Լրահոս
2025-05-01
-
ՔաղաքականՏեղեկությունները, թե իբր ես վիրավորել եմ «թաղապետին», չեն համապատասխանում իրականությանը. Արթուր ՉախոյանՏեղեկությունները, թե իբր ես վիրավորել եմ «թաղապետին», չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը, ում մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով․ «Համացանցում տարածվում են կեղծ տեղեկություններ, թե իբր Արթուր Չախոյանը վիրավորել է «թաղապետին» և իբր «թաղապետը» արձագանքել է այդ վիրավորանքին։ Մեսրոպ Մանուկյանի հրապարակած մանկապարտեզի տեսանյութում, որի առիթով «թաղապետը» զանգահարել է Արթուր Չախոյանին և միտումնավոր սպառնացել նրան, Արթուր Չախոյանի կողմից որևէ վիրավորական խոսք ոչ մեկի հասցեին, այդ թվում՝ «թաղապետի», չի հնչել։ «Թաղապետը» իր միտումնավոր սպառնալիքի պատասխանը ստացավ՝ իր նկարի վրա յոգուրտ լցնելու ակցիայի տեսքով։ Նույն օրը՝ իշխանամետ Civic լրատվամիջոցին տված հարցազրույցում, «թաղապետը» կրկին անցավ կարմիր գիծը՝ Արթուր Չախոյանի հասցեին հնչեցնելով հետևյալ արտահայտությունը. «Թող գնա իր տան գիշերվա խրախճանքները զապիս անի ու հանրայնացնի»։ Այսինքն՝ «թաղապետը» նախ ինքն է զանգահարել Արթուր Չախոյանին, սպառնացել, անցել կարմիր գիծը, իսկ այնուհետև հրապարակայնորեն հայտարարել. «Միտումնավոր եմ զանգել» և «Նորից եմ կրկնում՝ հայհոյել եմ, լավ եմ արել»։ Անհերքելի փաստերով արձանագրված է, որ «թաղապետը» զանգահարել է Արթուր Չախոյանին և միտումնավոր սպառնացել։ Երեկվա բռնությունը Արթուր Չախոյանի նկատմամբ այդ կազմակերպված սադրանքի շարունակությունն էր, ինչը հստակ երևում է տարբեր տեսանյութերում. Արթուր Չախոյանը խոսում է հանգիստ և զուսպ տոնով, կոչ անում կոռեկտ երկխոսության, սակայն արդյունքում նրան հարվածում են մեջքից։ Բոլոր այն տեղեկությունները, թե իբր Արթուր Չախոյանը վիրավորել է «թաղապետին», չեն համապատասխանում իրականությանը։ Նման լուրերի տարածումը հանդիսանում է զրպարտություն Արթուր Չախոյանի նկատմամբ, ինչը ՀՀ օրենսգրքով պատժելի արարք է, բայց, ինչպես տեսնում ենք, ոչ իշխանամետների համար»։Ավելին23:3001.05.25 -
ՔաղաքականԱննա Հակոբյանի «սարսափելի ցուցափայտը». բո՞ւնտ է հասունանում պետական ապարատումՊետական բունտ է հասունանում Հայաստանի վարչապետի դեմ՝ նրա կնոջ «Կրթվելը նորաձև է» ծրագրի պատճառով: Որոշ տեղեկություններով՝ նրանց դասախոսություններին ստիպված են մասնակցում պետական կառույցների աշխատակիցները՝ վախենալով աշխատանքը կորցնելուց, բայց համաձայն չեն վարչապետի ու նրա կնոջ գաղափարներին:Ավելին23:1501.05.25 -
ՀասարակականՎնասվել են մի քանի ավտոմեքենաներ. նոր մանրամասներ՝ Սարյան փողոցում տեղի ունեցած պшյթյունից (լուսանկարներ)Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սարյան փողոցում՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան դիմաց, ավտոմեքենայի գազաբալոն է պայթել, հայտնում է Shamshyan.com-ը։ Այս պահին երթևեկությունը Սարյան փողոցի մոտ 800 մետր հատվածում դադարեցվել է։ «Opel Combo» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ «Porsche Cayenne», «BMW X5», «Toyota Camry», մեկ այլ էլեկտրական ավտոմեքենա և ևս 2-ը, որոնց մակնիշները պարզվում են։ Ըստ նախնական տեղեկությունների պայթյունի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Այս պահին պարեկները պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» Տրասգազ Երևանի ԳԳՄ-ից, սակայն տեղում պարզվել է, որ պայթյունը ավտոմեքենայի գազաբալոնից է, գազաբալոնների մեկն ամբողջությամբ, ժողովրդի լեզվով ասած՝ «բացվել» է, 2-ն էլ շպրտվել են դուրս։Ավելին23:0001.05.25 -
Քաղաքական2019-ին եղել է շատ հետաքրքիր առաջարկ, որ պետք էր ընդունել. Ռոբերտ Քոչարյան2019-ին եղել է շատ հետաքրքիր առաջարկ, որ պետք էր ընդունել. Ռոբերտ ՔոչարյանԱվելին22:4501.05.25 -
ԻրավականԱրդարադատության խեղաթյուրում՝ իշխանությունների և իրավապահ համակարգի կողմից․ ԿոչուբաևՓաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է․ «Արդարադատության խեղաթյուրում՝ իշխանությունների և իրավապահ համակարգի կողմից Մեսրոպ Մանուկյանի և Արթուր Չախոյանի նկատմամբ քրեական հետապնդման նախաձեռնումը վկայում է այն մասին, որ Հայաստանում իրավական համակարգը շարունակում է գործել ընտրովի արդարադատության սկզբունքով։ Երբ բռնության ենթարկված անձինք դառնում են մեղադրյալներ, դա ոչ միայն անարդարություն է, այլև իրավական սանձարձակություն։ Իշխանությունների և իրավապահ մարմինների անգործությունը նման դեպքերում խաթարում է հասարակության վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ։ Այսպիսի մոտեցումը խրախուսում է անպատժելիությունը և խորացնում է իրավական անարդարության զգացումը։ Անհրաժեշտ է, որ իշխանությունները և իրավապահ մարմինները գիտակցեն իրենց պատասխանատվությունը և ձեռնարկեն համապատասխան քայլեր օրենքի գերակայությունը պահպանելու համար, հակառակ պարագայում օրենքի արհամարհումը ժամանակի ընթացքում սկսում է հակադարձ ուղղության ծիլեր տալ։ Աջակցում եմ Մեսրոպ Մանուկյանին և Արթուր Չախոյանին՝ այս անարդար իրավիճակում։ Նրանց նկատմամբ կիրառվող ապօրինի հետապնդումները պետք է դադարեցվեն, և նրանք պետք է վերադառնան իրենց բնականոն կյանքին՝ առանց անհիմն մեղադրանքների»։Ավելին22:3001.05.25 -
ՀասարակականԲաղրամյան գյուղում թոնրատուն է այրվելՄայիսի 1-ին, ժամը 17:50-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի Հակոբյան փողոցում այրվում է թոնրատուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել են թոնրատունը (20 քմ), կենցաղային իրեր և հարակից խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 1 քմ):Ավելին22:1501.05.25 -
ՔաղաքականՄենք տեսանք պաշտոնյաների, որոնք թաղի խուժանի վարքագիծ ունեն. Հայկ ՄարությանԱյս օրերին մեր երկրի հասարակական եւ քաղաքական կյանքը մի քանի նոր ամոթալի դեպքերով «հարստացավ»։ Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը: «Մենք տեսանք պաշտոնյաների, որոնք թաղի խուժանի վարքագիծ ունեն, մենք տեսանք այդ վարքագիծը արդարացնող, ավելին՝ խրախուսող կուսակցություններ։ Ակնհայտ է, որ ՔՊ կուսակցությունը իշխանությունը պահելու նպատակով տեղի է տալիս կեղծ-եվրոպամետ, իրականում՝ քրեական բարքեր դավանող «Հանրապետություն» կուսակցության կապրիզներին ու շանտաժներին՝ զոհաբերելով դրա համար հասարակության բարեկեցությունն ու օրինականությունը։ Ակնհայտ է, որ այս ամենը կապ ունի հաջորդ տարի սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ։ Ձախողված իշխանությունն ու անմրցունակ խորհրդարանական ընդդիմությունը սպառել են հասարակության հետ խոսելու իրենց ասելիքը եւ ուրիշ բան չունեն անելու, քան փոխադարձ հայհոյանքներն ու քաշքշուկներն են։ Մեր հասարակությունը արժանի է այս բարդ շրջանում ավելի հասուն ու խելամիտ կառավարման։ Հորդորում ենք հանրային գործիչներին՝ իրենց խոսքերում ու արարքներում լինել զուսպ, հետեւել օրինականության ու բարոյականության պահանջներին։ Հ.Գ. Օգտվելով առիթից, ուզում եմ նաեւ շնորհավորել «Նոր ուժ» ռեֆորմիստների կուսակցության անդամներին՝ հիմնադիր համագումարի առաջին տարեդարձի կապակցությամբ։ Ամեն ինչ առջեւում է»,- գրել է նախկին քաղաքապետը։Ավելին22:0001.05.25 -
ՔաղաքականՆողկալի միջադեպ՝ ՔՊ-ականի մոր մասնակցությամբ. քաղաքական կրակ ու պատիժՄինի-բռնության մասին է ահազանգել ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը: Նա ֆեյսբուքյան լայվով պնդումներ է արել, թե Սրբազան պայքարի աջակիցները փողոցում ակցիա իրականացնելիս քաշել են իր 70-ամյա հաշմանդամություն ունեցող մոր թևից, ստիպել ստորագրել Փաշինյանի հրաժարականի պահանջով թղթի տակ:Ավելին21:4501.05.25 -
ՍպորտՉեղարկված իմ այս գոլը հիշելու եմ ամբողջ կյանքում. Մխիթարյանը` «Բարսելոնա»-ի դեմ խաղի մասինՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ և Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնա»-ի դեմ առաջին խաղին «VAR»-ի կողմից իր չեղարկված գոլին: «Խելահեղ հանդիպում ստացվեց: Դժվար էր գործողությունների առումով, սակայն հրաշալի` դիտելու համար: «Ինտեր»-ն արեց ամեն հնարավոր բան, բայց նաև այն կարծիքն եմ, որ կարող էինք ավելի լավ խաղալ։ «Բարսելոնա»-ն, որը հրաշալի էր վերահսկում գնդակի տեղաշարժը, մեծ ճնշում գործադրեց մեզ վրա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղից հետո ասել է Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը խոսել է նաև «VAR» համակարգի կողմից իր խփած գնդակի չեղարկմանն՝ ընդգծելով, որ զայրացած է նման որոշման պատճառով: «Չեղարկված իմ այս գոլը հիշելու եմ ամբողջ կյանքում: Հպարտ եմ իմ թիմակիցներով: Նրանք հրաշալի խաղ ցուցադրեցին։ Սա ֆուտբոլ է և մենք լիահույս ենք, որ չենք կրկնելու այս սխալները տանը` «Սան Սիրո»-ում»,-ասել է նա: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Ինտեր»-ը Կատալոնիայում հյուրընկալվել էր «Բարսելոնա»-ին: Հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 3:3 հաշվով: Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ, սակայն մրցավարները չեղարկել էին այն: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց:Ավելին21:3001.05.25 -
ՀասարակականԱշխատում են, որովհետև ճար չունեն. Մայիսի 1-ը դարձել է կողոպտված տոնՏոնական կարող էր լինել այսօր տրամադրությունը Հայաստանում աշխատավորի օրը: Բայց «Հայլուր»-ի հետ զրուցած մարդկանց մեծ մասը, որ այսօր կարող էր հանգստանալ, աշխատում է, որ մի քանի անգամ բարձրացած հարկեր-տուրքերը վճարի: Ոմանք կարոտով են հիշում տոնական մայիսի 1-երը, երբ շքերթներ էին անում փողոցներում:Ավելին21:1501.05.25 -
Քաղաքական«Գողական-կոռուպցիոն» գործարք. Անդրանիկ Սիմոնյանը ուզում է դոկտոր դառնալ Սլավոնականում, բայց դոկտորականի թեման չպաշտպանել գիտնականների մոտ. «Փաստինֆո»Ավելին՝ օգտագործելով ԱԱԾ տնօրենի տեղակալի իր կարգավիճակը՝ պաշտոնյան փորձել է շրջանցել թեմայի հաստատման սահմանված ընթացակարգերը։ Ըստ կարգի՝ նախքան Սլավոնական համալսարանի գիտխորհրդի հաստատմանը ներկայացնելը, թեման պետք է քննարկվի և հաստատվի ինստիտուտի գիտխորհրդի կողմից։ Սակայն ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյան, իր միջնորդների միջոցով, փորձել է ազդել համալսարանի ռեկտորի վրա և հարցը միանգամից ներկայացվել է համալսարանի գիտխորհրդին, որի նիստը, մեր տեղեկություններով, նախատեսված է վաղը։ Ընդ որում՝ նա հակված չէ անձամբ մասնակցել։Ավելին21:0001.05.25 -
ՀասարակականԿանգնած էի, ինչ-որ բան կպավ. պայթյունից տուժած քաղաքացի. Factor (տեսանյութ)Սարյան փողոցում մեքենայի գազաբալոն է պայթել: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը` տեղեկացնելով, որ քիչ առաջ են այդ մասին ահազանգ ստացել: «Դեպքի վայր են մեկնել ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ: Նախնական տվյալներով` երկու քաղաքացի է տուժել»,- ասաց Սարգսյանը: Նրա փոխանցմամբ` տուժածներից մեկը տեղափոխվել է բժշկական կենտրոն, մյուսը տեղում է բուժօգնություն ստացել: Factor TV-ն տեղում արձանագրել է, որ ոստիկանությունը սահմանազատել է պայթյունի տարածքը։ Գազի հոտի պատճառով տարածքի սրճարանների անձնակազմը և հաճախորդները դիմակ են կրում։Ավելին20:4501.05.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ադրբեջանը կրակել է 5 ժամ անդադար՝ Խնածախի ուղղությամբ. ի՞նչ են պատմում գյուղացիներըՀայլուր 20։30 Ադրբեջանը կրակել է 5 ժամ անդադար՝ Խնածախի ուղղությամբ. ի՞նչ են պատմում գյուղացիներըԱվելին20:3001.05.25 -
ՀասարակականՑնցումների մեջ է Հայաստանը. երկրաշարժ՝ գրեթե ամեն օրԱռիթ ունե՞ն Հայաստանի քաղաքացիները անհանգստանալու վերջին օրերին Հայաստանում երկրակեղևի գրեթե ամենօրյա ցնցումների համար: Երկրաբանները վստահեցնում են, որ անհանգստության կարիք չկա: Վերջին օրերի ցնցումները Հայաստանի պես երկրում ակտիվություն չեն համարվում:Ավելին20:2601.05.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Սարյան փողոցում տեղի ունեցած պայթյունի դեպքից. կան տուժածներՄայիսի 1-ին, ժամը 19:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի 2/2 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ոստիկանության կարգախմբեր։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն․ կան տուժածներ։ Ըստ նախնական տվյալների տուժել է երկու քաղաքացի, որոնցից մեկը տեղում ստացել է համապատասխան օգնություն, իսկ մյուսը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։Ավելին20:2301.05.25 -
ՀասարակականՊայթյուն՝ Սարյան փողոցում․ ի՞նչ է տեղի ունեցել (տեսանյութ)Սարյան փողոցում պայթյուն է տեղի ունեցել։ ՆԳՆ-ից հայտնել են, որ ահազանգ է ստացվել, որ մեքենայի գազաբալոն է պայթել։ «ՆԳՆ Փրկարար ծառայությունից մեկ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր»,- տեղեկացրին ՆԳՆ-ից։Ավելին20:1201.05.25 -
ՔաղաքականՄեսրոպ Մանուկյանի ու Արթուր Չախոյանի բախտը դեռ բերել է․ կարող էին, չէ՞, պետական դավաճանության հոդված կախեին․ Ռուբեն Մխիթարյան«Իմ հզոր համայնք» կուսակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը գրում է․ «Երբ ոհմակով հարձակվում էին Հրանտ Մարգարյանի վրա, որը թոռի հետ խաղաղ զբոսնում էր, երբ 5-6 հոգով հարձակվում էին Նարեկ Մալյանի վրա, երբ բորենիների նման ԱԺ-ում հարձակվում էին Վահե Հակոբյանի վրա, երբ ծեծելով մահվան դուռ էին հասցնում փոխգնդապետ Արա Մխիթարյանին, երբ օրը ցերեկով դեռևս որպես ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարձակվում էր Արթուր Դանիելյանի վրա, երբ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը սրճարանում հարվածում էր լրագրող Փայլակ Ֆահրադյանին, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքացու ձեռքերը բռնել էր տալիս ու թքում վրեն, երբ «хзор варчапети» սիրտը փառավորելու համար հատուկ դաժանությամբ բերման էր ենթարկվում Նարեկ Սամսոնյանը, երբ կարմիր բերետավորները տեսախցիկների առաջ Դաշնակցության գրասենյակի դիմաց ծեծում էին ԱԺ պատգամավորին և Եռաբլուրում քարշ տալիս զոհվածների մայրերին, երբ վարչապետի ավտոշարասյունը սպանում էր հղի կնոջը, երբ.... Այս ցանկը կարող եմ անվերջ թվել: Հայաստանում չկա արդարադատություն: Կա whatsapp-ով որոշումներ պարտադրող իշխանություն և լուռ այս ամենին հետևող դեսպանատներ: Իսկ Մեսրոպ Մանուկյանի ու Արթուր Չախոյանի բախտը դեռ բերել է: Կարող էին, չէ՞, պետական դավաճանության հոդված կախեին վրեքը: Բայց տեսե՞ք, չեն կախել: Kecce mer xzor varcapete!!! #balagan_darcac_im_ErebuniԱվելին20:0001.05.25 -
ԱրցախԱրցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը գործունեությունը կշարունակի Արցախի ներկայացուցչության շենքումԱրցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը տեղեկացնում է․ «2025 թ. մայիսի 2-ից Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը իր գործունեությունը կշարունակի Արցախի ներկայացուցչության շենքում (ք. Երևան, Նաիրի Զարյան փողոց, 17/2 շենք)։ Մեր հայրենակիցները այս ընթացքում կարող են իրենց հուզող հարցերը, խնդիրներն ու առաջարկությունները ներկայացնել՝ գրելով Խորհրդի Ֆեյսբուքյան էջին։ Իսկ 2025 թ. մայիսի 5-ից, երկուշաբթի օրվանից, արդեն կարող եք մոտենալ Ներկայացուցչության շենք և տեղում քննարկել բոլոր հարցերն ու առաջարկությունները Խորհրդի անդամների հետ, ինչպես նաև դրանք փոխանցել մասնագիտական խմբերին»։Ավելին19:4501.05.25 -
ՔաղաքականԵթե Ավինյանը որոշի հեռացնել Տիգրան Տեր-Մարգարյանին, մենք բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները․ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ-Ախր դուք միանգամից սկսում եք ծեծից՝ մոռանալով, թե ինչից է դա սկսվել։ Սկսվել է մանկապարտեզի այն նյութից, որ նախ հնչում է զրպարտանք, որովհետեւ մանկապարտեզը շահագործման հանձնված չի, շինբարեկարգման վարչությունն այդ մանկապարտեզով եզրակացություն չի տվել, շինարարը տուգանքներ է վճարում, որովհետեւ առ այսօր չի ավարտել իր աշխատանքը, բայց վարչական շրջանը դրա հետ կապ չունի։ Նման խնդիր ցանկացած վարչական շրջանում լինում է․․․ Զրպարտանքից բացի հնչում են նաեւ անձնական վիրավորանքներ։ Այսինքն՝ 2 օր անընդմեջ սադրում են, դրդում են մարդկանց, միտումնավոր գնացին կոնֆլիկտի։Ավելին19:3001.05.25 -
ՔաղաքականՈչ մի մեղադրանք չեմ ընդունում․ Մեսրոպ ՄանուկյանԻնձ քննչական մարմինը ներգրավեց որպես մեղադրյալ, բայց ես մեղքը չեմ ընդունել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը, որին խուլիգանության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ։ «Կրկին անգամ պնդում եմ, որ չեմ ստորացրել Տիգրան Տեր-Մարգարյանին։ Եթե նա իրեն ստորացված է համարում, քննչական մարմնին խնդրել եմ առերեսում կազմակերպել։ Կրկին նշում եմ, որ ոչ մի մեղադրանք չեմ ընդունում»,–հավալեց նա։Ավելին19:1501.05.25