Լրահոս
Իրավական
16:37
01.05.25
306

Մեսրոպ Մանուկյանին ևս մեղադրանք է ներկայացվել

Img default alt hy

Քիչ առաջ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ երեկ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ 4 անձանցից մեկը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն է, ով անձամբ բռնություն էր կիրառել իրեն քննադատության ենթարկած ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ։ Նշվում է, որ մեղադրանք է առաջադրվել նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին։

«Հարուցված գործի շջանակներում մեղադրանք է առաջադրվել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին»,- գրել է «Հրապարակ»-ը։