Լրահոս
2025-05-27
-
Կրթություն և գիտությունՔննարկվել են Հայաստանում իրանագիտության զարգացմանը վերաբերող հարցերՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ԻԻՀ «Իրանագիտության» հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև ձևավորված շարունակական ու արդյունավետ համագործակցությունը և երկկողմ բարեկամական կապերի ամրապնդումը։ Ընդգծելով, որ Հայաստանի և Իրանի միջև կրթամշակութային հարաբերությունները ներկայում դինամիկ զարգացման փուլում են՝ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Արևելագիտության ինստիտուտի գործունեությունը՝ նշելով, որ ինստիտուտը Հայաստանում իրանագիտության հետազոտական կենտրոններից է, որտեղ իրականացվում են թե՛ լեզվաբանական, թե՛ պատմամշակութային ուսումնասիրություններ։ Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում իրանագիտության զարգացմանն ուղղված ծրագրերը։ Նախարարը բարձր է գնահատել Իրանի դեսպանության ջանքերը Հայաստանում պարսկերենի ուսուցման խթանման ուղղությամբ՝ նշելով, որ իրականացվում են փոխադարձ ճանաչողությունն ու համագործակցությունը խթանող մի շարք ծրագրեր։ «Համատեղ գիտաժողովները, հետազոտողների փոխայցելությունները և համագործակցային ծրագրերը մեծապես կխթանեն Հայաստանում իրանագիտության զարգացումը, որն արդեն իսկ ամուր հիմքեր ունի»,- նշել է նախարարը։ Նա կարևորել է նաև իրանական գրականության թարգմանության ու հրատարակության խթանումը, ինչպես նաև հայկական գրականության տարածումը Իրանում՝ որպես երկկողմ մշակութային երկխոսության բաղադրիչ։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է Գրքի երևանյան միջազգային փառատոնը, որը կարող է հարթակ հանդիսանալ Հայաստանի և Իրանի հրատարակիչների ու գրողների համագործակցության համար։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է փոխադարձ այցելությունների կազմակերպումը՝ միտված համագործակցության խորացմանն ու ոլորտային նախաձեռնությունների իրականացմանը։ Նշվել է, որ իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանում իրանագիտության զարգացմամբ։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի բուհերում սովորող իրանցի ուսանողների ուսումնառությանը, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերին, բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համագործակցության զարգացմանը։ Կողմերը քննարկել են նաև ՀՀ հանրակրթական դպրոցներում պարսկերենի դասավանդման հարցը՝ կարևորելով է այս ուղղությամբ համագործակցությունը։ Իրանի «Իրանագիտության» հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է Հայաստանի և Իրանի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների նշանակությունը։ Նա առանձնակի կարևորել է Իրանում հայկական համայնքի դերակատարումը տարբեր ոլորտներում և ընդգծել Հայաստանում իրանագիտության ոլորտի զարգացման ներուժը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:Ավելին17:0827.05.25 -
ՔաղաքականԷդ դուք եք ձեր խմբակով փողը Աստված հռչակել․ Նարեկ ՄանթաշյանՉարչի գավառականին, կամ քոչվոր ցեղերին հատուկ անհայտ ծագման այս խմբակը, փորձում է Հայ ժողովրդի ավանդույթները, ազգային արժանապատվությունը, նամուսը, թասիբը և այլ արժեքներ դարձնել սակարկման առարկա և ամփոփել առևտրի մեջ: Էդ դուք եք ձեր խմբակով փողը Աստված հռչակել։ Հայը, եթե առևտրի գնա, ապա զդաչին դուք եք լինելու»։Ավելին17:0027.05.25 -
ԻրավականՔննությունները բարձր գնահատելու համար դասախոսն ուսանողներից կաշառք է պահանջել և ստացելՆախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի դասախոսը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողների՝ ուսանողների օգտին հովանավորչության և ապօրինի գործողության համար, նրանցից պահանջել և ստացել է ընդհանուր 500.000 ՀՀ դրամ կաշառք: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, մանրամասնելով, որ նախաքննությամբ պարզվել է՝ հիշյալ դասախոսը 2025 թվականի մարտից ապրիլն ընկած ժամանակահատվածում ուսանողներից որպես կաշառք գումարներ է պահանջել ավարտական քննությունները բարձր գնահատելու համար: Ընդ որում՝ ուսանողներից մեկից ստացել է կաշառքը, իսկ մյուսի դեպքում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված «կաշառք ստանալու և կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության արդյունքում, կաշառք ստանալու պահին բռնվել և ձերբակալվել է, որից հետո կատարված խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա հանդիսացող գումարը: Մասնավոր ոլորտում կաշառք ստանալու համար դասախոսին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին16:4827.05.25 -
ՔաղաքականԱրմեն Գրիգորյանն ու Կատարի ԱԳՆ պետնախարարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցերՄայիսի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կատարի Պետության արտաքին գործերի նախարարության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆիին, հայտնում են ԱԽՔ գրասենյակից: ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է պետնախարարի այցը Հայաստան և կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են Հայաստան-Կատար հարաբերությունների բարեկամական բնույթը և վերահաստատել երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու պատրաստակամությունը: Պետնախարարը շեշտել է Կատարի Պետության պատրաստակամությունը նպաստելու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:Ավելին16:4527.05.25 -
Արտաքին քաղաքականությունՄոսկվայում ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև առանձին բանակցություններ չեն նախատեսվում․ Շևցով«Եթե խոսքը գնում է Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան կազմով եռակողմ ֆորմալ հանդիպումների մասին, ապա ոչ, չեն նախատեսվում։ Միջոցառման ծրագիրը շատ խիտ է, այն չի ենթադրում լրացուցիչ նեղ բանակցային ձևաչափեր», — ասել է Շևցովը՝ պատասխանելով Մոսկվայում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև առանձին բանակցություններ անցկացնելու հնարավորության մասին հարցին։Ավելին16:3827.05.25 -
ՔաղաքականՄիրզոյանը և Հունգարիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության առաջնահերթություններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։ Հանդիպումը կայացել է նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում վերջին շրջանում համատեղ ջանքերով ձեռք բերված արդյունքները և հույս հայտնել, որ երկու երկրների մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը լրացուցիչ խթան կհանդիսանա համագործակցության զարգացման ուղղությամբ։ Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել տարբեր նախաձեռնությունների, այդ թվում՝ ոլորտային ուղղություններով ստորագրվելիք փաստաթղթերին, ինչպես նաև աջակցության շրջանակներում ԼՂ-ից տեղահանված երեխաների ու նրանց ուղեկցող անձանց Հունգարիայում հյուրընկալելու ծրագրին։ Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն քննարկել են նաև ՀՀ-ԵՄ համագործակցության առաջնահերթությունները և գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացում, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ ներդրվող ջանքերը։Ավելին16:3027.05.25 -
ՀասարակականՄայրը մի քանի օրական երեխային կերակրել է և քնեցրել, իսկ առավոտյան նրան հայտնաբերել է մահացածՄայիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մահացած վիճակում ծնողների կողմից «Սևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քանի օրական երեխայի մարմին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխան մարզի գյուղերից մեկի բնակիչ է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 03։00-ի սահմաններում երեխայի մայրը երեխային կերակրել է մայրական կաթով և քնեցրել, իսկ արդեն առավոտյան 07։00-ին արթնացել է և հայտնաբերել երեխային մահացած։ Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։Ավելին16:1927.05.25 -
ՀասարակականՍևազգեստ գյուղի լուռ ողբը. Մարմարիկում վերջին հրաժեշտն են տալիս 2-ամյա ՏիգրանինՍևազգեստ գյուղի լուռ ողբը. Մարմարիկում վերջին հրաժեշտն են տալիս 2-ամյա ՏիգրանինԱվելին16:1527.05.25 -
ԻրավականԴատախազությունը հրաժարվեց Վահագն Վերմիշյանի դեմ հայցիցՓաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․ «ՀՀ դատախազությունը հրաժարվեց Վահագն Վերմիշյանի դեմ ներկայացված «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» հայցից։ Սա իրավական առումով լուրջ նախադեպ է և փաստում է, որ պատասխանող կողմը կարողացավ համոզիչ ներկայացնել գործի փաստական և իրավական հիմքերը, որոնք կասկածի տակ դրեցին պահանջի հիմնավորվածությունը։ Այսօր փաստացի հաստատվեց, որ ներկայացված հայցը չուներ բավարար ապացուցողական բազա, և իրականացվում էր ապօրինի դատավարական հետապնդում։ Վահագն Վերմիշյանը ոչ միայն հետքայլ չարեց, այլ իրավական ճանապարհով հասավ արդարության վերականգնմանը՝ մաքուր իրավական պայքարի, ճիշտ ռազմավարական պլանավորման և համակարգված աշխատանքի արդյունքում։ Օրենքի ուժով՝ ոչ թե ենթադրություններով»։Ավելին16:1027.05.25 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ ՖիցոյինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։ Ողջունելով հյուրին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում։ Ուրախ եմ այս հնարավորության համար։ Շուրջ 20 տարի է, ինչ նման մակարդակով երկկողմ փոխայցելություն չի եղել, և այդ առումով Ձեր այցն առանձնահատուկ նշանակություն ունի։ Հայաստանը սերտ համագործակցություն ունի Եվրոպական միության հետ, և այդ համագործակցության շրջանակում բարձր ենք գնահատում Սլովակիայի մասնակցությունը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն շարունակական աջակցության համար, որ ցուցաբերվում է Սլովակիայի կողմից։ Սա վերաբերում է ինչպես ԵՄ դիտորդական առաքելության ներկայությանը Հայաստանում, այնպես էլ բոլոր այն նախաձեռնություններին, որոնց շուրջ համագործակցում ենք ԵՄ-ի հետ։ Սլովակիայի աջակցությունը մշտապես զգալի է, և վստահ եմ, որ Ձեր այցը նոր լիցք կհաղորդի մեր գործընկերությանը»։ Սլովակիայի վարչապետն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Մենք բարձր ենք գնահատում Ձեր ջերմ հյուրընկալությունը։ Վստահ ենք, որ այս այցը Ձեր գեղեցիկ երկիր կլինի հաջողված, և ցանկանում ենք ևս մեկ անգամ հայտնել մեր երախտագիտությունն այդ հնարավորության համար»։ Սլովակիայի վարչապետը Հանրապետության նախագահին է ներկայացրել նախօրեին ՀՀ վարչապետի հետ ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքները՝ առանձնացնելով համագործակցության ընդլայնման և երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Հանրապետության նախագահն իր խոսքում կարևորել է բարձրաստիճան փոխայցելություններն ու շփումները՝ շեշտելով, որ նման ձևաչափով այցելությունները ոչ միայն ամրապնդում են երկու պետությունների միջև գործընկերությունը, այլև նպաստում են գործակցության ընդլայնմանը տարբեր մակարդակներում, մասնավորապես՝ գործարար շրջանակների միջև։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Սլովակիայի միջև համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր։ Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, ռազմական, զբոսաշրջության և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի լիարժեք իրացման հնարավորություններին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Բրատիսլավա-Երևան ուղիղ ավիաթռիչքների հնարավորության վերաբերյալ՝ այն դիտարկելով որպես երկկողմ կապերի խորացմանը ծառայող գործիք։ Զրույցի ընթացքում Սլովակիայի վարչապետը և Հայաստանի նախագահն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին և առկա իրավիճակին։ Այս համատեքստում Հանրապետության նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ հասնելու կայուն և հարատև խաղաղության։ Նա նշել է, որ այդ նպատակի իրագործմանը միտված է ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Սլովակիայի վարչապետն, իր հերթին, ընդգծել է, որ Սլովակիան լիովին աջակցում է Հայաստանի ջանքերին՝ ուղղված խաղաղության հաստատմանը։Ավելին16:0027.05.25 -
ԻրավականԽոշոր չափերով թմրամիջոց տեղափոխելու պահին ձերբակալվել է Գորիսի 37-ամյա բնակիչ (տեսանյութ)Թմրամիջոցների անօրինական շրջանառության վերաբերյալ Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացվեցին Ոստիկանության զորքերի և Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների հետ համատեղ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Մայիսի 25-ին՝ ժամը 8.45-ին, Գորիս քաղաքի Նարեկացու փողոցում գտնվող քրեակատարողական հիմնարկի մուտքի մոտ, խոշոր չափերով թմրամիջոց տեղափոխելու պահին ձերբակալվել է Գորիսի բնակիչ 37-ամյա տղամարդ: Ըստ նախնական տեղեկության՝ 50-ից 70 հազար դրամի դիմաց նա թմրանյութեր էր փոխանցում նույն հիմնարկի դատապարտյալներին, և այս դեպքում էլ թմրանյութը պետք է հանձներ 37 տարեկան դատապարտյալի: Ձերբակալվածի խուզարկությամբ ներքնաշորի տակ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 32 գրամ մարիխուանա։ Նա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին, որտեղ խոստովանել է արարքը։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։Ավելին15:4527.05.25 -
ԻրավականՁերբակալվել են մի շարք անձինք. այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի 2 նախկին աշխատակիցներԿաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում Երևանի քաղաքապետարանում իրականացվել են ապացուցողական գործողություններ։ Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ քաղաքապետարանի 2 նախկին աշխատակիցներ։ Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան տեղեկացրին Հակակոռուպցիոն կոմիտեից:Ավելին15:4027.05.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Անասելի ցավ ու վիշտ. 2-ամյա Տիգրանին կորցրած ամբողջ Մարմարիկը սգի մեջ էՀայլուր 15։30 Անասելի ցավ ու վիշտ. 2-ամյա Տիգրանին կորցրած ամբողջ Մարմարիկը սգի մեջ էԱվելին15:3027.05.25 -
Արտաքին քաղաքականությունՌԴ-ն մարդասիրական օգնության խոշոր խմբաքանակ կուղարկի բռնի տեղահանված արցախցիներին․ ԶախարովաՌուսական մարդասիրական առաքելությունը շուտով մարդասիրական օգնության խոշոր խմբաքանակ կուղարկի բռնի տեղահանված արցախցիներին։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Իհարկե, հումանիտար հարցը ռուսական կողմի ուշադրության կենտրոնում է, և առաջիկայում նախատեսվում է նոր, բավականին մեծ մարդասիրական օգնություն ուղարկել տեղի ՀԿ-ներից մեկի՝ Ռուսական մարդասիրական առաքելության կողմից»,- ընդգծել է Զախարովան: Նա նշել է, որ հայկական կողմից այդ հարցով զբաղվում են «Եվրասիա» կազմակերպության հանրապետական բաժանմունքը և մի շարք այլ կառույցներ: «Ինչպես հիշում եք, Ռուսական մարդասիրական առաքելությունն ավելի վաղ արդեն մարդասիրական բեռներ ուղարկել է Հայաստան։ Դա եղել է նաև 2023 թվականի հոկտեմբերին։ Մասնավորապես, ղարաբաղցի տեղահանվածներին փոխանցվել է վեց տոննա սնունդ, անձնական հիգիենայի պարագաներ և այլն», — հավելել է նա։Ավելին15:2727.05.25 -
ԻրավականԿոտայքի մարզի բնակիչը փորձել է պետական միջոցներից հափշտակել շուրջ 120 մլն 926 հազար դրամՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակիչ Ա.Հ.-ն ինտեսիվ այգիների զարգացման սուբսիդավորման ծրագրով հատկացված պետական միջոցներից փորձել է հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 120 մլն 926 հզր ՀՀ դրամ գումար: Մասնավորապես՝ Ա.Հ.-ն այգիների հիմնման նպատակով ներկայացրել է կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր՝ իրականում կատարված ծախսերը ներկայացնելով ավելի թանկ գներով կամ կատարված ծախսերի թվում ներառելով առհասարակ չկատարված գյուղատնտեսական ծառայություններ՝ այդ կերպ ստանալով իրականում չկատարված ծախսերի համար որպես փոխհատուցում տրամադրման ենթակա գումարները: Այնուհետև, Ա.Հ.-ն Ն.Բ.ի հետ համաձայնություն է ձեռք բերել որոշակի վարձատրության դիմաց ծրագրի շրջանակներում իր կողմից ներկայացված անձանց որպես շահառու հաշվառելու հարցի շուրջ, որից հետո վերջինիս հայտնել է նշված շահառուների տիրապետության տակ գտնվող հողատարածքներում այգիների հիմնման համար կատարված ծախսերի վերաբերյալ կեղծ տվյալներ, որոնց հիման վրա Ն.Բ.-ն կազմել է համապատասխան փաստաթղթեր և ներկայացրել նախարարություն: Էկոնոմիկայի նախարարության ՊՈԱԿ-ի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են անհամապատասխանություններ: Մասնավորապես՝ կատարված ծախսերի գերագնահատված լինելու պատճառով իրականացված աշխատանքները չեն համապատասխանել ծրագրի պահանջներին, ինչի արդյունքում Ա.Հ.-ն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությունը: Բացի այդ, Ա. Հ.-ն իր անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով՝ 341,94 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օերենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձը), 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և 396-րդ հոդվածի 3-րդ մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը: Ա.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին15:2427.05.25 -
ՍփյուռքԲեռնում մեկնարկել է միջազգային համաժողով՝ նվիրված ԼՂ հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանությանըՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցին մայիսի 26-28-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում կազմակերպել են «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողով։Ավելին15:1527.05.25 -
ՀասարակականԶորակոչից և վարժական հավաքներից խուսափելու համար սահմանված պատիժները կխստացվենՊետությունը խստացնում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը:Ավելին15:0027.05.25 -
ԱռողջապահականՄԻԱՎ-ով կարող է վարակվել յուրանքանչյուրը՝ անկախ սեռից, տարիքից և սոցիալական կարգավիճակիցՄԻԱՎ-ով կարող է վարակվել յուրանքանչյուրը՝ անկախ սեռից, տարիքից և սոցիալական կարգավիճակից, նույնիսկ մեկ սեռական հարաբերության կամ թմրամիջոցի մեկանգամյա ներարկման, վարակված արյան փոխներարկման միջոցով, հայտնում են առողջապահության նախարարությունից։Ավելին14:4527.05.25 -
Իրավական25 մլն դրամ կաշառք տալու գործով գործարար է ձերբակալվել․ ArmlurՏեղեկությունների համաձայն՝ այսօր քաղաքապետարանում ձերբակալություն է եղել:Ավելին14:3027.05.25 -
ՄիջազգայինՖիդանը Մոսկվայում բանակցություններից հետո կմեկնի Կիև. ReutersԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը պլանավորում է Մոսկվայում անցկացվող բանակցություններից հետո՝ շաբաթվա վերջին այցելել Կիև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրների։Ավելին14:2427.05.25