Լրահոս
2025-05-01
-
ՀասարակականՊայթյուն՝ Սարյան փողոցում․ ի՞նչ է տեղի ունեցել (տեսանյութ)Սարյան փողոցում պայթյուն է տեղի ունեցել։ ՆԳՆ-ից հայտնել են, որ ահազանգ է ստացվել, որ մեքենայի գազաբալոն է պայթել։ «ՆԳՆ Փրկարար ծառայությունից մեկ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր»,- տեղեկացրին ՆԳՆ-ից։Ավելին20:1201.05.25 -
ՔաղաքականՄեսրոպ Մանուկյանի ու Արթուր Չախոյանի բախտը դեռ բերել է․ կարող էին, չէ՞, պետական դավաճանության հոդված կախեին․ Ռուբեն Մխիթարյան«Իմ հզոր համայնք» կուսակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը գրում է․ «Երբ ոհմակով հարձակվում էին Հրանտ Մարգարյանի վրա, որը թոռի հետ խաղաղ զբոսնում էր, երբ 5-6 հոգով հարձակվում էին Նարեկ Մալյանի վրա, երբ բորենիների նման ԱԺ-ում հարձակվում էին Վահե Հակոբյանի վրա, երբ ծեծելով մահվան դուռ էին հասցնում փոխգնդապետ Արա Մխիթարյանին, երբ օրը ցերեկով դեռևս որպես ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարձակվում էր Արթուր Դանիելյանի վրա, երբ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը սրճարանում հարվածում էր լրագրող Փայլակ Ֆահրադյանին, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքացու ձեռքերը բռնել էր տալիս ու թքում վրեն, երբ «хзор варчапети» սիրտը փառավորելու համար հատուկ դաժանությամբ բերման էր ենթարկվում Նարեկ Սամսոնյանը, երբ կարմիր բերետավորները տեսախցիկների առաջ Դաշնակցության գրասենյակի դիմաց ծեծում էին ԱԺ պատգամավորին և Եռաբլուրում քարշ տալիս զոհվածների մայրերին, երբ վարչապետի ավտոշարասյունը սպանում էր հղի կնոջը, երբ.... Այս ցանկը կարող եմ անվերջ թվել: Հայաստանում չկա արդարադատություն: Կա whatsapp-ով որոշումներ պարտադրող իշխանություն և լուռ այս ամենին հետևող դեսպանատներ: Իսկ Մեսրոպ Մանուկյանի ու Արթուր Չախոյանի բախտը դեռ բերել է: Կարող էին, չէ՞, պետական դավաճանության հոդված կախեին վրեքը: Բայց տեսե՞ք, չեն կախել: Kecce mer xzor varcapete!!! #balagan_darcac_im_ErebuniԱվելին20:0001.05.25 -
ԱրցախԱրցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը գործունեությունը կշարունակի Արցախի ներկայացուցչության շենքումԱրցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը տեղեկացնում է․ «2025 թ. մայիսի 2-ից Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը իր գործունեությունը կշարունակի Արցախի ներկայացուցչության շենքում (ք. Երևան, Նաիրի Զարյան փողոց, 17/2 շենք)։ Մեր հայրենակիցները այս ընթացքում կարող են իրենց հուզող հարցերը, խնդիրներն ու առաջարկությունները ներկայացնել՝ գրելով Խորհրդի Ֆեյսբուքյան էջին։ Իսկ 2025 թ. մայիսի 5-ից, երկուշաբթի օրվանից, արդեն կարող եք մոտենալ Ներկայացուցչության շենք և տեղում քննարկել բոլոր հարցերն ու առաջարկությունները Խորհրդի անդամների հետ, ինչպես նաև դրանք փոխանցել մասնագիտական խմբերին»։Ավելին19:4501.05.25 -
ՔաղաքականԵթե Ավինյանը որոշի հեռացնել Տիգրան Տեր-Մարգարյանին, մենք բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները․ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ-Ախր դուք միանգամից սկսում եք ծեծից՝ մոռանալով, թե ինչից է դա սկսվել։ Սկսվել է մանկապարտեզի այն նյութից, որ նախ հնչում է զրպարտանք, որովհետեւ մանկապարտեզը շահագործման հանձնված չի, շինբարեկարգման վարչությունն այդ մանկապարտեզով եզրակացություն չի տվել, շինարարը տուգանքներ է վճարում, որովհետեւ առ այսօր չի ավարտել իր աշխատանքը, բայց վարչական շրջանը դրա հետ կապ չունի։ Նման խնդիր ցանկացած վարչական շրջանում լինում է․․․ Զրպարտանքից բացի հնչում են նաեւ անձնական վիրավորանքներ։ Այսինքն՝ 2 օր անընդմեջ սադրում են, դրդում են մարդկանց, միտումնավոր գնացին կոնֆլիկտի։Ավելին19:3001.05.25 -
ՔաղաքականՈչ մի մեղադրանք չեմ ընդունում․ Մեսրոպ ՄանուկյանԻնձ քննչական մարմինը ներգրավեց որպես մեղադրյալ, բայց ես մեղքը չեմ ընդունել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը, որին խուլիգանության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ։ «Կրկին անգամ պնդում եմ, որ չեմ ստորացրել Տիգրան Տեր-Մարգարյանին։ Եթե նա իրեն ստորացված է համարում, քննչական մարմնին խնդրել եմ առերեսում կազմակերպել։ Կրկին նշում եմ, որ ոչ մի մեղադրանք չեմ ընդունում»,–հավալեց նա։Ավելին19:1501.05.25 -
ՀասարակականՄայիսի 3-ին մայրաքաղաքում շաբաթօրյակ կանցկացվիԵրևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում շաբաթօրյակ է հայտարարել: «Սիրելի՛ երևանցիներ, Շաբաթ օրը՝ մայիսի 3-ին, եկեք մասնակցենք համաքաղաքային շաբաթօրյակին՝ միասին մաքրելով մեր քաղաքը։ Շաբաթօրյակը կմեկնարկի առավոտյան ժամը 10:00-ին և կանցկացվի Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում»,- նշված է քաղաքապետարանի հայտարարության մեջ:Ավելին19:0001.05.25 -
ԱշխարհԲրազիլիայում 116 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց կինըՄոլորակի ամենատարեց մարդը՝ բրազիլացի միանձնուհի Ինա Կանաբարո Լուկասը, մահացել է 116 տարեկան և 326 օրական հասակում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է AFP-ն՝ հղում անելով Պորտու Ալեգրի քաղաքի կրոնական համայնքին, որին պատկանում էր միանձնուհին։ ԱՄՆ-ում գործող Գերոնտոլոգիայի հետազոտական խմբի և LongeviQuest տվյալների բազայի համաձայն՝ Լուկասի մահից հետո գերհարյուրամյա մարդու տիտղոսն անցել է Անգլիայի Սուրեյ քաղաքից Էթել Քեթերհեմին, որը 115 տարեկան է։Ավելին18:4501.05.25 -
ՔաղաքականԱդրբեջանը նախորդ գիշեր շուրջ 4-ժամյա անընդմեջ կրակահերթեր է իրականացրել. Տիգրան ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է. «Ադրբեջանը նախորդ գիշեր շուրջ 4-ժամյա անընդմեջ կրակահերթեր է իրականացրել Խնածախ գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից: Եթե մյուս հատվածներում` Արավուս, Խոզնավար կամ Ջերմուկ, կրակոցներն ավանդական գրաֆիկով է եղել` երեկոյան 22.30-ից մինչև 04.30, 2 ժամը մեկ ու կարճ կրակահերթեր, ապա Խնածախի ադրբեջանական դիրքերից առավելագույնը 5 րոպե դադարով կրակահերթեր են եղել: Ընդ որում` կրակահերթերը եղել է ոչ թե մեկ, այլ մի քանի ադրբեջանական դիրքերից: Որքան էլ իշխանությունը պնդի, որ կրակահերթերը հիմնականոն անկանոն բնույթ ունեն, սակայն հայկական բնակավայրերի` առաջնագծին մոտ գտնվելը բավականին լարված և վտանգավոր իրադրություն է ստեղծում և´ մեր դիրքերի, և´ սահմանամերձ գյուղերի համար»:Ավելին18:3701.05.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Բռնությունը նորաձև է դառնում Հայաստանում. մեղադրանք՝ Նոր Նորքի թաղապետին և բլոգերինՀայլուր 18։30 Բռնությունը նորաձև է դառնում Հայաստանում. մեղադրանք՝ Նոր Նորքի թաղապետին և բլոգերինԱվելին18:3001.05.25 -
ՔաղաքականՀաջողության հասնողները հետո կարող են կոալիցիա կազմել. Ռոբերտ ՔոչարյանՀաջողության հասնողները հետո կարող են կոալիցիա կազմել. Ռոբերտ ՔոչարյանԱվելին18:1501.05.25 -
ՔաղաքականԳառնիկ Դանիելյանը Շվեդիայում ներկայացրել է ՀՀ-ում պառլամենտական ընդդիմության համար ստեղծվող արհեստական խոչընդոտներըԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Շվեդական կողմի հրավերով այս օրերին գտնվում էի Շվեդիայում։ Հանդիսանալով հայ-շվեդական բարեկամական խմբի անդամ՝ այս հնարավորությունն օգտագործեցի բարձրաձայնելու մեզ համար օրակարգային հարցերը։ Շվեդիայի խորհրդարանի անդամների հետ հանդիպմանը, նախևառաջ, բարձրացրի միջազգային հանրության կողմից Արցախում տեղի ունեցած էթնիկ զտմանը համարժեք գնահատականներ տալու խիստ անհրաժեշտության, արցախահայության վերադարձի և այլ իրավունքների վերականգնման հարցում միջազգային աջակցության կարևորության մասին։ Այս համատեքստում, ընդգծեցի նաև Արցախում տեղի ունեցող մշակութային ժառանգության ոչնչացումը դատապարտելու բանաձևեր ընդունելու անհրաժեշտությունը։ 2023 թվականին Շվեդիան ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Արցախի բնակչության հումանիտար կարիքների համար։ Հաշվի առնելով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների՝ օր օրի վատթարացող սոցիալական դրությունը, խնդրեցի չդադարեցնել այս տեսակ աջակցությունները։ Տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ բարձրաձայնել եմ Ադրբեջանում պահվող մեր գերիների՝ ապօրինաբար պահվող ռազմաքաղաքական և քաղաքացիական անձանց հարցը՝ ակնկալելով, որ գործուն քայլեր կձեռնարկվեն վերջիններիս ազատ արձակելու ուղղությամբ։ Խոսել եմ նաև Շվեդիայի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու կարևորության մասին։ Նշեմ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև առայժմ ընդունել է միայն Ռիկսդագը (Շվեդիայի խորհրդարանը)։ Պատիվ եմ ունեցել նիստերից մեկը անձամբ վարելու՝ ներկայացնելով ՀՀ-ում պառլամենտական ընդդիմության համար ստեղծվող արհեստական խոչընդոտները, օրենսդրական նախաձեռնություններ բերելու և ընդունելու դժվարությունները, Դոնթի բանաձևի՝ համամասնական ընտրակարգի մանդատների բաշխման խախտման դեպքերը, մասնավորապես՝ ընդդիմությանը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունը չհանձնելու ապօրինի քաղաքականությունը։ Տեղեկանալով այցիս մասին՝ ինձ հետ հանդիպելու ցանկություն հայտնեցին շվեդահայերը, որոնք իրենց պատրաստակամությունը հայտնեցին ցանկացած հայանպաստ գործունեության մեջ ներգրավվելու հարցում։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել շվեդական կողմին՝ արժանացրած ջերմ ընդունելության և փորձի փոխանակման հնարավորության համար»։Ավելին18:0001.05.25 -
ՀասարակականՍնուփ Դոգի համերգի համար հատկացված գումարը դեռ չի վերադարձվել պետբյուջե. «Հետք»Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար հատկացված գումարը դեռ չի վերադարձվել պետական բյուջե։ Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը։ Այս տարվա փետրվարին էինք գրել, որ գումարը պետբյուջե դեռ չի վերադարձվել, չնայած հունվարի 8-ի իր ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց՝ նախարարությունը գրավոր դիմում է ներկայացրել «Դոպինգ Սփեյս» կազմակերպությանը՝ Սնուփ Դոգի չկայացած համերգի ամբողջ գումարը պետական բյուջե վերադարձնելու պահանջով։ «Նրանք ամբողջ տարին բանակցել են, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել ենք որոշակի պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել: Սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները: Այսինքն՝ քանի որ նախատեսված ժամանակահատվածում համերգը չի կայացել, մենք արդեն գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որ ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե»,- ասել է նախարարը։ Մեր հարցմանն ի պատասխան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հայտնել է․ ««Դոպինգ սփեյս» կազմակերպության կողմից միջոցառման կազմակերպման վերաբերյալ նոր առաջարկներ չեն ստացվել։ Ընկերությանն առաջարկվել է ձեռնարկել միջոցներ՝ պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ լուծելու եւ պայմանագրով հատկացված գումարը, ինչպես նաեւ տուգանքը, համաձայն պայմանագրի 2.4.11 կետի, ՀՀ պետական բյուջեի կենտրոնական գանձապետական հաշվին վերադարձնելու համար»։ Ստացվում է, որ նախարարի հայտարարությունից գրեթե 4 ամիս անց ԿԳՄՍ նախարարությունը դեռևս սպասում է ընկերության կողմից համապատասխան գործողությունների։ Հիշեցնենք՝ 2023 թվականի հուլիսին հայտարարվել էր, որ աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգը սեպտեմբերի 23-ին համերգ կունենա Երևանում։ Պայմանագրի արժեքը 2 մլրդ 318 մլն դրամ էր կամ 6 մլն դոլար ԱՄՆ դոլար։ Ինչպես նշված էր նախագծի հիմնավորման մեջ, այդ գումարը պիտի ուղղվեր Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը: Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայից և Արցախի հայաթափումից հետո համերգի կազմակերպիչները, դատապարտելով Բաքվի գործողությունները, հայտարարեցին, որ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը հետաձգվում է։ Համերգը չկայացավ, իսկ գումարը պետբյուջե դեռ չի վերադարձվել։Ավելին17:4501.05.25 -
ԻրավականՄեսրոպ Մանուկյանն արդեն մեկ ժամ է՝ ՔԿ-ում է․ մեղադրանք է առաջադրվում. «Փաստինֆո»Քրեական վարույթը վերաբերում է ապրիլի 29-ին՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում իրականացված խաղաղ ակցիային։ Նույն գործով մեղադրանք է ներկայացվել նաև Արթուր Չախոյանին։Ավելին17:3901.05.25 -
ՔաղաքականՍա շանտաժ է՝ ամենաբարձր մակարդակի․ միակ տարբերակն արտահերթ ընտրություններն են. Սամվել ՀակոբյանՄալաթիայի թաղապետն ասում է՝ եթե Ավինյանն իր համակուսակից Մասիվի թաղապետի հետ վարվի այնպես, ինչպես պետք է վարվի, իրեն հարգող ցանկացած քաղաքապետ, ապա Արամ Զավենի Սարգսյանի բոլոր ենթակաները հրաժարական կտան։ Այսինքն՝ փոքրամասնության կոալիցիան կքանդվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը: «Սա շանտաժ է՝ ամենաբարձր մակարդակի։ Այս իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են։ Այս քաղաքային իշխանությունը կորցրել է իր լեգիտիմությունը բոլոր հնարավոր ձևերով։ Նիկո´լ, Տիգրա´ն, ու՞ր եք: Խոսե´ք: 10-ով մեկին ծեծելը նորաձև՞ է.. Սելեկտիվ արդարադատությունն ու անպատժելիությունը նորաձև՞ են..»,-գրել է նա:Ավելին17:3001.05.25 -
ՀայաստանՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով եղել է Լոռու մարզումՀայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսեյ Տիտովի և «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցիչների ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ։ Ինչպես տեղեկացնում են դեսպանատնից, Վանաձորում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և ՌԴ դեսպանի միջև քննարկվել են Ռուսաստանի Դաշնության տարբեր սուբյեկտների հետ մարզի միջև տնտեսական համագործակցության խորացման հարցեր։ Քննարկման առանցքում եղել է փոխշահավետ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև միջտարածաշրջանային մշակութային, կրթական և զբոսաշրջային կապերի ձևավորումն ու զարգացումը։ Այցի շրջանակում դեսպան Կոպիրկինը եղել է նաև Տաշիր քաղաքում, որտեղ մասնակցել է «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ բացված ռուսական կենտրոնի հանդիսավոր բացմանը։ Այնուհետև նա այցելել է Տաշիրում գործող «Ամպեր Արմենիա» մալուխային գործարան և «Տաշիր կար» կարի ֆաբրիկա՝ տեղում ծանոթանալով արտադրական գործընթացներին։Ավելին17:1501.05.25 -
ՀասարակականԵրևանում «Mazda CX 5»-ը բախվել է կայանված 2 ավտոմեքենայի և կողաշրջվելԱյսօր՝ մայիսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաննեոում Երևանի բնակիչ 47-ամյա Արմինե Հ.-ն իր վարած «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Hyundai» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր «Mazda»-ի վարորդին օգնություն են ցուցաբերել, սակայն վերջինս հրաժարվել է բժշկական օգնությունից: «Mazda»-ի վարորդը եղել է ամրակապված, ու հենց ամրագոտին է փրկել նրան, որ չի հայտնվել ավտոմեքենայից դուրս և նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:Ավելին17:0001.05.25 -
ՔաղաքականՎնգստոցը բարձրանում ա. ՔՊ-ի կոռուպցիոն մերկացումները շարունակվելու ենԴեռ չեն սպառվել ոստիկանությանը ուղղված հարցերը՝ Նոր Նորքի թաղապետարանի սկանդալային ծեծկռտուքի մասին: Թաղապետ Տեր-Մարգարյանի և աջակիցների կողմից ծեծի ենթարկվելուց հետո «ինչու է ձերբակալվել ակիտվիստ Արթուր Չախոյանը, թեև ժամեր անց ազատ է արձակվել». այս բնույթի հարցադրումներով ողողված է հայկական համացանցը երեկվանից:Ավելին16:4501.05.25 -
ԻրավականՄեսրոպ Մանուկյանին ևս մեղադրանք է ներկայացվելՔիչ առաջ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ երեկ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ 4 անձանցից մեկը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն է, ով անձամբ բռնություն էր կիրառել իրեն քննադատության ենթարկած ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ։ Նշվում է, որ մեղադրանք է առաջադրվել նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին։ «Հարուցված գործի շջանակներում մեղադրանք է առաջադրվել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին»,- գրել է «Հրապարակ»-ը։Ավելին16:3701.05.25 -
ՀասարակականՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում՝ մայիսի 1-ի երեկոյան, 2-6-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Մարզերում՝ մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-4-ի գիշերը, 3-ին առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկը առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ի ցերեկը կբարձրանա ևս 3-5 աստիճանով։Ավելին16:3001.05.25 -
ԻրավականՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվելՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանն էլ իր էջում գրել է. «Ապրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)»:Ավելին16:2901.05.25