Լրահոս
Միջազգային
23:05
10.03.25
331

Մահացու հարվածներ՝ ռուսների դիրքերին և նոր գյուղ՝ Մոսկվայի վերահսկողության տակ. ճակատում թեժ է

Ռուսաստանի զինված ուժերի «Արևելք» խմբավորման զինվորները վերահսկողության տակ են առել Դոնեցկի Կոնստանտինոպոլ գյուղը: Շենքերից մեկի վրա բարձրացրել են Ռուսաստանի դրոշը: Դաշնության պաշտպանության նախարարության տարածած կադրերում հրետանային անձնակազմն է և այն զինվորները, որոնք գրոհային անօդաչու սարքերով հարվածում են Ուկրաինայի զինված ուժերի դիրքերին։ Կոնստանտինոպոլը գրավելու ընթացքում ուկարիանացի 50 զինվոր է մահացել, ըստ ռուսական կողմի: Կիևը պաշտոնապես չի հաստատել, որ գյուղն անցել է ռուների վերահսկողության տակ: Բայց ուկրաինական պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ կիրակի բնակավայրի մոտ ռուսական կողմի վեց հարձակում է հետ մղվել։