Լրահոս

2025-05-27
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էսկալացիայի վտանգներ այս պահին չեմ տեսնում․ Ալեն Սիմոնյան
    «Ես նման տեղեկության չեմ տիրապետում։ Կարող եք հարցում ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ արդյոք նման միտումներ կամ տեղաշարժեր կան, բայց քաղաքական առումով ես նման բան այս պահի դրությամբ չեմ տեսնում»։
    12:48
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հզոր պայթյուն՝ Չինաստանի քիմիական նյութերի գործարաններից մեկում
    Չինաստանի արևելյան Շանդունի նահանգի քիմիական նյութերի գործարաններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է Reuters-ը։  Գործակալության փոխանցմամբ՝ տեղական ԶԼՄ-ները պայթյունի հետևանքների մասին չեն հաղորդել, սակայն սոցիալական ցանցերում լուսանկարներ են տարածվել, որոնցում երևում է բարձրացող ծուխը։ Բացի այդ, ըստ Reuters-ի, չինական սոցցանցերում հրապարակված լուսանկարներում երևում են մոտակա գյուղերի տների կոտրված ապակիները. բնակիչները հայտնել են, որ զգացել են պայթյունի ցնցումները։  Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։
    12:45
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Շենգավիթում կացին են նետել շտապօգնության բժշկի ուղղությամբ. տղամարդուն վնասազերծել են
    Հայլուր 12։30 Շենգավիթում կացին են նետել շտապօգնության բժշկի ուղղությամբ. տղամարդուն վնասազերծել են
    12:30
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Վանաձոր քաղաքի Աղայան, Իսրայել Օրու, Ծատուրյան, Կոմիտասի, Հալաբյան (Կուրղինյան), Հովսեփ Էմինի, Մանուշյան, Նար-Դոսի, Նիզամու, Չեռնիշևսկու, Պարոնյան փողոցների, Թումանյան, Տ.Մեծի, Մյասնիկյան և Վարդանանց փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների,
    12:15
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
    12:08
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանին միջուկային ծրագրից զրկելու ԱՄՆ-ի փորձերը հարվածի տակ կդնեն բոլոր բանակցությունները. Բաղայի
    Իրանը պատրաստ է փոխզիջման գնալ իր միջուկային ծրագրի հարցով, սակայն Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններին լուրջ դժվարություններ կսպառնան, եթե Վաշինգտոնն իսկապես ցանկանում է զրկել Թեհրանին միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հնարավորությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 26-ին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
    12:00
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. 3 վիրավորներից 2-ը բժիշկն ու բուժքույրն են
    Այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Ա. Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն:    Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:    Կարճ ժամանակ անց ըստ դեպքի վայրում հավաքվածների ևս 2 հոգի բուժօգնության են դիմել հիվանդանոց, ովքեր ըստ տեղեկությունների, «Range Rover»-ի վարորդն ու ուղևորն են եղել:    Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քր. օր-ի 342-րդ հոդվածի 1-ին մասով:    Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:  Ֆոտոլրագրողը հայտում է, որ բախման հետևանքով «Range Rover»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով սրճեփ ապարատին, իսկ վիրավորների մեջ է նաև շտապօգնության բժիշկն ու բուժքույրը: 
    11:51
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    11:48
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քաղաքացին «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոց է իրացրել. գործի նախաքննությունն ավարտվել է
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Ա.-ն, ՀՀ տարածքում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել տարբեր տեսակի թմրամիջոցներ, գովազդել դրանք իր կողմից կառավարվող առցանց խանութ-հարթակների միջոցով և փոխանցել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց՝ այդ կերպ իրականացնելով թմրամիջոցների իրացում: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հ.Ա.-ն թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրել է կրիպտոարժութային դրամապանակներ, որպեսզի վերջիններս իրենց կողմից պատվիրված թմրամիջոցի համար նախատեսված գումարը փոխանցեն իր անվամբ գրանցված դրամապանակներին՝ այդ կերպ թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների ծագումը և իրական բնույթը: Մասնավորապես՝ 2023 թվականի հունվարի 10-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր՝ 930 գործարքով Հ.Ա.-ի կողմից տրամադրված դրամապանակներին տարատեսակ կրիպտոարժութային դրամապանակներից մուտքագրվել է ընդհանուր՝ 31 մլն 773 հզր 600 ՀՀ դրամի չափով կրիպտոարժույթ։ Արդյունքում, վերջինս կատարել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ Հ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    11:45
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ծաղկաձորում ողբերգական վթարի վարորդը կալանավորվել է. MediaHub
    Վերջին օրերին Հայաստանը քննարկում է ողբերգական դեպքը, որը երկու երիտասարդի կյանք է խլել: 
    11:38
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․78 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.84 դրամ:
    11:30
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարային ջրանջատում՝ Երևանում
    Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 27-ին՝ 10:00-17:00-ն, կդադարեցվի Հաղթանակ 10 փողոցի ջրամատակարարումը: 
    11:22
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում շուրջ 9,1 մլրդ դրամի շրջանառության թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)
    ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 9,1 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գործող պարենային և ոչ պարենային առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար և չի տրամադրում ՀԴՄ կտրոն, փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ: Արդյունքում, ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց: Ձեռնարկված համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են: Ձեռք են բերվել փաստական տվյալներ ու հանգամանքներ այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 2025 թվականի մարտի 26-ն ընկած ժամանակահատվածում ընկերությունը թաքցրել է շուրջ 9,1 մլրդ դրամի իրացման շրջանառություն։ Փաստական տվյալների հիմքով կատարվել է պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի` պետությանը պատճառվել է ավելի քան 2,6 մլրդ ՀՀ դրամի վնաս։ Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: ՊԵԿ-ը հիշեցնում է, որ առկա իրավակարգավորումների համաձայն՝ վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ-դրամարկղային մեքենա պարտադիր է, ընդ որում, նշված պահանջի պարբերաբար չկատարումը կարող է վկայել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց խստորեն հետևել օրենքի պահանջներին և զերծ մնալ իրավախախտումներից։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    11:15
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ»
    «Բավականին սրամիտ, կարելի է ասել՝ բազմագալար հնարք են սկսել իշխանական ու մերձիշխանական քարոզիչները: Ինչի՞ մասին է խոսքը: Որոշակի սոցցանցային հարթակներում, այսպես ասած՝ «ֆեյք» էջերի կամ նույնիսկ որոշ կիսասատելիտների միջոցով, որոնք իբր «հականիկոլական» են կամ դիրքավորվում են «հակաբոլորական», բայց իրականում աշխատում են հօգուտ Փաշինյանի, վերջինիս լուսանկարը կամ պարզապես անունն սկսում են օգտագործել նրա քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու համար:
    11:00
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում կացնով հարձակվել են շտապօգնության բժշկի վրա
    Երեկ՝ մայիսի 26-ին, Երևանում հերթական անգամ հարձակման են ենթարկվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող շտապօգնության բժիշկները: 
    10:51
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սլովակիայի վարչապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
    Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած պատվիրակությունը մայիսի 27-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ: Սլովակիայի վարչապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այցի ավարտին Ռոբերտ Ֆիցոն շրջեց Հիշողության պուրակում և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ տնկեց արծաթափայլ եղևնի:
    10:45
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ է կատարվում իրավապահ համակարգում. ընդդիմադիր պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ. «Ժողովուրդ»
    Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրություն է ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, որպեսզի իրեն թույլ տան տեսնել աղմկահարույց 1 տոննա կոկաինը, որը իրեղեն ապացույց է եւ պահվում է ԱԱԾ-ում։
    10:34
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային․ «Փաստ»
    Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի ՀՀ-ի դեմ՝ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» ստանալու և անկլավները հսկողության տակ վերցնելու համար։ Ադրբեջանը պահանջում է Երևանից՝ բնակեցնել ադրբեջանցիներին Հայաստանում. Ալիևը շեշտում է, որ դա լինելու է խաղաղության պայմանագրի կնքման նախապայմաններից մեկը։ Բաքուն պահանջում է ՀՀ-ից՝ չզինվել, փոխել ՀՀ Սահմանադրությունն ու անգամ զինանշանը, որտեղ պատկերված է Արարատ լեռը։
    10:25
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սկանդալային նախագծի հետքերով. «Ժողովուրդ»
    ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի սկանդալային նախագիծը՝ բանակի ժամկետային զինծառայությանը վերաբերող, լուրջ աժիոտաժ է առաջացրել ՔՊ խմբակցության ներսում: Ըստ մեր աղբյուրների՝ ՔՊ-ական պատգամավորների մի ստվար զանգված Սարգսյանի դեմ է դուրս եկել: Ավելին՝ հասել են նրան, որ երեկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից հանվել է օրենքի նախագիծը, իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռացել է խորհրդարանից:
    10:15
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փոխնախարարը համակարգում է կոնկրետ ոլորտներ և ձախողում․ «Ժողովուրդ»
    «Բոլոր առանցքային որոշումները կայացվում են փոխնախարարի կողմից, առանց մասնագիտական հանրության լայն ներգրավման։ Սա արդեն կառավարման լուրջ ճգնաժամ է», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։
    10:06
    27.05.25
    Ավելին