Լրահոս
Աշխարհ
18:45
01.05.25
346

Բրազիլիայում 116 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց կինը

Img default alt hy

Մոլորակի ամենատարեց մարդը՝ բրազիլացի միանձնուհի Ինա Կանաբարո Լուկասը, մահացել է 116 տարեկան և 326 օրական հասակում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է AFP-ն՝ հղում անելով Պորտու Ալեգրի քաղաքի կրոնական համայնքին, որին  պատկանում էր միանձնուհին։

ԱՄՆ-ում գործող Գերոնտոլոգիայի հետազոտական ​​խմբի և LongeviQuest տվյալների բազայի համաձայն՝ Լուկասի մահից հետո գերհարյուրամյա մարդու տիտղոսն անցել է Անգլիայի Սուրեյ քաղաքից Էթել Քեթերհեմին, որը 115 տարեկան է։