Լրահոս
Քաղաքական
21:48
10.03.25
290

Վերջին բոյը՝ Գյումրիում. սուր ելույթով Փաշինյանը թեժացնում է ընտրապայքարը

 

Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունը ճակատամարտ է համարում Հայաստանի վարչապետը: Սակայն հանրապետության երկրորդ քաղաք այդ մասին հայտարարելու է գնացել մաշված զենքերով: Չեն տպավորել ոչ մեկին Փաշինյանի՝ թալանված միլիոնները «հատիկ առ հատիկ» վերադարձնելու հերթական խոստումները, նախկիններին ուղղված բազմաթիվ մեղադրանքները: Ավելին՝ ստիպել են մարդկանց հիշել, թե ինչ են կորցրել նրա պաշտոնավարման 7 տարիներին՝ տասնյակ քաղաքներ ու հարյուրավոր գյուղեր, հազարավոր զոհեր, խեղված ճակատագրեր ու հայ գերիներ՝ Բաքվի բանտերում: