Լրահոս
Քաղաքական
19:56
10.03.25
268

Նոր ցուցմունք՝ Բաքվի դատարանում. Ադրբեջանի թարմ պահանջը չի մեկնաբանում Հայաստանի իշխանությունը

 

Այսօր շարունակվել է, այսպես կոչված, 15-ի գործով հերթական դատը: Բաքվի ռազմական դատարանը Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանից է ցուցմունքներ կորզել: Իսկ երեք օր առաջ հնչած ադրբեջանական պահանջը, թե իբր Հայաստանը պարտավոր է արտահանձնել մյուս «ռազմական հանցագործներին», մինչև օրս չի մեկնաբանել մեր արտգործնախարարությունը՝ չնայած նաև ՔՊ-ականներն են կարծում, որ դա արտգործնախարարության իրավազորությունն է: