Լրահոս
Քաղաքական
22:12
10.03.25
248

Վտանգված է հայերի կյանքը Սիրիայում. սպանել են Ասադների ծննդավայրի միակ հայ ընտանիքի անդամներին

 

Լաթաքիայում շաբաթ պատահական կրակոցներից չեն զոհվել հայերը, նրանց սպանել են, հայտնում է «Արևելք»-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ հայր և որդի Բուտրոսներին Լաթաքիա վերադառնալիս կանգնեցրել և կրակելով սպանել են։ Նրանք Կարդահայի միակ հայկական ընտանիքից էին: Ալևիների կոտորածի ալիքը արդյոք հասնում է քրիստոնյա փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին և ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանի կառավարությունը: ՀՀ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից լրատվամիջոցներին ասել են, որ Սիրիայի հայերի տարհանումն այս պահին անհնար է, բացի դա, տեղի հայերը այդ հարցը հիմա չեն բարձրացնում։