդում են, թե հայկական կողմը 5 ամիս է՝ չի վերցնում Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի դինԲաքվից պնդում են, թե իբր հայկական կողմը չի արձագանքում հայ կնոջ՝ Վերա Աղասյանի դին տեղափոխելու հարցին։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Շարաֆաթ Հասանովը՝ Անհայտ կորածների միջազգային հանձնաժողովին զեկույց ներկայացնելիս։Ավելին12:1210.03.25 -
Քաղաքական«Արևմտյան Ադրբեջան» նարատիվը Հայաստան ներխnւժելու նպատակ է հետապնդում․ Իսպանիայի խորհրդարանի պատգամավորԻսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից քարոզչական դաշտ նետված այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան» նարատիվը պատմությունը վերաշարադրելու, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրագործած էթնիկ զտումներն արդարացնելու և Հայաստանից նոր տարածքներ օկուպացնելու նպատակ է հետապնդում։Ավելին12:0310.03.25 -
ՔաղաքականՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովի հայտարարությունըՀՅԴ նորընտիր Բյուրոյի մամուլի ասուլիսին բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը ներկայացրեց ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովի հայտարարությունը.Ավելին11:4810.03.25 -
ՀասարակականԱնհրաժեշտ է անհապաղ կազմակերպել սիրիահայության հայրենադարձությունը. «ՀայաՔվե»«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը պահանջում է անհապահ գործողություններ ձեռնարկել Սիրիայի փաստացի իշխանություններից հայազգի բնակչության անվտանգության երաշխիքներ ստանալու և նրանց հայրենադարձությունը կազմակերպելու նպատակովԱվելին11:3910.03.25 -
ՀասարակականԵրևանում կասկածյալ կնոջ կրծկալի միջից հայտնաբերվել է խոշոր չափի «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցՄարտի 6-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամոլության ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս և համագործակցելով ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ, ապա նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկների հետ, համատեղ Բաղրամյան պողոտայից ապօրինի թմրանյութ ձեռք բերելու պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 33-ամյա Արմենուհի Հ.-ին։Ավելին11:2310.03.25 -
ԻրավականԴատարանը բավարարել է Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի հողամասի վերադարձնելու դատախազության հայցըԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մարտի 7-ի վճռով բավարարվել է: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվելու Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 688 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 271 միլիոն 475 հազար դրամ կադաստրային արժեքին մոտարկված շուկայական արժեքով 7,090 քմ մակերեսով հողամասը: Հայտնում են Դատախազությունից:Ավելին11:0510.03.25 -
Հասարակական«Նոր տարի» հենակետը սահմանազատմամբ մնում էր Հայաստանի տարածքում, սակայն հանձնվել է Ադբեջանին․ Ոսկան Սարգսյան«Նոր տարի» հենակետը սահմանազատմամբ մնում էր Հայաստանի տարածքում, սակայն հանձնվել է ԱդբեջանինԱվելին10:4710.03.25 -
ՀասարակականՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Ավելին10:3110.03.25 -
ՀասարակականԽոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Մեծամորի ատոմակայանիցՕրեր առաջ խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Հայաստանի ատոմային էլեկտրակայանից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 6-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հայաստանի ատոմակայանի վարչական տարածքի պահեստներից մեկից գողացել են պղնձից, նիկելից և երկաթից պատրաստված խողովակներ։Ավելին10:1610.03.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ:Ավելին10:0010.03.25 -
Հասարակական1 զnh, 3 վիրшվnր. Գեղարքունիքի մարզում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերինՄարտի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։45-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7,5 կմ հատվածում, Զոլաքար գյուղի վարչական տարածքում «Mercedes» մանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։ Վիրավորներին առաջինը օգնություն են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները, ովքեր վիրավորներից 2-ին իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։Ավելին09:4510.03.25