Լրահոս
Քաղաքական
17:30
01.05.25
250

Սա շանտաժ է՝ ամենաբարձր մակարդակի․ միակ տարբերակն արտահերթ ընտրություններն են. Սամվել Հակոբյան

Img default alt hy

Մալաթիայի թաղապետն ասում է՝ եթե Ավինյանն իր համակուսակից Մասիվի թաղապետի հետ վարվի այնպես, ինչպես պետք է վարվի, իրեն հարգող ցանկացած քաղաքապետ, ապա Արամ Զավենի Սարգսյանի բոլոր ենթակաները հրաժարական կտան։ Այսինքն՝ փոքրամասնության կոալիցիան կքանդվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:

«Սա շանտաժ է՝ ամենաբարձր մակարդակի։

Այս իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են։ Այս քաղաքային իշխանությունը կորցրել է իր լեգիտիմությունը բոլոր հնարավոր ձևերով։

Նիկո´լ, Տիգրա´ն, ու՞ր եք: Խոսե´ք:

10-ով մեկին ծեծելը նորաձև՞ է..

Սելեկտիվ արդարադատությունն ու անպատժելիությունը նորաձև՞ են..»,-գրել է նա: