Լրահոս
Իրավական
17:39
01.05.25
324

Մեսրոպ Մանուկյանն արդեն մեկ ժամ է՝ ՔԿ-ում է․ մեղադրանք է առաջադրվում. «Փաստինֆո»

Img default alt hy

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն այս պահին ՔԿ Զեյթունի բաժնում, մոտ մեկ ժամ է, ինչ հարցաքննվում է։ Մենք տեղեկացանք, որ նրան մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով։

Քրեական վարույթը վերաբերում է ապրիլի 29-ին՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում իրականացված խաղաղ ակցիային։ Նույն գործով մեղադրանք է ներկայացվել նաև Արթուր Չախոյանին։

Քիչ առաջ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ ապրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):

Խոսքը, ինչպես արդեն նշվեց, Արթուր Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի մասին է։