Լրահոս

2025-05-01
  • Img default alt hy
    Իրավական
    ՆԳՆ-ն` ոստիկանների կողմից քաղաքացուն բռնnւթյան ենթարկելու դեպքի մասին
    Մայիսի 1-ին սոցցանցում ոստիկանների մասնակցությամբ տարածված տեսանյութի կապակցությամբ հայտնում եմ, որ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով այցելել են Արմավիր քաղաքի բնակչի տուն, ներկայացրել քննիչի որոշումը, ինչից հետո տվյալ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք' չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Այս մասին գրել է ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը: «Այնուհետև ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ և նրան հարկադրաբար ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։ Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ուսումնասիրվում է ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից»,- գրել է նա:
    14:30
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ջրհեղեղներ՝ Նոր Զելանդիայում․ արտակարգ դրություն է հայտարարվել
    Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում և Սելվին շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել ուժեղ անձրևների հետևանքով առաջացած լայնածավալ ջրհեղեղներից հետո։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է New Zealand Herald-ը։ Հայտարարությունն արել է Նոր Զելանդիայի արտակարգ իրավիճակների նախարար Մարկ Միտչելը։ Բացի այդ, մոտ 150 կիլոմետր ժամ արագությամբ ուժեղ քամիները հարվածել են երկրի մայրաքաղաք Վելինգտոնին՝ վնասելով տանիքներ, տապալելով ծառեր, փակելով ճանապարհներ։ «Վելինգտոնի օդանավակայանում չվերթները չեղարկվել են առնվազն մինչև երեկոյան ժամը 18։00-ն։ Մայրաքաղաքում հարյուրավոր մարդկանց էլեկտրաէներգիան անջատվել է: Հսկայական ալիքները հարվածել են Վելինգտոնի ափին՝ թափելով բեկորներ ճանապարհների վրա և վտանգավոր դարձնելով երթևեկությունը»,-գրում է թերթը: Օդերևութաբանական ծառայությունը Վելինգտոնում քամու մասին նախազգուշացումը բարձրացրել է հազվագյուտ կարմիր մակարդակի՝ ավերիչ փոթորիկների և կյանքին սպառնացող վտանգի պատճառով, որը կարող է առաջանալ թռչող բեկորներից ու ընկնող ծառերից։ «Կործանարար քամիները լայնածավալ վնասներ կպատճառեն, այդ թվում՝ էլեկտրահաղորդման գծերին և տանիքներին, կստեղծեն վտանգավոր վարորդական պայմաններ և կհանգեցնեն տրանսպորտային և էլեկտրաէներգիայի զգալի անջատումների»,-ընդգծում է New Zealand Herald-ը։
    14:15
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այո՛, Նիկոլ Փաշինյանն է սադրել պատերազմը. Ռուբեն Հակոբյան
    ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը գրել է. «Այո՛, Նիկոլ Փաշինյանն է սադրել պատերազմը։ Վերջին օրերին իշխանական քարոզչամեքենան նշանառության տակ է առել երկրորդ նախագահի՝ «մենք ենք հրահրել պատերազմը» եզրույթը եւ յուրովի տալիս է ամենատարբեր գնահատականներն ու մեկնաբանությունները… Այո՛, տարբեր առիթներով բազմիցս եմ ասել՝ գործող վարչապետ կոչվածն է սադրել պատերազմը։ Երբ 19-ի օգոստոսին բազմահազար արցախցիների ներկայությամբ Ստեփանակերտի հրապարակում ժողովրդի էմոցիան գողանալու իր սովորության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է եւ՝ վերջ», այդ պահին երեւի նա ի վիճակի չէր հասկանալու, որ իր այդ հայտարարությամբ թշնամու առաջ կանաչ լույս է վառում պատերազմ հրահրելու համար, ինչը եւ, շատ չանցած, տեղի ունեցավ։ Մեր դիվանագիտությունն իր գոյության ողջ ընթացքում որեւէ մակարդակում տգիտության նման աստիճանի արտահայտություն երբեք իրեն թույլ չի տվել։ Եւ բնական էր, որ ընդամենը մի քանի օրերի ընթացքում բոլոր հասանելի միջազգային ամբիոնները թշնամին հեղեղեց Հայաստանի առաջին դեմքի արտաբերած Ադրբեջանի նկատմամբ բացահայտ հողային պահանջ ներկայացնելու մասին հայտարարություններով, ինչը լեգիտիմ հիմք էր ստեղծում թշնամու կողմից պատերազմ նախաձեռնելու համար։ Ադրբեջանական դիվանագիտությունը, միջազգային նորմերը վկայակոչելով, փաստարկված հիմնավորում էր, որ Հայաստանի պայքարը ոչ թե Արցախի ինքնորոշումը պաշտպանելու համար է, ինչը տարիներ շարունակ Մինսկի խմբի միջնորդությամբ պնդում է, այլ Հայաստանն ուղղակի Ադրբեջանի նկատմամբ ունի հողային պահանջ՝ վկայակոչելով Հայաստանի առաջին դեմքի կողմից հրապարակային հայտարարությունը։ Իսկ միջազգային օրենսդրությամբ չկա որեւէ նորմ, որը արգելի ինքնիշխան պետությանը ցանկացած ձեւով տեր կանգնելու իր տարածքային ամբողջականությանը։ Իր հերթին ԱԺ նախագահ կոչվածն էլ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բացահայտ արդարացրեց թշնամու կողմից պատերազմի հրահրումն ու Արցախի էթնոզտումը՝ պայմանավորելով այն ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերով, ինչը նույնպես դիվանագիտական տգիտության ու անտեղյակության հետեւանք է։ Այդ բանաձեւերը չեն իրականացվել ոչ թե Հայաստանի, այլ ադրբեջանական կողմի պատճառով, ինչի մասին Մինսկի խմբի զեկույցը ՄԱԿ ԱԽ ժամանակին ընդունել է ի գիտություն։ Մեր այսօրվա սրընթաց գահավիժող իրականության գլխավոր պատճառն այն է, որ մեր պետությունը ներկայացնող այս երկու բարձրաստիճան պաշտոնյաների իշխանատենչության, չտեսության ու տգիտության պատճառով հայ ժողովուրդը ապրում է թերեւս իր պատմության ամենաողբերգական էջերից մեկը։ Եւ այն կշարունակվի, քանի դեռ սրանք են ներկայացնում մեր պետությունը»։
    14:00
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանը Նախիջևանում զnրավարժnւթյnւններ է անցկացրել
    Ադրբեջանը Նախիջևանում անցկացրել է առանձին բանակի հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ 2025 թվականի պատրաստության պլանի համաձայն։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տագնապի ազդանշանով ստորաբաժանումները շարժվել են դեպի զորավարժությունների անցկացման շրջաններ, որտեղ ստուգվել են դրանց մանևրելու ունակությունը և հրամանատարական կազմի գործողությունները օպերատիվ միջավայրում։
    13:56
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանները բռնության են ենթարկել պաշտպանյալիս, ծեծել են, բերանը փակել սկոտչով. Արա Ղարագյոզյան
    Իմ պաշտպանյալի թույլտվությամբ հրապարակում եմ նրա կողմից տրամադրված տեսանյութն ու լուսանկարները, որոնք փաստում են Հոկտեմբերյանի ոստիկանության կողմից նրա նկատմամբ կիրառված բռնության մասին։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան Արա Ղարագյոզյանը, ով նաեւ տեսանյութ ու լուսանկարներ է հրապարակել: Նա, մասնավորապես, նշել է. «Տուժողի խոսքով՝ ոստիկաններն իրեն նախ բռնության են ենթարկել իրենց տանը, ապա տարել ոստիկանություն, որտեղ շարունակել են ծեծել և բերանը փակել սկոչով։ Տուժողը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, սակայն մինչ օրս որևէ արձագանք չի ստացվել: Հարց եմ ուղղում Արփինե Սարգսյան, սա՞ է իրական բարեփոխումների արդյունքը։ Ինչպե՞ս կարող է այսպիսի վերաբերմունք ցուցաբերել ոստիկանությունը։ Ինչու՞ պետք է քաղաքացուն տանեն ոստիկանություն և նա այնտեղից վերադառնա նման վնասվածքներով Մինչև ե՞րբ կարելի է հանդուրժել քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնությունն ու խոշտանգումները։ Ե՞րբ է վերջապես ավարտվելու իրավախախտումներն անպատիժ թողնելու այս վտանգավոր պրակտիկան։ Ինչպես միշտ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ-ն զբաղվելու է այս գործով և պայքարելու է, որ մեղավորները պատժվեն»:
    13:45
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատավոր Արտուշ Գաբրիելյանին տարան «Վարդաշեն» ՔԿՀ․ Armlur
    Երեկ ԲԴԽ-ն բավարարեց Գլխավոր դատախազի միջնորդությունները և դատավոր Արտուշ Գաբրիելյանին նկատմամբ քրեական հետապնդում սկսելու եւ խափանման միջոց կալանք կիրառելու մասով։ Արդյունքում դատարան քննելով նախաքննական մարմնի միջնորդությունը որոշեց կալանավորել Արտուշ Գաբրիելյանին։
    13:30
    01.05.25
    Ավելին
  • Քաղաքական
    Թևից քաշել են, որ համոզեն. Վահագն Ալեքսանյանի սկանդալային լայվը՝ մոր մասին
    Բագրատ Սրբազանի առաջնորդած Սրբազան պայքարի ֆեյսբուքյան էջում տարածված տեսանյութում երևում է, որ ընդհարում է եղել ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մոր և Սրբազան պայքարի ներկայացուցիչների միջև, ովքեր այս օրերին «Չեմ Վստահում» ակցիան են անում Երևանի տարբեր հատվածներում:
    13:20
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ
    Մայիսի 2-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի «Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
    13:15
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարային ջրանջատում՝ Երևանում
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    13:00
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Երկրաշարժ՝ Իրանում․ կան տուժածներ
    Այսօր Իրանի հյուսիսարևելյան Ռազավի Խորասան նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Tasnim գործակալության փոխանցմամբ՝ տուժել է 19 մարդ։ Ռազավի Խորասանի նահանգապետը Mehr-ին տված հարցազրույցում նշել էր, որ երկրաշարժը գրանցվել է Ռաշթխար քաղաքում՝ 10 կիլոմետր խորության վրա։ Այն տեղի է ունեցել առավոտյան ժամը 5-ին։ Երկրաշարժը զգացվել է նաև մերձակա Խաֆ և Թորբաթ Հեյդարիե քաղաքներում։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։
    12:45
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Սկանդալը կոծկելու փորձ. Նոր Նորքի թաղապետը կենթարկվի՞ պատասխանատվության
    Հայլուր 12։30 Սկանդալը կոծկելու փորձ. Նոր Նորքի թաղապետը կենթարկվի՞ պատասխանատվության
    12:30
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 42-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով վրшերթի է ենթարկել 30-ամյա հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
    Երեկ՝ ապրիլի 30-ին, վրաերթի է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։35-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Հովհաննես Խ․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով Ալեք Մանուկյան փողոցից դեպի Վարդանանց փողոց ընթանալիս՝ Վարդանանց 15/6 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Սամվել Խ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    12:15
    01.05.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 01.05.2025
    Մամուլի տեսություն 01.05.2025
    12:08
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատվել․ բնակիչների համոզմամբ՝ հետախուզական է․ MediaHub
    «Բացի գիշերային ինտենսիվ կրակոցներից, հիմա արդեն մեզ ահաբեկում են անօդաչու թռչող սարքերով։ Առավոտ ժամը 6-ից լսում ենք ձայները, որ պտտվում են մեր գլխավերևում, ձենը գալիս ա, ցածր ա թռչում։ 44-օրյա պատերազմի մասնակից տղերքը ասացին՝ ամենայն հավանականությամբ հետախուզական նպատակներով են բարձրացրել»,- ասաց մեր զրուցակիցը։
    12:05
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետության պարտավորությունն է նպաստել հավասար և անվտանգ աշխատանքային միջավայրի ձևավորմանը․ ՄԻՊ
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ։ Դրանում ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Մայիսի 1-ի` Աշխատանքի միջազգային օրվա առթիվ: Այս օրը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուրի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը: Մեր երկրում աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ: ՄԻՊ աշխատակազմի ուսումնասիրությունները, ստացված բողոքների քննությունը թույլ են տալիս արձանագրել անվտանգ ու արժանապատիվ աշխատանքային պայմանների, հանգստի իրավունքի, արդար վարձատրության, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրվելու իրավունքի ապահովման համատեքստում առկա խնդիրներն ու այդ ուղղությամբ լրացուցիչ ջանքերի ձեռնարկման անհրաժեշտությունը։ Շարունակում է խնդրահարույց մնալ աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը։ Այս տեսանկյունից հատկապես կարևոր է աշխատաշուկայում կանանց ավելի ցածր մասնակցության խնդրի հասցեագրումը, աշխատավայրում սեռական ոտնձգության բացառման արդյունավետ կառուցակարգերի նախատեսումը։ Առանցքային է նաև հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների, ներառյալ՝ մատչելի աշխատանքային միջավայրի ապահովմանն ուղղված առավել հետևողական և ամբողջական ջանքերի գործադրման անհրաժեշտությունը։ Պետության պարտավորությունն է նպաստել արժանապատիվ, հավասար և անվտանգ աշխատանքային միջավայրի ձևավորմանն ու ամրապնդմանը, որտեղ յուրաքանչյուրը կունենա իր կարողություններն ու ներուժն իրացնելու հնարավորություն: Կարևոր եմ համարում նաև աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ պետության պատշաճ վերահսկողության միջոցների ձեռնարկումը, աշխատողների և գործատուների շրջանում աշխատանքային իրավունքների առնչությամբ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը։ Սիրելի՛ հայրենակիցներ, Մաղթում եմ բոլորիս արդյունավետ և ստեղծագործ աշխատանք՝ հավասար և անվտանգ պայմաններում, և ընդգծում ՀՀ իրավասու մարմինների շարունակական գործուն քայլերի անհրաժեշտությունը աշխատանքային իրավունքների պաշտպանության պատշաճ կառուցակարգերի ամրապնդման ուղղությամբ»:
    12:00
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    27-ամյա տղամարդը «Արին Բերդ» հացատանը, մատուցողուհուց մերժում ստանալով, շշերnվ հшրվшծել է նրան և հացատան տնօրենին
    Ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Այնթապ գյուղում գործող «Արին Բերդ» հացատանը վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե մեկնած ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է և ժամը 02։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Գևորգ Գ․-ն՝ որպես հաճախորդ գտնվելով Այնթապ գյուղի 20-րդ փողոցի 51-րդ հասցեում գործող «Արին Բերդ» հացատանը, և ընկերական հարաբերություն սկսելու վերաբերյալ մերժում ստանալով նշված հացատան մատուցողուհի, Երևանի բնակիչ 32-ամյա Տաթևիկ Հ․-ից, ձեռքով հարվածել է վերջինիս դեմքի շրջանին, այնուհետև, հրելով պատին, դանակը գրպանից հանել է՝ ասելով, որ եթե իր հետ չգնա, կսպանի նրան: Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությանը միջամտել է հացատան տնօրեն, Երևանի բնակիչ 33-ամյա Ռուզաննա Գ․-ն, որի ընթացքում Գևորգ Գ․-ն մոտակայքում գտնվող արկղից վերցնելով ապակյա երկու շիշ, հարվածել է վերջինիս գլխին, ինչից նա ուշաթափվել է և հարվածի հետևանքով ստացել մարմնական վնասվածք, ինչից հետո Գևորգ Գ․-ն սեռական բնութի հայհոյանքներ հնչեցնելով կոտրել է հացատան գույքը և հեռացել այնտեղից: Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Գևորգ Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
    11:56
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեր հայրենիքի բարեկեցությունը հնարավոր է միայն համախմբված, պատասխանատու և արարող աշխատանքի շնորհիվ. ԱԱՏՄ ղեկավար
    ԱԱՏՄ ղեկավար Սլավիկ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ «Սիրելի աշխատակիցներ, գործընկերներ, հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը ոչ միայն աշխատանքային իրավունքների պաշտպանության, արդար ու արժանապատիվ աշխատանքի խորհրդանիշն է, այլև երախտիք յուրաքանչյուր մարդու անմնացորդ նվիրումի, պատասխանատվության և ստեղծարարության համար։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին, իր շնորհավորանքներն է հղում երկրի աշխատավոր բոլոր քաղաքացիներին՝ անկախ մասնագիտությունից, զբաղվածության ոլորտից և գործունեության ծավալից։ Տեսչական մարմնի առաքելությունն է հետևողականորեն վերահսկել օրենքի պահանջների իրականացումը՝ միաժամանակ նպաստելով աշխատանքային մշակույթի բարելավմանը։ Մաղթում ենք ձեզ արժանապատիվ և անվտանգ աշխատանք, բարեկեցիկ ու կայուն պայմաններ, անձնական և մասնագիտական նոր ձեռքբերումներ։ Թող ձեր կատարած աշխատանքը գնահատվի արդարացիորեն, իսկ աշխատանքային իրավունքները՝ պաշտպանվեն անվերապահորեն։ Մեր հայրենիքի կառուցումն ու բարեկեցությունը հնարավոր են միայն համախմբված, պատասխանատու և արարող աշխատանքի շնորհիվ։ Շնորհակալություն ձեր ամենօրյա աշխատանքի, ներդրման ու վստահության համար։ Եղեք գնահատված, պաշտպանված, առողջ և անվտանգ։ Եվս մեկ անգամ՝ շնորհավոր տոնդ, հայ աշխատավոր:
    11:49
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ավինյանը քաղաքական պատանդ է Հանրապետություն խմբավորման մոտ. Կուբատյան
    Ինչ կարող է անել Ավինյանը՞. Ըստ էության Ավինյանը քաղաքական պատանդ է Հանրապետություն խմբավորման մոտ: Այս մասին իր էջում գրել է Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբատյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Եթե ձեռք տա հանրապետական (արդեն տեղին է այս տերմինը) թաղապետին, խմբավորումը կարող է դուրս գալ կոալիցիայից և ՔՊ-ն կորցնի իշխանությունը Երևանում: Ավինյանը կարող է ինքը հրաժարվել պաշտոնից, բայց դրանից իրավիճակը ՔՊ-ի համար չի փոխվի, քանի որ ոչ թե Ավինյանը անձնապես է պատանդ, այլ` ՔՊ-ն, ու Ավինյանը շատ ավելի ծանրակշիռ պատճառներ ուներ հրաժարական տալու: Ու քանի որ նորաթուխ ՀՀԿ-ն չի պատրաստվում զադնի դնել, Ավինյանին այլ ելք չի մնում, քան կիսել նորաթուխ ՀՀԿ-ի դիրքորոշումը: Այսքանով ամեն ինչ շուտով կմոռացվի, բայց Հայաստանի Հանրապետություն կուսակցության համար ամեն ինչ ավարտված է և նրանք, ինչպես բուն ՀՀԿ-ն, շուտով կհայտնվեն քաղաքական աղբանոցում»:
    11:45
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին․ ԱԺ նախագահ
    ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին։ Հենց աշխատող քաղաքացու տքնաջան ու հուսալի ձեռքերով է ձևավորվում իր իսկ ընտանիքի բարեկեցությունը, ինչպես նաև ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը։ Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ձեզ՝ ձեր ամենօրյա ջանքերի և պատասխանատու վերաբերմունքի համար։ Ձեր ստեղծագործ ու նվիրված աշխատանքն է այն հիմքը, որի վրա պետք է կառուցենք ավելի արդար, բարեկեցիկ և անվտանգ Հայաստան»։
    11:30
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
    Խնդրում ենք չանհանգստանալ։
    11:15
    01.05.25
    Ավելին