Լրահոս
Քաղաքական
19:15
01.05.25
284

Ոչ մի մեղադրանք չեմ ընդունում․ Մեսրոպ Մանուկյան

Img default alt hy

Ինձ քննչական մարմինը ներգրավեց որպես մեղադրյալ, բայց ես մեղքը չեմ ընդունել։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը, որին խուլիգանության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ։

«Կրկին անգամ պնդում եմ, որ չեմ ստորացրել Տիգրան Տեր-Մարգարյանին։ Եթե նա իրեն ստորացված է համարում, քննչական մարմնին խնդրել եմ առերեսում կազմակերպել։ Կրկին նշում եմ, որ ոչ մի մեղադրանք չեմ ընդունում»,–հավալեց նա։