Լրահոս

2025-05-01
  • Img default alt hy
    Իրավական
    Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ. ՔԿ
    Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը): Այդ մասին հայտնում է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և թաղապետարանի աշխատակցիները երեկ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին:
    16:15
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանի զինված ուժերը գիշերը հարձակվել են Ուկրաինայի տարածքի վրա․ կան զոհեր և վիրավորներ
    Ռուսաստանի զինված ուժերը մայիսի 1-ի գիշերը հարձակվել են Ուկրաինայի տարածքի վրա՝ կիրառելով «Իսկանդեր-Մ» տիպի 5 բալիստիկ հրթիռ և շուրջ 170 տարբեր տեսակի անօդաչու թռչող սարք, հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի օդուժի հրամանատարությունը։ Հարձակման հետևանքով տուժել են Օդեսայի, Խարկովի, Սումիի, Դոնեցկի և Կիևի շրջանները։ Օդեսայի մարզի ղեկավար Օլեգ Կիպերի հաղորդմամբ՝ քաղաքում վնասվել են բազմաբնակարան և մասնավոր տներ, դպրոց, սուպերմարկետ, ինչպես նաև մի քանի մարդատար ավտոմեքենա։ Հարձակումից հետո մի քանի վայրում բռնկվել են հրդեհներ։ Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայության հաղորդմամբ՝ Օդեսայում երկու քաղաքացի զոհվել է, ևս 15-ը՝ տուժել։
    16:00
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման աղբյուր է, այլ նաև ինքնադրսևորման, մասնագիտական աճի հարթակ․ ԱՍՀ նախարար
    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է հանրապետության քաղաքացիներին Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ։ Նախարարը ուղերձում նշել է, որ Մայիսի 1-ը՝ որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր, կրկին հնարավորություն է ընդգծելու արժանապատիվ աշխատանքի կարևորությունը՝ հիմնված ազատության, արդարության և հավասարության վրա. սա այն հիմնական նպատակն է, որին ուղղված են պետության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումները։ Նախարարն ընդգծել է, որ կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման աղբյուր է, այլ նաև ինքնադրսևորման, մասնագիտական աճի հարթակ։ «Կարևորելով սա՝ արդեն երկու տարի է Հայաստանի Հանրապետությունում հյուրընկալում ենք արժանապատիվ աշխատանքի և սոցիալական արդարությանն ուղղված միջազգային համաժողովներ, որոնք մեր երկրում մեկ հարկի տակ են հավաքում տարբեր երկրներից բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքականություն մշակողների, փորձագետների, ովքեր այս ոլորտում ունեն նշանակալի փորձ ու գիտելիք ու պատրաստակամ են նաև կիսվելու լավագույն փորձով։ Կարևոր է նաև ընդգծել, որ նախորդ տարեվերջին ՀՀ կառավարությունը հաստատեց 2025-2031 թթ. Զբաղվածության ռազմավարական ծրագրով նախատեսված այն միջոցառումները, որոնք հնարավորություն կստեղծեն բարձրացնել քաղաքացիների զբաղվածության մակարդակը, ընդլայնել աշխատանքի հնարավորություններն ու արդյունավետ կապ ապահովել աշխատանք փնտրող անձանց և գործատուների միջև։ Այս գործընթացում շարունակական աշխատանքներ ենք իրականացնում նաև աղքատության և գործազրկության հաղթահարման դեմ անհրաժեշտ քայլերի իրականացման ուղղությամբ՝ Անապահովության գնահատման նոր համակարգի ներդնման, կրթության և մասնագիտական հմտությունների զարգացման, աշխատանքը խրախուսելու միջոցով։ Սիրելի՛ քաղաքացիներ, Ձեր ամենօրյա աշխատանքը մեր երկրի զարգացման հիմքն է, ուստի շնորհավորում եմ տոնի առթիվ և մաղթում արդյունավետ աշխատանք և բարեկեցություն»,- ուղերձում նշել է Նարեկ Մկրտչյանը։
    15:45
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ռոբերտ Քոչարյանի և ընտանիքի անդամների գույքերը չէին կարող բռնագանձվել, որովհետև առկա են բոլոր հիմնավորումները. փաստաբան
    ՍԴ որոշումից անկախ՝ Ռոբերտ Քոչարյանի և ընտանիքի անդամների գույքերը չէին կարող բռնագանձվել, որովհետև առկա են բոլոր հիմնավորումները: Այս մասին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ — 1776 որոշման համատեքստում» վերտառությամբ համաժողովում հայտարարեց «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Արամ Օրբելյանը: «Ես գտնում եմ, որ անկախ նրանից, որ իր մոտ առկա է բոլոր հիմնավորումները, որևէ անձ, ներառյալ Ռոբերտ Քոչարյանը և ընտանիքը, պարտավոր չէ դատական գործընթաց անցնի և ապացուցի իր կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի օրինականությունը կամ ապօրինությունը»,- նշեց նա:
    15:37
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Բերանը կապել են սքոչով, ծեծել. ոստիկանական նոր բռնության կադրեր
    Հայլուր 15։30 Բերանը կապել են սքոչով, ծեծել. ոստիկանական նոր բռնության կադրեր
    15:30
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել
    Ակտիվիստ Արթուր Չախոյանին հիվանդանոցում մեղադրանք առաջադրվեց խուլիգանություն կատարելու համար: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից: Հիշեցնենք՝ երեկ Չախոյանը գնացել էր Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարան` ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանից պատասխան պահանջելու` իր հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար։ Նշենք, որ ծեծկռտուք էր սկսվել թաղապետարանի աշխատակիցների, թաղապետի և Արթուր Չախոյանի միջև։ Դրանից հետո նրան հրավիրել են ոստիկանություն, այնուհետև Չախոյանի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է հիվանդանոց:
    15:27
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վեհափառը Վատիկան է մեկնել ոչ թե ՀՀ նախագահի օդանավով, այլ սովորական չվերթով. Տեր Եսայի քահանա Արթենյան․ News.am
    Սոցիալական ցանցերում շրջանառության մեջ դրված տեղեկությունը, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Սրբազան Քահանայապետի հուղարկավորության առիթով Վատիկան մեկնել է ՀՀ նախագահի օդանավով, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը: «Վեհափառն իր ուղեկցող պատվիրակության հետ Հռոմ է ուղևորվել ապրիլի 25-ին սովորական չվերթով»,- հավելել է նա:
    15:15
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հուսով ենք՝ Ձեր միջնորդությամբ ԼՂ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք. Վիտալի Բալասանյանը դիմել է Պուտինին
    Օկուպացված Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հույս հայտնելով, որ վերջինիս միջնորդությամբ արցախցիները կվերադառնան իրենց պատմական հայրենիք: Բալասանյանը հիշեցրել է, որ այս տարի լրանում է նացիստական ​​Գերմանիայի դեմ Խորհրդային Միության Մեծ հաղթանակի 80-ամյակը՝ ընդգծելով, որ այդ մեծ ու ընդհանուր հաղթանակում իր հերոսական ներդրումն է ունեցել նաև հայ ժողովուրդը, իսկ Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայերից 90,000-ն արցախցի էր: «29 ղարաբաղցիներ դարձել են Խորհրդային Միության հերոսներ, 7 հոգի դարձել է Փառքի բոլոր 3 աստիճանի շքանշանակիրներ, հազարավոր զինվորներ պարգևատրվել են մարտական ​​շքանշաններով ու մեդալներով… Այսօր Ղարաբաղի հայությունը, մի շարք հանգամանքների բերումով, զրկված է իր պատմական հայրենիքից և կարծում ենք, որ այս անարդար գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը։ Դարերի ընթացքում Ռուսական կայսրությունը հայ ժողովրդին բազմիցս հնարավորություն է տվել պահպանել իր ինքնությունն ու պետականությունը իր պատմական հայրենիքում (Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագիր): Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, հուսով ենք՝ Ձեր միջնորդությամբ Ղարաբաղի հայերը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթած ժողովրդի ժառանգները, կվերադառնան իրենց պատմական հայրենիք, և շուտափույթ գործնական քայլերը կձեռնարկվեն փրկելու հազարավոր տարիների ընթացքում ստեղծված պատմամշակութային ժառանգությունը, այդ թվում՝ եկեղեցիները, խաչքարերը, տարբեր շինություններ, բնակավայրեր, հուշարձաններ, այդ թվում՝ Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձաններ»,- նշել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:
    15:06
    01.05.25
    Ավելին
  • Միջազգային
    Ցեղասպանությունը կարող է դուրս գալ Գազայի տարածքից ու շարունակվել հարևան երկրներում
    Միջազգային քրեական դատարանը կարող է «Ցեղասպանություն» որակել Իսրայելի գործողությունները Գազայում: Այդ պահանջով դատարանին են դիմել իսլամադավան երկրները: Իրանը, Թուրքիան և Հորդանանը համաշխարհային հանրությանը անգործության համար են մեղադրում:
    15:00
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արամ Ա-ն խոսել է Հայոց ցեղասպանության, Թուրքիայի ժխտողական քաղաքականության ու Արցախի մասին
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, Հռոմ իր կարճ կեցութեան ընթացքին, ուր մեկնած էր ներկայ գտնուելու Ֆրանսիս Պապի յուղարկաւորութեան, իտալական լրատուամիջոցներու հետ երկու կարեւոր հարցազրոյցներ ունեցաւ։ «Առաջին հարցազրոյցը ունեցաւ Իլ Ժիորնալէ (il Giornale) օրաթերթին հետ, որ Իտալիոյ ամենատարածուն ու յարգուած թերթերէն մէկն է. իսկ երկրորդ հարցազրոյցը՝ Միտիասէթ հեռուստաընկերութեան Նիքոլա Փորրօ հանրածանօթ լրագրողին հետ, որ նոյնպէս մեծ ժողովրդականութիւն ունեցող հեռատեսիլային ծրագիր է ու լրագրող։ Երկու հարցազրոյցներու ընթացքին արծարծուեցան հետեւեալ հարցերը.- Հայոց Ցեղասպանութիւնը եւ Թուրքիոյ ժխտողական քաղաքականութիւնը, Արցախ եւ Ազրպէյճան, Ֆրանսիս Պապի կարեւոր իրագործումները, նոր պապի ընտրութիւնը, եկեղեցին ներկայ աշխարհին մէջ։ Նշենք, որ վերոյիշեալ հարցազրոյցներու ընթացքին Վեհափառ Հայրապետին ընկերացան Կաթողիկոսարանի տեղեկատուական բաժանմունքի տնօրէն Հոգշ. Տ. Յովակիմ Վրդ. Բանճարճեան եւ ազգային բարերար Ալեքքօ Պէզիքեան։ Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը ապա մեկնեցաւ Զուիցերիա, ուր խորհրդակցական հանդիպում ունեցաւ Կաթողիկոսարանի մէջ իրագործուելիք Պէզիքեան Կեդրոնի բարերարներ Ալեքքօ եւ Զարեհ Պէզիքեաններու հետ»։
    14:45
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՆԳՆ-ն` ոստիկանների կողմից քաղաքացուն բռնnւթյան ենթարկելու դեպքի մասին
    Մայիսի 1-ին սոցցանցում ոստիկանների մասնակցությամբ տարածված տեսանյութի կապակցությամբ հայտնում եմ, որ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով այցելել են Արմավիր քաղաքի բնակչի տուն, ներկայացրել քննիչի որոշումը, ինչից հետո տվյալ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք' չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Այս մասին գրել է ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը: «Այնուհետև ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ և նրան հարկադրաբար ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։ Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ուսումնասիրվում է ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից»,- գրել է նա:
    14:30
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ջրհեղեղներ՝ Նոր Զելանդիայում․ արտակարգ դրություն է հայտարարվել
    Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում և Սելվին շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել ուժեղ անձրևների հետևանքով առաջացած լայնածավալ ջրհեղեղներից հետո։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է New Zealand Herald-ը։ Հայտարարությունն արել է Նոր Զելանդիայի արտակարգ իրավիճակների նախարար Մարկ Միտչելը։ Բացի այդ, մոտ 150 կիլոմետր ժամ արագությամբ ուժեղ քամիները հարվածել են երկրի մայրաքաղաք Վելինգտոնին՝ վնասելով տանիքներ, տապալելով ծառեր, փակելով ճանապարհներ։ «Վելինգտոնի օդանավակայանում չվերթները չեղարկվել են առնվազն մինչև երեկոյան ժամը 18։00-ն։ Մայրաքաղաքում հարյուրավոր մարդկանց էլեկտրաէներգիան անջատվել է: Հսկայական ալիքները հարվածել են Վելինգտոնի ափին՝ թափելով բեկորներ ճանապարհների վրա և վտանգավոր դարձնելով երթևեկությունը»,-գրում է թերթը: Օդերևութաբանական ծառայությունը Վելինգտոնում քամու մասին նախազգուշացումը բարձրացրել է հազվագյուտ կարմիր մակարդակի՝ ավերիչ փոթորիկների և կյանքին սպառնացող վտանգի պատճառով, որը կարող է առաջանալ թռչող բեկորներից ու ընկնող ծառերից։ «Կործանարար քամիները լայնածավալ վնասներ կպատճառեն, այդ թվում՝ էլեկտրահաղորդման գծերին և տանիքներին, կստեղծեն վտանգավոր վարորդական պայմաններ և կհանգեցնեն տրանսպորտային և էլեկտրաէներգիայի զգալի անջատումների»,-ընդգծում է New Zealand Herald-ը։
    14:15
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այո՛, Նիկոլ Փաշինյանն է սադրել պատերազմը. Ռուբեն Հակոբյան
    ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը գրել է. «Այո՛, Նիկոլ Փաշինյանն է սադրել պատերազմը։ Վերջին օրերին իշխանական քարոզչամեքենան նշանառության տակ է առել երկրորդ նախագահի՝ «մենք ենք հրահրել պատերազմը» եզրույթը եւ յուրովի տալիս է ամենատարբեր գնահատականներն ու մեկնաբանությունները… Այո՛, տարբեր առիթներով բազմիցս եմ ասել՝ գործող վարչապետ կոչվածն է սադրել պատերազմը։ Երբ 19-ի օգոստոսին բազմահազար արցախցիների ներկայությամբ Ստեփանակերտի հրապարակում ժողովրդի էմոցիան գողանալու իր սովորության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է եւ՝ վերջ», այդ պահին երեւի նա ի վիճակի չէր հասկանալու, որ իր այդ հայտարարությամբ թշնամու առաջ կանաչ լույս է վառում պատերազմ հրահրելու համար, ինչը եւ, շատ չանցած, տեղի ունեցավ։ Մեր դիվանագիտությունն իր գոյության ողջ ընթացքում որեւէ մակարդակում տգիտության նման աստիճանի արտահայտություն երբեք իրեն թույլ չի տվել։ Եւ բնական էր, որ ընդամենը մի քանի օրերի ընթացքում բոլոր հասանելի միջազգային ամբիոնները թշնամին հեղեղեց Հայաստանի առաջին դեմքի արտաբերած Ադրբեջանի նկատմամբ բացահայտ հողային պահանջ ներկայացնելու մասին հայտարարություններով, ինչը լեգիտիմ հիմք էր ստեղծում թշնամու կողմից պատերազմ նախաձեռնելու համար։ Ադրբեջանական դիվանագիտությունը, միջազգային նորմերը վկայակոչելով, փաստարկված հիմնավորում էր, որ Հայաստանի պայքարը ոչ թե Արցախի ինքնորոշումը պաշտպանելու համար է, ինչը տարիներ շարունակ Մինսկի խմբի միջնորդությամբ պնդում է, այլ Հայաստանն ուղղակի Ադրբեջանի նկատմամբ ունի հողային պահանջ՝ վկայակոչելով Հայաստանի առաջին դեմքի կողմից հրապարակային հայտարարությունը։ Իսկ միջազգային օրենսդրությամբ չկա որեւէ նորմ, որը արգելի ինքնիշխան պետությանը ցանկացած ձեւով տեր կանգնելու իր տարածքային ամբողջականությանը։ Իր հերթին ԱԺ նախագահ կոչվածն էլ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բացահայտ արդարացրեց թշնամու կողմից պատերազմի հրահրումն ու Արցախի էթնոզտումը՝ պայմանավորելով այն ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերով, ինչը նույնպես դիվանագիտական տգիտության ու անտեղյակության հետեւանք է։ Այդ բանաձեւերը չեն իրականացվել ոչ թե Հայաստանի, այլ ադրբեջանական կողմի պատճառով, ինչի մասին Մինսկի խմբի զեկույցը ՄԱԿ ԱԽ ժամանակին ընդունել է ի գիտություն։ Մեր այսօրվա սրընթաց գահավիժող իրականության գլխավոր պատճառն այն է, որ մեր պետությունը ներկայացնող այս երկու բարձրաստիճան պաշտոնյաների իշխանատենչության, չտեսության ու տգիտության պատճառով հայ ժողովուրդը ապրում է թերեւս իր պատմության ամենաողբերգական էջերից մեկը։ Եւ այն կշարունակվի, քանի դեռ սրանք են ներկայացնում մեր պետությունը»։
    14:00
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանը Նախիջևանում զnրավարժnւթյnւններ է անցկացրել
    Ադրբեջանը Նախիջևանում անցկացրել է առանձին բանակի հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ 2025 թվականի պատրաստության պլանի համաձայն։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տագնապի ազդանշանով ստորաբաժանումները շարժվել են դեպի զորավարժությունների անցկացման շրջաններ, որտեղ ստուգվել են դրանց մանևրելու ունակությունը և հրամանատարական կազմի գործողությունները օպերատիվ միջավայրում։
    13:56
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանները բռնության են ենթարկել պաշտպանյալիս, ծեծել են, բերանը փակել սկոտչով. Արա Ղարագյոզյան
    Իմ պաշտպանյալի թույլտվությամբ հրապարակում եմ նրա կողմից տրամադրված տեսանյութն ու լուսանկարները, որոնք փաստում են Հոկտեմբերյանի ոստիկանության կողմից նրա նկատմամբ կիրառված բռնության մասին։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան Արա Ղարագյոզյանը, ով նաեւ տեսանյութ ու լուսանկարներ է հրապարակել: Նա, մասնավորապես, նշել է. «Տուժողի խոսքով՝ ոստիկաններն իրեն նախ բռնության են ենթարկել իրենց տանը, ապա տարել ոստիկանություն, որտեղ շարունակել են ծեծել և բերանը փակել սկոչով։ Տուժողը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, սակայն մինչ օրս որևէ արձագանք չի ստացվել: Հարց եմ ուղղում Արփինե Սարգսյան, սա՞ է իրական բարեփոխումների արդյունքը։ Ինչպե՞ս կարող է այսպիսի վերաբերմունք ցուցաբերել ոստիկանությունը։ Ինչու՞ պետք է քաղաքացուն տանեն ոստիկանություն և նա այնտեղից վերադառնա նման վնասվածքներով Մինչև ե՞րբ կարելի է հանդուրժել քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնությունն ու խոշտանգումները։ Ե՞րբ է վերջապես ավարտվելու իրավախախտումներն անպատիժ թողնելու այս վտանգավոր պրակտիկան։ Ինչպես միշտ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ-ն զբաղվելու է այս գործով և պայքարելու է, որ մեղավորները պատժվեն»:
    13:45
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատավոր Արտուշ Գաբրիելյանին տարան «Վարդաշեն» ՔԿՀ․ Armlur
    Երեկ ԲԴԽ-ն բավարարեց Գլխավոր դատախազի միջնորդությունները և դատավոր Արտուշ Գաբրիելյանին նկատմամբ քրեական հետապնդում սկսելու եւ խափանման միջոց կալանք կիրառելու մասով։ Արդյունքում դատարան քննելով նախաքննական մարմնի միջնորդությունը որոշեց կալանավորել Արտուշ Գաբրիելյանին։
    13:30
    01.05.25
    Ավելին
  • Քաղաքական
    Թևից քաշել են, որ համոզեն. Վահագն Ալեքսանյանի սկանդալային լայվը՝ մոր մասին
    Բագրատ Սրբազանի առաջնորդած Սրբազան պայքարի ֆեյսբուքյան էջում տարածված տեսանյութում երևում է, որ ընդհարում է եղել ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մոր և Սրբազան պայքարի ներկայացուցիչների միջև, ովքեր այս օրերին «Չեմ Վստահում» ակցիան են անում Երևանի տարբեր հատվածներում:
    13:20
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ
    Մայիսի 2-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի «Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
    13:15
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարային ջրանջատում՝ Երևանում
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    13:00
    01.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Երկրաշարժ՝ Իրանում․ կան տուժածներ
    Այսօր Իրանի հյուսիսարևելյան Ռազավի Խորասան նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Tasnim գործակալության փոխանցմամբ՝ տուժել է 19 մարդ։ Ռազավի Խորասանի նահանգապետը Mehr-ին տված հարցազրույցում նշել էր, որ երկրաշարժը գրանցվել է Ռաշթխար քաղաքում՝ 10 կիլոմետր խորության վրա։ Այն տեղի է ունեցել առավոտյան ժամը 5-ին։ Երկրաշարժը զգացվել է նաև մերձակա Խաֆ և Թորբաթ Հեյդարիե քաղաքներում։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։
    12:45
    01.05.25
    Ավելին