Լրահոս
2025-05-27
-
ՄիջազգայինՏղաս մահացել է՝ թոռանս գրկած. Իսրայելը մերժում է հրադադարի առաջարկը և շարունակում ջնջել ԳազանՏղաս մահացել է՝ թոռանս գրկած. Իսրայելը մերժում է հրադադարի առաջարկը և շարունակում ջնջել ԳազանԱվելին14:1527.05.25 -
ՔաղաքականՄիրզոյանը և և Չեռնոգորիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում համագործակցության հարցերի շուրջՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ։ Հանդիպումը կայացել է «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում։Ավելին14:0027.05.25 -
ԻրավականՇահրամանյանին սպասարկող ավտոմեքենայի գործերը գրեթե մեկ տարի է՝ որևէ ընթացք չեն ստանում. փաստաբանՓաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է· «Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենայի գործերը գրեթե մեկ տարի է՝ որևէ ընթացք չեն ստանում։ Որևէ մեկին մեղադրանք առաջադրել չեն կարողանում և անգամ որևէ մեկին չեն հարցաքննում։ Ավելի քան ակնհայտ է, որ վարույթները նախաձեռնվել են այլ, այն է՝ ավտոմեքենաները յուրացնելու նպատակով (հիշենք ներկայացուցչության դարպասները ջարդելը)։ Երեկ նաև հիշեցի, որ այդ գործերով տեղի է ունեցել նախադեպը չունեցող դեպք։ Մասնավորապես՝ մեկ քննիչ իր վարույթի շրջանակում մեկ այլ քննիչից առգրավել է արդեն իսկ առգրավված ավտոմեքենան։ Գիտե՞ք՝ ինչու։ Որովհետև առաջին առգրավումը ճանաչվում էր ոչ իրավաչափ և կար վտանգ, որ մեքենան պետք է վերադարձվի։ Ուստի նախաձեռնվեց նոր վարույթ և տեղի ունեցավ «առգրավում քննիչից» գաղտնի օպերացիան, որի մասին մեզ անգամ չեն իրազեկել։ Է՜, այնքան ասելու բան կա, որ գրեմ՝ շատ երկար կստացվի»։Ավելին13:5027.05.25 -
ՔաղաքականՏնտեսվարողները կրում են միլիոնավոր դոլարների վնասներ․ սակայն դեռ ոչ մի լուծում․ Գառնիկ ԴանիելյանԿոնյակ արտադրող մեր գործարարների բեռների տարանցիկ գնալը դեպի ԵԱՏՄ տարածք, բալթյան երկրներ, Վրաստանում ապօրինաբար խոչընդոտվում է։ Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Պատգամավորը նշեց, որ էկոնոմիկայի նախարարը մի քանի անգամ խոստացել է՝ հարցին լուծում կտրվի, սակայն մինչ օրս որևէ լուծում չի տրվել։ «Տնտեսվարողները կրում են միլիոնավոր դոլարների վնասներ։ Խաղողագործներից դիմումներ եմ ստանում, որ այսպես շարունակվելու դեպքում ստիպված կլինեն քանդել իրենց այգիները: Մարդիկ պայմանավորվածություններ ունեն խոշոր սուպերմարկետների, խանութների ցանցի հետ, այդ պայմանավորվածությունները չկատարելու պարագայում ստիպված են բավականին մեծ գումարներ վճարել, կանգնած են փակման շեմին, հազարավոր քաղաքացիները աշխատանքի խնդիր կունենան»,- ասաց Դանիելյանը։Ավելին13:4027.05.25 -
ՀասարակականԼարված իրավիճակ՝ Սարյան փողոցում. ինքնակամ շինությունն ապամոնտաժելիս քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել․ Oragir.newsՍարյան փողոցում այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել. քաղաքապետարանն ապամոնտաժում է «No name» սրճարանը, որն ինքնակամ շինություն է։Ավելին13:3627.05.25 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Zafira»-ն. վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթինԱյսօր՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Լևոն Մ.-ի վարած «Hyundai Elantra» և 73-ամյա Գրիշա Գ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված հատվածով, հայտնվել մայթին՝ մասամբ կանաչ գազոնի մեջ: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:Ավելին13:3027.05.25 -
ՔաղաքականԱրտագաղթի թվերը միայն աճում են. մարդիկ չեն ուզում ապրել այս իշխանության կողմից կառավարած երկրում․ Վահագն Սարոյան«Հայաստանից արտագաղթի բազմազան պատճառներին ավելացել է նաև բանակից ազատելու նպատակով քաղաքացիությունից հրաժարումը, ինչը ոչ միայն արտագաղթի փաստացի դրսևորում է, այլև իրավաբանորեն ՀՀ քաղաքացու օրինական կորուստ։Ավելին13:1527.05.25 -
ՀասարակականՀարբած տղամարդը կացին է նետել շտապօգնության բժշկի ուղղությամբ ԵրևանումՀարբած տղամարդը կացին է նետել շտապօգնության բժշկի ուղղությամբ ԵրևանումԱվելին13:1027.05.25 -
ՔաղաքականԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Սինգապուրում էԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սինգապուրում՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը։ Այցի նպատակն է ծանոթանալ Սինգապուրի արդարադատության և դատական համակարգին, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կիրառությանը։Ավելին13:0027.05.25 -
ԱրցախԱլիևը մեկնել է օկուպացված ԱրցախԱյսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է օկուպացված Արցախ: ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ նա այցելել է Քաշաթաղ, որտեղ մասնակցել է կարի ֆաբրիկայի և կոշիկի գործարանի մասնաճյուղի բացմանը: Ադրբեջանը Քաշաթաղում հիմնել է ագրոարդյունաբերական պարկ, որի տարածքում գործում է 12 ձեռնարկություն։Ավելին12:5527.05.25 -
ՔաղաքականԷսկալացիայի վտանգներ այս պահին չեմ տեսնում․ Ալեն Սիմոնյան«Ես նման տեղեկության չեմ տիրապետում։ Կարող եք հարցում ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ արդյոք նման միտումներ կամ տեղաշարժեր կան, բայց քաղաքական առումով ես նման բան այս պահի դրությամբ չեմ տեսնում»։Ավելին12:4827.05.25 -
ԱշխարհՀզոր պայթյուն՝ Չինաստանի քիմիական նյութերի գործարաններից մեկումՉինաստանի արևելյան Շանդունի նահանգի քիմիական նյութերի գործարաններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է Reuters-ը։ Գործակալության փոխանցմամբ՝ տեղական ԶԼՄ-ները պայթյունի հետևանքների մասին չեն հաղորդել, սակայն սոցիալական ցանցերում լուսանկարներ են տարածվել, որոնցում երևում է բարձրացող ծուխը։ Բացի այդ, ըստ Reuters-ի, չինական սոցցանցերում հրապարակված լուսանկարներում երևում են մոտակա գյուղերի տների կոտրված ապակիները. բնակիչները հայտնել են, որ զգացել են պայթյունի ցնցումները։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։Ավելին12:4527.05.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Շենգավիթում կացին են նետել շտապօգնության բժշկի ուղղությամբ. տղամարդուն վնասազերծել ենՀայլուր 12։30 Շենգավիթում կացին են նետել շտապօգնության բժշկի ուղղությամբ. տղամարդուն վնասազերծել ենԱվելին12:3027.05.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Վանաձոր քաղաքի Աղայան, Իսրայել Օրու, Ծատուրյան, Կոմիտասի, Հալաբյան (Կուրղինյան), Հովսեփ Էմինի, Մանուշյան, Նար-Դոսի, Նիզամու, Չեռնիշևսկու, Պարոնյան փողոցների, Թումանյան, Տ.Մեծի, Մյասնիկյան և Վարդանանց փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների,Ավելին12:1527.05.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։Ավելին12:0827.05.25 -
ՄիջազգայինԻրանին միջուկային ծրագրից զրկելու ԱՄՆ-ի փորձերը հարվածի տակ կդնեն բոլոր բանակցությունները. ԲաղայիԻրանը պատրաստ է փոխզիջման գնալ իր միջուկային ծրագրի հարցով, սակայն Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններին լուրջ դժվարություններ կսպառնան, եթե Վաշինգտոնն իսկապես ցանկանում է զրկել Թեհրանին միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հնարավորությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 26-ին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։Ավելին12:0027.05.25 -
ՀասարակականԵրևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. 3 վիրավորներից 2-ը բժիշկն ու բուժքույրն ենԱյսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Ա. Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Կարճ ժամանակ անց ըստ դեպքի վայրում հավաքվածների ևս 2 հոգի բուժօգնության են դիմել հիվանդանոց, ովքեր ըստ տեղեկությունների, «Range Rover»-ի վարորդն ու ուղևորն են եղել: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քր. օր-ի 342-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտում է, որ բախման հետևանքով «Range Rover»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով սրճեփ ապարատին, իսկ վիրավորների մեջ է նաև շտապօգնության բժիշկն ու բուժքույրը:Ավելին11:5127.05.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին11:4827.05.25 -
ԻրավականՔաղաքացին «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոց է իրացրել. գործի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Ա.-ն, ՀՀ տարածքում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել տարբեր տեսակի թմրամիջոցներ, գովազդել դրանք իր կողմից կառավարվող առցանց խանութ-հարթակների միջոցով և փոխանցել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց՝ այդ կերպ իրականացնելով թմրամիջոցների իրացում: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հ.Ա.-ն թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրել է կրիպտոարժութային դրամապանակներ, որպեսզի վերջիններս իրենց կողմից պատվիրված թմրամիջոցի համար նախատեսված գումարը փոխանցեն իր անվամբ գրանցված դրամապանակներին՝ այդ կերպ թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների ծագումը և իրական բնույթը: Մասնավորապես՝ 2023 թվականի հունվարի 10-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր՝ 930 գործարքով Հ.Ա.-ի կողմից տրամադրված դրամապանակներին տարատեսակ կրիպտոարժութային դրամապանակներից մուտքագրվել է ընդհանուր՝ 31 մլն 773 հզր 600 ՀՀ դրամի չափով կրիպտոարժույթ։ Արդյունքում, վերջինս կատարել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ Հ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:4527.05.25 -
ԻրավականԾաղկաձորում ողբերգական վթարի վարորդը կալանավորվել է. MediaHubՎերջին օրերին Հայաստանը քննարկում է ողբերգական դեպքը, որը երկու երիտասարդի կյանք է խլել:Ավելին11:3827.05.25