Լրահոս
Աշխարհ
12:45
27.05.25
220

Հզոր պայթյուն՝ Չինաստանի քիմիական նյութերի գործարաններից մեկում

Img default alt hy

Չինաստանի արևելյան Շանդունի նահանգի քիմիական նյութերի գործարաններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է Reuters-ը։ 

Գործակալության փոխանցմամբ՝ տեղական ԶԼՄ-ները պայթյունի հետևանքների մասին չեն հաղորդել, սակայն սոցիալական ցանցերում լուսանկարներ են տարածվել, որոնցում երևում է բարձրացող ծուխը։ Բացի այդ, ըստ Reuters-ի, չինական սոցցանցերում հրապարակված լուսանկարներում երևում են մոտակա գյուղերի տների կոտրված ապակիները. բնակիչները հայտնել են, որ զգացել են պայթյունի ցնցումները։ 

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։