Լրահոս

2025-05-27
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է․ «Փաստ»
    Նշվում է՝ իրավական ակտի ընդունումը բխում է գյուղական բնակավայրերում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության և հանրակրթության որակյալ արդյունքի ապահովման անհրաժեշտությունից։ Նախագծի ընդունման պարագայում բնակավայրերի դպրոցահասակ երեխաների կրթության կազմակերպումը կիրականացվի Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ ապահովելով նրանց տեղափոխումը։
    10:00
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Պաշտոնյաներն ազատ են արձակվել․ «Հրապարակ»
    Մայիսի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, կալանքից ազատել է Երեւանի քաղաքապետարանի՝ կաշառքի մեղադրանքով անցնող պաշտոնյաներին․ Արամ Գյուլզադյանին, Արսեն Կարոյանին, նաեւ քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներին՝  քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության նախկին ղեկավար Ռոբերտ Դարբինյանին եւ նրա տեղակալ Արամ Այվազյանին։
    09:53
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Այս անգամ էլ՝ ավելի քան 5 մլն դիտում. Ռոբերտ Քոչարյանի հրապարակային խոսքի դիտումները շեշտակի աճել են․ «Փաստ»
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ավելի քան երկուսուկես տարվա դադարից հետո ունեցած երեք հրապարակային խոսքի դիտումների վիճակագրությունն ուսումնասիրելով՝ պարզվեց, որ նրա անձի, խոսքի նկատմամբ հանրային հետաքրքրությունը շեշտակի աճ է արձանագրել։ Նախորդիվ նշել էինք, որ, մասնավորաբար, «Հայկական համալսարանի» ուսանողների և դասախոսների հետ հանդիպման մասին մի քանի լրատվամիջոցում տեղադրված տեսանյութերը ունեցել են ավելի քան 2,5 մլն դիտում: Այս անգամ ուսումնասիրել ենք երկրորդ նախագահի՝ մայիսի 19-ին հրապարակված 4 լրատվամիջոցներին տված հարցազրույցը: Հիշեցնենք, որ հարցազրույցը վերաբերում էր Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, մեծ հատվածը վերաբերում էր այս իշխանությունների օրոք կոռուպցիային։
    09:49
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔԿ-ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է․ «Իրավունք»
    Ըստ Արդարադատության նախարարությունում շրջանառվող շշուկների` ձերբակալվածներից մեկը նախարար Սրբուհի Գալյանի կուրսեցին է եւ համարվում է նրա կադրը:
    09:45
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչպես «Սահակյանշին»-ը ձախողեց Վեդու ջրամբարի կառուցումը և անպատիժ է․ «Ժողովուրդ»
    Նախ, հիշեցնենք, որ ջրամբարի նախագիծը պատրաստվել է ֆրանսիական ARTELIA EAU & ENVIRONMENT եւ բելգիական SHER Ingenieurs-Conseils ընկերությունների կողմից՝ «ՋՐՏՈՒՔ» ՍՊԸ-ի հետ համատեղ: Շինարարությունն իրականացվում է հայկական «Սահակյանշին» եւ իրանական «Պեգա Քընսթրաքշն» կոնսորցիումի կողմից: Պատասխանատուները հույս են հայտնել, որ ջրամբարի շինարարությունը 3-4 տարի հետո շոշափելի արդյունքներ կտա:
    09:42
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    66 մլն. դրամ երկօրյա համաժողովի համար. ԱԳՆ հերթական պայմանագիրը. «Ժողովուրդ»
    Համաժողովի կազմակերպման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 66 մլն 602 հազար ՀՀ դրամ (մոտ 173 հազար ԱՄՆ դոլար), որը ներառում է «Դվին» երաժշտական սրահում միջոցառման կազմակերպումը՝ լուսաձայնային տեխնիկական մասից մինչև շապիկների տպագրություն։
    09:38
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ֆրանսիայի ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
    Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Բարոն ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մասնակցել են Ադմիրալ Լուի Դարտիժ Դյուֆերենին նվիրված հուշաքարի բացման արարողությանը:
    09:34
    27.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը պատրաստ է հյուրընկալել «3+3» ձևաչափով հերթական նախարարական հանդիպումը. ԱԳՆ. Sputnik Արմենիա
    Հայաստանը պատրաստ է հյուրընկալել «3+3» ձևաչափով հերթական նախարարական հանդիպումը, ինչի մասին ՀՀ իշխանությունները հայտարարել էին դեռևս 2024 թվականին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
    09:30
    27.05.25
    Ավելին
  • Հասարակական
    Տաթևի վանքն իրական դրախտի են վերածում «Եվրասիայի» երիտասարդները
    Տաթևի վանքն իրական դրախտի են վերածում «Եվրասիայի» երիտասարդները
    09:20
    27.05.25
    Ավելին
2025-05-26